23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Արդեն մի քանի տարի է զարգացած երկրներում ատամներն ուղղելու համար օգտագործում են ոչ միայն բոլորին հայտնի բրեկետները, այլև դրանց անտեսանելի այլընտրանքը՝ թափանցիկ քափերը/caps/: Մոտ ապագայում Հայաստանում նույնպես հնարավոր կլինի ատամներն ուղղել քափերի օգնությամբ:
Ինչպես NEWS.am Medicine–ի թղթակցին պատմեց Օրթոդոնտերի հայկական ասոցիացիայի նախագահի տեղակալ Հայկ Սարգսյանը՝ քափերը բարակ թափանցիկ կոնստրուկցիաներ են, որոնք հագցնում են ատամների վրա. դրանց օգնությամբ կարելի է ոչ միայն ուղղել ատամնաշարը, այլև շտկել ատամնանստվածքը և որոշ դիմածնոտային դեֆորմացիաներ: Քափերը, մասնագետի խոսքով, բավական արդյունավետ են թեթև ու միջին ծանրության դպեքերի համար, բայց ծանր դեֆորմացիաների դեպքում դրանք սովորաբար չեն օգտագործում՝ նախապատվությունը տալով այլ մեթոդների ու տեխնոլոգիաների:
Քափերը խոսելիս գրեթե չեն երևում, դրա համար էլ դրանք բրեկետների հարմար այլընտըրանք են համարվում նրանց համար, ովքեր իրենց գործունեության բնույթով պայմանավորված ՝ ստիպված են մշտապես հաղորդակցվել այլ մարդկանց հետ: Հենց դրա համար էլ քափերը հաճախ օգտագործում են մեծահասակ մարդկանց ատամներն ուղղելու համար, չնայած ցանկության դեպքում դրանք կարելի է կիրառել նաև երեխաներին բուժելու համար: Գեղագիտական կողմից բացի կա նաև կիրառական առավելություն. մետաղյա բրեկետների նկատմամբ հիվանդը կարող է ալերգիա ունենալ (չնայած բժիշկները հիմնականում օգտագործում են այնպիսի բրեկետներ, որոնք չեն պարունակում նիկել ու այլ պոտենցիալ ալերգեն միացություններ): Բացի դրանից բրեկետները, ի տարբերություն քափերի, երբեմն վնասում են բերանի լորձախոռոչը:
Մինչև վերջերս քափեր Հայաստանում գրեթե չէին կիրառվում, սակայն մոտ ապագայում այդ տեխնոլոգիան ավելի հասանելի կդառնա: Ավելին, այսօր՝ սեպտեմբերի 12-ին, Երևանում անցել է օրթոդոնթների համար նախատեսված սեմինար՝ «easy align» ( հեշտ ուղղում) համակարգով քափերի գործածման թեմայով: Մասնագետներ Օլեգ Սուզդալցեւը ու Տատյանա Զակալատան ժամանել են Ուկրաինայից, որտեղ արդեն մի քանի տարի է կիրառվում են քափերը, նրանք վարպետության դասընթաց են անցկացրել հայ մասնագետների համար ու նրանց սովորեցրել քափերի կիրառման նրբություններն ու գաղտնիքները:
Այսօր՝ ժամը 18:00-ին, Ազատության հրապարակում «Ոչ թալանին» նախաձեռնությունը կանցկացնի անհնազանդության հավաք:
Այս մասին տեղեկացնում է ֆեյսբուքյան նախաձեռնությունը: Տարածված հայտարարությունում ասվում է.
«Հարգելի՛ հայրենակիցներ, երեկվա դեպքերը հերթական անգամ ցույց տվեցին բռնապետական իշխանության, մասնավորապես՝ սուտասան Սարգսյան Սերժի իր իսկ ժողովրդի դեմ ունեցած վախը: Երբ մեր ընկերները դժվարությամբ «գրավեցին» Բաղրամյան պողոտան, շատերս տանը հանգիստ նստած էինք: Լուսադեմին ոստիկանությունն ուժ կիրառեց մեր ընկերների հանդեպ, որն անընդունելի է: Այդ իսկ պատճառով կոչ ենք անում հայ ժողովրդին ոտքի կանգնել ու անհնազանդությունների ակցիաներ իրականացնել: Այսօր բոլորս մեկ մարդու նման՝ ժամը 18:00-ից, հավաքվում ենք Ազատության հրապարակում՝ տեր կանգնելու մեր իրավունքներին և սատարելու մեր ընկերներին: Պայքարը շարունակվում է: Թանկանում է բոլորիս հոսանքը»:
Շիրակի մարզի Ձիթհանքով գյուղում 20 երեխա է թունավորվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց համայնքի ղեկավար Հովիկ Պողոսյանը: «2-ից 15 տարեկան 20 երեխա է թունավորվել, նրանցից մեկը հիվանդանոցում է, մյուսները տնային պայմաններում են բուժում ստանում: Այս պահին բոլորի վիճակն էլ լավ է»,- ասաց գյուղապետը՝ նշելով, որ երեխաներից բացի՝ թունավորվել է նաև ինքը: Թունավորման պատճառները դեռևս հայտնի չեն: Գյուղապետի խոսքով՝ համապատասխան մարմիններն ուսումնասիրություններ են անցկացնում գյուղում, նմուշառումներ վերցնում սննդից, ջրից՝ պատճառը պարզելու համար:
Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Ծաղկաձորի «Ռոսիա» համալիրում տրվեց «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային երկրորդ ծրագրի արդյունքների և «Կրթության բարելավում» ծրագրի մեկնարկը:
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ չնայած վարկային ծրագրի վերաբերյալ օրակարգին՝ կարելի է խոսել ցանկացած կրթական խնդրի մասին: Նախարարը շեշտեց, որ իրենց համար առաջինը թափանցիկություն և հաշվետվողականություն ապահովելն է, ընդ որում՝ ոչ այնքան ֆինանսական, որքան բովանդակային տեսանկյունից:
Ըստ նրա՝ ԿԳ նախարարության այս հավաքի նպատակն է՝ աջակցել լրատվական դաշտին, որպեսզի ձևավորվեն կրթության ոլորտի պրոֆեսիոնալ և նպատակային լուսաբանումներ: Արմեն Աշոտյանը, խոսելով վարկային ծրագրի մասին, շեշտեց, որ 2009-ից մեկնարկած «Կրթության որակ և համապատասխանություն» ծրագրի մեկնարկը համընկել էր իր պաշտոնավարման հետ. «Այժմ անցել է վեց տարի, ու այն գերակայությունները, որ կային, վերանայվել են, ծրագիրն ավելի է հարմարեցվել կրթության ոլորտի ներկայիս վիճակին: Այսինքն՝ մենք չենք գտնվում դոգմատիկ տիրույթում, չենք իրականացրել այն, ինչ զուտ թղթին է գրված, Համաշխարհային բանկի հետ փոխել ենք կրթության որակի և համապատասխանության ծրագիրը: Վարկային ծրագրերը թույլ են տալիս զարգացման հեռանկարներ բացել, անել այն, ինչ բյուջեի ընթացիկ հատկացումներով հնարավոր չէ անել: Ընդ որում, վարկային ծրագրի իրականացումը ֆինանսական տեսանկյունից ուղեկցվել է բացարձակ թափանցիկությամբ»: Նախարարը փաստեց, որ միայն վերջին գնումների ընթացքում (դպրոցական գույք և այլն) այնպիսի խնայողություն են ունեցել, որ կարողացել են 20%-ով ընդլայնել վերազինվող դպրոցների ցանկը:
Խոսելով նախադպրոցական կրթության ոլորտի մասին՝ ասաց. «Նախադպրոցական կրթության մատչելիության ապահովումը նույնպես կարևոր է, սա կրթության համակարգի ամենաթույլ օղակն է, անկախությունից հետո նախադպրոցական ցանցը վերացավ, փաստորեն, 650 համայնք չուներ նախադպրոցական կրթության և ոչ մի հաստատություն: Հատկապես մարզերում դպրոցների համակարգում նախակրթարանների ստեղծումը հնարավորություն է՝ ազատել ծնողների ձեռքերը աշխատանքի համար, շուրջ 280 նախակրթարաններ ենք հիմնադրել ՀՀ մարզերում և մայրաքաղաքում, 20 000 երեխայի համար ստեղծվել է կրթության հնարավորություն…Եվ պատահական չէ, որ նոր վարկային ծրագրում նույնպես ներառել ենք նախադպրոցական կրթության բաղադրիչ: Ինքս եղել եմ շուրջ երեսուն համայնքների նախակրթարաններում և անձամբ եմ տեսել, թե ծրագիրն ինչպես է գործում: Իմիջիայլոց, վարկային ծրագրի ավարտից հետո նախակրթարանի ծրագիրը չի ավարտվում»:
Նախարարը խոսեց վարկային միջոցներով ավագ դպրոցների զարգացման մասին, ասաց, որ ավագ դպրոցները համալրվել են տեխնիկայով, լաբորատորիաներով, գրադարաններով, ու առանց վարկային ծրագրի՝ դժվար կլիներ ավագ դպրոցների ստեղծման եւ առաջխաղացման գաղափարին տեր կանգնել:
Նաև չբացառեց, որ լավագույն օրինակների կողքին կան ավագ դպրոցներ, որոնց կայացումը չի իրականացել, ու գուցե հետագայում քննարկվի՝ արժի, որ դրանք մնան ավագ դպրոց: Ըստ Արմեն Աշոտյանի՝107 ավագ դպրոցներից 35%-ը կայացած են, դրանցից որոշները՝ մարզերում՝ Հրազդանում, Գորիսում: Նա այս անգամ էլ անդրադարձավ ավագ դպրոցների որոշ տնօրեններին։ Ապա ավելացրեց, որ եթե որևէ տնօրեն ասի, որ չի ստացվում աշխատելը, դա համապատասխան հետևանք կունենա. «Ուրեմն չեն հավատում իրենց գործին ու նվիրվածության պակաս են ցուցաբերում»: Նախարարն առանձնացրեց նաև որակի ապահովման գաղափարի ու մշակույթի՝ աստիճանաբար բուհեր ներմուծվելը, ասաց, որ որոշները հավակնում են եվրոպական հավատարմագրերի: Խոսք գնաց նորարարությունների մրցակցային հիմնադրամի ստեղծմանը և տասը բուհերում նորարարական ծրագրերի ֆինանսավորմանը:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Բաղրամյան 26 խորհրդակցության է հրավիրել գեներալ, ԱԺ պատգամավոր, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանին: Մեր աղբյուրները փոխանցում են, որ այս պահին դեռ քննարկում է ընթանում: Նախնական տեղեկություններով՝ քննարկվում են սահմանին տիրող իրավիճակը և հետագա հնարավոր քայլերը: Հիշեցնենք, որ վերջին շրջանում հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակը բավականին սրվել է: Ադրբեջանական զինուժը հաճախակիացրել է ձեռնարկվող սադրիչ գործողությունները և հայկական դիրքերի ուղղությամբ պարբերաբար արկակոծումներ ու գնդակոծումներ է իրականացնում, ինչպես նաև դիվերսիոն ներթափանցման փորձեր կատարում:
shamshyan.com
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում նույնպես էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացավ:
ԼՂՀ Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովից տեղեկացավ, որ սակագինը վերանայելու վերաբերյալ դիմումը ստացել են «Արցախէներգո» փակ բաժնետիրական ընկերության կողմից:
Այսպիսով, Արցախում բնակչության համար հոսանքի ցերեկային սակագինը 49 դրամ/կՎտԺ, իսկ գիշերայինը՝ 44 դրամ/կՎտԺ:
Որոշումն ուժի մեջ է մտնելու հոկտեմբերի 12-ից:
ՀՀ կառավարությունը նախկինում ընդունած իր որոշումներում կատարել է լրացումներ և փոփոխություններ, որոնք ուղղված են պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու գործընթացը կարգավորող ակտերի միջև անհամապատասխանությունների բացառմանը, ուղեգրերի տրամադրման գործընթացի օպերատիվության ապահովմանը: Միաժամանակ, ընդունված որոշումը կնպաստի նախազորակոչային և զորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիների անվճար ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատություններում կատարվող բժշկական հետազոտությունների շարքում արյան շրջանառության համակարգի հիվանդությունների վաղ հայտնաբերման և արդյունքում վերոնշյալ անձանց զինվորական ծառայության պիտանելիության որոշման առավել արդյունավետ և որակյալ կազմակերպմանը:
Գործադիրն ուժը կորցրած է ճանաչել Վերականգնողական օգնության տրամադրման կարգը և պայմանները սահմանելու և ՀՀ կառավարության նախկինում ընդունած որոշումները: Ըստ այդմ, նախատեսվում է կարգավորել վերականգնողական օգնության տարբեր ձևերի, տեխնիկական և այլ օժանդակ միջոցների տրամադրման հետ կապված հարաբերությունները, հստակեցվում և ավելի վերահսկելի է դարձվում վերականգնողական օգնութան տրամադրման գործընթացը, ստեղծվում է տրամադրված օգնության վերաբերյալ կայուն տեղեկատվական համակարգ, հստակեցվում են պարագաների ձեռքբերման կանխատեսումներն ու պլանավորումները:
ՀՀ կառավարությունը սահմանել է սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների լիազորությունների իրականացման, սոցիալական ծառայությունների տրամադրման կարգն ու պայմանները: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ոլորտում իրականացվող բարեփոխումները կյանքի են կոչվում լիազորությունների ապակենտրոնացման քաղաքականության շրջանակում: Վարչապետն ընդգծել է սոցիալական ծառայությունները քաղաքային համայնքներին շարունակական փոխանցելու կարևորությունը և այս ուղղությամբ վերահսկողության իրականացումը:
Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Բաքվում կմեկնարկի շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը:
«Որքան հնարավոր է լավ հանդես կգամ մրցաշարում: Կարծում եմ՝ հետաքրքիր մրցաշար է սպասվում: Հիմնական մրցակիցներս Թեյմուր Ռաջաբովն ու Շաքրիյար Մամեդյարովն են: Ցանկանում եմ նաև զբոսնել քաղաքում, եթե, իհարկե, հնարավորություն լինի»,- Azerisport-ը մեջբերում է Արոնյանի խոսքերը:
Հիշեցնենք, որ մրցաշարին կմասնակցեն նաև Գաբրիել Սարգսյանը, Սամվել Տեր Սահակյանը, Հրանտ Մելքումյանը: Եվս երկու հայ շախմատիստներ՝ Սամուել Սևյանն ու Վարուժան Հակոբյանը կներկայացնեն ԱՄՆ-ը:
Գոյություն ունի ինսուլտի որոշման 4 քայլ
1. Խնդրեք մարդուն ժպտալ (նա չի կարող դա անել):
2. Խնդրեք արտասանել պարզ նախադասություն (օրինակ. «Այսօր լավ օր է»: Նա լավ չի կարող դա անել):
3. Խնդրեք բարձրացնել 2 ձեռքերը (չի կարողանա կամ կկարողանա մասնակիորեն):
4. Խնդրեք հանել լեզուն: Եթե լեզուն թեքված է, դա նույնպես նշան է:
Ինչպես նաև անսովոր ուժեղ գլխացավ, գլխապտույտ, վերջույթների թմրում, տեսողության խախտում:
Եթե պրոբլեմ է առաջանում այս առաջադրանքներից նույնիսկ մեկում, արագ զանգահարեք շտապ օգնության ծառայություն:
Լիբերալ-դեմոկրատական խմբակցությունը (ALDE խումբ) Եվրախորհրդարանում կքննարկի ադրբեջանցի պաշտոնյաների դեմ հասցեական պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ բանաձևի նախագիծը, հայտնում է Haqqin.az-ը:
Բանաձևի նախագծում մատնանշվում է Ադրբեջանում բռնաճնշումների աճը՝ ուղղված իրավապաշտպանների ու լրագրողների դեմ:
Բանաձևի 17-րդ հոդվածում ասվում է, որ Եվրախորհրդարանը պետք է քննարկի Եվրամիության հասցեական պատժամիջոցների կիրառման հարցը ադրբեջանցի այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր մեղավոր են Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման մեջ:
Բացի այդ՝ Եվրամիությունը պետք է կոչ անի Ադրբեջանի կառավարությանը չեղյալ հայտարարել Բաքվում ԵԱՀԿ գրասենյակը փակելու որոշումը ու պարտադրի շարունակել այդ կազմակերպության հետ աշխատանքը:
Բանաձևի 21-րդ հոդվածում կոչ է արվում ԵՄ երկրներին, ինչպես նաև Եվրամիության արտաքին քաղաքականության վարչությանը հրաժարվել դիտորդներ ուղարկել Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամանակ.
«Նման պայմաններում դիտորդներ ուղարկելն անիմաստ է ու ծառայում է ընտրությունների լեգիտիմացմանը, որոնց անցկացվում են լուրջ խախտումներով»,- ասվում է բանաձևի նախագծում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.