23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հունիսի 29-ի առավոտյան ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը անակնկալ այցով եղել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչությունում և աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ռազմական ոստիկանության ղեկավար կազմի հետ:
Հանդիպման ընթացքում ամփոփվել են 2015թ. առաջին կիսամյակի ընթացքում ՌՈ համակարգի կատարած աշխատանքները: Պաշտպանության նախարարի կողմից կարևորվել է հաշվետու ժամանակահատվածում ռազմական ոստիկանության և զորամասերի հրամանատարության փոխգործակցության շնորհիվ արձանագրված առաջընթացը:
Խորհրդակցության ընթացքում ռազմական ոստիկանության սպաները պաշտպանական գերատեսչության ղեկավարին են ներկայացրել հաշվետու ժամանակահատվածում զորամասերում հանցագործությունների և պատահարների կանխարգելման ու նվազեցման, զինվորական կարգապահության ամրապնդման ուղղությամբ իրականացված լայնածավալ գործունեության արդյունքները: Անդրադարձ է կատարվել առաջիկա աշխատանքների կազմակերպման գերակա ուղղություններին, մասնավորապես՝ զորամասերում միջանձնային կանոնադրային հարաբերությունների պահպանմանը, արատավոր բարքերի ներթափանցումը կանխելուն, հանցագործությունների դեմ պայքարին, կանխարգելիչ ու դաստիարակչական աշխատանքների արդյունավետության բարձրացման ուղղությամբ ընթացող աշխատանքներին, որոնք էապես կնպաստեն ավելի բարձր ցուցանիշների հասնելուն:
Պաշտպանության նախարարը ներկաների ուշադրությունն առանձնահատուկ հրավիրել է ամառային զորակոչի աշխատանքների ճշգրիտ կազմակերպման և գործընթացի թափանցիկությունն ու անաչառությունն ապահովելու խնդիրներին: Ըստ այդմ՝ Սեյրան Օհանյանի կողմից տրվել են համապատասխան ցուցումներ 2015թ. ամառային զորակոչի գործընթացում ռազմական ոստիկանության պատշաճ մասնակցությունն ապահովելու և գործընթացի նկատմամբ խիստ հետևողական ու աչալուրջ լինելու ուղղությամբ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 27-ին ընդունել է Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարյանին՝ տիկնոջ Պալմիրա Նաջարյանի հետ:
Քննարկվել են Գլենդելի եւ Արցախի միջեւ կապերի խորացմանը վերաբերող հարցեր:
Երկուստեք նշվել է համագործակցության համար լավ նախադրյալների առկայությունը եւ այս ուղղությամբ աշխատելու պատրաստակամությունը:
ՀՀԿ պատգամավոր Մհեր Սեդրակյանի՝ Թոխմախի Մհերի որդին՝ Դավիթ Սեդրակյանը, ով հանդիսանում է Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալը, նախորդ տարի 14 միավոր անշարժ գույք է ձեռք բերել՝ հողամասեր և շինություններ:
Սեդրակյան–կրտսերի՝ Բարձրաստիճան պաշտոնական անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրում նշել է, որ նա գնել է 9 հողամաս, 3 միավոր հասարակական նշանակության և 2 միավոր արտադրական նշանակության շինություններ։ Այս 14 միավոր անշարժ գույքի համար Դավիթը ընդհանուր վճարել է 137.3 միլիոն դրամ։ Որոշ բաններ նա գնել է ուղղակի կոպեկներով։ Օրինակ՝ արտադրական նշանակության շինության համար նա վճարել է 450 հազար իսկ հասարակական նշանակության երկու շինության համար ընդհանուր՝ 610 հազար դրամ։ Նախորդ տարի Դավիթ Սեդրակյանի եկամուտը կազմել է 240 միլիոն դրամ՝ ստացված շահաբաժիններից։ Նա հայտարարագրել է նաև 300 միլիոն դրամի չափով դրամական միջոցներ:
Հայկական Ժամանակ
Մեր աղբյուրները հայտնում են, որ իշխանությունների հետ համաձայնություն է ձեռք բերվել էքստրադիցիայի ենթարկել հայ վարորդ Հրաչյա Հարությունյանին, ում վարած բեռնատարը 2013–ին բախվել էր մարդատար ավտոբուսին։
Լրատվամիջոցը հիշեցնում է, որ Պոդոլսկում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 18 զոհ էր եղել: Հարությունյանին դատարան էին տարել կանացի խալաթով։
Հայ վարորդին Տվերի դատարանը դատապարտել էր ազատազրկման՝ 6 տարի 9 ամիս ժամկետով։
«Հայկական կողմը տևական ժամանակ փորձում էր հասնել նրան, որ Հարությունյանը հանձնվի ՀՀ-ին, բայց ապարդյուն»:
Հայկական Ժամանակ
Կառավարությունում տեղի է ունեցել ավիացիայի ոլորտում հայ-ռուսական համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանն ուղղված քննարկում: Հայկական կողմից քննարկմանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, ռուսական կողմից՝ ՌԴ տրանսպորտի նախարար, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Մաքսիմ Սոկոլովը և պաշտոնատար այլ անձինք:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են օդային հաղորդակցության արդիականացմանը, նոր ուղղություններով ավիաչվերթների կազմակերպման հնարավորությանը, ռուսական տարբեր ավիաընկերությունների՝ հայկական շուկայում ներգրավվածության ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Վրաստանի արդարադատության ու պատիժների կատարման և պրոբացիայի նախարարներ Թեա Ծուլուկիանիին և Գիորգի Մղեբրիշվիլիին:
Նախագահը ողջունել է հյուրերին և նրանց մասնակցությամբ Երևանում կայացած հայ-վրացական իրավական համագործակցության առաջին ֆորումը: Գոհունակությամբ փաստելով, որ Հայաստանի և Վրաստանի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը և տարբեր ուղղություններով համագործակցությունը տարեցտարի խորանում է, Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ դա լուրջ նախադրյալներ է ստեղծում գործընկերության նորանոր ուղղություններ նախանշելու համար: Այս համատեքստում Հանրապետության Նախագահը կարևորել է երկու երկրների իրավական ոլորտը ներկայացնող գերատեսչությունների միջև ձևավորված հարաբերությունները և հույս հայտնել, որ իրավական համագործակցության ֆորումը պարբերական բնույթ կկրի՝ իր ներդրումը բերելով հայ-վրացական բարեկամական կապերի առավել ամրապնդմանն ու զարգացմանը: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ հիշյալ գերատեսչությունների կողմից քննարկվող հարցերը հիմնականում վերաբերում են այն խնդիրներին, որոնց հետ առնչվում են Հայաստանի և Վրաստանի քաղաքացիները, ուստի կարևոր է, որ դրանք երկկողմ քննարկումների, փորձի փոխանակման շնորհիվ արդյունավետ լուծումներ ստանան, և քաղաքացիներն զգան կատարված բարելավումները:
Հանդիպման առիթով Նախագահ Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ իր անկեղծ զորակցությունն է հայտնել Վրաստանի բարեկամ ժողովրդին՝ Թբիլիսիում տեղի ունեցած հեղեղումների ու տարերային աղետի կապակցությամբ և հույս հայտնել, որ Վրաստանի կառավարությունն ու Թբիլիսիի քաղաքային իշխանությունները կանեն ամեն հնարավորը՝ այդ աղետի հետևանքների շուտափույթ հաղթահարման համար: Հանրապետության Նախագահը Հայաստանի կողմից կրկին պատրաստակամություն է հայտնել՝ անհրաժեշտության դեպքում աջակցություն ցուցաբերել բարեկամ Վրաստանին:
Հանդիպմանը Սերժ Սարգսյանն ընդգծել է նաև, որ մեր երկիրը շահագրգռված է ԵԱՏՄ-ին անդամակցելուց և Վրաստանի՝ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո նոր պայմաններում շարունակել հայ-վրացական միջպետական հարաբերությունները զարգացնել և խորացնել:
Նախարարներ Թեա Ծուլուկիանին և Գիորգի Մղեբրիշվիլին ընդգծել են, որ Հայաստանի արդարադատության նախարարի Վրաստան կատարած այցի ժամանակ երկու երկրների միջև իրավական ոլորտում ձևավորված համագործակցության ներկայիս ձևաչափը մտադիր են պահպանել և ֆորումը դարձնել ավանդական, փորձի փոխանակում իրականացնել ու զարգացնել համագործակցությունը՝ ի նպաստ երկու բարեկամ երկրների:
Պարզվում է, այս տարի բյուջեից մոտ 101 միլիոն դրամ է տրամադրվելու Աժ պատգամավորների հեռախոսային խոսակցությունների համար:
Եթե այս գումարը բաժանում ենք Աժ՝ պատգամավորների թվի վրա՝ ստացվում է, որ ազգի ամեն ընտրյալ (ներառյալ Շմայսը) ամսական մոտ 65 հազար դրամ է ծախսում հեռախոսով խոսելու վրա, ինչն էլ, հաշվի առնելով միջին սակագները, կազմում է օրական մոտ 3 ժամ: Խնդիրը, սակայն, միայն դա չէ: Անարդարությունն այն է, որ այդ գումարը հավասարապես կարող է ծախսվել բոլոր պատգամավորների հեռախոսային խոսակցությունների համար, այդ թվում՝ նաև նրանց, ում բառապաշարը 30 բառից չի անցնում: Փաստորեն մարդը կարող է իր առօրյա կյանքում ընդամենը 30 բառ օգտագործել, բայց ամսական 65 հազար դրամի «գյալաջի անել» սպառողների հաշվին:
Չորրորդ ինքնիշխանություն
ՀԷՑ–ի տնօրենների խորհուրդը այս օրերին նիստ է հրավիրել, որին մասնակցելու համար Մոսկվա է մեկնել նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը: Այս մասին մեր թղթակցի հետ զրույցում հայտնել է ՀԷՑ–ի հասարակայնության և ԶԼՄ հետ կապերի դեպարտամենտի պետ Նատալյա Սարջանյանը՝ պատասխանելով հարցին, թե ճի՞շտ է արդյոք, որ Բիբինը այս օրերին Երևանում չէ, և եթե այո՝ որտե՞ղ է նա գտնվում:
Նա հաստատել է Երևանից Բիբինի բացակայության մասին տեղեկատվությունը և հայտնել, որ այս օրերին նա Մոսկվայում մասնակցում է ՀԷՑ տնօրենների խորհրդի նիստին: Խորհուրդը՝ Դմիտրի Վոլկովի գլխավորությամբ, հինգհոգանոց կազմ ունի, և բոլորն էլ ապրում են ՌԴ-ում: Մեր լրագրողի հարցին՝ նիստն արտահե՞րթ է հրավիրվել, Սարջանյանը պատասխանել է, որ այն պլանային, հերթական նիստ է:
Հայկական Ժամանակ
Հունիսի 24-ին, ժամը 17.45-ին, ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ Օշական գյուղում տուն է այրվում:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 17.40-ի սահմաններում, 1967 թ. ծնված Հայկ Մ.-ն հրկիզել է իր տունը:
Պատճառված վնասի չափը պարզվում է:
Հայկ Մ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության Աշտարակի բաժին և խոստովանել կատարածը:
Կատարվում է հետաքննություն:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.