23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Գալուստ Սահակյանը չգիտի, թե քանի անգրագետ պատգամավոր կա Ազգային ժողովում։ «Քննություն չեմ ընդունում, որ իմանամ շատ կան, թե քիչ»,–այսօր` սեպտեմբերի 1–ին, Գիտելիքի օրը լրագրողներին ասաց ԱԺ նախագահը։
Հարցին, թե Սահմանադրական բարեփոխումների անցկացումից հետո պատգամավորներից քանի՞սը կկտրվեն հայոց լեզվի քննությունից, Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ որևէ դեպքում չի կարելի հայոց լեզվի քննություն անցկացնել.«Դա այն մասունքն է մեր հզորության, որի հետ խաղ անել չի կարելի»։
Գալուստ Սահակյանը խուսափում էր պատասխանել պատգամավորների գրագիտության մասին լրագրողների հարցերին, սակայն, երբ լրագրողները համառեցին, նրանց մեղադրեց անգրագիտության մեջ։
«Ցանկացած տեքստ տվեք մամուլի, ես կարմիր գրիչս վերցնեմ և կետադրությունների, և բառակապացությունների վերլուծություն կանեմ, բոլորին կհանեմ անգրագետ»,–ասաց նա։
MTV Video Music մրցանակաբաշխության ժամանակ Ռեփեր Քանյե Ուեսթի՝ ԱՄՆ նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին հայտարարությունը Սպիտակ տան կողմից անպատասխան չի մնացել:
Մամուլի խոսնալ Ջոշ Էռնեսթը, ով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ գտնվում էր Ալյասկայում, իրեն ուղղված հարցին ի պատասխան, թե ինչ է մտածում Քանյե Ուեսթի՝ նախագահ դառնալու ցանկության մասին, ասել է, որ «անհամբեր սպասում է՝ տեսնելու, թե ինչպիսի կարգախոս է ընտրելու Քանյեն, որով կնկարազարդի իր նախընտրական գլխարկը», հայտնել է AP-ն։
Երևում է, որ Քիմ Քարդաշյանը միակը չէ, ով սպասում է Քանյեի նախագահական արշավին, ով պատրաստ է ամեն կերպ աջակցել ամուսնուն՝ դառնալ ԱՄՆ նախագահ։
«Քիմը կարծում է, որ Քանյեն այն մարդն է, ով պետք է երկրին։ Քանյեն չէր կատակում, երբ հայտարարեց, որ պատրաստվում է առաջադրվել 2020թ․-ին և Քիմն էլ 100 տոկոս նրա հետ է»,-ասել է Hollywood Life-ի աղբյուրը։
Նյութի աղբյուր՝ life.panorama
Սեպտեմբերի 1-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կհնչի համաշխարհային դասական երաժշտության գլուխգործոցներից մեկը` Ջուզեպպե Վերդիի «Ռեքվիեմը»` ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի և Արցախի անկախության համար իրենց կյանքը նվիրաբերած նահատակների: Համերգի գեղարվեստական ղեկավարը օպերային երգչուհի Լյուբով Կազարնովսկայան է, ով մինչ համերգը, հուլիսի 2-ին այցելել էր Ստեփանակերտ, որտեղ անցկացրել էր վարպետության դասեր:
Արցախ այցելելու և այնտեղ ելույթ ունենալու համար Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը Լյուբով Կազանովսկայային հայտարարել է «պերսոնա նոն գրադա»: Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Հիքմեդ Գաջիևը նաեւ հայտարարել է, որ բոլոր այն օտարերկրացիները, ովքեր Արցախում կմասնակցեն Լ. Կազարնովսկայի համերգին, կհայտնվեն Ադրբեջանի «սև ցուցակում»:
Նշենք, որ Արդբեջանը «պերսոնա նոն գրադա» է հայտարարում բոլոր այն ճանաչված անձների նկատմամբ, ովքեր չվախենալով ադրբեջանական ագրեսիայից այցելում են Արցախ:
ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանն այսօր ընդունել է ՌԴ Նովգորոդի մարզում անցկացված “Հիշատակի հերթափոխ- 2015” միջազգային ուսումնագործնական հավաքից մեդալով և պատվոգրերով վերադարձած Հարկադիր կատարման ծառայության աշխատակիցներին, հետաքրքրվել հայկական կողմի ջոկատի մասնակցության արդյունքներով:
Աշխատակիցները տեղեկացրել են, որ Հայրենական Մեծ պատերազմի 70-ամյակին նվիրված հուշամեդալին արժանացել է միայն Հայաստանի Հարկադիր կատարման ծառայությունը: Հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները այս տարի ևս արժանացել են ՌԴ գործընկերների և անձամբ ՌԴ դատական պրիստավների դաշնային ծառայության տնօրեն, գլխավոր դատական պրիստավ Արթուր Պարֆենչիկովի ջերմ ընդունելությանը:
“Հիշատակի հերթափոխ-2015” միջազգային ուսումնագործնական 5-րդ հավաքին մասնակցել է Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի, ինչպես նաև՝ Բելառուսի համանուն ծառայությունների ավելի քան 250 սպա: Հայաստանի հարկադիր կատարողները համատեղ որոնողական աշխատանքների ընթացքում գտել են մարտական գործողությունների ժամանակ զոհված և անհայտ կորած զինվորների մասունքներ և զինվորական պատվով հողին հանձնել Ստարոռուսկի շրջանի Դավիդովո գյուղի եղբայրական գերեզմանում:
Համատեղ որոնողական աշխատանքների ընթացքում Հայաստանի Հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները իրենց հետ բերել են Հայրենական Մեծ Պատերազմին մասնակցած, անհայտ կորած համարվող 15 հայորդիների գերեզմանների գտնվելու վայրի մասին տեղեկատվություն, որը կտրամադրվի Պատերազմի և Հայաստանի զինված ուժերի վետերանների հանրապետական կոմիտեին:
Հիշեցնենք, որ չորս տարի առաջ համատեղ որոնողական աշխատանքների իրականացման արդյունքում գտնվել է Գեղարքունիքի մարզի բնակիչ 1919 թ. ծնված Ավետիք
Վահանի Հովհաննիսյանի գերեզմանը, ով 1942 թվականից անհայտ կորած է համարվել: Նրա աճյունը թաղված է Ռուսաստանի Դաշնության Նովգորոդի մարզի Մարյովսկի շրջանում` Մոլվոտիցի գյուղի եղբայրական գերեզմանում։
Ավետիք Հովհաննիսյանի հարազատները, նախապես տեղեկանալով, որ Հայաստանի Հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները մեկնելու են ՌԴ՝ մասնակցելու “Հիշատակի Հերթափոխ-2015” հերթական հավաքին, խնդրել են Հայաստանից մի բուռ հող տանել և լցնել հանգուցյալի շիրիմին. հարկադիր կատարողները զինվորական պատվով կատարել են Ավետիք Հովհաննիսյանի հարազատների խնդրանքը:
Նշենք, որ օգոստոսի 22-ից մինչև օգոստոսի 28-ը կազմակերպված «Հիշատակի հերթափոխ-2015» միջոցառումը նվիրված է եղել Հայրենական Մեծ պատերազմի 70-ամյակին և պատերազմի մարտադաշտերում անհայտ կորած զինվորների մասունքների որոնողական աշխատանքների իրականացմանը:
Կարտոֆիլի սպասվող բերքի և ներկայիս գների վերաբերյալ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետությունում սեփական արտադրության հաշվին ոչ միայն բավարարվում է ներքին սպառման ամբողջ պահանջարկը, այլև հնարավորություններ են ստեղծվում արտահանումների համար։ Այդ առումով բացառություն չէ նաև ընթացիկ տարին։ Արարատյան հարթավայրում մշակվում են կարտոֆիլի վաղահաս սորտեր, որոնց բերքահավաքը սկսվում է ապրիլ ամսից և ավարտվում հուլիսին։ Հանրապետության բարձրադիր գոտում հիմնականում մշակվում են ուշահաս սորտեր, որոնց մասսայական բերքահավաքը սկսվում է սեպտեմբերի կեսերից, իսկ նույն գոտու համեմատությամբ ցածրադիր հատվածներում մշակվող միջահաս և միջաուշահաս սորտերի բերքահավաքն արդեն մեկնարկել է։ Ստացվում է այսպես, որ ամբողջ օգոստոս ամսվա ընթացքում, սեզոնայնությամբ պայմանավորված, խաթարվում է շուկայում կարտոֆիլի բավարար մատակարարումը, որն էլ հանգեցնում է ժամանակավոր գնաճի։ Վստահեցնում ենք հանրապետության սպառողներին, որ մինչև սեպտեմբեր ամսվա առաջին կեսը շուկայում աստիճանաբար կդիտվի կարտոֆիլի գնանկում, իսկ ամսվա վերջում գինը կհավասարվի նախորդ տարիների մակարդակին։ Նախարարությունը վերահսկում է իրավիճակը և հավաստիացնում , որ առաջիկայում արդեն կարտոֆիլի շուկայում կդիտվեն դրական փոփոխություններ։
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Ըստ 1in.am-ի՝Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն օրեր առաջ մեկնել է Միացյալ Նահանգներ և հանդիպում ունեցել տեղի «բարձրաստիճան» և մեծահարուստ հայերի հետ:
Ուշագրավ է, որ «համայն հայության» նախագահ Արա Աբրահամյանը այլ երկրներ կատարած այցերի ժամանակ երբևիցե չի հանդիպում քաղաքացիական հասարակության, Հայաստանի իշխանությունների գործունեության նկատմամբ բացասաբար տրամադրված մեր հայրենակցիների հետ:
Ըստ աղբյուրի՝ Լոս Անջելեսում ակտիվ գործունեություն՝ դեսպանատների դիմաց բողոքի ակցիաներ և այլ ակտիվ գործունեություն ծավալած հայերից մի քանիսը նշեցին, որ ոչ մեկ Աբրահամյանի հետ հանդիպելու մասին տեղեկություն կամ հրավեր չի ստացել և միայն լուսանկարներից ու լուրերից է իմացել, որ Աբրահամյանը Լոս Անջելեսում է:
Լոս Անջելեսում բնակվող բազմահազար հայերից Աբրահամյանն այս անգամ առանձնացրել է երգիչ Արմենչիկին և «Հայոց երկրի հայ շինարար» միակ երգով հայտնի Հայաստանի մշակույթի նախկին փոխնախարար Մարատ Հայրապետյանին, ում, ի դեպ, նպատակադրվել են նշանակել նաև Լոս Անջելեսի հայերի միության նախագահ:
Աբրահամյանը երգիչ Արմենչիկի ծննդյան օրվա առիթով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անունից մի մեդալ է շնորհել, որից հետո Գլենդելի «Արբատ» ռեստորանում «քեֆ-ուրախության» ճոխ սեղանի շուրջ քննարկվել է Մարատ Հայրապետյանին Լոս Անջելեսի հայերի միության նախագահ նշանակելու հարցը։
Փաստորեն, Աբրահամյանին և նրա ղեկավարած կառույցին, որը վաղուց չի զբաղվում տեղի հայերի խնդիրներով և դարձել է ընդամենը, Մոսկվայի հայերի խոսքով ասած, «Կարտոչնիյ դոմիկ», բավարար չէ Ռուսաստանի հայերին ռուսահպատակ դարձնելու նախաձեռնությունը, փորձ է արվում նաև անցնել այլ մայրցամաք և տեղի քիչ թե շատ մտահոգ հայերին բացատրել ու քարոզել, որ եթե չլինի մեծ եղբայր Ռուսաստանը, ապա թուրքը հայի վերջը կտա։
ՆԱՍԱ-ի գործադիր տնօրեն Չարլզ Բոլդենի խոսքերով՝ ԱՄՆ-ի տիեզերական հետազոտությունների գործակալությունը և համաշխարհային շատ այլ ընկերություններ արդեն մի քանի տասնամյակ է՝ խոսում են կլիմայի փոփոխության հետևանքները հասկանալու կարևորության մասին: Չարլզ Բոլդենը ասում է, որ եթե ուշադրություն դարձնենք հետազոտությունների տվյալներին, ի վիճակի կլինենք ճիշտ քայլեր ձեռնարկել:
Ջերմաստիճանի բարձրացումը նկատելի կլինի հատկապես երկրագնդի հյուսիսային բևեռում, Հյուսիսային Ամերիկա մայրցամաքի այն հատվածում, որն այժմ սառցապատ է: Սառցաբեկորների հալոցքի հետևեանքով համաշխարհային ծովի մակարդակը զգալիորեն կբարձրանա: Ջերմաստիճանի բարձրացումը նկատելի կլինի հիմնականում ցամաքային տարածքներում: Օվկիանոսի ջերմաստիճանը շատ չի բարձրանա ալիքների մշտական շարժի շնորհիվ: Օվկիանոսը կկլանի տաք էներգիան, սակայն խորության շնորհիվ մակերևույթի ջերմաստիճանը չի բարձրանա:
Արևելյան Աֆրիկայում և անապատներում տեղումների 100% աճ կլինի, միաժամանակ Միջերկրական ծովի տարածաշրջանում հակառակ գործընթացը տեղի կունենա, տեղումները 40%-ով կնվազեն: Հյուսիսային Ամերիկա մայրցամաքի հյուսիսային հատվածում տեղումները կշատանան, իսկ հարավային հատվածում՝ կնվազեն:
ՆԱՍԱ-ի ղեկավարը «Ամերիկայի Ձայն»-ին տված իր հարցազրույցի ժամանակ նշում է, որ իրենց գիտնականների կարծիքով՝ ծովի մակարդակի բարձրացման 1/3-ը օվկիանոսի տաք ջրի ծավալի մեծացման հետևանքով կլինի, 1/3-ը սառցաբեկորների հալոցքի, մնացածը՝ սարերի գագաթներից հալվող սառցադաշտերի հետևանքով:
«Ամերիկայի ձայն»
Եվրոպայի լիգայի 2015-16թթ. խաղարկության խմբային փուլի վիճակահանության արդյունքներով Դորտմունդի «Բորուսսիան» ՊԱՕԿ-ի, «Կրասնոդարի» և ադրբեջանական «Գաբալայի» հետ ընդգրկվեց C խմբում: Հայաստանի ազգային հավաքականի և «Բորուսսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, հնարավոր է, չմասնակցի «Գաբալայի» հետ արտագնա խաղին:
«Azerisport.com»-ը հաղորդում է, որ Մխիթարյանը Ադրբեջանի օրենսդրությամբ չի կարող ստանալ մուտքի վիզա, քանի որ «համարվում է այդ երկրի սահմանն ապօրինի հատած անձ», իսկ Բաքու այցելելու դեպքում, կարող է ձերբակալվել երկրի քրեական օրենսդրության 318.2 հոդվածով: 2011թ. դեկտեմբերին Հենրիխ Մխիթարյանը բարեգործական այցով եղել է Արցախում և նվերներ է հանձնել մի քանի ընտանիքների:
«Բորուսսիայի» մամուլի քարտուղարության ներկայացուցիչ Սաշա Ֆլիգեն «Sport1»-ի հետ զրույցում հույս է հայտնել, որ ադրբեջանական մամուլի տարածած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:
«Հույս ունենք, որ սա ճիշտ չէ: Այժմ Հենրիխը մեզ համար շատ կարևոր ֆուտբոլիստ է, ով հիանալի խաղ է ցուցադրում»,-ասել է Ֆլիգեն:
Հավելենք, որ «Գաբալա»-«Բորուսսիա» հանդիպումը կայանալու է երրորդ տուրում` հոկտեմբերի 22-ին, իսկ Դորտմունդում թիմերը մրցելու են նոյեմբերի 5-ին:
Ըստ «CBC»-ի ՝17-ամյա կանադահայ Անյա Փողարյանը հայտնագործել է մի սարք, որը միջազգային ուշադրության է արժանացել: Այդ ոգևորությունը կնոջը մղել է անցնելու հաջորդ մակարդակ:Նա մշակել է դիալիզի սարքի մի նախատիպ, որը հնարավոր կլինի օգտագործել տանը և ավելի մատչելի գին կունենա ՝ 500 դոլար, քան դիալիզի սովորական սարքերը՝ 30 հազար դոլար: Դիալիզն արհեստական ճանապարհով արյունը մաքրելու բուժակարգ է: Այն արհեստական պայմաններում կատարում է այն նույն աշխատանքը, ինչն անում է առողջ երիկամը. արյունը վերցնում է օրգանիզմից, մաքրում և հետ է վերադարձնում: Գործընթացը կատարվում է հիվանդանոցներում՝ շաբաթական 3 անգամ՝ 3-4 ժամ տևողությամբ: Այդ գյուտի համար նա ծախսել է մոտ 300 ժամ:
Կանադայի բոլոր ծայրերից հիվանդները հիացած են նրա աշխատանքով՝ շնորհավորելով և հաջողություն մաղթելով: Իսկ Օնտարիոյից մի բժշկական ընկերություն առաջարկել է հովանավորել նրան և ֆիլտրեր տրամադրել:
Ոչ առևտրական «Հեմա Քվեբեկ ընկերությունը, որն այդ նահանգում կառավարում է արյունով և հյուսվածքներով ապահովման ոլորտը», գյուտարար աղջկան ստաժավորում է առաջարկել` նրան թույլ տալով իսկական արյան վրա փորձարկել իր սարքի նախատիպը: Փողարյանն ու իր թիմը հույս ունեին, որ սարքը 2,5 ժամվա ընթացքում չորս լիտր արյուն կֆիլտրի, բայց սարքը դա արեց ընդամենը 25 րոպեի ընթացքում:
Անի Փողարյանի խոսքով, սարքի արդյունավետությունը, պարզությունը և փոքր չափերը այն իդեալական են դարձնում զարգացող երկրներում և աղետի վայրերում գործածելու համար: Փողարյանն ակնկալում է, որ դիալիզի իր սարքը շուկայում կհայտնվի մի քանի տարուց:
Նախագահ Սերժ Սարգսյանը, սահմանադրական բարեփոխումների շուրջ ՀՀ Նախագահի նստավայրում քաղաքական ուժերի հետ անցկացվող խորհրդակցությունների շրջանակում, այսօր հանդիպում է ունեցել Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ներկայացուցիչներ Լյուդմիլա Սարգսյանի, Համբարձում Եղիազարյանի, Մարտիկ Մելիքբեկյանի, Ալեքսանդր Ալեքյանի և Նարինե Եղիազարյանի հետ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.