23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությանում հարուցվել է քրեական գործ՝ պայմանագրային զինծառայող Աշոտ Հովհաննիսյանի մահվան դեպքի առթիվ։
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ օգոստոսի 18-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական հենակետում՝ մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու հետևանքով արձակված կրակահերթի արդյունքում ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել է նույն զորամասի պայմանագրային զինծառայող, 25-ամյա Աշոտ Հովհաննիսյանը:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը՝ որն առաջացրել է ծանր հետևանքներ)։
Նախաքննության արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն անցյալ շաբաթ հայտարարել է, որ կառավարությունը ձեռնարկությունների համար չի սուբսիդավորելու թանկացած էլեկտրաէներգիայի գինը: Նա ասել է, որ խոստացել են միայն բնակչությանը սուբսիդավորել (Lragir.am):
Գործարարներն արդեն ասում են, որ օգոստոսին ստիպված են լինելու էլեկտրաէներգիայի դիմաց 7 դրամով ավելի թանկ վճարել: Տնտեսագետները եզրահանգում են, որ նույնքան կթանկանան տեղական ապրանքների գները: Հայաստանում ծայրահեղ ցածր աշխատավարձերի պայմաններում ցանկացած թանկացում կարող է դժգոհությունների դետոնատոր դառնալ:
Հունիսին Հայաստանի երիտասարդությունն իր դժգոհությունը հայտնեց՝ վերջին տարիների ամենամեծ ակցիաները կազմակերպելով էլեկտրաէներգիայի թանկացման դեմ: Ավելի վաղ ցույցեր էին տեղի ունեցել տրանսպորտի սակագնի բարձրացման և կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ:
Հասարակությունում դժգոհության աստիճանը հասել է վերին շեմին, եւ սեպտեմբերին նոր թանկացումը կարող է անվերահսկելի գործընթացների պատճառ դառնալ: Կառավարությունը գումար ունի՞ գնաճի զսպման համար:
Կառավարությունն անցյալ շաբաթ հայտարարել է, որ Որոտանի ՀԷԿ-ի վաճառքից ստացված գումարով կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի գնի բարձրացումն ու Նաիրիտի աշխատակիցների աշխատավարձերի վճարումը: Փաստորեն, հայ-ամերիկյան գործարքը թույլ է տվել բողոքի երկու պոտենցիալ աղբյուր մարել: Որոտանի գումարը կբավարարի՞ սեպտեմբերի գնաճն ու ցույցերը զսպելու համար:
Տեսանյութերի ամենամեծ ցանցում` YouTube-ում, հայկական բովանդակությամբ հոլովակները գնալով ավելանում են: Սրանց թվին են դասվում նաև երաժշտական տեսահոլովակները, որոնք բավականին շատ դիտումներ են ունենում: Եվ եթե նախկինում ռեկորդ էին համարվում հայ արտիստի հոլովակի` 1 միլիոնից ավելի դիտումները, ապա այսօր այդ թիվն անցնում է 7 միլիոնը:
NEWS.am STYLE-ը ներկայացնում է YouTube-ի հայ ռեկորդակիրներին, որոնց մեջ առաջատար են Վաչե Ամարյանը, Լիլիթ Հովհաննիսյանը և Արմենչիկը: Վերջինս առայժմ միակ հայ արտիստն է, ում տեսահոլովակի դիտումների թիվը գրեթե 10 միլիոն է:
Իսկ Լիլիթ Հովհաննիսյանի երկու զուգերգերի տեսահոլովակները հատել են 7 միլիոն դիտումների սահմանը:
Խոսքը նրա և Վաչե Ամարյանի` «Ինձ չսպանես» և Նանուլի հետ համատեղ երգի տեսահոլովակի մասին է:
Լիլիթի ևւս մեկ տեսահոլովակ` «Դե, էլ մի»-ն, գրեթե 6 միլիոն դիտում ունի:
Դիտումների քանակով Լիլիթ Հովհաննիսյանի և Արմենչիկի հետ առայժմ կարող է «մրցել» հայկական միայն մեկ տեսահոլովակ, որը, սակայն, անգլալեզու է: Խոսքը Արամ Mp3-ի եվրատեսիլյան երգի մասին է, որի հոլովակը նույնպես հատել է 7 միլիոն դիտումների սահմանը:
Վաչե Ամարյանի «Բալա»-ն թեև մի փոքր հետ է մնում վերը նշված հոլովակներից իր դիտումների քանակով, այնուամենայնիվ, 5 միլիոնից ավելի դիտումը նույնպես պակաս ռեկորդային չէ հայկական տեսահոլովակների համար:
Արմենչիկի ևս մեկ տեսահոլովակ` նկարահանված Հարութ Փամբուկչյանի հետ համատեղ զուգերգի հիման վրա, 3 միլիոնից ավելի դիտում ունի:
Հարութ Փամբուկչյանի մասնակցությամբ ևս մեկ տեսահոլովակ մոտ է 3 միլիոն դիտում գրանցելուն: Խոսքը Սիրուշոյի հետ` «Տարիներ»զուգերգի հոլովակի մասին է:
Գիտական աշխարհի համար ցնցող ելույթ է ունեցել փիլիսոփայության հայտնի պրոֆեսոր Էնթոնի Ֆլյուն: Գիտնականը, ով վաղուց թևակոխել է կյանքի իններորդ տասնամյակը, եղել է գիտական աթեիզմի համաշխարհային հիմնաքարերից մեկը: Տասնամյակներ շարունակ պրոֆեսոր Ֆլյուն գրքեր էր հրատարաում և դասախոսություններ էր կարդում, որոնց հիմքում ընկած էր այն թեզիսը, թե Աստծո նկատմամբ հավատն անհիմն է:
Սակայն վերջին ժամանականերս կատարված մի շարք գիտական հայտնագործությունները ստիպել են աթեիզմի մեծագույն պաշտպանին փոխել իր հայացքները: Ֆլյուն հրապարակայնորեն հայտարարել է, որ ինքը սխալվում էր և Տիեզերքը չեր կարող առաջանալ ինքն իրեն: Այն ակնհայտորեն արարվել է Մեկի կողմից, ով անհամեմատ զորեղ է, քան մենք կարող ենք պատկերացնել: «Այսօր արդեն անհնար է ապացուցել կյանքի ծագման և ինքնավերարտադրվող օրգանիզմների առաջացման աթեիստական տեսությունը», – ասել է Ֆլյուն.
Ըստ գիտնականի, ԴՆԹ-ի մոլեկուլի կառուցվածքի ժամանակակից տվյալները անհերքելիորեն վկայում են այն մասին, որ այն ինքն իրեն առաջանալ չէր կարող, այլ մեկի նախագծման արդյուքն է: ԴՆԹ-ում պարունակվող գենետիկական կոդը և տեղեկության բառացիորեն հանրագիտարանային ծավալը հերքում են կույր զուգատիպության հնարավորությունը:
Գրեթե ամենօրյա ռեժիմով ԼՂՀ ՊԲ-ից հաղորդագրություններ են ստացվում այն մասին, որ հակառակորդն առաջնագծում ականանետ, նռնականետ կամ խոշոր տրամաչափի գնդացիրներ է կիրառել: Բարեբախտաբար, վերջին շրջանում հնարավոր է լինում զերծ մնալ զոհերից, իսկ ծանր վիրավորներ, կարծես թե, չկան: Թեմայի շուրջ Aysor.am-ը զրուցեց փորձագետ Տիգրան Աբրահամյանի հետ:
-Պարոն Աբրահամյան, ինչպե՞ս կմեկնաբանեք առաջին գծում առկա իրավիճակը, մանավանդ, երբ հակառակորդը խոշոր տրամաչափի զինատեսակներ է կիրառում:
-Եթե կարճ ասեմ՝ անհանգստացնող է, առաջին հերթին այն պատճառով, որ վերջին շրջանում կիրառվող զինատեսակները ի զորու են առավել մեծ վնասներ պատճառել, քան նրանք, որոնք ավելի վաղ էին կիրառվում: Իհարկե, այս զինատեսակները ավելի վաղ ևս գործածվել են, սակայն ոչ այս մասշտաբով:
Միգուցե սովորական քաղաքացուն այդքան էլ «բան չի ասում» ականանետ կամ հակատանկային հաստոցավոր նռնականետ անվանումները, սակայն դրանց մարտավարական-տեխնիկական բնութագիրը հուշում է, որ դրանք բավականին վտանգավոր զինատեսակներ են, մանավանդ, երբ դրանք կիրառվում են ոչ լայնամասշտաբ գործողությունների ժամանակ:
-Այդ դեպքում, ինչպե՞ս է հնարավոր լինում խուսափել մեծաթիվ կորուստներից:
-Զինված ուժերը ինչպես հայ-ադրբեջանական, այնպես էլ ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծի բոլոր հատվածներում մարտական հենակետերի ամրացման մեծ աշխատանքներ են իրականացնում, որի նպատակը դիրքերում ծառայություն կրող անձնակազմերի անվտանգության ապահովումն է, ինչպես նաև՝ հակառակորդի նկատմամբ այնպիսի գերիշխանության ապահովումը, ինչը թույլ կտա նաև անհրաժեշտ դիտարկումներ իրականացնել՝ արձանագրելու հակառակորդի հնարավոր շարժերը:
Երկրորդ, կանխարգելիչ քայլերը էական դեր են խաղում հակառակորդի գործողությունները ժամանակին կասեցնելու և նվազագույն կորուստներով հետ մղելու համար:
-Առաջին գծում ի՞նչ զարգացումներ կամ նոր միտումներ են տեսանելի Ադրբեջանի գործողություններում:
-Թերևս երկար ժամանակ Ադրբեջանը հիմնականում շեշտը դնում էր դիպուկահարներ-դիվերսիոն խմբերի գործողությունների վրա, սակայն վերջին շրջանում, տարբեր գործոններով պայմանավորված, կտրուկ ակտիվացվել են նաև փոքր տրամաչափի հրետանային միջոցներն ու խոշոր տրամաչափի գնդացիրները:
Ադրբեջանն անընդհատ ընդլայնում է առաջին գծում կիրառվող զինատեսակների թիվը, իսկ կրակահերթերն առավել ինտենսիվ են դառնում, ինչն իսկապես անհանգստացնող է:
Աղբյուրը՝ http://www.aysor.am/
Երևանում գտնվող «Հատիսի լանջին» ռեստորանում օգոստոսի 2-ին զանգվածային թունավորման պատճառը եղել է աղցանը։
Թեև թունավորման փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել ու քննությունը դեռ շարունակվում է, սակայն Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության՝ ռեստորանից վերցրած նմուշների փորձաքննության արդյունքում պարզվել է, որ աղցաններում հայտնաբերվել է մանրէաբանական անհամապատասխանություն։ Նախնական վարկածով՝ խնդիրը ծագել է մայոնեզի պատճառով, ինչի առկայությունը աղցանի մեջ երկար ժամանակով անթույլատրելի է։ Թե ովքեր պատասխանատվության կենթարկվեն՝ հայտնի կլինի նախաքննության ավարտից հետո։
Հիշեցնենք, որ նշված ռեստորանում թունավորվել էին հարսանիքի մասնակիցները, որոնց թիվն անցնում էր երեք տասնյակից։ Անգամ հարսն էր հարսանիքի ժամանակ տեղափոխվել հիվանդանոց։
Կյանքը մահից հետո իրողություն է։
Հայտնի են դարձել Ռուսաստանի Իստրինսկի շրջանում Робинсон-44 ուղղաթիռի և Cessna 206 մասնավոր ինքնաթիռի բախման հետևանքով զոհվածներից 8-ի անունները, հայտնում է LifeNews-ը: Ինքնաթիռի զոհերը` Միխայիլ Երմոլչև-օդաչու, Ուղղաթիռի զոհերը` Վադիմ Բուխտիյարով- օդաչու Փրկարարներին հաջողվել է դուրս բերել զոհերից 8-ի մարմինները: |
« Ասեցի՝ ջարդեք դուռը, թե չէ ինքնասպան կլինեմ»,- պատմում է էքստրասենսի մայրը։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.