23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ucom ընկերությունը դեռ չի որոշել՝ կպահպանի արդյոք Orange բրենդը մեկ տարի հետո։ Այս մասին օգոստոսի 26-ին լրագրողներին հայտնել է Ucom ընկերության կոմերցիոն տնօրեն Արամ Բարսեղյանը։
Այն հարցին՝ արդյոք ընկերությունը մտադիր է 12 ամսյա համաձայնության ավարտից հետո ֆրայչայզինգի իրավունքով օգտագործել Orange բրենդը՝Բարսեղյանը պատասխանել է , որ այդ հարցը դեռ չի քննարկվել։ «12 ամսվա աշխատանքի արդյունքներով մենք կորոշենք ՝ արդյոք շահավետ է թողնել հին բրենդը , թե պետք է այն փոխարինել նորով»,- հայտարարել է Բարսեղյանը։
Հիշեցնենք , որ օգոստոսի 20-ին «Orange Armenia»-ն (ֆրանսիական Orange հեռահաղորդակցության ընկերության դուստր ընկերությունը) պաշտոնապես Ucom -ին է փոխանցել բաժնետոմսերի 100 տոկոսը։
Հուլիսի 22-ին «Orange Armenia»-ն հայտարարել է հայկական շուկայից հեռանալու մասին։ Որպես պատճառ ընկերությունը նշել է հեռանկարների բացակայությունը․ որոշակի եկամուտների պայմաններում ընկերությունը հնարավոր չի համարում տեխնոլոգիական ցանկալի զարգացումը։
news.am
Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն օրերս մարզի գյուղապետերի հետ հավաքույթ է կազմակերպել։ Մեզ հասած տեղեկություններով՝ մարզպետն արձակուրդից վերադառնալուց հետո որոշել է կերուխումի սեղանի շուրջ քննարկել անելիքները, ինչպես նաև սպառնալ, որ ինքը դեռ մնալու է իր պաշտոնին։ Մեզ պատմեցին, որ Աշոտ Ղահրամանյանը խնջույքի ժամանակ հայտարարել է, թե իրեն չեն հանելու աշխատանքից, այդ լուրերը շրջանառության մեջ են դնում իր չուզողները։ Որպես իր խոսքերի առհավատչյա՝ գեներալ մարզպետը հայտարարել է, թե «նախագահի հետ եկել եմ, նախագահի հետ էլ գնալու եմ, քանի ինքը կա, ես պրոբլեմ չունեմ, ով մեր հետ կաշխատի, նրա համար լավ կլինի, ով չի աշխատի, նրա համար վատ կլինի»։
Դրանից բացի, Աշոտ Ղահրամանյանը հայտարարել է, որ առաջիկայում իրենց ամենակարևոր անելիքը սահմանադրական հանրաքվեն է, ամեն ինչ պետք է անել, որ սահմանադրությունն անցկացնեն։ Գյուղապետերը նկատել են՝ չնայած Աշոտ Ղահրամանյանի տրամադրությունը բարձր էր, բայց գունատ և ծերացած տեսք ուներ։ Իրականում, թոշակառու մարզպետի պաշտոնանկության հարցը շարունակում է մնալ օրակարգում:
Հրապարակ
Երեկ ՀՀ կենտրոնական բանկը ուղիղ 20 մլն դոլարի ինտերվենցիա է իրականացրել ՀՀ ֆինանսական շուկա: Սակայն եթե նախկինում արտարժութային ինտերվենցիաները ԿԲ-ն իրականացնում էր ֆոնդային բորսայի միջոցով, ապա հիմա այլ կերպ է վարվում:
Ըստ ԿԲ-ի՝ ամեն օր հրապարակվող «ՀՀ արժութային սփոթ շուկայի շրջանառությունը» տեղեկանքի, երեք բոլոր բանկերը միասին միջբանկային շուկայում գնել են 20 մլն դոլար, բայց նրանցից ոչ մեկն այդ 20 մլն-ը չի վաճառել: Ըստ այդ տեղեկանքի՝ մեկ դոլարի վաճառքի գինը կազմել է 483 դրամ 64 լումա: Սա այլ կերպ, քան կիսաթաքուն ինտերվենցիա անվանել հնարավոր չէ:
Ի դեպ, ըստ մեր ունեցած տեղեկությունների, դրամի հետագա արժեզրկումը կանխելու նպատակով ԿԲ-ն պատրաստ է առաջիկա օրերին մինչև 50 մլն դոլարի ինտերվենցիա իրականացնել:
Հայկական ժամանակ
Մարզահամերգային համալիրի ճարտարապետությանը խոչընդոտող որևէ բան չի կառուցվելու: Այս մասին լրագրողներին ասել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը:
«Համալիրն այնքան թանկ է և կարևոր մեզ համար, որ այնտեղ որևէ բան առանց շենքի ճարտարապետների պատկերացումների չի լինելու: Գործարքի հիմքում դրված է ծրագիր, որը նոր շունչ և նոր կյանք է հաղորդելու նրան: Մենք պետք է այնպես անենք, որ մեր քաղաքի ամենաակտիվ կառույցներից մեկը լինի մարզահամերգային համալիրը», — ասել է Սահակյանը, մեջբերում է Tert.am-ը:
Նա նաև հայտարարել է, որ մարզահամերգային համալիրում խաղատուն չի լինելու:
«Ինչ վերաբերում է կառուցապատմանը, ապա այն իրականացվելու է «Հրազդան» մարզադաշտից դեպի Լենինգրադյան փողոց տանող ճանապարհին, իսկ այն բավական հեռու է համալիրի տարածքից: Այդ գործընթացը խիստ վերահսկելի է », — ասել է Սահակյանը՝ շեշտելով, որ ցանկացած կառուցապատում միայն օժանդակելու է համալիրի պահպանմանը:
«Այո՛, խաղատուն լինելու է կառուցապատվող տարածքում, օրենքը չի արգելում», — ասել է վարչության պետը՝ վկայակոչելով օրենքը, ըստ որի, եթե կառուցապատողը $100 միլիոնի ներդրում է անում, ապա կարող է և խաղատուն կառուցել:
Այն մասին, որ Մարզահամերգային համալիրում կազինո լինել չի կարող լինել և չի լինելու, ավելի վաղ հայտարարել է նաև ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
2015թ. օգոստոսի 25-ին Մոսկվայում միջազգային ցուցահանդեսի շրջանակներում անցկացվող ՀԱՊԿ-ի ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովին առընթեր գործարար խորհրդի նիստի աշխատանքներին կմասնակցի ՀՀ ՊՆ ռազմարդյունաբերական վարչության ներկայացուցիչը:
Մեզ հայտնի դարձավ, որ ԵՏՄ տնտեսական հանձնաժողովում ՀՀ ներկայացուցիչներ Ռոբերտ Հարությունյանը, Արա Նռանյանը և Կարինե Մինասյանը, որոնք ունեն նախարարի կարգավիճակ, ամսական 12 հազար դոլար աշխատավարձ են ստանում:
Ըստ նույն աղբյուրի, նրանց նաև անվճար բնակարաններ են հատկացվել Մոսկվայի կենտրոնում՝ Կուտուզովի պողոտայում, որտեղ ժամանակին շուրջ 30 տարի ապրել է Խորհրդային Միության կոմկուսի կենտկոմի գլխավոր քարտուղար Լեոնիդ Իլյիչ Բրեժնևը, ինչպես նաև Յուրի Անդրոպովը:
Ի դեպ, Ռոբերտ Հարությունյանը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի որդին է, որը մինչ այդ Զարգացման հայկական գործակալության տնօրենի պաշտոնն էր զբաղեցնում, և իզուր չէր ժամանակին ավագ Հարությունյանը Ազգային ժողովում կրծքով պաշտպանում ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցությունը:
Հայկական Ժամանակ
Նախորդ շաբաթ օրվա իրադարձությունները գործնականում ցույց տվեցին, թե հուլիսի վերջին օրերին Բաղրամյան պողոտայում ինչու էր այդքան պրկված ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը։
Ուրբաթ օրը, ինչպես տեղեկացրել ենք, Վլադիմիր Գասպարյանի հիմնադրած ոստիկանական «հրեշտակների» ստորաբաժանման ավագ լեյտենանտը, որ ինչպես հետագայում պարզվեց՝ 30-ամյա Արթուր Վարդգեսյանն է, «Ոտքի, Հայաստան» նախաձեռնության կազմակերպած հավաքի ժամանակ ապտակել էր հավաքի մասնակից 67-ամյա Հակոբ Նազարյանին։
Այդ պահը ֆիքսել էր armtimes.com–ի տեսախցիկը, և տեսանյութը մեր կայքում տեղադրելուց հետո կայծակնային արագությամբ տարածվեց ողջ համացանցում։ Նյութը ֆեյսբուքյան իրենց Էջերում տեղադրում էին շարքային քաղաքացիներ, մտավորականներ, լրագրողներ, տարբեր զբաղմունքի և մասնագիտության տեր մարդիկ, քաղաքականացված և չքաղաքականացված քաղաքացիներ, ու նկատելի էր, որ մարդիկ ոչ թե ուղղակի հետաքրքիր տեսանյութով են տարված, այլ նրանք ընդվզում են բառիս բուն իմաստով։ Եվ շատ արագ, գործնականում հաջորդ օրը վաղ առավոտյան ոստիկանությունը պաշտոնական լուր տարածեց, որ քաղաքացուն ապտակած ոստիկանի լիազորությունները ոստիկանության պետի որոշմամբ դադարեցված են և նշանակված է ծառայողական քննություն։
Զուտ տեխնիկապես ոստիկանության պետի այս որոշումների մեջ ոչ մի արտառոց բան չկա։ Ոմանք նույնիսկ համոզված են, որ այս մի գործն էլ կմոռացվի, կանցնի–կգնա։ Հիմա սա նույնիսկ Էական չէ։ էականը այն ֆոնն է, այն մթնոլորտը, որ հաջորդեց ապտակի մասին տեսանյութի տարածմանը։ Ակնհայտ էր, որ եթե արագ ինչ-որ քայլեր չձեռնարկվեն, հաջորդ մեկ-երկու օրերին Երևանում կարող է ձևավորվել նոր Բաղրամյան պողոտա։ Հիմա ի՞նչ կապ ունի այս ամենը Ոստիկանության պետի հուլիսվերջյան պրկվածության հետ։ Կապը այն է, որ օրինակ Վլադիմիր Գասպարյանը Վարդգեսյանի լիազորությանները դադարեցրեց ոչ թե այն պատճառով, որ այդպես էր ուզում, այդպես էր համարում ճիշտ, այլ որովհետև՝ հասկացավ, որ չի կարող այդպես չանել, որովհետև դրա հետևանքները ծանր կլինեն։ Եթե նույնիսկ ընդունենք, որ Վլադիմիր Գասպարյանը այդպես ուզում էր, եթե նույնիսկ ընդունենք, որ բոլոր դեպքերում Վլադիմիր Գասպարյանը այդպես կվարվեր, կոնկրետ այս դեպքում նա գիտի, եթե նույնիսկ ուզենար, չէր կարող այլ կերպ վարվել։ Հենց սա է Գասպարյանի պրկվածության պատճառը. Երրորդ հանրապետության ոչ մի ոստիկանապետ այսպիսի վիճակում չի եղել, որ ստիպված լինի ինչ-որ բան անել, որովհետև դա չանելը կարող է ծանր հանրային հակազդեցության արժանանալ։
Իշխանական ներկայացուցիչները այսպիսի իրավիճակների մասին խոսելիս փորձում են ցույց տալ, թե ոստիկանությունն է փոխվել, իշխանությունն է փոխվել։ Այդ ամենը, իհարկե, այդպես չէ. իրականում փոխվել է հասարակությունը, միայն ու միայն հասարակությունը, մեր հասարակությունը դարձել է ավելի պինդ, ավելի կենսունակ, ավելի ուշադիր և սեփական իրավունքների նկատմամբ ավելի հետևողական։ Իսկ Վլադիմիր Գասպարյանը պրկված է, որովհետև հասկանում է, որ այսպիսի հասարակության պայմաններում շատ մեծ հավանականությամբ կարող են ստեղծվել իրավիճակներ, երբ ոստիկանությունը իր հազարավոր ներկայացուցիչներով, զորքով, զենքով, զրահով չկարողանա ոչինչ անել:
Հայկական Ժամանակ
ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության համակարգի ղեկավարման մարմինների և կազմավորումների ուժերի ու միջոցների օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումների 2015թ. պլանի համաձայն, օգոստոսի 22-ին Պսկով է մեկնել ՀՀ ՊՆ օպերատիվ խումբը և ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը` օգոստոսի 25-ից 28-ը անցկացվելիք ՀԱՊԿ-ի օպերատիվ արձաձանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2015» համատեղ զորավարժությանը մասնակցելու նպատակով:
Х-фактор 6 երաժշտական հեռուստաշոու-մրցույթի ժամանակ փայլուն ելույթ ունեցավ մեր հայրենակից Ամալյա Մարգարյանը Կոնչիտայի «Rise Like a Phoenex» երգով։
Կարծես՝ լուծվել է արդարադատության նախարարի նշանակման հարցը: Մեր ունեցած տեղեկություններով՝ արդարադատության նոր նախարարը ՔԿՀ վարչության պետ Արթուր Օսիկյանն է: Իսկ թե ով կլինի ՔԿՀ վարչության հերթական պետն, այս պահին նոր անուններ չեն շրջանառվում:
Իրականություն կդառնա՞ պետի տեղակալ Ռաֆիկ Հովհաննիսյանի վաղեմի երազանքը՝ վերջապես նստել բաղձալի աթոռին, պարզ կլինի մոտ օրերս:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.