23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Օգոստոսի 28-ին ՊՆ վարչական համալիրում ամփոփվել են 4-րդ բանակային զորամիավորման գործունեության արդյունքները:
Արձանագրված ձեռքբերումները, որոշակի բացթողումներն ու առաջիկա անելիքները ներկայացրել է բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը, ով փաստել է, որ հաշվետու ժամանակահատվածում զորամիավորման ենթակա ստորաբաժանումներում բարձր մակարդակով անցկացվել են զինծառայողների մարտական և զորահավաքային պատրաստականության բարձրացմանը միտված, ԶՈւ պատրաստության պլանով նախատեսված միջոցառումներ, դաշտային ելքեր, մարտավարական-մասնագիտական պատրաստության պարապմունքներ ու զորավարժություններ: Հատուկ ուշադրություն է դարձվել մարտական պատրաստության հանկարծակի ստուգումներին, որոնց արդյունքների վերլուծությունը ցույց է տվել, որ զորամիավորման ենթակա ստորաբաժանումներն ունակ են մարտական պատրաստականության բարձր աստիճանների բերվելու և կատարելու առաջադրված խնդիրները:
Նշվել է նաև, որ հաշվետու ժամանահատվածում իրականացվել են ինժեներական լայնածավալ աշխատանքներ, առավել բարելավվել են մարտական հերթապահության կրման պայմանները, լրակահավորվել են մարտական հենակետերը, կառուցվել են նոր ճանապարհներ, թարմացվել ¿ զորամասերի ուսումնանյութական բազան, շահագործման են հանձնվել մի շարք նոր շինություններ, այդ թվում մեկ բնակելի շենք` նախատեսված սպաների և նրանց ընտանիքների համար: Անդրանիկ Մակարյանն ընդգծել է, որ զորամիավորման հրամանատարության ամենօրյա ուշադրության կենտրոնում են զինվորական կարգապահության ամրապնդման, զինծառայողների պարենային ու իրային ապահովման կազմակերպման հարցերը:
Ընթացիկ խնդիրների և առավելագույն ուշադրություն պահանջող աշխատանքային ուղղությունների հետ կապված խորհրդակցության ընթացքում հնչել են նաև մի շարք առաջարկություններ, տրվել են համապատասխան հանձնարարականներ:
Ամփոփման ավարտին խորհրդակցության մասնակիցները քննարկել են ամառային ուսումնական փուլի մեկնարկի հետ կապված միջոցառումները և սեպտեմբեր ասմվա հիմնական անելիքները: Քննարկումներին սելեկտորային-տեսակապային տարբերակով միացել են նաև բանակային մյուս զորամիավորումների, ինչպես նաև` հայկական երկու հանրապետությունների ԶՈՒ փոխգործակցության շրջանակում, ՊԲ հրամանատարական կազմը:
Շինանյութի Սերոժին՝ Սերգեյ Մանուկյանին պատկանող ««Գուդվին Բետ» խաղային գրասենյակներն ու կազինոյի ապարատներից ոչնչով չտարբերվող «Էլ լոտո» անունով սարքերը լուրջ անհանգստություն են առաջացրել ՀՀ գյուղերում և քաղաքներում։ Ֆինանսների նախարարությունն արդեն հայտնել է, որ սա ոչ թե շահումով խաղ է, այլ՝ վիճակախաղ, այսինքն՝ «լոտո», և կարգավորվում է «Վիճակախաղերի մասին» օրենքով, բայց այս լոտոն արդեն մարդկանց գլուխներ է ուտում։ Քրեական դեպքերի մասին են թերթերը գրում։
Մեզ են զանգահարում մտահոգված մարդիկ և խնդրում չորրորդ իշխանության ուժով կանխել այս նոր վարակի տարածումը։ «Խուլ գյուղերի գազալցակայաններում են դրել, որտեղ ոչ մի զբաղմունք չկա։ Ցանկացած ոք, անգամ անչափահաս երեխաները, կարող են գնալ և խաղալ, ոչ մի հսկողություն, ոչ մի խոչընդոտ չկա,- տագնապում է մանկավարժ Անուշ Հովսեփյանը՝ Երևանից։- Մեր երկրում պաշտոնյաների մեծ մասը խաղամոլներ են։ Տեսեք, թե գիշերները կազինոների առաջ պաշտոնյաների քանի մեքենա է կայանած։ Մարդիկ, խաղամոլության ախտով վարակված, ուզում են մյուսներին էլ վարակել, ինչպես ՍՊԻԴ-ով հիվանդներն են հնարավորինս շատ մարդ վարակում, իմանալով, որ միևնույն է, մահանում են»։
Պրծավ՝ գնաց
Դարակերտ գյուղի մոտ գտնվող գազալցակայանում ինքնասպան եղած գազալցակայանի աշխատող Յուրա Բ․-ն, որի մասին գրեց «Հրապարակը», ըստ Հայանիստ գյուղի բնակիչների, վերջին 5 տարիներին պարտքեր էր կուտակել, անհոգ կյանք էր վարում, որին վերջակետ դրեց «Գուդվինի» ապարատը։ Յուրան ապարատին պարտվեց լցակայանի օրվա ողջ հասույթը և կախվեց։ Ըստ Հայանիստ համայնքի գյուղապետ Բալաբեկ Սարկիսյանի, նրա տարեց ծնողների ռեակցիան եղել է․ «Պրծավ՝ գնաց»։ Գյուղապետը վստահեցնում է, որ վերջին տարիներին մի քանի անգամ բացատրական աշխատանքներ է տարել հանգուցյալի հետ, նաև ապարատների թեմայով։ «Բայց եթե մարդը չի հասկանում, որ փողը բալիկներին տանելու փոխարեն պետք չէ ապարատի մեջ լցնի, ի՞նչ անես»։ Յուրան երկու երեխա ուներ, կնոջից բաժանված էր, եղբայրը Ռուսաստանում էր, ծնողները մնացին մենակ։ «Ինչպե՞ս կանխել նման դեպքերը» հարցին գյուղապետը պատասխանում է․ «Հանել-ռադ անել ապարատները»։
Ոչ թե կազինոյի ապարատ է, այլ համակցված վիճակախաղի տերմինալ
Լուրեր են պտտվում, որ վերջին տարում Շինանյութի Սերոժը, նույն ինքը՝ «Եվրոպա» ռեստորանի տերը, Յուրա Բ․-ի նման մեծ պարտքեր է կուտակել, որոնք մարելու լավ ձև է գտել։ Վերին օղակներում իր լծակներն օգտագործելով, պարտադրել է գազալցակայանների տերերին պայմանագրեր կնքել «Գուդվին Բետ» ՍՊԸ-ի հետ և վերջինիս վարձակալությամբ տարածքներ տրամադրել՝ ապարատները տեղադրելու համար։ Գազալցակայանների տերերը չեն կարողացել հրաժարվել առաջարկից, իսկ նրանց հետ, ովքեր Դարակերտի գազալցակայանի տիրոջ պես փորձել են ըմբոստանալ և հանել ապարատը, բացատրական աշխատանքներ են տարել բարձր մակարդակով։ Վերջիններս էլ կտրուկ խելոքացել են։ «Գուդվին Բետ» ՍՊԸ-ի ղեկավարները մեզ հրավիրեցին իրենց գրասենյակ՝ տեղեկությունները ճշտելու համար, սակայն հանդիպումից մեկ ժամ առաջ չեղարկեցին այն, պատճառաբանելով զբաղվածությունը։ Տնօրեն Սարգիս Միքայելյանն զգուշանում է լրագրողների հետ հանդիպումներից։ Արտակ անունով հաշվապահը հայտնեց, որ չի ցանկանում խոսել լրագրողների հետ, որովհետև, իրենցից բացատրություն վերցնելով, վերջիններս «դա չեն գրում», այլ գրում են այն, ինչ իրենք են ցանկանում։
Հաշվապահը, այնուամենայնիվ, հայտնեց, որ իրենց ապարատները գյուղերում տեղադրվել են մի երկու ամիս առաջ։ Շինանյութի Սերոժի պարտքերի մասին նա ոչինչ չգիտեր։ «Մեր ընկերությունը պարտք չունի, նման պարտավորության մասին տեղյակ չենք»,- ասաց հաշվապահը, ավելացնելով, որ ոչ բոլոր գյուղերում են տեղադրված իրենց տերմինալները, բայց շատ տեղերում կան։ «Դրանք տերմինալներ են, ոչ թե ապարատներ, կազինոների ապարատներից տարբերվում են, և դա երևում է նաև փաստաթղթերով, ներմուծման երկրի սերտիֆիկատներով, տվյալ դեպքում՝ Մոսկվայի առևտրի պալատի կողմից տրված ակտով, ինչպես նաև ֆինանսների նախարարության կողմից տրված լիցենզիայով, որից երևում է, որ սա համակցված վիճակախաղ է, ոչ թե շահումով խաղ։ Շահումով խաղն ուրիշ բան է»։ Ի՞նչ տարբերություն կա իրենց «լոտոյի» և կազինոյի համանման ապարատների միջև, նա այդպես էլ չասաց, պատճառաբանելով լրագրողների հանդեպ վստահության բացակայությամբ։ Բնական է, որ մարդիկ, ովքեր հասարակ մարդկանց վստահությունը չարաշահելով, շահույթով խաղի անունը լոտո դնելով, հարստանում են, ոչ մեկի չեն վստահի։
Լոտո՞, թե՞ ռուլետկա
«Էլ լոտոն» լոտոյի նման է միայն արտաքինից։ Խաղի դիզայնի հիմնական էլեմենտը լոտոյի գնդիկներն են, որոնք պտտվում են աջ կողմից՝ էկրանի ներքևում։ Խաղացողը թվերի կոմբինացիաներ է նշում, և եթե պտտվող գնդիկները նույն թվերի վրա են կանգնում, ուրեմն խաղացողը շահում է։ Սա շատ խորամանկ հնարք է։ Հանեք լոտոյի պտտվող գնդիկները և էկրանի ձախ անկյունում տեղադրեք «ռուլետկան», որը կրկին թվեր է ցույց տալիս, կստանաք իսկական էլեկտրոնային «ռուլետկա»։ «Գուդվին Բետ» ՍՊԸ-ն այս խաղը գրանցել է որպես վիճակախաղ, այն չի կոչվում շահումով խաղ։ Բայց խաղացողը կարող է, 1000 դրամ մուտք անելով, մի քանի անգամ ավելի շահում ստանալ գրասենյակից։ Էլ ո՞րն է շահումով խաղը, եթե ոչ սա։
Ի դեպ, 2015 թվականին ֆիննախը «Գուդվին Բետ»-ին տուգանել է 200 հազար դրամի չափով՝ այն բանի համար, որ անմիջապես չի տրամադրել քաղաքացու շահումը, և այս մասին գրառում կա ֆինանսների նախարարության հաշվետվություններում։ Հետևապես, «Գուդվին Բետ» ՍՊԸ-ն իր ապարատները, որպես շահումով խաղեր, պետք է տեղադրեր միայն Ծաղկաձորի, Ջերմուկի, Սևանի, Մեղրիի համայնքների վարչական սահմաններում, «Զվարթնոց» օդակայանի և «Երևան» ազատ գոտում, և, ինչպես «Շահումով խաղերի մասին» օրենքն է պահանջում` կրթական և պատմամշակութային օջախներից, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցներից հեռու։ Լոտոյի դիզայնը և «համակցված վիճակախաղ» խորամանկ տերմինը քողարկել են «էլ լոտոյի» բուն էությունը։ «Գուդվին Բետ» ՍՊԸ-ն գրանցվել է 2011 թվականին, սակայն առաջին տարիներին մեծ եկամուտներ չի ունեցել։ Ըստ 2014 թվականի ֆինանսական աուդիտի եզրակացության, Վանաձորում գրանցված այս ընկերության եկամուտները 5 մլրդ․ դրամից հասել են մոտ 7,5 մլրդ․-ի։ Բայց այսքանը բավարար չէր, և «Գուդվին Բետ»-ը որոշեց ընդլայնվել նաև գյուղերով։
«Գուդվինը» լեզու գտավ ֆիննախի հետ
Մինչ այդ՝ 2015 թվականի հունվարին, «Գուդվին Բետ»-ի ղեկավարությունը փորձեց նոր խաղ կազմակերպել, որը կոչվում էր «Տուր ձեռքդ», և դա կրկին ներկայացվում էր որպես վիճակախաղ։ Ֆինանսների նախարարության լիցենզավորման հանձնաժողովը մերժել է այս խաղի գրանցումը։ Ի թիվս այլ խախտումների, հանձնաժողովը հետաքրքիր պատճառաբանություն էր գրել, որը կարդալով՝ միանգամից ճանաչում ենք «Էլ լոտո» խաղը․ «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` շահումով խաղ է համարվում ցանկացած մեքենայացված կամ կենդանի խաղ, որը որևէ կերպ ստեղծում է շահման հնարավորություն, իսկ մեքենայացված խաղ են համարվում ծրագրավորված կամ մեխանիկական խաղերի անցկացման համար սարքերը (այդ թվում` լոտոտրոն, բինգո և մեխանիկական վիճակահանության համար ծրագրավորված այլ սարքեր), որոնցով անցկացվող խաղերի ժամանակ շահողը որոշվում է ավտոմատներում պարունակվող հատուկ ծրագրի միջոցով` խաղերի մասնակցի անմիջական կամ ոչ անմիջական մասնակցությամբ: Ներկայացված վիճակախաղի նկարագրությունը համապատասխանում է «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքով մեքենայացված խաղին տրված նկարագրությանը:
««Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի… 2-րդ հոդվածի համաձայն` վիճակախաղին մասնակցելու իրավունք ունեն միայն 18 տարեկանը լրացած անձինք: Այսինքն, նշված դրույթից բխում է, որ կազմակերպիչը կամ վերջինիս կողմից լիազորված անձն իրավունք չունի վիճակախաղի տոմսը վաճառել 18 տարեկանը չլրացած անձանց, ինչի համար օրենքով սահմանված է պատասխանատվություն: Ինչ վերաբերում է տերմինալների միջոցով վիճակախաղի կազմակերպմանը և անցկացմանը, ապա այն դառնում է անվերահսկելի և հնարավորություն է ընձեռում անչափահասներին մասնակցելու վիճակախաղին, ինչն իր մեջ պարունակում է հասարակական վտանգավորություն, ընդ որում՝ վիճակախաղի կազմակերպիչն այն իրականացնելու է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում, այդ թվում՝ դպրոցների, կրթական այլ հաստատությունների հարևանությամբ»:
Հանձնաժողովն այլ խախտումներ էլ է նշել, բայց այսքանը բավական է եզրակացնելու համար, որ տարեսկզբին «Գուդվին Բետ»-ը մեկ անգամ փորձել է շահումով խաղը որպես վիճակախաղ գրանցել, բայց մերժում է ստացել, սակայն հետո, ինչ-ինչ ճանապարհով, լեզու է գտել իշխանության հետ և, փոխելով խաղի անվանումը, գրանցել իր գլխակեր «լոտոն»։
Սյուզան Սիմոնյան
Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 28-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում ընգրկված էին ԼՂՀ հռչակման 24-րդ տարեդարձի տոնակատարության միջոցառումների նախապատրաստման ընթացքի եւ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին հարցերը:
Զեկույցներով հանդես են եկել ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը եւ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը:
Քննարկված հարցերի վերաբերյալ երկրի ղեկավարը կոնկրետ հանձարարականներ է տվել ԼՂՀ կառավարությանը եւ համապատասխան կառույցներին՝ աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:
Գագիկ Ծառուկյանի ախոյան-սանիկ Արթուր Հարությունյանի՝ Պալաչի «Քինգ դելյուքս» ընկերությունը սնանկացել է դատարանի վճռով։ Ներհայաստանյան և դեպի ՌԴ ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունը սնանկ է ճանաչվել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով դեռ այս տարվա հունիսի 19-ին:
Ժամանակ
Դատական համակարգում դժգոհ են սպասվող սահմանադրական բարեփոխումներից, քանի որ դրանց արդյունքում իրենց վիճակը միայն կվատանա։ Դժգոհության պատճառներից մեկն այն է, որ այժմ դատավորների նշանակման հարցում մեծ դեր է ստանձնելու Ազգային ժոդովը։ Դատավորները նաև նեղսրտած են, որ Սահմանադրական դատարանի դատավորներին նորից իրենցից բարձր կդասեն, քանի որ նրանց կենսաթոշակի գնալու տարիքը դարձյալ բարձրացնում են մինչև 70։
«Դատավորը դատավոր է, ինչ տարբերություն՝ ՍԴ-ո՞ւմ, վերաքննիչո՞ւմ, թե՞ առաջին ատյանում։ Նախկինում ՍԴ-ում դատավորների կենսաթոշակի տարիքը 70 էր, հետո իջեցրին մյուս դատավորների նման՝ 65, հիմա նորից բարձրացնում են, իմաստը… այդպես անհավասար պայմաններ են ստեղծում»,– ասում է մեր զրուցակիցը։ Առանց այդ էլ դատավորները դժգոհ էին, քանի որ եթե նախկինում կենսաթոշակի անցնելու դեպքում ստանում էին աշխատավարձի 75 տոկոսի չափով կենսաթոշակ, այժմ այն կազմում է աշխատավարձի 55 տոկոսը, դրանից բացի՝ դատավորները զրկվել են նաև հավելավճարներից:
Հրապարակ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը հերթական աշխատանքային շրջայց է կատարել Շենգավիթ վարչական շրջանում: Վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանի ուղեկցությամբ Արայիկ Քոթանջյանը ծանոթացել է շրջանում իրականացվող շինբարեկարգման աշխատանքների ընթացքին, այցելել 2015 թ. ծրագրերով հիմնանորոգվող կրթամշակութային հիմնարկներ՝ հ. 5 մշակույթի կենտրոն, հ. 16 և հ. 32 գրադարաններ, Ա.Տիգրանյանի անվան երաժշտական դպրոց: Աշխատանքների ընթացքին ծանոթանալուց հետո տրվել են համապատասխան հանձնարարականներ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
2015թ. օգոստոսի 27-29 Մոսկվայում անցկացվող ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի ավիացիայի թռիչքների անվտանգության հարցերով համադրման կոմիտեի հերթական նիստին և ղեկավար կազմի ուսումնամեթոդական հավաքին մասնակցելու նպատակով գործուղվել են ՀՀ ԶՈՒ ավիացիայի վարչության ներկայացուցիչները:
Շոտլանդական վիսկի ընկերությունն ընդդեմ «Հայասի» ընկերության» գործով դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 25-ին։ «Հայասին» ոչ միայն ֆինանսական, այլև իրավական խնդիրներ ունի, շոտլանդական վիսկի արտադրող ընկերությունը դատի է տվել «Հայասին», քանի որ վերջինս «Շոտլանդական վիսկի» ապրանքանիշով խմիչք է արտադրում։ ՕԵԿ-ը բուռն արձագանքեց մեր հրապարակմանը՝ «Հրապարակին» մեղադրելով ոչ միայն «ՕԵԿացավի», այլև անհեթեթ, չճշտված տեղեկություն տարածելու մեջ։
Մենք, թերևս, կրկին չէինք անդրադառնա այս թեմային, քանզի մեղքի զգացում ենք ունենում, որ մեր հրապարակումներով կենդանացնում ենբ «մեռյալներին», բայց «Շոտլանդական վիսկիի» առնչությամբ պարգաբանենք. դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ «Շոտլանդական վիսկի ասոցիացիան» դիմել է դատարան՝ պահանջելով «Հայասիին» արգելել «ապօրինի գործունեությունը, կեղծ արտադրանքը շրջանառությունից հանել և ոչնչացնել, իրավախախտումները կանխել, վնասները հատուցել»։ Դատարանը բավարարել է հայցի ապահովման միջոցի միջնորդությունը՝ արգելանք է դրել «Հայասիի» ապրանքների վրա։ Ի դեպ՝ բաց, հրապարակային դատաքննություն է լինելու:
Հրապարակ
«ՀԺ» թղթակցին հայտնի է դարձել, որ հանրապետական կուսակցության այսօր նախատեսված գործադիր մարմնի նիստում քննարկվելու է արդարադատության նախարարի հարցը։ Սերժ Սարգսյանը գործադիրին է ներկայացնելու նախարարի թեկնածուի անունը։
Այդ թեկնածուն ամենևին էլ ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը չի լինելու, թեև նրա անունը տևական ժամանակ ակտիվորեն շրջանառվում էր մամուլում։ Ի դեպ, վերջինս արդեն գնում է Ազգային ժողով և կրկին լծվել է օրինաստեղծ աշխտտանքին։ Հանրապետականի իրազեկ շրջանակները հայտնում են, որ արդարադատության նախարարի պաշտոնը, որը, հիշեցնենք, Հովհաննես Մանուկյանի պաշտոնանկությունից հետո թափուր է ավելի քան մեկ ամիս, զբաղեցնելու է արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանը. որը Մանուկյանի պաշտոնանկության օրը «Հժ» թղթակցի հետ զրույցում հերքել էր. որ ինքն է նշանակվելու նախարար։ ՀՀԿ-ում Օսիկյանի նշանակման հետ կապված տարաձայնություններ չկան, և սպասվում է, որ հենց այսօր էլ, ՀՀԿ ԳՄ նիստում Սերժ Սարգսյանը կստորագրի համապատասխան հրամանագիրը և այն կհրապարակվի:
Հայկական ժամանակ
րերս բավականին ուշագրավ միջադեպ է գրանցվել բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում: NewsBook-ի տեղեկություններով՝ ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ Սիսիանի քաղաքապետարանի ավագանու անդամներից Սրբուհի Գրիգորյանը նամակ է գրել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Ավագանու անդամը նամակով տեղեկացրել է, որ քաղաքին տրամադրվող գումարները չեն ծառայում իրենց նպատակին այն պարզ պատճառով, որ դրանք պարզապես տեղ չեն հասնում եւ ճանապարհին կորում են: Շուտով իրավիճակի ճշգրտման համար անհրաժեշտություն է առաջանում լսել Սյունիքի մարզպետին՝ Սուրեն Խաչատրյանին, քանի որ Սիսիան քաղաքն, ինչպես հայտնի է, մտնում է Սյունիքի մարզի մեջ:
Արդյունքում՝ Սուրեն Խաչատրյանն անմիջապես գալիս է Սիսիանի քաղաքապետարան ու քաղաքապետ Աղասի Հակոբջանյանից սկսում է պարզաբանում պահանջել, թե ինչո՞ւ է նման բովանդակությամբ նամակ գրվել վարչապետին: Քաղաքապետն էլ պարզ մարդկային լեզվով բացատրում է, որ ավագանու անդամը նման իրավունք ունի և գրել է այն, ինչ իրականում կա:
Սա զայրացնում է Սուրեն Խաչատրյանին՝ Լիսկային, ով սկսում է իրեն բնորոշ ոչ պատշաճ արտահայտություններով սրել իրավիճակը: Սակայն Լիսկան համապատասխան վերաբերմունքի է արժանանում Հակոբջանյանի կողմից, ինչն անակնկալի է բերում մարզպետին: Բանը հասնում է նրան, որ քաղաքապետը ստիպված է լինում բռունցքով կարգի հրավիրել մարզպետին, ինչի արդյունքում՝ Լիսկային օգնության են հասնում վերջինիս՝ դրսում սպասող թիկնապահները: Սկսվում է ծեծկռտուք, որից հետո մարզպետը լքում է Սիսիան քաղաքը: Հակոբջանյանը, չնայած անհավասար պայքարում, վնասվում է, սակայն վերջինս հիվանդանոց չի դիմում:
Հայկական Ժամանակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.