23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության քրեական գործի շրջանակում ձերբակալված «Յանուս» արտիստական թատրոնի տնօրեն, ռեժիսոր Մխիթար Մոս-Մուշեղյանը վերջին օրերի ընթացքում ԶԼՄ-ներին հայտնել է իր նկատմամբ հնչող սպառնալիքների և ահաբեկումների մասին: Հուլիսի վերջին 7 տարի առաջ հիմնադրված «Յանուս» արտիստական թատրոնի տնօրենը հայաստանյան ԶԼՄ-ներից մի քանիսին հայտնել է, թե կոտրել են իր անձնական և թատրոնի ֆեյսբուքյան էջերը, ապա՝ թատրոնի ֆեյսբուքյան էջում տեղեկություն հրապարակել, թե Մխիթար Մոս-Մուշեղյանն իրեն վատ է զգացել, տեղափոխվել է հիվանդանոց, սրտի կաթված ստացել և մահացել: Ի դեպ, հրապարակման մեջ անդրադարձ կա նաև էքստրասենսին, ամենայն հավանականությամբ՝ հենց Անի Մաջնունյանին:
Նա նշել է. «Առավոտյան էքստրասենս ընկերներիցս մեկն ինձ զանգահարեց ու հարցրեց՝ որտե՞ղ եմ, ինչպե՞ս եմ, այսօր մտե՞լ եմ Ֆեյսբուք: Ասացի՝ նոր եմ արթնացել, դեռ չեմ հասցրել»: Հուլիսի վերջին իր անդրադարձներում թատրոնի ղեկավարը նշել է, թե պատկերացնում չունի` ո՞ւմ ձեռքի գործը կարող է լինել իր ֆեյսբուքյան էջերի նկատմամբ նման ոտնձգությունը:
Մի քանի օր անց` օգոստոսի 6-ին, հայտնվում է մեկ այլ տեղեկություն այն մասին, որ «Յանուս» արտիստական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Մխիթար Մոս-Մուշեղյանի վրա օրերս հարձակում է եղել շենքի մուտքում:
«Երեկ չէ առաջին օրը լուսադեմին տուն ենք վերադառնում իմ դերասանուհիներից մեկի հետ, իրար հետ հյուր էինք գնացել մեր ընկերներից մեկին, մեկ էլ մուտքում երկու հոգի մոտեցան, մոտ 35 տարեկան, մեկը՝ բարձրահասակ, մյուսը՝ կոլոտ: Միանգամից՝ ոչ բարև, ոչ բան, մեկ էլ նրանցից մեկն ասաց՝ բայց դու շատ անհասկացողն ես, հա՜, ասեցի՝ ինձ հետ ե՞ք, ասաց՝ հա, հենց քո հետ եմ: Ասացի՝ եթե ասելիք ունեք, ասեք կոնկրետ: Մեկ էլ սա, թե` կարո՞ղ ա երեխեդ քեզ բացատրի՝ հասկանաս, կամ Լիլիթը քեզ բացատրի: Իմիջիայլոց, Լիլիթն ընկերուհիս է, որի մասին շատ քիչ մարդ գիտի»,- պատմել է թատրոնի տնօրենը:
Մխիթար Մոս-Մուշեղյանը տեղեկացրել էր նաև, որ պատրաստվում է դիմել իրավապահ մարմիններին, քանի որ ամեն ինչ գնալով ավելի վտանգավոր է դառնում: Այս տեղեկությունների ֆոնին հայտնվում է մեկ այլ տեղեկատվություն, թե էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվում է Մխիթար Մոս-Մուշեղյանը: ԶԼՄ-ների հրապարակումները սպանության դրդապատճառների վերաբերյալ տարբեր են` գողություն, Անի Մաջնունյանի հետ ինտիմ լուսանկարների փնտրտուք, և այլն: Նախաքննությունը մանրամասներ այս պահին չի հաղորդում ո՛չ սպանության, ո՛չ էլ Մխիթար Սոս-Մուշեղյանի անվան շուրջ պտտվող տեղեկությունների վերաբերյալ:
Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակները երեկ մեր հարցերին ի պատասխան ոչ հերքեցին և ոչ էլ հաստատեցին շրջանառվող տեղեկությունները, թե Սարգսյանն ու Ծառուկյանը միասին իրենց արձակուրդն անցկացնում են Մոնակոյում:
«Գագիկ Ծառուկյանը հանգստանում է իր ընտանիքի՝ կնոջ, որդիների, դստեր հետ և գտնվում է արտերկրում»,- մեր թղթակցի հարցին ի պատասխան ասել է Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը: Անդրադառնալով տեղեկություններին, թե Ծառուկյանը միացել է Սերժ Սարգսյանին, որպեսզի նրա «ծախսերը փակի»՝ Տոնոյանը հավելել է. «Երևի ամառային տապով պայմանավորված ուղեղի բորբոքում հանդիսացող տեղեկատվությունը մասնագիտական սկզբունքներից ելնելով պարզապես չեմ մեկնաբանի»:
Ինչ վերաբերում է նախագահականին, ապա այստեղի մամուլի քարտուղարի գրասենյակը վերը նշված հարցերին պատասխանել է. «Որպես կանոն ՀՀ Նախագահի այցերի և հանդիպումների մասին տեղեկացվում է պատշաճ կարգով և ժամանակին»։ Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը հուլիսի 25-ին մեկնել է կարճատեւ արձակուրդի, օգոստոսի 2-ին վերադարձել, մասնակցել Համահայկական ամառային խաղերի բացմանը, այնուհետև նորից գնացել արձակուրդ: Թե որտեղ է անցկացնում Սարգսյանը իր արձակուրդը, չի հաղորդվում:
Հայկական Ժամանակ
Սույն թվականի հուլիսի 27-ին, տեղական ժամանակով ժամը 10.58-ին (Գրինվիչի ժամանակով` 06.58-ին) ՀՀ ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.670 և արևելյան երկայնության 44.890 աշխարհագրական կոորդինատներով (Վրաստան, Ռուսթավի), օջախի 10 կմ խորությամբ և 4 մագնիտուդով երկրաշարժ:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ:
Երկրաշարժը զգացվել է Ստեփանավանում` 3-4, Նոյեմբերյանում` 4-5, Կողբում` 4, Կոթիում` 3 բալ ուժգնությամբ:
Հուլիսի 18-ին և 19-ին հակառակորդը շարունակել էինտենսիվ կերպով խախտել հրադադարի պահպանմանռեժիմը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով, որոնց ընթացքում, տարբերտրամաչափի հրաձգային զինատեսակներից բացի,հարավային ուղղությամբ կիրառել է նաև 60 և 82 մմականանետեր և ՀԱՆ-17 ու ՌՊԳ-7 տիպի նռնականետեր:
ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում ենօպերատիվ իրադրությանը և շարունակում վստահորենիրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
Օրերս Ռուսաստանից Ղարաբաղ տեղափոխված ռուս գործարար Գերման Ստերլիգովը Շուշիում ասուլիս է հրավիրել: Ավելի վաղ գործարարը հայտնել էր, որ ասուլիսի ժամանակ մտադիր է պատմել ողջ ճշմարտությունն այն մասին, թե ինչու է նա հեռացել Ռուսաստանից:
Newsbook.am
Հուլիսի 6-ից ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ—լեյտենանտ Լևոն Մնացականյանի ղեկավարությամբ մարտական պատրաստականության համալիր ստուգումներ են մեկնարկել ՊԲ—ի կենտրոնական ենթակայության զորամասերում: Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում, իրականացվող գործընթացներին հետևում են նաև զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ—գնդապետ Յուրի Խաչատուրովը և հանրապետության նախագահի գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ—գնդապետ Միքայել Հարությունյանը:
Համապատասխան ազդանշանը ստանալուց հետո, ՊԲ—իշտաբը, նշված զորամասերն ու մարտական ապահովման մարմինները սահմանված ժամանակացույցերում ծավալվել են նախանշված կենտրոնացման շրջաններում և անցել պայմանական մարտական գործողությունների նախապատրաստման աշխատանքներին: Զորահավաքային պատրաստականությունը ստուգելու նպատակով իրականացվում է նաև լրահամալրում, որը ևս անցնում է կազմակերպված և բարձր մակարդակով:
«Հայկական Վարկած» էլ. օրաթերթի անձնակազմը մեկնում է արձակուրդ: Սակայն դուք կարող եք շարունակել հետևել մեր հրապարակումներին: Կայքէջում առաջվա պես կարող եք ծանոթանալ շաբաթվա TV ծրագրին, աստղագուշակին, և տեղի ունեցող հետաքրքիր նորություններին: Բոլորիդ մաղթում ենք հաճելի հանգստյան օրեր:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը մասնակցել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանում Ագրոպարենային համակարգի ուսումնական-արտադրական կենտրոնի (ԱՀՈԻԱԿ) բացմանը: Նախարարը շրջել է կենտրոնում, ծանոթացել նոր ձեռքբերված տեխնիկական միջոցներին: Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Ա. Թարվերդյանը ՀՀ ԿԳ նախարարին ներկայացրել է Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) և «Կրթական ծրագրերի» ԾԻԳ-ի աջակցությամբ ձեռքբերված 36 միավոր գյուղատնտեսական տեխնիկան և տեխնիկական վերազինմամբ պայմանավորված բուհի նոր կրթական ծրագրերը:
Իր խոսքում ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը նշել է, որ Ագրոպարենային համակարգի ուսումնական-արտադրական կենտրոնը ստեղծվել է Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) աջակցությամբ՝ «Կրթական ծրագրերի» ԾԻԳ-ի և բուհի համագործակցությոն արդյունքում: Նախարարը շեշտել է, որ կենտրոնն ագրարային կրթություն ստացող ուսանողներին հնարավորություն կտա ձեռք բերել գործնական հմտություններ, որոնք որակյալ, ժամանակակից կրթություն ապահովելու տեսանկյունից կարևոր պայմաններից են. «Այս կենտրոնը պրակտիկ հմտություններ ձեռքբերելու հնարավորությունից բացի, նաև խթանելու է ագրարային համալսարանի արտադրական գործունեությունը: Վերջին անգամ Ագրարային համալսարանում նման համալրում եղել էր 35 տարի առաջ, այսօր մենք բուհի համար ստեղծում ենք ժամանակակից կրթություն տալու նոր հնարավորություն:
Կարեւոր է, որ այս ամենն օգտագործվի և չմնա որպես ցուցանմուշ»,-նշել է Ա. Աշոտյանը: Հայաստանի ազգային ագրարային համալսարանն առաջիններից մեկն է եղել, որը ստացել է հիմնադրամի կարգավիճակ: Նոր իրավական կարգավիճակը, ինչպես նշել է նախարարը, բուհին ապահովել է ակադեմիական ազատություն, որի արդյունքներից մեկն էլ նոր կենտրոնի հիմադրումն է. «Ես հույս ունեմ, որ նոր գյուղատնտեսական սարքավորումներն ու մեքենաները լիովին կօգտագործվեն ագրարային համալսարանի ուսումնական-արտադրական բազաներում. սա և հրաշալի հնարավորություն է ինչպես ուսանողների պարակտիկայի կազմակերպման, այնպես էլ բուհի սեփական արտադրական հնարավորությունները զարգացնելու համար»,- հավելել է նախարարը:
Ագրոպարենային համակարգի ուսումնաարատադրական կենտրոնի առաքելությունն է տարածաշրջանում իրականացնել ագրոպարենային համակարգի կրթական, խորհրդատվական և արտադրական օրինակելի ծառայություններ, կազմակերպել դասընթացներ գյուղատնտեսության վարման, տեխնիկայի շահագործման, կենսաէներգետիկայի խորհրդատվական եւ տեղեկատվական ուղղություններով, ինչպես նաև ագրոպարենային ոլորտում իրականացնել մասնագիտական կրթություն, որի արդյունքում կպատրաստվեն արհեստավարժ մասնագետներ:
ԱՀՈՒԱԿ-ը ստեղծվել է ՀԱԱՀ-ի Բալահովիտի եւ Ոսկեհատի ուսումնափորձնական տնտեսությունների միավորման բազայի վրա: Ծրագրի արժեքը կազմել է 68 մլն դրամ (ավելի քան 10 տոկոսը ՀԱԱՀ-ի, իսկ մյուս մասը՝ ԾԻԳ-ի ֆինանսավորումն է):
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը և նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը հուլիսի 5-ին մասնակցել են ՀՀ նոտարական պալատի կիսամյակային ընդհանուր ժողովին: Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը շնորհավորել է ներկաներին ՀՀ Սահմանադրության օրվա կապակցությամբ՝ կարևորելով նոտարների դերը սահմանադրական բարեփոխումների հետագա քննարկումներում: Անդրադառնալով հանրային ծառայության ոլորտում նոտարի դերին՝ նա ընդգծել է նոտարների կողմից մատուցվող ծառայությունների որակի բարձրացումն ու քաղաքացիների կողմից դրական գնահատականի արժանանալը:
Նախարարը կարևորել է «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելուն ուղղված նոտարների առաջարկները՝ նշելով, որ դրանց հիմնական մասը հաշվի են առնվել: «Ձեր կողմից որոշ արձագանքներ ենք ստացել, որոնք ձեզ համար մտահոգիչ են ու մշուշոտ: Այս միջոցառման ընթացքում կփորձենք պատասխանել բոլոր հարցերին և քննարկել նախագծին առնչվող խնդրահարույց կետերը»,-նշել է նախարարը: Այս համատեքստում նա ընդգծել է նոտարի կարգապահությանն առնչվող նոր մեխանիզմները, որոնց կիրառման արդյունքում նոտարը լինելու է ավելի պատասխանատու, միևնույն ժամանակ՝ առավել պաշտպանված: «Այս համակարգն անընդհատ բարեփոխումների կարիք ունի, քանի որ ամենօրյա շփում ունի քաղաքացիների հետ: Դուք պետք է բռնեք մեր գործընկերային ձեռքը՝ համակարգի կատարելագործման և սպասարկման որակի բարձրացման նպատակով»,- ասել է Հովհաննես Մանուկյանը:
Նախարարը նոտարներին առաջադրել է 4 հիմնական խնդիր, որոնց նշանակությունը համակարգի առաջխաղացման հիմքն են՝ սպասարկման որակ, որի հիմնական ցուցանիշը օրինականությունն է և միասնական նոտարական պրակտիկայի կիրառումը, քաղաքացիների հետ շփման որակ, ժամանակին և պարտաճանաչորեն հարկերի վճարում և ՀՀ նոտարական պալատի նկատմամբ յուրաքանչյուրի պատասխանատվությունը: Նախարարը նաև անդրադարձել է պալատի կայացման տեմպերն արագացնելու անհրաժեշտությանը և ինքնակարգավորման մեխանիզմների լիարժեք գործարկման կարևորությանը: Հովհաննես Մանուկյանը գոհունակություն է հայտնել նախարարության հետ պալատի ամենօրյա սերտ համագործակցությունից՝ կարևորելով պալատի վարչակազմի և առանձին նոտարների պարտաճանաչ և սրտացավ վերաբերմունքը ընդհանուր գործին:
Նախարարը ՀՀ արդարադատության նախարարության «Ներսես Շնորհալի» արծաթե հուշամեդալով է պարգևատրել Իջևան տարածքի կենսաթոշակի անցած նոտար Սանամ Հովսեփյանին: Նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանն անդրադարձել է նոտարական միասնական պրակտիկայի կատարելագործման ուղղությամբ համատեղ տարվող աշխատանքներին, «Էլեկտրոնային նոտար» համակարգի կիրարկմանը՝ կարևորելով դրա արդյունքում թղթային կրիչի վրա ներկայացվող փաստաթղթերի կեղծման հնարավորության բացառումը և սպասարկման որակի բարձրացումը: Նոտարական պալատի նախագահ Հասմիկ Հարությունյանը շնորհավորել է ներկաներին ՀՀ Սահմանադրության օրվա կապակցությամբ և ներկայացրել ՀՀ նոտարական պալատի 2015 թվականի առաջին կիսամյակի գործունեության հաշվետվությունը, պալատի անդամների գործունեության կազմակերպման համակարգման ուղղությամբ կատարված աշխատանքներն ու նոտարական գործողությունների միասնական պրակտիկայի ապահովման նպատակով ձեռնարկված միջոցառումները:
Հասմիկ Հարությունյանը կարևորել է միջազգային նոտարական կառույցների հետ համագործակցության շրջանակի ընդլայնմանն ուղղված աշխատանքները, «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելուն ուղղված առաջարկների մշակումը և այլն: «Ես հորդորում եմ բոլոր նոտարներին անմասն չմնալ Նոտարական պալատի ձեռնարկած տարաբնույթ միջոցառումներին մասնակցելուց: Պալատի կայացման և զարգացման գործում մեծ է յուրաքանչյուր անդամի դերը»,- նշել է Նոտարական պալատի նախագահը և շնորհակալություն հայտնել ՀՀ արդարադատության նախարարին և նախարարի առաջին տեղակալին աջակցության և խնդիրների արագ լուծման հարցում արձագանքման և օժանդակության համար:
Այսօր՝ ժամը 11:00-ին, փաստաբան Հայկ Ալումյանը վերջապես հանդիպել է իր պաշտպանյալ Արա Բուդաղյանի հետ: «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում Հայկ Ալումյանը նշեց, որ ինքը որպես Արա Բուդաղյանի պաշտպան ներգրավվել է նախօրեին` ցերեկվա ժամը 12:00-ին, երբ ձերբակալվելիս Արա Բուդաղյանը հայտարարել է, որ ցանկանում է, որ իր պաշտպանությունն իրականացնի Հայկ Ալումյանը: Ուստի` այդ ժամանակվանից սկսած էլ մինչև այսօրվա ժամը 11:00-ն, այսինքն՝ մի ամբողջ օր խախտվել է Արա Բուդաղյանի պաշտպանության իրավունքը:
Բացի այդ, Հայկ Ալումյանը նշեց, որ Սուրիկ Խաչատրյանի մահափորձին դրդելու կասկածանքը ծայրաստիճան լղոզված է: Պարզ չէ, թե Արա Բուդաղյանը, ըստ կասկածանքի, ինչպե՞ս, ե՞րբ, ո՞ւմ և ի՞նչ հանգամանքներում է դրդել:
Արա Բուդաղյանին առաջարկում են ցուցմունք տալ, Արա Բուդաղյանն էլ ասում է՝ «ես երբևէ որևէ մեկի չեմ դրդել»: Արա Բուդաղյանը կխոսի, երբ ԱԱԾ քննիչները կոնկրետացնեն, թե ինչում է ինքը կասկածվում:
«Ինձ թվում է, իրենք էլ լավ չեն պատկերացնում, թե ինչ են գրել: Սպասենք, մինչև իրենք կպարզեն, թե ինչի՞ մեջ են կասկածում, որոշակիացնեն, կողմնորոշվեն, դրանից հետո նոր մենք կկարողանանք փարատել իրենց կասկածները»,- ասաց Հ.Ալումյանը՝ նշելով, որ իր տեղեկություններով, քննչական մարմինը դիմելու է դատարան Արա Բուդաղյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու միջնորդությամբ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.