23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

<<Իրազեկ և պաշտպանված սպառող>> ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանի տեղեկացմամբ 2015 թվականին թունավորումների թիվը ռեկորդային է եղել .<<Անցած տարիներին նման քանակությամբ թունավորման դեպքեր չէին եղել, 2011թ-ին ունեցել ենք մեծ թվով թունավորման դեպքեր, բայց ոչ այսքան, 2012թ.` միայն 2 դեպք, 2013թ. բռնկում չենք ունեցել, 2014-ին` մեկ դեպք, իսկ այս տարի` արդեն ինը դեպք>>:
<<Թերացումներ շատ կան համապատասխան մարմինների կողմից:Եթե ժամանակին կատարվեն անհրաժեշտ քայլերը` մենք խնդիրների առջև չենք կանգնի, թունավորման դեպքեր են գրանցվում, հետո են սկսում գործողությունների դիմել, այնինչ ճիշտ աշխատելու դեպքում նման դեպքերից կարող ենք զերծ մնալ: Եթե թունավորումից հետո են գնում՝ արդեն անիմաստ է դառնում նրանց արձագանքը: հիվանդությունների կախնարգելման ՊՈԱԿ-ը միակն է, որ կատարում է անհրաժեշտ քայլերը>> -ասաց նա:
Բանախոսը նաև նշեց, որ միշտ էլ կարելի է գնալ ստուգումների և ոչինչ չհայտնաբերել.<<Պետական կառույցները չեն աշխատում, չգիտեն, թե ինչ է պետք անել: Սննդամթերքի անվտանգությունն այդ մարդկանց համար չինարեն է, պետական ապարատը գործողություններ է անում ոչ թե սպառողին պաշտպանելու, այլ սեփական կաշին փրկելու համար>>, -նշեց նա:
Կառավարությունը սահմանում է կենսաթոշակային մասնակցին իր կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու պահանջ ներկայացնելու իրավունք տվող հիվանդությունների (վիճակների) ցանկ: Դրանք, հիմնականում, արյան շրջանառության, չարորակ նորագոյացությունների հետ կապված ու այլ ծանր հիվանդություններն են: Այսինքն` հիվանդությունները, որոնցով հիվանդանալու և նկարագրված ծայրահեղ վիճակներում գտնվելու դեպքերում անձի կյանքին անմիջական վտանգ է սպառնում և կամ ` նա ունի ամոքիչ (պալիատիվ) օգնության կարիք:
Որոշման նախագիծը տեղադրված է կառավարության սեպտեմբերի 17-ի նիստի օրակարգում:
Ներկայացնում ենք հիվանդությունների ցանկն ամբողջությամբ
Արյան շրջանառության համակարգի հիվանդություններ
Զարկերակային գերճնշում` բարդացված նյարդային կենտրոնական համակարգի, սրտամկանի, ակնահատակի, երիկամների ախտահարումով, խիստ արտահայտված ֆունկցիաների խանգարումով, դեկոմպենսացված փուլում (Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ 871-Ն հրամանով սահմանված` հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի՝այսուհետ` հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգիչ՝ I10 ծածկագիր):
Սրտային անբավարարություն` դիստրոֆիկ փուլում, բարդացված ասցիտով, անասարկայով (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի I50 ծածկագիր):
Լյարդի ցիրոզ` IV շրջան, IV աստիճանի դռներակային գերճնշումով, կերակրափողի երակների վարիկոզ լայնացմամբ, ինտոքսիկացիայով, ասցիտով, հյուծումով (կախեքսիայով) (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի K74 ծածկագիր):
Տուբերկուլյոզի խրոնիկական ընթացող պրոգրիսվող ձևերը` պոլիօրգանական ախտահարումով, հյուծումով (կախեքսիայով), խիստ արտահայտված օրգանիզմի ֆունկցիաների խանգարումով (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի A15 ծածկագիր):
Երիկամների քրոնիկական հիվանդություններ կամ այլ հիվանդությունների հետևանքով արտահայտված երիկամային ախտահարումներ` բարդացված խրոնիկ երիկամային անբավարարությամբ, տերմինալ փուլում, ծրագրային հեմոդիալիզի կամ փոխպատվաստման անարդյունավետությամբ, հարաճուն ազոտեմիայով և ուրեմիայով (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի N18 ծածկագիր):
Ներզատական համակարգի հիվանդություններ
Շաքարային դիաբետ` դեկոմպենսացված փուլում, երիկամների ախտահարումով՝ ծանր ձևի դիաբետիկ նեֆրոպաթիա երիկամային անբավարարություն տերմինալ փուլում, ծրագրային հեմոդիալիզի անարդյունավետությամբ (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի E10 ծածկագիր):
Նյարդային համակարգի հիվանդություններ
Կենտրոնական նյարդային համակարգի խրոնիկ պրոգրիսվող հիվանդություններ` արյան շրջանառության սուր և խրոնիկ խանգարումներով, տետրապլեգիայով, խիստ արտահայտված թուլամտությամբ, կոնքի օրգանների ֆունկցիայի արտահայտված խանգարումներով, պառկելախոցերով, երկրորդային ինտոքսիկացիայով (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի G30 ծածկագիր):
2. Կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ` շարժողական ֆունկցիայի խիստ արտահայտված խանգարումով, բուլբար պարալիչով, հյուծումով (կախեքսիայով) (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի G35 ծածկագիր):
Նորագոյացություններ
Չարորակ նորագոյացություններ՝ մետաստատիկ քայքայումով, հյուծումով (կախեքսիայով), ամոքիչ (պալիատիվ) օգնությամբ (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի C00 ծածկագիր):
Միելոմային հիվանդություն` տարածուն պաթոլոգիկ կոտրվածքներով, հյուծումով (կախեքսիայով) (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի C76 ծածկագիր):
Արյան չարորակ հիվանդություններ` 4-րդ փուլում, բուժման ոչ ենթակա ձևերով, արյունաստեղծ ֆունկցիայի խիստ արտահայտված խանգարումով, դեկոմպենսացված փուլում (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի C97 ծածկագիր):
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ հրապարակեց Հայկ Կյուրեղյանի գործով դատավճիռը: Դատարանի վճռով Հայկ Կյուրեղյանը դատապարտվեց 9 տարվա ազատազրկման: Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը թողնվեց օրինական ուժի մեջ՝ մինչև դատավճռի՝ օրինական ուժի մեջ մտնելը:
Նշենք, որ դատախազը միջնորդել էր Հայկ Կյուրեղյանի նկատմամբ որպես պատիժ նշանակել 14 տարվա ազատազրկման:
Հայկ Կյուրեղյանին մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածով՝ ՀՀ քրեակական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մաս՝ խուլիգանություն և ՀՀ քրեակական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մաս՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը:
Նշենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասը որպես պատիժ նախատեսում է ազատազրկում չորսից յոթ տարի ժամկետով, իսկ 316-րդ հոդվածի 2-րդ մասը՝ ազատազրկում՝ հինգից տասը տարի ժամկետով:
Հիշեցնենք. Հայկ Կյուրեղյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2014թ-ի հունիսի 12-ին՝ ժամը 11:45-ի սահմաններում, գտնվելով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքի առջևի հատվածում բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների շարքում, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, հասարակության նկատմամբ դրսևորել է բացահայտ անհարգալից վերաբերմունք՝ իր անկախությունը՝ հասարակության մեջ ընդունված վարքագծի կանոններից շեղելու, ինչպես նաև իր անձը հասարակությանը հակադրելու՝ իր գերակայությունն ի ցույց դնելու մղումով բարձրացել է դատարանի շենքի առջևի ավտոկայանատեղիում կայանված՝ Քրիստինա Սարդարյանին ավտոմեքենայի տանիքին, ապա անտեսելով տարածքում ծառայություն իրականացնող ոստիկաններին, քայլել է մեքենայի տանիքի վրայով և դիտավորությամբ վնասել այն՝ պատճառելով 284.000 դրամի գույքային վնաս:
Ըստ մեղադրանքի՝ նա աղմկել է ու բռնություն գործադրել՝ որպես զենք օգտագործվող առարկայով՝ իր մոտ պահվող «Մակարով» տեսակի օդամղիչ ատրճանակով կրակոցներ է արձակել տարածքում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության ծառայողներ Արմինե Գրիգորյանի, Սամսոն Ղարիբյանի, Միքայել Այվազյանի, և Արտաշես Նիկողոսյանի ուղղությամբ և դիտավորությամբ նրանց առողջությանր պատճառել թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ, այնուհետև, տեսնելով իրեն մոտեցող ոստիկաններին սպառնացել է իրեն մոտենալու դեպքում ձեռքում եղած պլաստմասե առարկայով պայթեցնել մարդկանց հոծ բազմության կողքին կայանված ավտոմեքենան, ապա շարունակելով անհնազանդ վարքագիծը և չենթարկվելով իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկան Արայիկ Աբելյանի՝ ավտոմեքենայի տանիքից իջնելու օրինական պահանջին, և տեսնելով նրա ձգտումը՝ ֆիզիկական ուժի գործադրմամբ խափանելու իր գործողությունները, կապված վերջինիս կողմից իր ծառայողական պարտականությունների կատարման հետ, նրա կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ հիշյալ ատրճանակով կրակել է Ա. Աբելյանի ուղղությամբ և դիտավորությամբ վերջինիս առողջությանը պատճառել է թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով, իր այդ դիտավորյալ գործողություններով շուրջ 5 րոպե տևողությամբ անհարմարություն պատճառելով տարածքում գտնվող հասարակության անդամներին։
Դատարան ներկայացվել էր նաև Հայկ Կյուրեղյանը, ով, սակայն, չկանգնեց դատավճիռը լսելու համար: Դատավոր Արմեն Բեկթաշյանը զգուշացրեց, որ կողմերը դատավճիռը լսում են հոտնկայս և կարգը խախտելու դեպքում Հայկ Կյուրեղյանը կհեռացվի դահլիճից: Հայկ Կյուրեղյանը չկանգնեց, և դատավորը նրան հեռացրեց դահլիճից:
Դատարանը բավարարեց նաև տուժողի ներկայացրած քաղաքացիական հայցը:
Շուրջ 23 տարի Բելգիայում ապրող Սարգիս Սիմոնյանն այս անգամ Հայաստան է եկել իր նախաձեռնած բարեգործական ծրագրով: «Հայկական վարկածը » զրուցեց Սարգիս Սիմոնյանի հետ:
— Քանի՞ տարի առաջ եք գնացել Հայաստանից:
— Արդեն 23 տարի է՝ 1992 թվականից, ինչ ընտանիքով թողել ենք Հայաստանը, և ապրում ենք Բելգիայում, բայց ոչ անմիջապես Բելգիա. սկզբում Ռուսաստանի Դաշնություն, ապա` Լեհաստան, հետո նոր` Բելգիա: Ծնվել եմ 1986 թվականին, տնտեսագետ եմ, փաստաբան, սակայն հոգեհարազատ է նաև դերասանական արվեստը:
-Փաստորեն, հայկական ընտանիքներին բնորոշ ճակատագիր. 92-ի դժվարին տարիներին հեռացաք Հայաստանից, ի՞նչը դրդեց Ձեր ծնողներին գնալ այդ քայլին:
-Դժվար տարիներ էին ընտանիքում. չորս եղբայր էինք, ծնողներիս որոշումն է եղել: Գոյատևման հարց կար…
— Բարեգործական ծրագիր իրականացնելու միտքը ե՞րբ հղացավ Ձեզ մոտ:
— Երբ մեկնեցինք Բելգիա, պարզ էր, որ ամեն ինչ պետք է սկսել զրոյից: Նախ ասեմ, որ սկսել եմ աշխատել տասնհինգ տարեկանից, տասնինը տարեկանից սկսեցի ճամփորդել և այսօր արդեն եղել եմ քսանինը երկրում. ուզում էի տեսնել ու ճանաչել աշխարհը, մարդկանց, որպեսզի ապագայում կարողանայի ընտրել մի պետություն, որտեղ կցանկանայի ապրել և գտա: Ճիշտ է, Բելգիան ինձ շատ բան է տվել` ուսում, տուն, ընկերներ, սակայն չտվեց այն, ինչի կարիքը ունեի ես և ունի ցանկացած մարդ, որը թողնում է իր հայրենիքը. ջերմություն, ահա թե ինչի կարիքն ունեմ այսօր, մարդկային ջերմություն:
Այդ փնտրտուքների արդյունքում որոշեցի, որ կապրեմ Իսպանիայում: Այս տարի արդեն ձեռքբերումներ ունեմ. գտել եմ իմ երջանկությունը: Ամեն տարի գալիս էի, նաև անձնականս դասավորելու հարցերով, քանի որ միանշանակ որոշել էի, որ ընտրյալս անպայման պետք է Հայաստանից լինի:
Իսկ բարեգործության գաղափարը երկար պատմություն ունի. սա ինքնանպատակ չէ, ինձ գովազդելու միջոց չէ, ուղղակի այս տարիների ընթացքում հասկացել եմ, որ կյանքում պետք է իրար ձեռք մեկնել, օգնել՝ նամանավանդ, եթե դրսում ես: Եթե կարող ես զուտ քո խղճի համար օգտակար լինել թեկուզ մեկ -երկու անծանոթ ընտանիքի, ինչու չլինես, օգնես այնքանով, որքան կների քո հնարավորությունը:
— Գործող բարեգործական կազմակերպություն կա՞ Բելգիայում , թե՞ անհատական ծրագիր է գործում:
— Այո՛, Բելգիայում գործում է հայկական կազմակերպություն «Եվրոպահայերը Հանուն Հայաստանի զարգացման» (ղեկավար Արտակ Սերգոյան), որի մշակույթի բաժնի տնօրեն-պատասխանատուն ես եմ:
— Իսկ Ձեր կազմակերպության աշխատանքներն ի՞նչ արդյունք են գրանցել:
— Շատ կազմակերպություններ կան, որ ստեղծվում են և երկար կյանք չեն ունենում, որովհետև հայերիս շրջանում այդ «սպայկա» ասածը՝ մեկս մյուսի թիկունքին կագնելու պատրաստակամությունը, համախմբվածությունը չկա, ինչպես, օրինակ, հրեաների մոտ է, դրա համար ոչ բոլոր նախաձեռնություններն են պսակվում հաջողությամբ: Այսօր շատ քչերի մոտ է մնացել սրտացավություն, ջերմություն միմյանց նկատմամբ, իսկ ում մոտ էլ որ նկատում ենք, փորձում ենք ամեն հնարավոր միջոցներով պահել, որ չսառչի: Փորձում ենք երիտասարդության մեջ ձևավորել փոխօգնության գաղափարը, նրանց ուշադրությունը սևեռել հայրենիքում գործելուն, ապրելուն, հայրենակիցներին օգնելուն` ամենևին չքաղաքականացնելով նման նախաձեռնությունները:
Այս տարվա այցիս նպատակը բարեգործական նոր ծրագիրը կյանքի կոչելն է. մոտ տասը օրից հինգ հարյուր կգ ապրանք է ներկրվելու Հայաստան, և «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի օգնությամբ ընտրվել է մոտ հարյուր ընտանիք, որոնց էլ կցուցաբերվի վերոնշյալ օգնությունը: Նշենք, որ մինչ այդ կազմակերպվել էր նաև բարեգործական համերգ, բայց երբ մեր հայրենակիցները լսում էին բարեգործություն բառը, այնքան էլ ադեկվատ վերաբերմունք չէին ցույց տալիս և մեր ակնկալիքները չարդարացան:
-Ինչպես եք հայթհայթում միջոցները, ո՞վքեր են օգնում, և երբ իմանում են, որ Հայաստանի համար է՝ ինչպիսի՞ վերաբերմունք է առաջանում:
— Ճիշտ է, այստեղ խոսքը վստահության մասին է, և հարց է առաջանում՝ ով է տալիս այդ օգնությունը: Ցավոք, պիտի փաստեմ, որ հայերը չեն տալիս. միայն բելգիացիները, և շատ ջերմորեն են մոտենում, նրանք դա սիրով են անում: Բելգիացիները շատ հետաքրքրասեր ժողովուրդ են, նրանք սիրում են ծանոթանալ այլ ազգերի ու մշակույթների հետ, նրանց միշտ հրավիրում ենք մեր միջոցառումներին, ինչը նաև ճանաչողական բնույթ է կրում: Նրանք ավելի ճիշտ են նայում կյանքին, ժուժկալ են ապրում ու օգնում են շրջապատողներին ինչպես կարողանում են:
Ինձ մնում է նշել միայն, որ շատ ուրախ եմ, որ չեմ կորցրել իմ արմատներն ու սկզբունքները: Անելիքներն ու գաղափարները շատ են. այս տարի արդեն կսկսենք նկարահանել նաև իմ հեղինակային երկուժամանոց գեղարվեստական ֆիլմը` «Ներգաղթ» վերնագրով, որտեղ սյուժեն հիմնված է իրական դեպքերի վրա, և պատմվելու է այն, ինչ տեսել եմ այս քսաներեք տարիների ընթացքում: Սյուժեի հիմքում ընկած է այն գաղթականի կյանքը, ով լքում է երկիրը: Պատմվում է, թե տվյալ երկրում ինչ փուլերով ու դժվարություններով է անցնում`ճամբար հանձվելը, կյանքը դրանից դուրս, փաստաթղթային խնդիրները և այլն: Մեր ընտանիքը ևս ունեցել է բազում խնդիրներ. մեզ չորս անգամ եկել է երկիրը լքելու պահանջ, սակայն, շնորհիվ քոլեջի տնօրենի, որտեղ ես և եղբայրս էինք սովորում, հաջողվեց Բելգիայում մնալ: Այս ամենը կլինի էկրանին:
Զրույցը վարեց Աննա Ալեքսանյանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի սրումը հանգեցնում է ողջ տարածաշրջանի ապակայունացմանը։ Այս մասին Տաջիկստանի մայրաքաղաքում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
Նախագահն ընդգծել է, որ ՀԱՊԿ անդամ երկրների նախագահները նեղ շրջանակներում հանդիպում են ունեցել և քննարկել մի շարք սուր հարցեր։ Հանդիպումը ավանդաբար բացահայտ վստահելի բնույթ է կրել։
«Ես ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներին տեղյակ եմ պահել Հարավային Կովկասում տիրող իրավիճակի մասին՝ շեշտադրվելով հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարվածության աճի սպառնալիքը։ Նորից չեմ ուզում անդրադառնալ այդ հարցին, միայն կընդգծեմ, որ իրավիճակի սրմանն ուղղված ադրբեջանական փորձերը միջազգային հանրության համապատասխան արձագանքի բացակայության պարագայում հղի են ողջ տարածաշրջանում իրավիճակի ապակայունացման վտանգով»,- ասել է ՀՀ նախագահը։
Արմենիա պրեմիում HD-ով ( ով չգիտի՝ դա Արմենիայի 5 նոր թվային ալիքներից մեկն է, որի միջոցով հնարավոր է նայել Արմենիայի հաջորդ օրվա հաղորդումները) երեկ նայեցի և նոր սիթքոմը Դոմինոն, և Ֆուլ հաուսի 3-րդ եթերաշրջանի առաջին անդրանիկ սերիան։ Ասեմ, որ «Դոմինոն» շատ հաջող է ստացվել։ Գունավոր է, վառ, կերպարները գեղեցիկ են ու սեքսուալ։ Վստահաբար պրոդյուսերական անձնակազմը շեշտը դրել է հենց կերպարների սեքս կոմպոնենտի վրա ու թիրախավորվել է տարիքային մի փոքր բարձր սեգմետի վրա։ Անկեղծ ասած Սոսին հումորային կերպարում չէի պատկերացնում, որովհետև էս մարդն էնքան է լացել ու մարդ սպանել բոլոր ֆիլմերում, որ նրան վառ ու թեթև տղայի կերպարում մի քիչ դժվար մարսեցի։ Բայց, երբ սիթքոմը սկսեց ու նա սկսեց խոսել, հասկացա, որ հենց Սոսն է իր հետևից քաշելու ամբողջ սիթքոմը։ Նարեկ Բավեյանին անկեղծ ասած երգչի ֆորմատում մի կերպ եմ հանդուրժում, իսկ նա հիմա էլ սիթքոմում հումորներ է անում։ Նարեկը մի քիչ ծանրամարս է ու նրանից աղջիկների կումիռ ստեղծելը շնորհակալ գործ չէ։ Հետո ինչ, որ մի քանի ամիս ջիմում է անցկացրել ու մարմինը սափրել է։ Միևնույն է նա մնում է նույն չուտվող Նարեկը։ Մհերը հավեսն էր։ Էս տղային նայում ես ու միանգամից ուզում ես ժպտալ։ Բայց նկատել եմ, որ չհարմարվող և ինքնամփոփ է բնույթվ ու եթե վախերը հաղթահարի սերիալային այս մեծ թիմի մի մասը կդառնա. կարևոր մասը։ Լիկա Սալմանյանին միշտ համարել եմ սառած աղջիկ ու երբեք չեմ հասկացել նրա գեղեցկությունը։ Դժվար եմ պատկերացնում, թե նա ինչ հումորներ պետք է անի ու հումորային իրավիճակներով ինչպես պետք ուշադրությունը իր դաքֆեյսից շեղի ու փորձի զվարճալի լինել։ Աննա Գրիգորյանը գեղեցիկ է, միշտ գեղեցիկ է։ Նա հավերժ էդպես գեղեցիկ էլ կմնա։ Ֆանտաստիկ աղջիկ է։ Բարմենի կերպարում սեքսի սեքսի է։ Եթե սիթքոմում միայն նա խաղար մեկ է կնայեյի այն Աննայի համար։ Ինչպիսի հայացք, դեմքի ինչպիսի արտահայտություն, ինչպիսի ոտքեր, պարանոց, որ միշտ տեղ է թողում երևակայության համար… Շեղվեցի )) Մի խոսքով սիթքոմն ընդահնուր առմամբ լավն է ու ստացված։ Կարծում եմ՝ բոլորին դուր է գալու։ Ֆուլ հաուսի հաջողության մասով այնքան էլ վստահ չեմ։ Փոխարենը վստահ եմ, որ Տմփեսա 3-ի ճակատագրին է արժանանալու։ Հա, մարդիկ էլի ավանդույթի ուժով կնայեն, բայց 3-րդ եթերաշրջանի հումորները ֆանտաստիկ ձանձրալի էին։ Չկար ոչ մի նորություն։ Եթե առաջին սերիաներում որպես կանոն պայթում էի ծիծաղից, ապա հիմա մեկ երկու անգամ հազիվ ժպտացել եմ, այն էլ իմ սիրելի դերասանների հանդեպ հարգանքնից դրդված։ Սիթքոմի սցենարական թիմին նոր ու թարմ սցենարիստներ ու հումոր գրողներ էին պետք, բայց ցավոք դա չի արվել։ Ֆուլ հաուսի դեպքում էկրանի մոտ մարդկանց ավելի շատ պահում էր ճաշակով հումորը, քան թե ծիծակաոոտքային տանդեմը… ու լավ կլիներ, որ սիթքոմի տնօրինությունը ուշադրություն դարձնի հենց ճաշակով հումորների վրա, այլ ոչ թե նոր հարևանուհիների 90-60-90-ի վրա։ Բարի դիտում բոլորին։
Վազգեն Ղազարյան՝ ֆեյսբուք
ԽՍՀՄ փլուզումից հետո հայկական սպորտը անուշադրության էր մատնվել:Հայաստանում չէր իրականացվում որևէ մեծամաշտաբ սպորտային նախագիծ:
Արդեն մի քանի տարի է Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեն ղեկավարում է գործարար, բարերար Գագիկ Ծառուկյանը և արդյունքներն ակնհայտ են: Հայաստանը նախկին ԽՍՀՄ անդամ այն եզակի երկրներից է, որտեղ սպորտային հեղինակավոր շատ նախագծեր չեն իրականացվել: Պատճառն այն է , որ այստեղ չկային համապատասխան պայմաններ՝ մարզիկների հանգստի, մարզանքի և միջոցառումներն իրականացնելու համար: Մեր երկիրը դեռևս շահագործում է ԽՍՀՄ տարիներին կառուցված սպորտային համալիրները, որոնք արդեն իսկ չեն համապատասխանում միջազգային ստանդարտներին:
Եվ ահա մի քանի ամսից պատրաստ կլինի Հայաստանի օլիմպիական ավանը, որը եզակի է իր տեսակի մեջ մեր երկրում: Ըստ մեր տեղեկությունների՝ ավանի կառուցման համար ծախսվել է մի քանի տասնյակ միլիոն դոլար: Ավանը գերժամանակակից և հարմարավետ պայմաններ է առաջարկում ամենատարբեր մարզաձևերը ներկայացնող մարզիկներին: Կարելի է փաստել, որ այս համալիրը մեծ խթան կհանդիսանա հայկական սպորտի զարգացման համար:
http://politik.am/
Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի հարազատները չեն հավատում, թե հայկական դատարանում սպանության գործի քննությանը Վալերի Պերմյակովից կլսեն իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:
«Ինչքան որ ռուսական դատարանում չխոսեց, նույնքան էլ հայկական նիստին չի խոսի: Իրան հեչ պետք էլ չէ, որ խոսա, ինչ որ տվել են գրած, կկարդա: Ռուսականին էլ գլուխը կախած քնած էր, ինչի Պերմյակով կա՞ր էնտեղ նստած: Ինքը թիկունք ունի, գեներալի պես կպահեն: Դատապարտյալի տեսք չուներ, նստավ դատին, մեր վրա խնդաց ու ելավ»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց սպանված Հասմիկ Ավետիսյանի քույրը՝ Ռիտա Պետրոսյանը:
Ռիտա Պետրոսյանը Ավետիսյանների մյուս հարազատների հետ այսօր՝ սեպտեմբերի 14-ին՝ Խաչվերացի հաջորդ օրը նշվող մեռելոցին այցելել էր Ավետիսյանների շիրիմին:
Հարազատները նախքան գերեզմանատուն գնալը հավաքվել էին Ավետիսյանների տան մոտ, սակայն ներս մտնել չկարողացան, քանի որ տան դուռը դեռ կապարակնքված է՝ արդեն կրկնակի:
Հարազատների հետ գերեզմատուն էին այցելել նաև գյումրեցիներ, նրանք խունկ ծխեցին ընտանիքի 7 անդամների հիշատակին: Ի դեպ, Ավետիսյանների գերեզմանաքարերն արդեն տեղադրված են՝ փոքրիկ Սերյոժայի անունով բացված հաշվեհամարին հավաքված գումարով և քաղաքապետարանի միջոցներով:
Սեպտեմբերի 13-ին Երևանի Ռուբինյանց փողոցում տեղի է ունեցել մահվան ելքով վրաերթ: Ըստ news.am-ի, մահացածը Ռուբինյանց փողոցի բնակիչ է, մոտ 50-ամյա տղամարդ, ով աշխատում էր որպես եռակցող: Ըստ ականատեների, հարվածն այնքան ուժեղ է եղել, որ քաղաքացուն թռցրել է մոտ երկու տասնյակ մետր: Shasmhyan.com-ի փոխանցմամբ, վրաերթի հեղինակը Արման Եդոյանն է, ով աշխատում է Երևանի քաղաքապետարանում, որպես առևտրի վարչության պետ:
Արման Եդոյանը Երևանի քաղաքապետարանի այն պաշտոնյան է, ով դեռևս 2013 թվականին հայտնվեց Հանրապետության հրապարակում տեղի ունեցած մի աղմկոտ պատմության մեջ: Ինչպես armtimes.com կայքում 2013 թվականի հուլիսի 19-ով թվագրված հրապարակումն է հայտնում, Արման Եդոյանը Հանրապետության հրապարակում մոտեցել և հեռախոսով մի քանի անգամ հարվածել է հրապարակում փուչիկ վաճառող տղային, որից հետո տղայի ուշքը գնացել էր, եկել էր շտապօգնություն: Եդոյանը նրանից պահանջել էր հեռանալ հրապարակից, տղան չէր կատարել պահանջն, ու Էդոյանը հեռախոսով մի քանի անգամ հարվածել էր նրա գլխին:
Ըստ վիճակագրության՝ Հայաստանում յուրաքանչյուր 16-րդ կնոջ մոտ հայտնաբերվում է կրծքագեղձի քաղցկեղ: Մարդու օրգանիզմում ամեաթիրախային հատվածներից մեկը՝ կրծքագեղձն է: Շատերի համար տարօրինակ է, որ տղամարդիկ նույնպես կարող են տառապել կրծքագեղձի քաղցկեղով: Տղամարդիկ պարզապես չեն պատկերացնում, որ կարող են տառապել այս հիվանդությամբ և բժշկի են դիմում հիմնականում ուշացումով: Այս մասին Հայելի.am-ի հետ զրուցում փաստեց «Հայ-ամերիկլյան առողջության կենտրոն»-ի գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանը:
«Դուք չեք պատկերացնի, թե նրանք ինչ սթրես են տանում, երբ իմանում են, որ կրծքագեղձի քաղցկեղ ունեն: Տղամարդիկ հիմնականում գալիս են քայքայման փուլում, երբ արդեն կարծր շոշոփում են կամ արդեն վերք ունեն կրծքի վրա: Ասեմ, որ նրանց մոտ քաղցկեղն ավելի հեշտ և շուտ է բուժվում, բայց նրանք գալիս են այնքան ուշացած, որ արդեն փրկել գրեթե հնարավոր չի լինում: Մենք մինչև հիմա ունեցել ենք 1013 տղամարդ այցելու, որոնցից մոտ 401-ն ունեցել է գինեկոմաստիա, 36-ը` քաղցկեղ, իսկ այդ 36-ից 21-ը մահացել է, քանի որ, ինչպես արդեն նշեցի, եկել էին չափազանց ուշ»,-տեղեկացրեց Հակոբյանը:
Հակոբյանը նշեց, որ այս հիվանդությամբ տառապում են շատ հայտնի տղամարդիկ, որոնց հասարակությունը շատ լավ ճանաչում է:
Խաչանուշ Հակոբյանը խորհուրդ է տալիս հայ տղամարդկանց ուշադիր լինել սեփական առողջության նկատմամբ և առաջին իսկ շոշափման ժամանակ անհանգստացնող բան նկատելիս դիմել մասնագետին:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.