23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այսօր՝ ժամը 13.17-ին, տեղեկատվություն էր ստացվել, որ Արարատի մարզի Բաղրամյան գյուղի դպրոցի 5-րդ դասարանի 20 երեխա թունավորման նախանշաններով տեղափոխվել է Արտաշատի ԲԿ: Ըստ մեր տեղեկությունների՝ թունավորվան ախտանիշներով հիվանդանոց են տեղափոխվել ոչ միայն Բաղրամյանի, այլև մարզի Այգեպատ, Բերքանուշ և Դալար գյուղի երեխաներ, որոնք բոլորն էլ թունավորվել են դպրոցում: Նախնական տեղեկություններով՝ պատճառը եղել է նրբերշիկը: Երեխաները հիվանդանոց են տեղափոխվել սննդային թունավորմամբ. նրանց մոտ սրտխառնոց է եղել, դող և հևոց։ Ըստ Արտաշատի բժշկական կենտրոնի բուժքույր Հերմինե Դավթյանի՝ ներկայում հիվանդանոցում 28 երեխա է գտնվում, որոնցից միայն մեկի վիճակն է ծանր։ Երեխաներին սիստեմա են միացրել, վիճակները գնալով բարելավվում է։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող Մուշեղ Մխիթարյանի հետ նրա տուն այցելած, գործով միակ կարևորագույն վկա Աննան դեպքից մոտ մեկ ամիս անց որոշել է խախտել լռությունը: Այդ օրը տեղի ունեցածի մասին նա բացառիկ մանրամասներ է պատմել «Հրապարակին»:
– Աննա, Դուք Մուշեղին ինչքա՞ն ժամանակ եք ճանաչել, ի՞նչ հարաբերություններ ունեիք նրա հետ, դեպքի օրն ինչպե՞ս և ինչո՞ւ գնացիք Անիի տուն:
– Ես նրան ճանաչել եմ գրեթե 5 տարի, մենք նույն վայրում ենք սովորել, նա կորավ մի որոշ ժամանակով եւ մի տարի անց արդեն հայտնվեց նոր կերպարով՝ որպես 31-ամյա Մխիթար Մոս-Մուշեղյան: Սկզբում նա ինձ շատ լավ էր վերաբերվում, աշխատանք առաջարկեց, ասաց, որ ես կխաղամ մեծ բեմերում: Որոշ ժամանակ անց ուզում էի դուրս գալ իր թատրոնից, սկսեց ինձ սպառնալ եւ շանտաժի ենթարկել, եւ ես իր մոտ առանց վարձատրության աշխատում էի: Նա հոգեկան շեղումներ ուներ, ինձ նստեցնում էր իր առջեւ և խելագարի պես սկսում էր խոսել, կարծես ինքն իր հետ խոսեր: Ինձ թվում է, որ նա տառապում է անձի երկվությամբ։ Իր մասին նա ոչ ոքի չէր պատմում, միայն ինձ, և սպառնալով՝ ստիպում էր իրեն լսել, բերանս էլ՝ փակ պահել: Դեպքից առաջ նա ինձ հետապնդում էր, զանգում էր մայրիկիս, խնդրում էր ընկերներին, որ զանգեին ինձ, քանի որ ես իր զանգերին չէի պատասխանում: Ես անգամ շատ ժամանակ տանը չէի մնում, որ նա ինձ չգտնի: Իսկ այդ անիծյալ օրը ես տանը մնացի, և նա ինձ բռնացրեց ու տնից դուրս հանեց, ասաց իր մտադրությունների մասին, ասաց, որ պետք է իր հետ գնամ: Ես կտրականապես հրաժարվեցի, նա ասաց, որ հակառակ դեպքում կգա մեր տուն և նույնը ընտանիքիս հետ կանի, եւ այդպես տարավ իր հետ: Երբ հասանք Անիի շենքի մոտ, ես գիտակցեցի պահի լրջությունը, հրաժարվեցի իր հետ բարձրանալ, նա սկսեց ինձ քաշքշել, սպառնալ եւ ասաց, որ բակում իրեն սպասեմ: Ես մտածեցի, որ նա, այնուամենայնիվ, չի գնա այդ քայլին։ Սարսափած նստել էի բակում, ընթացքում նա ինձ զանգեց, ասաց, որ բարձրանամ շենքի 9-րդ հարկ, որ նա արդեն դուրս է գալու: Ես բարձրացա և քնեցի աստիճաններին, որից հետո լսեցի Մուշեղի ձայնը, նա ինձ էր կանչում, ձեռքիցս քաշեց ու ներս մտցրեց Անիի բնակարան: Մեկ քայլ առաջ մտնելով՝ լսեցի ձայներ, գլուխս թեքեցի դեպի այդ ձայնը եւ տեսա Անիին՝ գետնին ընկած, արյունոտված, շնչահեղձ լինելուց: Մուշեղը, տեսնելով իրեն ձայներ հանելիս, վազեց իր կողմը, իսկ ես սարսափած շրջվեցի, վազելով դուրս եկա եւ ինձ աստիճաններից գցելով՝ փախչում էի: Իսկ նա իմ ետեւից նետվեց, բռնեց եւ սկսեց քաշքշել։ Անգամ խոսել անզոր էի, ինձ թվում էր, որ կխելագարվեմ: Նա ինձ ասաց, որ եթե բերանս բացեմ, ինձ ու ընտանիքիս անդամներին էլ նույն օրը կգցի, իսկ ես տեսա, թե նա ինչի է ընդունակ:
– Իսկ ինչո՞ւ էր ցանկանում Անիին սպանել, ի՞նչ խնդիր ուներ նրա հետ: Դուք Անիին ճանաչե՞լ եք, երբևէ նրա տանը եղե՞լ եք:
– Գումար էր պարտք Անիին՝ մոտ 1 մլն․ դրամ, հետո մտածում էր, որ գուցե գումար ունենար տանը: Հոգնել էր նրանից, իրենք սիրեկաններ են եղել, բայց ինքն Անիին չէր սիրում, միայն գումարի համար էր հետը: Նա ահավոր խելագար ֆանտազիաներ ուներ, դեպքից մոտ 3 շաբաթ առաջ ասաց․ պատկերացնո՞ւմ ես՝ ինչ լավ կլիներ, որ սիրուհիներիցս մեկին սպանեի, ու գործը չբացահայտվեր: Նախկինում երբեք Անիի տանը չեմ եղել, միայն այդ 5 վայրկյաններն էին, որ տեսա այդ ամեն ինչը: Ես խելագարվում եմ, թշնամուս անգամ չեմ ցանկանա, որ ապրի այդ ամենը: Ես մի տարի իր հետապնդումներով եմ ապրել:
– Իսկ ինչո՞ւ այդ ընթացքում չէիք դիմել իրավապահներին: Ի՞նչ էր անում Մուշեղն այդ գումարները՝ խաղամո՞լ էր:
– Նա շատ պարտքեր ուներ, չէր խաղում, բայց խմում էր: Իսկ ի՞նչ պետք է անեին իրավապահ մարմինները, միայն ես գիտեի, թե նա ինչ գազան է, և ինձ վերացնելն իր համար վայրկյանների հարց էր:
– Իսկ փորձե՞լ եք կանխել ողբերգությունը, համոզել նրան: Ի՞նչ վերցրեց նա Անիի տնից:
– Այո, փորձել եմ, բայց ասում էր՝ սա քո գործը չի, մի խառնվի, շատ փոքր ես: Ինքն ինձ ասաց, որ մոտ 10 հազար դրամի չափով գումար է գտել, բայց ես չհավատացի: Երևի ոսկեղեն էլ վերցրած կլինի»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Բաքվում բացատրել են` ինչու են Լևոն Արոնյանին թույլատրել մասնակցել Շախմատի աշխարհի գավաթին։
Հիշեցնենք, որ ավանդույթի համաձայն, ով ոտքը դնում է Արցախի հողին` Մոնսերատ Կաբալյեից մինչև Գերման Ստերլիգով, մտնում են «սև ցուցակ», կամ դառնում հարձակումների թիրախ։ Լևոն Արոնյանի դեպքում դա տեղի չունեցավ։
«Որոշ դեպքերում իսկապես, հաշվի առնելով որոշ համապատասխան շատ կարևոր պահեր, երկիրը, տվյալ դեպքում` Ադրբեջանի ԱԳՆ–ը, որը հետևում է այդ պահին, կարող է նման որոշում կայացնել»,– հայտարարել է Ադրբեջանի երիտասարդության և սպորտի նախարար Ազադ Ռագիմովը` անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում անցկացված մրցաշարին Արոնյանի մասնակցությանը։
«Կարծում եմ` հենց հանուն սպորտի, համերաշխության, խաղաղության է արվել այդ քայլը»,– ասել է նախարարը։
«Բորուսիայի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի Բաքու ժամանելու հարցը նախարարը չի մեկնաբանել։
Սեպտեմբերի 10-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 12-14-ին շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Քամին` հարավ-արևելյան` 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 12-ի ցերեկը կնվազի 2-3, արևելյան շրջաններում` 5-7 աստիճանով, 13-ի գիշերը` ևս 2-3 աստիճանով:
Երևանում`
Սեպտեմբերի 10-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 12-14-ի երեկոյան ժամերին և գիշերը հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:
Այսօր Գեղեցկության միջազգային օրն է: Ներկայացնում ենք հայտնի մարդկանց մտքերը գեղեցկության մասին:
Մեզ համար աշխարհում ամենահետաքրքրաշարժ մակերեսը մարդկային դեմքն է:
Գ. Լիխենբերգ
Մարդու դեմքն ավելի շատ ու ավելի հետաքրքիր բաներ է արտահայտում, քան նրա շրթունքները. շրթունքներն արտահայտում են լոկ մարդու միտքը, դեմքը` բնության միտքը։
Ա. Շոպենհաուեր
Գեղեցկությունը երաշխավորական բաց նամակ է, որ նախօրոք նվաճում է սիրտը:
Ա. Շոպենհաուեր
Գեղեցկությունը ոչ թե դեմքի առանձին ձևերի ու գծերի մեջ է, այլ դեմքի ընդհանուր արտահայտության մեջ, այն կենսական իմաստի մեջ, որ դրսևորվում է նրա վրա:
Ն. Ա. Դոբրոլյուբով
Չի կարող գեղեցկություն լինել այն բանում, ինչում չկա իմաստություն:
Է. Լ. Բուլե
Գեղեցկությունն ինքնավստահություն է ծնում:
Թ. Ֆոնտանե
Մարմնի գեղեցկությունը կարող է հրապուրել իսկական երկրպագուներին, սակայն նրանց պահելու համար պահանջվում է ներքին գեղեցկություն:
Կ. Կոլտոն
Սրտակցությունը նույնպիսի պարգև է, ինչպես գեղեցկությունն ու խելքը:
Վ. Ի. Կաչալով
Գեղեցկությունը լավ է միայն այն ժամանակ, երբ ինքն իրեն չի նկատում:
Վ. Կլյուչևսկի
Թովչանքը գեղեցկությունն է շարժման մեջ:
Գ. Լեսսինգ
Միշտ չէ, որ շքեղ գլխարկը ծածկում է հարգանքի արժանի գլուխը:
Թ. Ֆուլլեր
Մարդն ապրում է ու չգիտի, թե ինչ կլինի իր հետ մի քանի րոպե հետո, Երևանում՝ առավել ևս:
«Սովորական մի օր գնում էի աշխատանքի, երբ խաչմերուկում մեքենայի մեջ սպասում էի լուսացույցի ազդանշանին, որպեսզի շարունակեմ ճանապարհս: Այդ պահին հետիոտնի համար նախատեսված մասում նկատեցի մի հղի կնոջ՝ կիսաուշաթափ վիճակում: Ես մինչև մեքենայիս ուղղությունը փոխեցի ու մոտեցա նրան՝ առաջարկելու իմ օգնությունը, արդեն ուշաթափված էր: Շատ անցորդներ էին հավաքվել նրա շուրջ՝ ազատ շնչելու հնարավորությունից զրկելով»,- «Հայկական Վարկածին» պատմում է ականատեսը :
«Մարդիկ ամեն մեկը յուրովի էր փորձում օգնել նրան: Մեկը՝ պայուսակն էր քանդում, որպեսզի դեղեր գտներ։ Գտնելուն պես լցրեց հղի կնոջ բերանը, մյուսն՝ ինչ -որ սրվակ ուներ մոտը, հանելով սկսեց փչել նրա բերանի մեջ, ապտակներ և այլ միջամտնություններ էին անում նրան օգնելու համար, ու ոչ ոք չէր էլ անդրադառնում, որ այդ կինը հղի էր և նրան ամեն տեսակ դեղորայք և նման բաներ չէր կարելի: Ինչևէ…Ես առաջարկեցի իմ մեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց: Մի քանի հոգի օգնեցին կնոջը նստեցնել մեքենայի մեջ: Ես շատ արագ նստեցի ղեկին և շարժվեցի դեպի մոտակա հիվանդանոց: Ավտոտեսուչը նկատեց, որ թույլատրված արագությունը խախտեցի՝ կանգնելու հրաման տվեց: Կանգնեցի:
Նա մոտեցավ ինձ և տեսնելով արդեն ծննդաբերող կնոջը մեքենայում, ասեց, որ հետևեմ իրեն: Նա միացրեց իր մեքենայի ազդանշանը և մեզ համար ճանապարհ բացելով ուղեկցեց դեպի հիվանդանոց: Վերջապես հասանք հիվանդանոց: Ես և ոստիկանը բռնելով կնոջ ձեռքերից նրան օգնեցինք մտնել ներս: Հիվանդանոցի միջանցքում մեզ մոտեցավ հերթապահ բույժքույրը և իմանալով՝ ինչ է կատարվում, ասաց, որ սխալ ենք արել իրենց մոտ բերելով, պետք է գնանք հիվանդանոցի հետևի մուտքի մոտ:
Մենք կնոջը համարյա «քարշ տվեցինք» և մտանք հետևի մուտքից՝ մտածելով, որ վերջ տանջանքներին, այնինչ՝ այստեղ մեզ ուրիշ անակնկալ էր սպասվում:Երբ արդեն մուտքից մտել էինք ներս՝ ոչ ոք մեզ չմոտեցավ, հղի կնոջ ակնհայտ օգնության կարիք ունենալու վիճակը ոչ մեկին չէր հետաքրքրում: Մուտքից մի քանի մետր հեռավորության վրա կային աստիճաններ: Հանկարծ աստիճանների վերևում նկատեցինք մի բժշկի և երկու բուժքրոջ: Նրանք կանգնել էին աստիճանների վերևում և անվրդով ձայնով ասում էին՝ հիվանդին վերև բարձրացրեք:
Սա արդեն չափազանց էր, հասկանալի էր, որ չկա պրոֆեսիոնալ մոտեցում, բայց այս աստիճանի անտարբերություն… ու ես կորցնելով ինքնատիրապետումս գոռացի՝ «Միգուցե գայիք օգնեիք»:
Նրանք նկատեցին, որ համբերության բաժակս սպառվում է և օգնականներ կանչեցին, ովքեր եկան՝ նստեցրեցին հիվանդների համար նախատեսված աթոռին ու տարան: Ես բժշկին բացատրեցի, թե ով ենք և ինչ կապ ունեք կնոջ հետ:
Վերցրեցինք հիվանդի բջջայինը և զանգեցինք հարազատներին: Ցավալի է, սակայն հիվանդանոցը վստահություն չէր ներշնչում: Սպասեցինք: Քիչ հետո եկավ քույրը:
Ես և ոստիկանն արդեն հանգիստ էինք կնոջ համար։ Դուրս եկանք հիվանդանոցից, իրար ձեռք սեղմեցինք և նստեցինք մեր մեքենաները:
Ես այդ օրը աշխատել չկարողացա, անընդհատ մտածում էի, արդյո՞ք ամեն ինչ բարեհաջող անցավ կնոջ մոտ, ու հետադարձ հայացքով նայելիս չէի կարող չզայրանալ մեր հիվանդանոցի աշխատակիցների պահվածքի վրա, մի՞թե կարելի է այդ աստիճանի անտարբեր լինել ծննդաբերող կնոջ նկատմամբ: Անարդարացի կլինի, եթե չհիշեմ այն ոստիկանին, ով առանց մեկ վայրկյան տատանվելու շտապեց ինձ օգնել:
Կարեն Սիմոնյան
Վաճառքի շատ հնարքներ մտածված են մարդկանց հոգեբանության վրա ազդելու համար: Ահա 8 հանրահայտ հնարքներ, որոնք ստիպում են գնորդներին ավելի շատ գումար ծախսել նույնիսկ այն ապրանքի վրա, որը հարկավոր էլ չէ:
1. «Գնիր 5 իր ընդամենը 3000 դրամով»
Դուք հաստատ տեսել եք նման պաստառներ խանութներում: Վաճառողն առաջարկում է ձեռք բերել 5 իր 3000 դրամով: Բայց նա չի հայտնում այն մասին, որ գնորդը կարող է ձեռք բերել ընդամենը մեկ իր՝ վճարելով 300 դրամ: Եվ հաճախորդը ձեռք է բերում ավելի շատ, քան իրեն հարկավոր է, քանի որ համարում է, որ միայն այդկերպ կարող է ստանալ այդ շահավետ առաջարկը:
2. Բարձր, բայց նեղ փաթեթավորում
Իհարկե, ճիշտ չէ գրքի մասին շապիկով դատելը: Սպառողները ենթագիտակցորեն համարում են, որ որքան բարձր է տուփը, այնքան շատ է այն պարունակում իրենց անհրաժեշտ մթերքը, բայց դա իրականության հետ ոչ մի կապ չունի:
3. Զեղչեր մինչև 50%
Այս հնարքին խաբվում են շատ գնորդներ: Դուք քայլում եք խանութում և տեսնում եք «50% զեղչ» գրությամբ պաստառ: Բնականաբար, դուք ցանկանում եք մտնել այդ բաժին: Ավելի մոտ գնալով՝ տեսնում եք, որ նշված է մինչև 50% զեղչ: Բայց շատերը այլևս չեն հրաժարվում գնումներից՝ հույս ունենալով, որ իրերի մեծ մասը վաճառվում է առավելագույն զեղչերով:
4. Գովազդային տեքստում նշվում է «ընդամենը» բառը
Carnegie Mellon University-ին 2007 թ. հետազոտություն է անցկացրել, որն ապացուցել է՝ եթե փոխեք «Առաքումը՝ 5 դոլար» արտահայտությունը «Առաքումը մինչև 5 դոլար»-ի, ապա գնորդների արձագանքը կավելանա 20%-ով: Որոշ մարդիկ համարում են, որ իրենց դժվար է խաբել այդ հնարքով: Եթե վերլուծեք յուրաքանչյուր բառ նկարագրությունում, ապա հնարավոր է մտածել, որ 5 դոլարը առաքման համար այնքան էլ շատ չէ:
5. Ինը թվով հնարքը
Վաճառողները սիրում են այնպիսի գին սահմանել ապրանքների համար, որ այն ավարտվի 9 թվով: Օրինակ՝ եթե հեռուստացույցը արժե 799 դոլար, ապա պոտենցիալ գնորդները ավելի լոյալ են ընդունում այն, քան 800 դոլարը: Այդ հնարքն աշխատում է արդեն երկար տարիներ:
6. Շեշտը դրվում է փոքրիկ, այլ ոչ ամբողջական վճարման գումարի վրա
Հաճախ է հնարավոր տեսնել գովազդ, որը հետևյալ խոսքերն է պարունակում՝ «Վճարելով ամսական ընդամենը մեկ գավաթ սուրճի գումար, դուք կարող եք ձեռք բերել նոր բջջային հեռախոս»: Ավելի հաճախ նման հնարքներ են գործում էլեկտրոնիկա վաճառողները:
7. Ռեստորանների խորամանկությունները
Cornell University-ի անցկացրած հետազոտությունների տվյալներով՝ սրճարանների և ռեստորանների հաճախորդները պատրաստ են ավելի շատ ծախսել, եթե ճաշացանկում չկա ճաշատեսակների արժեքը: Բացի այդ, հաճախ ընդգրկվում են թանկարժեք ճաշատեսակներ՝ նախօրոք իմանալով, որ հաճախորդը դրանք չի ընտրի: Բայց մյուս ճաշատեսակները դրա փոխարեն լավ կվաճառվեն:
8. «Գնային խարիսխ»
Այս միջոցը կիրառվում է հագուստի առևտրի բնագավառում: Խանութում դուք տեսնում եք 10000 դրամ արժողությամբ վերնաշապիկ, որի նախնական արժեքը 20000 դրամ է: Եվ մտածում եք՝ հոյակապ գնում եք կատարում, թեև խանութն այդ վերնաշապիկը երբեք չի վաճառել 20000 դրամով: Առևտրի կենտրոններն այդ հնարքը անվանում են «Գնային խարիսխ»:
Աղբյուրը՝ Վերջին Բլոգ
Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում հունիսի 13-ին Շանթ Հարությունյանի որդու՝ Շահեն Հարությունյանի կազմակերպած ակցիայի պատճառով Հայաստանը տուգանվել է 25 հազար եվրոյով: Այս մասին Aravot.am-ին ասաց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Հիշեցնենք, որ հունիսի 13-ին Շահեն Հարությունյանը Հայաստան-Պորտուգալիա խաղի ժամանակ անակնկալ ձեւով ներխուժել էր մարզադաշտ եւ ի պաշտպանություն քաղբանտարկյալների ակցիա անցկացրել: Ռուբեն Հայրապետյանը չցանկացավ անդրադառնալ երեկ Հայաստան-Դանիա խաղի ժամանակ ոստիկանների եւ Շահեն Հարությունյանի միջեւ տեղի ունեցած միջադեպին, չցանկացավ խոսել նաեւ Շահենի հետ ունեցած իր զրույցի մասին, միայն ասաց, որ երկրորդ-երրորդ այսպիսի ակցիայի դեպքում մարզադաշտին կզրկեն խաղեր անցկացնելու իրավունքից: «Մենք արդեն իսկ իրավունք չենք ունենա խաղալ այս մարզադաշտում, բայց քանի որ ՖԻՖԱ-ի կողմից ընդունված մեր մարզադաշտը Հանրապետականն է, նշանակում է մեր հավաքականը 2-3 խաղ Հայաստանում չէր խաղա»: Հիշեցնենք, որ երեկ ոստիկանները Շահեն Հարությունյանին թույլ չեն տվել Հանրապետական մարզադաշտում հետեւել ֆուտբոլային խաղին:
Շահեն Հարությունյանի պատմելով՝ իր նկատմամբ բռնություններ կիրառելուց հետո դուրս են շպրտել մարզադաշտից, ինչի արդյունքում նա ստացել է ոտքի թաթի սալջարդ, տեղափոխվել հիվանդանոց: Նշենք նաեւ, որ ֆեյսբուքյան իր էջում Շահեն Հարությունյանը միջադեպի առնչությամբ մասնավորապես գրել է. «Միանշանակ սա սադրանք էր, որի հրամանը իմ համար անհայտ է։ Եթե ոչ Վովա Գասպարյանն է այդ հրամանը տվել, և ոչ Ռուբեն Հայրապետյանը, ապա թող իրենք պարզեն թե ով է եղել այդ հրաման տվողը, որը նաև հերթական անգամ սևացնում է իրենց»:
.aravot.am
Ձեր մարմնի վրա կատարվող ցանկացած փոփոխության նկատմամբ եղեք չափազանց ուշադիր, քանի որ դրանք կարող են ահազանգել հնարավոր քաղցկեղի մասին: Կանխեք այդ սարսափելի հիվանդությունը։
1. Հազ և խռպոտություն
Եթե դուք հազում եք ավելի քան երեք շաբաթ, ուրեմն ժամանակն է դիմել բժշկի: Ցավը կրծքավանդակի շրջանում կամ շնչառության ժամանակ դժվարությունները կարող են խոսել զարգացող քաղցկեղի մասին:
1. Մեջքի ցավեր: Եթե անդադար մեջքի ցավեր ունեք, հնարավոր է՝ դա լյարդի քաղցկեղի նախանշան լինի:
2.Խալերի փոփոխություններ- Խալերի նկատմամբ միշտ ուշադիր եղեք, քանի որ խալերի յուրաքանչյուր փոփոխություն կարող է նոր զարգացող քաղցկեղի հետևանք լինել:
3. Հոգնածություն- Հաճախակի հոգնածությունը կարող է նշան լինել, որ օրգանիզմում քաղցկեղածին բջիջներ կան:
4. Տարօրինակ ցավեր– Կանոնավոր տարօրինակ ցավերը կարող են մի քանի տեսակի քաղցկեղների նախանշան լինել: Եթե այսպիսի նախանշան եք նկատել, անպայման դիմեք բժշկի:
5. Ուտելու անկարողություն- Ձվարանների քաղցկեղը կարող է ստամոքսի խնդիրներ առաջացնել, հատկապես նվազեցնել ուտելու ցանկությունը:
6. Հաճախակի արյունահոսութուն- Եթե չափազանց հաճախ եք արյունահոսում, կամ դժվարությամբ եք այն դադարեցնում, հնարավոր է՝ խնդիրներ ունեք արյան գնդիկների հետ:
7. Հաճախակի փքվածություն- Միշտ չէ, որ փքվածությունն անվնաս է, հաճախ սա կապված է ձվարանների քաղցկեղի հետ:
8. Քաշի հանկարծակի կորուստ- Գոյություն ունեն մարսողական համակարգի քաղցկեղի մի քանի տեսակներ, որոնք կարող են քաշի հանկարծակի կորստի պատճառ դառնալ, քանի որ ձեր օրգանիզմը չի կարողանում հստակ կերպով մարսել սննդարար տարրերն ու կալորիաները:
9. Կրծքի կարմրություն- Կրծքի քաղցկեղն ամենատարածվածներից մեկն է, որը հայտնաբերվում է կանանց մոտ: Յուրաքանչյուր քրտնարտադրություն կամ կարմրություն կարող է կրծքագեղձի քաղցկեղի նախանշան լինել, անմիջապես դիմեք բժշկի:
10. Հետանցքային արյունահոսություն– Աղիքային քաղցկեղն ամենաարագ զարգացող քաղցկեղի տեսակն է: Հիմնական նախանշանը հետանցքային արյունահոսությունն է:
11. Սրտխառնոց- Ստամոքսի յուրաքանչյուր խնդիր, որն անընդհատ կրկնվում է, ներառյալ՝ սրտխառնոցը, կարող է մարսողական համակարգի քաղցկեղի նշան լինել:
12. Եթե դժվարություններ եք նկատում սնունդը կուլ տալուց, անպայման դիմեք բժշկի, քանի որ հնարավոր է՝ սա կոկորդի քաղցկեղի նախանշան է:
13. Կրծքի պտուկների փոփոխություն- Կրծքագեղձի քաղցկեղի հստակ նախանշան է պտուկների փոփոխությունը:
14. Մաշկային գնդեր, որոնք ոչ մի կերպ չեն վերանում- Մաշկային յուրաքանչյուր փոփոխություն, որը ոչ մի կերպ չի վերանում, մաշկի քաղցկեղի նախանշան կարող է լինել:
15. Հազ/ կրծքավանդակի ցավ- Պատահական հազը սովորական երևույթ է, հատկապես՝ սառը եղանակին: Սակայն, կրծքավանդակի հաճախակի ցավերն ու անդադար հազը, լեյկեմիա տեսակի քաղցկեղի նախանշաններ կարող են լինել:
16. Դեմքի այտուցներ- Այն մարդիկ, ում մոտ թոքերի քաղցկեղ է հայտնաբերվել, դեմքի հաճախակի ատուցներ են ունենում:
17. Շնչառության վատացում- Թոքերի քաղցկեղը կարող է ազդել մի քանի կերպ, դրանցից մեկը շնչառության վատացումն է:
18. Եղունգների փոփոխություն– Եթե եղունգները փոխում են իրենց գույնը, անպայման դիմեք բժշկի, հնարավոր է՝ մաշկի կամ թոքերի քաղցկեղ ունեք:
19. Եթե հաճախակի եք ջերմում կամ վիրուսներով վարակվում, նշանակում է՝ պետք է ուշադրություն դարձնեք առողջությանը, հնարավոր է՝ սրանք լեյկեմիա տեսակի քաղցկեղի նշաններ են:
20. Ցիկլի խախտում- Եթե ցիկլն անկայուն է, պետք է դիմել բժշկի, սա կարող է արգանդի քաղցկեղի նախանշան լինել:
Բոլորդ էլ Աստծու որդիներ եղաք՝ հավատալով Հիսուս Քրիստոսին: Դուք բոլորդ էլ, որ Քրիստոսին միանալով մկրտվեցիք, այսուհետև Քրիստոսն է, որ ապրում է ձեր մեջ: Այլևս խտրություն չկա ո՛չ հրեայի և հեթանոսի, ո՛չ ստրուկի և ազատ մարդու, ո՛չ էլ արուի և էգի, որովհետև Քրիստոսին միանալով՝ բոլորդ էլ մեկ եղաք: Արդ, եթե Քրիստոսին եք պատկանում, նշանակում է՝ դուք Աբրահամի զավակներն եք և ժառանգելու եք այն, ինչ որ Աստված խոստացավ նրան:
(Պողոս առաքյալի նամակը Գաղատացիներին 3:26-29)
Ռուբեն աբեղա Զարգարյանի ֆեյսբուքյան էջ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.