Քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Փորձենք վիճակը ճիշտ հասկանալ։ Եթե կարճ բնութագրեք, ետխորհրդային տարածքում կոմպլեմենտարիզմի ժամանակները վերջացել են։ Աշխարհի ավելի հեռավոր հատվածներում դա հնարավոր է, դեռ։ Հիմա կամ Ռուսաստանի հետ ես,կամ Ռուսաստանի դեմ ես։ Եթե մի կողմի հետ ես խաղեր տալիս, մյուս կողմից ես պատժվում, եթե մյուս կողմի հետ ես, հակառակ կողմից ես պատասխան ստանում։ Доверяй, но проверяй բանաձևում Доверяй-ն արդեն չկա, մնացել է միայն Проверяй-ը, որովհետև ԱՄՆ և Ռուսաստանի միջև պատերազմ է ընթանում, դեռ միջնորդավորված՝ Ուկրաինայում։
Բնականաբար, ոչ ոք չի ցանկանում ընտրություն կատարել, բայց ստիպում են։ Ընտրություն կատարելու դեպքում կամ մսաղացում ես կարող հայտնվել, ինչպես Ուկրաինան հիմա, կամ տնտեսական պատիժների ես ենթարկվում, եթե «հակաավտորիտար» հեղափոխություն չի ստացվում երկրում կազմակերպել։ Սա է ընդհանուր վիճակը։
Հիմա գանք մեր ռեգիոն։
Վրաստանում ցանկանում էին հակառուսական ճակատ բացել, սակայն իշխանությունը դա թույլ չտվեց, ով հետևում է Վրաստանի դեպքերին, գիտի ԱՄՆ ու ԵՄ դասպանների հետ կապված սկանդալը։
Թուրքիան կարողացել է դիվանագիտական առումով վիրտուոզ քաղաքականություն վարել, որը կմտնի դիվանագիտության պատմության մեջ՝ Արևմուտքի ու Ռուսաստանի միջև միջնորդ դառնալ, երկուսի համար դառնալ անհրաժեշտ գործընկեր, երկուսին էլ շանտաժի ենթարկել ու դիվիդենտներ շահել։ Թուրքիա ասելով պետք հասկանանք նաև Ադրբեջան։ Հիմա ոչ Արևմուտքը, ոչ Ռուսաստանը Թուրքիա-Ադրբեջանի հետ կոնֆլիկտի չեն գնա, երկուսն էլ մեծ կորուստներ կունենան դրանից։ Թուրքիան հնարավորությունների եզրագծի վրա է խաղում։ Սա Ադրբեջանի աստղային ժամանակն է, որից պետք է օգտվի մաքսիմալ կերպով։
Հայաստանը թույլ օղակն է, որի հաշվին մյուսները լուծում են իրենց խնդիրները, զիջում, համաձայնության գալիս միմյանց հետ։ Սա աշխարհի օրենքն է և միջպետական հարաբերություններում, և’ անհատական։
Հայաստանը նաև ներազգային պառակտման մեջ է, չունի դիվանագիտություն, չունի տնտեսություն, քաղաքական համակարգը տապալված է, որտեղ իշխանությունը պարտության պրոպագանդա է վարում, քաղաքական, հանրային դաշտը ներծծված է արտաքին շահերը սպասարկող ազդեցության գործակալներով, մամուլը՝ նույնպես։
Սա է իրականությունը։ Բնության մեջ լինում են դժվար լուծելի հարցեր, լինում են համարյա անհնարին լուծվող, բայց՝ համարյա։ Իրականում կամքի, երևակայության ու գիտելիքի համադրմամբ ցանկացած հարց լուծվող է ու դրա համար պետք է կարողանալ միմյանց լսել, միմյանց հասկանալ, հանդիպել ու խոսել, քննարկել, քննարկել …., և գտնել ներքին համաձայնության համար եզրեր, կազմակերպման ձևեր՝ սկզբից 5 մարդ, հետո 20 մարդ, հետո ավելի շատ։ Այստեղ քանակը երկրորդական է, եթե 20 մարդ կարողանան համաձայնության գալ, ինչն ամենադժվարն է, 200 000 ավելի հեշտ գործ է։ Հետո արդեն կկարողանանք արդեն արտաքին հարցերից էլ խոսել, բայց ներքին ինստիտուտի ստեղծման ավելի մեծ բաների մասին խոսելն անիմաստ է։
Մենք սկզբից պառակտվել ենք, հետո ենք արտաքին դաշտում պարտվել, լուծումը նույնպես նույն հաջորդականությամբ պետք է լինի»։
»
- 14:10ՌԴ նախագահի թեկնածու Խարիտոնովը Հայաստանին խորհուրդ է տվել «լավ մտածել» ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշման հարցում
- 15:10Հայ-ադրբեջանական կոնսենսուս՝ ընդդեմ Հայաստանի՞. լուծում կա. Վահե Հովհաննիսյան
- 13:10Իրանի և Ադրբեջանի միջև կոնֆլիկտը կանխորոշված է, խնդիրը ժամանակի և ներգրավվող ուժերի կազմի մեջ է
- 15:10Որևէ մեկը չի կարող Տավուշի մարզից գյուղեր հանձնել այլ երկրի, սա աքսիոմատիկ ճշմարտություն է․ Արարատ Միրզոյան
- 14:10Արցախի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի ցանկացած հայտարարություն մեսիջ է՝ ուղղված Ադրբեջանի իշխանություններին
- 13:10Դեպի Եվրոպա գնացող Հայաստանի վրա հարձակվելը անհամեմատ ծանր ու բարդ է լինելու Ռուսաստանի և Ադրբեջանի համար
- 11:10Արցախցիները մտավախություն ունեն, որ ՀՀ քաղաքացիություն ընդունելով՝ կարող է փակվել Արցախ վերադարձի հեռանկարը
- 14:10Սերդար Քըլըչի պատվիրակությունը ՀՀ-ին առաջարկել է Սյունիքի մարզին տալ հատուկ կարգավիճակ՝ Կալինինգրադի նմանությամբ
- 15:104 գյուղ հանձնելու դեպքում Հայաստան-Վրաստան ճանապարհի 5 կետերում կտեղակայվեն ադրբեջանական ուժեր. ԱԺ պատգամավոր
- 12:10«Միջանցք» ստանալու Ադրբեջանի ձգտումը մեծացնում է ռազմական ուժի կիրառման ռիսկը․ Ագրեսորին հանգստացնելու փորձերը չեն օգնում․ Միջազգայնագետ
18.03.2024 | 15:10
18.03.2024 | 14:10
18.03.2024 | 13:10
18.03.2024 | 12:10
18.03.2024 | 11:10
16.03.2024 | 14:10
16.03.2024 | 13:10
16.03.2024 | 12:10
16.03.2024 | 11:10
15.03.2024 | 15:10
15.03.2024 | 14:10
15.03.2024 | 13:10
15.03.2024 | 12:10
15.03.2024 | 11:10
14.03.2024 | 14:10
14.03.2024 | 13:10
14.03.2024 | 12:10
14.03.2024 | 11:30
13.03.2024 | 15:10
13.03.2024 | 14:10
13.03.2024 | 13:10
13.03.2024 | 12:10
13.03.2024 | 11:10
12.03.2024 | 15:10
12.03.2024 | 14:10
12.03.2024 | 13:10
12.03.2024 | 12:10
12.03.2024 | 11:10
11.03.2024 | 15:10
11.03.2024 | 14:10
11.03.2024 | 13:10
11.03.2024 | 12:10
11.03.2024 | 11:10
09.03.2024 | 15:10
09.03.2024 | 14:10
09.03.2024 | 13:10
09.03.2024 | 12:10
09.03.2024 | 11:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.