23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 4-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր:
Համաձայն հրամանագրերի՝
Անդրանիկ Խաչատրյանը նշանակվել է ԼՂՀ էկոնոմիկայի նախարար` ազատվելով ԼՂՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնից։
ԼՂՀ գյուղատնտեսության նախարար է նշանակվել Արամ Մխոյանը։
Լեւոն Գրիգորյանը նշանակվել է ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար` ազատվելով ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից:
Սլավիկ Ասրյանը նշանակվել ԼՂՀ կրթության, գիտության եւ սպորտի նախարար` ազատվելով ԼՂՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնից։
Սպարտակ Թեւոսյանը նշանակվել է ԼՂՀ ֆինանսների նախարար` ազատվելով ԼՂՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի պաշտոնից։
Հակոբ Ղահրամանյանը ազատվել է ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների նախարարի պաշտոնից:
Արտակ Բալայանը նշանակվել է ԼՂՀ Նախագահի խորհրդական-տնտեսագիտական վարչության պետ` ազատվելով ԼՂՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի պաշտոնից:
Արմինե Ալեքսանյանը նշանակվել է ԼՂՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ:
ԼՂՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Մաքսիմ Ալեքսանյանն ազատվել է ժամանակավորապես իրեն վերապահված ԼՂՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի պարտականությունների կատարումից։
Հուլիսի 3-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Ֆրանսիայի վարչապետ Մանյուել Վալսի հետ:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել. «Հայ-ֆրանսիական հարաբերություններն այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա, այդ մասին են վկայում Հայաստանի և Ֆրանսիայի Նախագահների միջև հաստատված ընդգրկուն երկխոսությունը, անձնական ջերմ հարաբերություններն ու ինտենսիվ փոխշփումները»:
Հովիկ Աբրահամյանը կարևոր է համարել տնտեսական հարաբերությունների զարգացումը և գոհունակությամբ փաստել, որ հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցությունը հետզհետե ավելի ընդգրկուն է դառնում և ունի զարգացման լայն հնարավորություններ: Նշելով, որ հայկական կողմից վարչապետի մակարդակով վերջին այցը Ֆրանսիա կայացել է 2007թ., Հովիկ Աբրահամյանը համոզմունք է հայտնել, որ այս ձևաչափով հանդիպումները շարունակություն կունենան: «ԵՄ երկրների շարքում Ֆրանսիան շարունակում է մնալ Հայաստանում ներդրումների ծավալով առաջատար դիրք զբաղեցնող երկրներից մեկը: Այդուհանդերձ, մենք մեծ անելիքներ ունենք երկկողմ առևտրաշրջանառության խթանման ուղղությամբ»,— նշել է Հովիկ Աբրահամյանը:
Ողջունելով հյուրերին՝ Ֆրանսիայի վարչապետ Մանյուել Վալսը բարձր է գնահատել Ֆրանսիա-Հայաստան փոխգործակցությունը՝ նշելով, որ երկու երկրների և ժողովուրդների բարեկամական հարաբերությունների արմատները գալիս են պատմության խորքից: Նա նույնպես կարևորել է տնտեսական հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը և նշել, որ դրանք դեռևս չեն հասել քաղաքական հարաբերությունների մակարդակին: Նա անհրաժեշտ է համարել համագործակցության հետագա զարգացումը գիտության, կրթության, գյուղատնտեսության, զբոսաշրջության, միգրացիայի և մի շարք այլ ոլորտներում: Երկկողմ առևտրատնտեսական կապերի ընդլայնման տեսանկյունից երկուստեք կարևորվել է գործարար համաժողովների անցկացումը:
Վարչապետները Ֆրանսիա-Հայաստան միջպետական հարաբերությունների զարգացման գործում բարձր են գնահատել Ֆրանսիայի հայ համայնքի դերը: Հայ-ֆրանսիական փոխգործակցության խորացման համատեքստում նրանք կարևորել են նաև կրթության ասպարեզում արդյունավետ համագործակցությունը և Հայաստանում ֆրանսիական կրթական մի շարք հաստատությունների գործունեությունը:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության հարցին՝ վարչապետ Աբրահամյանը նշել է. «Մեր երախտագիտությունն ենք հայտնում Ֆրանսիայի իշխանություններին` Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում ունեցած մեծ ավանդի համար: Ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործում անուրանալի է Ֆրանսիայի ներդրումը: Մենք մեծապես գնահատում ենք ապրիլի 24-ին Հայաստանում անցկացված Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հանդիսավոր արարողությանը Նախագահ Ֆրանսուա Օլանդի գլխավորությամբ ֆրանսիական պաշտոնական պատվիրակության մասնակցությունը: Շնորհակալ ենք նաև Ձեզ, որ նույն օրը` ապրիլի 24-ի երեկոյան, Փարիզում, Կոմիտասի արձանի մոտ կազմակերպված հիշատակի հանդիսավոր արարողությանը ներկա եք գտնվել և փայլուն ելույթ ունեցել»։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստան — Եվրամիություն համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր, անդրադարձել են ԼՂ հիմնախնդրին, տարածաշրջանային հարցերի: Երկու երկրների վարչապետները կարևորել են հիմնախնդրի խաղաղ բանակցությունների ճանապարհով կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացմանն ուղղված գործընթացին:
Հանդիպման ավարտին Հովիկ Աբրահամյանը Ֆրանսիայի վարչապետին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան:
Ինչո՞ւ մեր քաղաքական, հասարակական կամ քաղաքացիական միջոցառումների ժամանակ մենք պետք է ձեռքներս բռնենք որևէ դրոշ՝ բացի Եռագույնից: Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ մենք ապավինում ենք ինչ-որ մի երկրի կամ ինչ-որ մի կառույցի, թե նա մեզ կօգնի մեր խնդիրները լուծել: Այդ սկզբունքային սխալը մենք՝ հայերս, գործել ենք դարեր շարունակ, և թվում էր, թե 88-90 թվականների Շարժման ընթացքում այդ բարդույթները հաղթահարվել են, բայց 92-94 թվականների պատերազմի պատճառով մենք կարծես թե ստիպված եղանք այդ սկզբունքներից հրաժարվել և վերադառնալ «կողմնորոշման» տրորված ճանապարհին:
Հետևաբար իմ կողմից շատ հարգված Պարույր Հայրիկյանը, ըստ իս, սխալ է վարվել, երբ ցուցարարների մեջ գնացել է ԵՄ դրոշներով: Ցուցարարներից ոմանք էլ սխալ են վարվել, երբ այդ գործչի նկատմամբ պատշաճ հարգանք չդրսևորելով՝ դրոշները քաշքշում ու խլում էին: Պետք էր, ինչպես ասում են ոստիկանները, բացատրական աշխատանք տանել:
Առավոտ
Խմբագրական
«Սդղի գյոլ» կոչվող տարածքում դաժան ծեծի ենթարկված Զաքարյան եղբայրներից Հարություն Զաքարյանի մոտ կրկին առողջական խնդիրներ կան: Մեր տեղեկություններով, ՌԴ-ից վերադառնալուց հետո, հավանաբար ճնշման պատճառով, նրա աչքի մազանոթը վնասվել է, աչքը նորից արյուն է լցվել, երիտասարդն ահավոր ցավերի մեջ է, այնքան, որ նորից ցանկացել են վերադառնալ ՌԴ, սակայն Հարությունին վիրահատած պրոֆեսորը հաջորդ օրը պետք է թռչեր ԱՄՆ: Հարազատները կապ են հաստատել բժշկի հետ, վերջինս ասել է՝ թող մնա անշարժ, պառկած, դեղորայքային բուժում ստանա, իսկ օգոստոսին կտեղափոխեն Մոսկվա՝ կրկին վիրահատության: Արդեն երեկ վիրահատություն արել են, հերթականն էլ նախատեսված է հոկտեմբերին: Հայաստանում այդ վիրահատությունը չեն կարող անել, մասնագետները դեմ են նաև, որ «աչքի մեջ տարբեր բժիշկներ մտնեն»:
Հարությունի մի աչքի տեսողությունը վերականգնելն արդեն անհնար է, նրանք գոհ կլինեն, եթե անգամ հաջողվի արտաքին տեսքը պահպանել: Բարեբախտաբար, երկրորդ աչքը նորմալ է, բորբոքումներ չկան: Զաքարյանների մյուս որդին՝ Մուշեղը, ևս այնքան էլ լավ չէ: Նա ավելի վաղ վիրահատվել էր Երևանում, սակայն գլխացավերը հանգիստ չեն տալիս: Ինչ վերաբերում է զննությանը, ապա ՌԴ մեկնելուց առաջ Հարությունը ցուցմունք տվել էր, սակայն վերադարձից հետո դեռ չի հարցաքննվել:
Զաքարյանները տեղյակ են, որ գործով արդեն մեղադրանք է առաջադրվել մարզպետի եղբորը, հետախուզման մեջ է եղբորորդին: Նրանք լսել անգամ չեն ուզում Սուրիկ Խաչատրյանի հետ հաշտության մասին, ինչպես իրենք են հայտարարում՝ միայն մի դեպքում. «Թող իրենց տղան էլ նույն վիճակում հայտնվի»:
Հրապարակ
Բաղրամյան պողոտայում սկսվել է համերգաշրջանը: Մի քանի օր է, ինչ այստեղ սպասում են Ռուբեն Հախվերդյանին: Նա հինգշաբթի չեկավ պողոտա՝ տեղեկացրեց, որ շաբաթ օրն է համերգ տալու: Երեկ էլ լուր ուղարկեց, որ հիվանդ է՝ համերգը չի կայանալու: Մեր թղթակիցը զրուցել է սիրված երգահանի հետ: «Համերգ տալ չեմ կարող, աղջիկս, շատ վատ եմ, եթե ուզում եք, որ ինձ սպանեք, խնդրեմ՝ պատրաստ եմ դրան: 180/120-ի վրա է ճնշումս, վատ եմ, էդ արդեն ինսուլտային վիճակ է, համերգ տալ չեմ կարող: Եթե ուզում եք, որ ինձ վերջին անգամ տեսնեք, խնդիր չկա՝ շտապօգնության մեքենայով թող գան, տանեն Բաղրամյան, ու վերջին անգամ էնտեղ երգեմ: Էնքան վատ եմ, որ երգեմ, միանգամից կմեռնեմ, ու էլ ժողովրդիս համար երգ գրող չի լինի»: Սակայն պողոտայում այս առումով այլ տեսակետներ են շրջանառվում:
Ցուցարարները կարծում են, որ նրան հրահանգել են համերգ չտալ, որ Բաղրամյան պողոտան մարդաշատ չլինի, որ ակտիվիստները հոգնեն և գնան տուն: Սակայն մարդիկ մոռանում են, որ երգահանը վախեցողներից չէ: Ավելին՝ նրան այժմ հեռուստատեսություն չեն հրավիրում հենց բոցաշունչ ելույթների և իշխանությանն ուղղված թունդ քննադատության պատճառով: Իսկ ակցիաների առաջին օրերին նա գալիս էր Բաղրամյան պողոտա՝ ցուցարարներին աջակցելու: Եվ անգամ հարցազրույցում ասել էր, որ ուրախ է, որ երիտասարդներն իրենց ձեռքն են վերցրել պայքարի էստաֆետը և շատ լավ պայքարում են: «Փոքրիկ քայլերից գոհ չեմ, պետք է ամբողջ ՚հայությամբ պայքարենք: Ես երիտասարդների տեղը լինեի, կառաջարկեի ստեղծել մի մարմին, որը շարժումը կղեկավարեր: Լավ կլիներ, որ հստակ պահանջներ ներկայացնեին ու պահանջեին, որ ովքեր այդ գումարները լափել են, պատասխանատվության ենթարկվեն: Հիմա արդեն տղաները ոտքի են կանգնել, մենք պետք է նրանց հախից գանք»:
Հրապարակ
Գորիսի Սդղի գյոլի ծեծկռտուքի գործում անակնկալ շրջադարձը՝ Սուրիկ Խաչատրյանի եղբորն առաջադրված մեղադրանքը, շոկի մեջ է գցել Լիսկային: Որոշ տեղեկություններով, նա երեկ մեկնել է Մոսկվա, որպեսզի համոզի տուժող կողմին հետ վերցնել բողոքը:
Լրատվամիջոցը հիշեցնում է, որ մայիսի 2-ին մի խումբ անձանց, այդ թվում՝ Սուրիկ Խաչատրյանի որդու և եղբոր մասնակցությամբ տեղի ունեցւսծ ծեծկռտուքի հետևանքով միջին և ծանր մարմնական վնասվածքներ էին ստացել Զաքարյան եղբայրները. կոտրել էին Մուշեղ Զաքարյանի քիթը, իսկ եղբայրը՝ Հարութ Զաքարյանը, զրկվել էր մեկ աչքի տեսողությունից և հիմա բուժվում է Մոսկվայում։ Հուլիսի 1-ին ՀՀ քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել Սյունիքի մարզպետի եղբորը՝ Սեյրան Խաչատրյանին, ով առավել հայտնի է որպես Աղալար:
Կատարված քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ Մուշեղ Զաքարյանի նկատմամբ կիրառված բռնություններին մասնակցել է նաև Սեյրան Խաչատրյանը:
Հրապարակ
Հուլիսի 2-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն կենտրոնական ապարատի ղեկավար կազմի մասնակցությամբ: Խորհրդակցությունը նվիրված էր 2015թ. հունիս ամսվա ընթացքում զինված ուժերում կատարված աշխատանքների արդյունքների ամփոփմանն ու առաջիկա անելիքների քննարկմանը:
Ողջունելով մասնակիցներին՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց հաշվետու ժամանակահատվածում զինանձնակազմի զգոնության ու կարգապահության, մարտական, զորահավաքային պատրաստականության միջոցառումների, հանկարծակի ստուգումների, ցուցադրական զորախաղերի, ինչպես նաև շտաբային մարզումների և ամփոփիչ հսկողական ստուգումների արդյունքների վրա:
Հատուկ անդրադարձ կատարվեց հատկապես ՀՀ զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն` բանակային զորամիավորումների և ուժեղացման միջոցների հետ անցկացված բազմաստիճան հրամանատարաշտաբային զորավարժություններին, ամփոփիչ ստուգումներին և արտապլանային շտաբային մարզումներին: Դրանց արդյունքների և ընդհանուր գնահատականի վերաբերյալ զեկույց ներկայացրեց ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ով փաստեց, որ զորավարժություններին ներգրավված ստորաբաժանումներն ու ստուգված զորամասերը մարտական պատրաստականության բարձր աստիճանի բերվելու և առաջադրված խնդիրները կատարելու ունակ են:
Խորհրդակցությունը նաև արձանագրվեց, որ անցած ամսվա ընթացքում, իբրև նախորդ ամիսների շարունակություն, պատշաճ կերպով իրականացվել են նախատեսված միջոցառումները:
Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկաներին հորդորեց շարունակել լուրջ ուշադրություն դարձնել առաջնագծում և մշտական տեղակայման վայրերում անձնակազմի զգոնության բարձրացմանն ուղղված միջոցառումներին, մարտական հերթապահության կրման պայմաններին, ինչպես նաև սահմանային ծառայության իրականացման առանձնահատկություններին: Հետագա անելիքների վերաբերյալ առաջադրվեցին մի շարք խնդիրներ և նախանշվեցին առավելագույն ուշադրություն պահանջող աշխատանքային ուղղությունները:
Ըստ տեղեկությունների Յուրի Խաչատուրովը կառչած կմնա իր աթոռին այնքան ժամանակ, մինչև իր որդուն չտեսնի գեներալական սպայակույտի մեջ:
Գրիշա Խաչատուրովը, Մոսկվայի զինվորական ակադեմիայում մասնակցում է գեներալական դասընթացների և հավակնում է հայոց բանակի կորպուսի հրամանատարի պաշտոնին: Նրա գեներալ հայրը, փաստորեն, պատրաստվում է իր կոչումը ժառանգաբար փոխանցել որդուն և նոր միայն հանգիստ խղճով հեռանալ:
Չորրորդ ինքնիշխանություն
Մեր տեղեկություններով, վարչապետ Հովիկ Աբրահամյանը ցանկանում է ֆինանսների նախարարությունից անջատել Հարկային ծառայությունը: Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, սակայն, համառորեն դիմադրում է այս ծրագրին:
Երեկ, երբ ֆինանսների նախարարության մամուլի խոսնակ Նելլի Մանուչարյանից մեկնաբանություն խնդրեցինք սույն տեղեկությունների կապակցությամբ, նա պատասխանեց. «Նման տեղեկատվության չենք տիրապետում»:
Իշխանական շրջանակներում նշվում է, որ Աբրահամյանի սույն ցանկությունը պայմանավորված է նրանով, որ այս պահի դրությամբ ֆիննախարար Գագիկ Խաչատրյանը շատ ավելի ազդեցիկ դեմք է, քան վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Այնուամենայնիվ, նույն շրջանակները չեն բացառում, որ վարչապետին հաջողվի իրականություն դարձնել իր ցանկությունը:
Հայկական ժամանակ
Օրեր առաջ տեղեկություններ կային, որ ՀՀ ճանապարհային այն ոստիկանները, որոնց հայհոյել էր Աժ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Դավթյանը, պատրաստվում են Աժ էթիկայի հանձնաժողովին դիմում ներկայացնել ընդդեմ Դավթյանի: Այդ օրերին էթիկայի հանձնաժողովի նախագահ Արփինե Հովհաննիսյանը Ստրասբուրգում մասնակցում էր ԵԽԽՎ ամառային նստաշրջանին, և հանձնաժողովի անդամները դժվարանում էին որևէ տեղեկություն հայտնել դիմում ստացե՞լ են, թե ոչ: Երեկ, սակայն, մեզ հետ զրույցում Ստրասբուրգից վերադարձած Արփինե Հովհաննիսյանը հայտնեց, որ որևէ դիմում ընդդեմ ԲՀԿ-ականի իր ղեկավարած հանձնաժողովը չի ստացել:
Հիշեցնենք, Դավթյանն իր ավտոմեքենան կանգնեցրած ոստիկաններին ասել էր. «էս յեքա տռասի վրա էլ ավտո չկար հա՞ կանգնացնելու, դեպուտատին պետք ա կանգնացնես, ակտ գրես: Բեսամթ տղա ես էլի դու դառել ըտենց, արա»,- և հայհոյանքներ ու վիրավորական արտահայտություններ արել նրանց հասցեին: Միջադեպի մասին տեսանյութը տարածվելուց հետո անգամ խոսակցություններ եղան, թե ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը իր մոտ է կանչել պատգամավորին ու ապտակել նրան, իսկ ոստիկանությունը հայտարարաթյուն տարածեց, թե չի կարող դատարան դիմել, քանի որ Քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածում նշվում է, որ անձի պատիվն ու արժանապատվությունը, գործարար կամ բարի համբավը ենթակա են պաշտպանության միայն այլ անձի կողմից հրապարակայնորեն արված վիրավորանք պարունակող արտահայտությունների դեպքում:
Ենթադրվում է, որ ոստիկանությանը Վլադիմիր Գասպարյանի ապտակները, ինչը պաշտոնապես հերքում էր, բավարար է համարել և հարցը փակված է համարում, քանի որ հիմա նաև ժամանակ չունի նման խնդիրներով զբաղվելու:
Հայկական ժամանակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.