23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանիˋ Ադրբեջանից քաղաքական ապաստան խնդրելու մասին այսօր Ազգային ժողովում լրագրողները խոսեցին գեներալ Մանվել Գրիգորյանի հետˋ հետաքրքրվելով՝ համարո՞ւմ է դա դավաճանություն, թե ոչ: Գեներալը, սակայն, անհասկանալի կերպով վրդովվեց և վիրավորեց լրագրողներից մեկին՝ ձեռքով հրելով տեսանկարահանող սարքը:
https://www.youtube.com/watch?v=ps4Lv95AYvs
Այս պահին լարված իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում: Փոքր Վեդի գյուղի մշակույթի տան բակում են հավաքվել մեծ թվով գյուղացիներ, հիմնականում՝ Փոքր Վեդի, Լուսառատ, Տափերակ, Այգեզարդ, Այգեպատ, Վերին Արտաշատ, Քաղցրաշեն գյուղերից, ովքեր արդարացիորեն պահանջում են, որպեսզի կառավարությունը՝ հանձինս գյուղնախարարության, կատարեն իրենց խոստումը:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Գարնանը գյուղնախարարը բոլորիս խոստանում էր, որ աճեցված խաղողը գետնին չի մնա, կանոնավոր կսպառվի և գյուղացին նախորդ տարիների նման դժգոհ չի լինի, մինչդեռ հայտնի ֆիլմի նման՝ «դիփունքը խափում ին»»: Այսօր առավոտվանից նված գյուղերի բնակիչները փակել էին Երևան-Մեղրի ավտոճանապարհի Խոր Վիրապի հատվածը և երթևեկությունը կաթվածահար էր եղել: Ժամանել էին ոստիկանության Արարատի բաժնի մեծ թվով ծառայողներ՝ բաժնի պետ Սևակ Քոչարյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ծառայողները: Գյուղացիները ճանապարհը չէին բացում, պահանջում էին արդարացի լուծում: Ժամեր անց ժամանեց գյուղնախարար Սերգո Կարապետյանը, ով գյուղացիներին հրավիրեց մշակութի տանը հանդիպելու: Ժողովուրդը ոտքով մշակույթի տուն հասնելուց հետո պահանջեց, որպեսզի նախարարն իջնի ներքև, այլ ոչ թե կաբինետում հարց քննարկի: Սկզբից նախարարը հրաժարվում էր դրսում հանդիպել ժողովրդի հետ և միայն Արարատի ոստիկանապետ Ս. Քոչարյանի հորդորից հետո նախարարն իջավ ներքև, իսկ եթե նա չիջներ, ժողովուրդը պատրաստվում էր կրկին փակել ճանապարհը: Արդեն 30 րոպեից ավելի է՝ գյուղացիները նախարարին ներկայացնում են իրենց արդարացի պահանջները, իսկ նախարարն ու Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը պատասխանում են գյուղացիներին հուզող հարցերին: Նախարարը խոստանում է, որ գյուղացիների հարցերը կլուծվեն, սակայն մարկանց մոտ հավատը կորել է ու նախարարին ասում են, որ հերթական ամպագոռգոռ խոստումներն են լսելու: Մարդիկ խաղողի դաշտերը մշակելու համար բանկերից վարկեր են վերցրել ու հիմա չեն կարողանում վարկերը մարել: Նրանք խնդրեցին, որպեսզի կառավարությունը գոնե բարի կամք դրսևորի և ժամանակավորապես սառեցվեն վարկերը: Այս պահին ժամանակավոր դադար են վերցնում գյուղացիները, քանի որ մարզպետը խոստացավ, որ ոչ մի խաղող դաշտում չի մնա, գումարը ժողովուրդը կստանա, սակայն ժողովուրդը ասում է, որ մի քանի ժամվա ընթացքում, եթե հարցը չկարգավորվի, իրենք պատրաստ են բողոքի ակցիան շարունակել, սակայն հիմա սպասում են գյուղնախարարի, մարզպետի և պատկան մարմինների խոստումների կատարմանը: Ժողովուրդը, հավատալով գյուղնախարարի խոստումներին, հրաժարվեց շարունակել բողոքի ակցիան և փակել ճանապարհը մինչև սեպտեմբերի 21-ը:
«Կան տեղեկություններ, որոնց համաձայն Հայաստանը դեռ խորհրդային շրջանից ժառանգություն մնացած միջուկային մարտագլխիկներ ունի»: Այս մասին, Moderator.az-ի հաղորդմամբ, Minval.az-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ռուսաստանի իսլամական կոմիտեի ղեկավար, քաղաքագետ Հեյդար Ջամալը:
Քաղաքագետի կարծիքով՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի Բաքու կատարած այցը թույլ է տալիս ենթադրել, որ Կրեմլը կրկին ցանկանում է Բաքվին ներգրավել ԵԱՏՄ-ի մեջ: «Սակայն այսօր, հաշվի առնելով Ռուսաստանի մեկուսացված վիճակը, նավթի գնանկումը և ռուբլու արժեզրկումը, այդպիսի առաջարկը քիչ գրավիչ է թվում, քան առաջ: Չեմ կարծում, որ Ադրբեջանի ղեկավարությունը հենց հիմա կփոխի հարցի հետ կապված իր դիրքորոշումը: Եվրասիական Միության մեջ մտնելով՝ նավթը չի թանկանա, գլխավոր խնդիրը չի նվազի, ներդրումային մթնոլորտը չի լավանա… Ադրբեջանը պետք է հաշվի առնի, որ Ռուսաստանի հետ մտերմանալով, ոչ միայն իր վիճակը չի լավանա, այլև Ռուսաստանի խնդիրները կիսելու ռիսկին է գնում»,- նշել է քաղաքագետը:
Քաղաքագետը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի խնդրին, ընդգծել է նոր պատերազմի սկսման հավանականության մշտական առկայությունը: «Մարդկությունը կանգնած է 3-րդ համաշխարհային պատերազմի շեմին: Այսօր քարտեզի վրա այնքան շատ թեժ կետեր կան, որ վաղը կարող է մեծ պատերազմ սկսվել… Տեղեկություններ կան, որոնց համաձայն Հայաստանը դեռ խորհրդային ժամանակներից որպես ժառանգություն մնացած միջուկային մարտագլխիկներ ունի, որոնք նա չի վերադարձրել Մոսկվային, և դրանք Մեծամորի ատոմակայանի միջոցով մշտապես թարմացվում են: Հայ միջուկային ֆիզիկոսները խորհրդային գիտական պոտենցիալի մի մասն էին: Ղարաբաղը ետ վերադարձնելու մասին մտածելիս մենք չենք կարող լուրջ չվերաբերվել այս հանգամանքին»,- նշել է Հ. Ջամալը:
Հ. Ջամալի խոսքով՝ Ռուսաստանի և Արևմուտքի միջև ընտրությունը կեղծ ընտրություն է, քանի որ ԼՂ խնդրում, ինչպես Արևմուտքը աջակցություն չի ցուցաբերի Ադրբեջանին, այնպես էլ Ռուսաստանը երբեք չի հրաժարվի իր հայ դաշնակիցներից և չի օգնի Ադրբեջանին:
Հարցին, թե պատերազմի դեպքում Արևմուտքը և Ռուսաստանը իրենց ինչպես կդրսևորեն՝ քաղաքագետը, նշել է, որ կարելի է բերել Ուկրաինայի օրինակը. «Արևմուտքը այնպես է ցույց տալիս, թե աջակցում է Ուկրաինային և Ռուսաստանի դեմ սանկցիաներ է կիրառում: Դա Ռուսաստանի վիճակը վատթարացնում է, սակայն
Ուկրաինային քիչ է օգնում: Եթե Ղարաբաղում պատերազմ սկսվի, Ռուսաստանը Հայաստանի կողմն է բռնելու, իսկ Արևմուտքը իրեն այնպես կներկայացնի, թե իբր Բաքվի կողքին է»:
nyut.am
Այս տարվա մարտի 22-ին հակառակորդի կողմն անցած ՊԲ զինծառայող, 24-ամյա Անդրանիկ Արարատի Գրիգորյանը Ադրբեջանում կալանավորի կարգավիճակում է՝ բանտախցում է նստած։ Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բերդաշենի գյուղապետ Գարիկ Սարգսյանը։ «Նա առանձին խցում է։ Կարմիր Խաչի ներկայացուցիչներին ասել է, որ սնունդը նորմալ է։ Նկարչությամբ է զբաղվում։ Ասել է, որ ուզում է գալ, բայց թե ինչ աշխատաքներ են տարվում այդ մասով, ես տեղյակ չեմ»,- ասաց գյուղապետը։
Դրանից առաջ հայտնել էինք, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների միջոցով Ա. Գրիգորյանը ընտանիքի անդամների հետ փոխանակվել է ընտանեկան բնույթի տեղեկություններով: Անդրանիկի համագյուղացիներն էլ պատմել էին, որ նա լուսանկար է ուղարկել, որում վատ տեսք չի ունեցել։ Հետաքրքրվել է, թե ինչ գյուղատնտեսական աշխատանքերով են զբաղվում, ինչպես են։ Ասել է, որ կարոտում է, բայց նամակի մեջ ակնարկել է, որ ինքն ինքնակամ չի անցել հակառակորդի կողմը և ցանկանում է վերադառնալ։ Համագյուղացիները նշել էին, որ Անդրանիկի կողմից հակառակորդի կողմն անցնելու պատմության մեջ շատ մութ էջեր կան, որոնք չեն բացահայտվում։ Մինչ այդ էլ տեղեկացրել էինք, որ Ա. Գրիգորյանը ծնողներին ևս մեկ նամակ էր ուղարկել։ Ուղարկված նամակում խնդրել էր իր վրա չբարկանալ՝ ընդգծելով, որ չարությունից չի սահմանն անցել: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Բերդաշենի գյուղապետը, ինչպես նաև փոխանցել, որ մայրը եկել էր գյուղապետարան՝ նամակը կարդալու, քանի որ կարդալ չգիտի: «Գրել էր՝ պապան ո՞նց ա, մաման ո՞նց ա, հարեւանները ո՞նց են: Կարո՞ւմ եք յոլա գնաք: Սպասեք, հեսա կգամ, աշխատանքի կմտնեմ, սաղ լավ կլինի: Խելքին մոտիկ բան չի, բայց դե տենց էր գրել»,- պատմել էր գյուղապետը: Հարցին, թե Անդրանիկը չէ՞ր նշել արդյոք, թե ինչու է սահմանն անցել, արձագանքել էր. «Դե, գրել էր՝ ինձ վրա մի ջղայնացեք, ես չարությունից չեմ անցել էն կողմը ու չգիտեմ, թե ինչի եմ անցել»: Իսկ ավելի վաղ հայտնել էինք, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները հանդիպել են Անդրանիկին: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասել էր ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին՝ նշելով, որ կողմերը փոխանակվել են ընտանեկան բնույթի տեղեկություններով:
Միաժամանակ ավելացրել է, որ երկխոսությունը իշխանությունների հետ շարունակվում է, որի նպատակներից մեկն է շարունակել պահպանել այցելությունների պարբերականությունը: Դրանից առաջ էլ տեղեկացրել էինք, որ Ա. Գրիգորյանը ԼՂՀ Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղից է, ընտանիքի միակ տղան: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Բերդաշենի գյուղապետ Գարիկ Սարգսյանը։ Նա նշել էր , որ ոչ ոք չի կարողանում հասկանալ, թե ինչը կարող էր նման քայլի պատճառ դառնալ, քանի որ Անդրանիկին ոչ ոք չի նեղացրել: Ապրելու հետ խնդիր չեն ունեցել: Ավելին` վերջերս մեքենա են գնել: «Ծառայությունից հետո նա պայմանագրային զինծառայության է անցել: Ծնողները գյուղատնտեսական աշխատանքով են զբաղվում: Քույրն ամուսնացած է: Ծառայակիցները, սակայն, վերջին օրերին նրա մոտ հոգեկան անհավասարակշիռ վարք են նկատել: Ավելին չեմ կարող ասել»,- նշել էր գյուղապետը:
Օրեր առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Էջմիածնում: Սեպտեմբերի 10-ին Վաղարշապատի բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել Էջմիածին քաղաքի բնակիչ` 13-ամյա Լիանա Ասատրյանը` մահացած:
Yerkir.am-ի տեղեկություններով՝ երեխայի ընտանիքը մեկ տարի է, ինչ Երևանից տեղափոխվել է Վաղարշապատ: Կայքի տեղեկություններով՝ աղջիկը տառապել է շաքարային դիաբետով և հաշվառված է եղել Վաղարշապատի պոլիկլինիկայում:
Yerkir.am-ի հետ զրույցում պոլիկլինիկայի տնօրեն Լիլիթ Գասպարյանը պատմել է, որ երեխան հաշվառված է եղել Երևանի քաղաքային էնդոկրին դիսպանսերում և միայն այս տարվա ապրիլից է իրենց մոտ հաշվառվել:
«Երեխան մեզ մոտ հսկողության տակ է եղել, մի քանի անգամ եկել են` մեր էնդոկրինոլոգն էլ է նայել: Դեպքից մեկ օր առաջ մայրը դիմել էր պոլիկլինիկա. հայտնեց, որ երեխայի ոտքն այտուցված է, ցավում է: Տրավմատոլոգն է նայել. գրառումն անկետայի մեջ է: Հիվանդանոցի ուղեգիր է տվել: Բժիշկը խորհուրդ է տվել երեխային անպայման ստացիոնար բուժման ուղարկել: Մայրն ուղեգիրը վերցրել է, բայց չի տարել հիվանդանոց, այլ տարել է սնղչու մոտ: Սնղչին 2 ժամ տրորել է, մերսել: Նախնական տվյալներով` տրոմբ է եղել, դրանից երեխան կոմայի մեջ է ընկել: Մայրը մտածել է` երեխայի շաքարն է բարձրացել, ինսուլին է սրսկել (միշտ ինքն է սրսկումներն արել), հետո մեքենայով հիվանդանոց տանելու ճանապարհին մահացել է»,- պատմեց Գասպարյանը:
Ըստ նրա` իրենց բժիշկը երեխային հարցրել և պարզել է, որ ոտքի այտուցվածությունը վնասվածքի արդյունք չէ, դրա համար էլ անմիջապես խորհուրդ է տվել հիվանդանոց տանել:
«Մայրը երևի մտածել է` մեր բժիշկը բան չի հասկանում, մտածել է` եթե ուռած է, ուրեմն ծունկը դուրս է ընկել, տարել է սնղչու մոտ»,- ասել է Գասպարյանը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Րոպեներ առաջ ՀՀ Կառավարությունը հավանության արժանացրեց ՀԷՑ-ն օտարելու մասին որոշմանը:
ՀՀ կառավարության նիստի ժամանակ ներկայացվեց «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի. Վի» ընկերության հայտը՝ ՀԷՑ-ը 100 տոկոս բաժնետոմսերով օտարման վերաբերյալ:
Գնորդը հանդիսանում է «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությունը: Այս ընկերությունը գրանցված է Կիպրոսում:
Գիտնականները ստեղծել են մի հզոր համակարգիչ, որը 96% ճշտությամբ որոշում է մարդու մահվան տարեթիվը և օրը՝ հայտնում է Medikforum.ru-ն։ 30 տարվա ընթացքում փորձարկել են շուրջ 250 000 մարդու տվյալներ, և պարզվել է՝ համակարգիչն ավելի ճիշտ է կանխատեսում մարդկանց մահվան օրը, քան արյան անալիզը։
Ինչքան շուտ են հետազոտում մարդուն և պարզում նրա մահվան օրը, այնքան հեշտ է նրան ոտքի կանգնեցնելը և կանխելը նրա մահը։ Ամեն 3 րոպեն մեկ համակարգիչը վերցնում է մարդու տվյալները, այդ թվում՝ թթվածնի մակարդակը և զարկերակային ճնշումը։ Տվյալները համեմատում է արդեն գոյություն ունեցող թվերի հետ և տալիս մինչև ը 95% ճշգրտությամբ ախտորոշումը։ Համակարգիչը տեսնում է նախկինում ունեցած բոլոր հիվանդությունները և կարող է անգամ ախտորոշում դուրս գրել ապագայի համար։
Գիտնականները վստահեցնում են՝ նրանք չեն ցանկացել ստեղծել բժշկին փոխարինող սարք, պարզապես այս համակարգիչը կօգնի բժիշկներին հոգ տանել հիվանդների մասին և բուժումն ավելի արդյունավետ կդարձնի։
Սաթենիկ Գևորգյանը այդ օրը անհանգստության զգացողություն ուներ: Չէր ուզում անհանգստությունը կապել միակ դստեր՝ Սյուզիի հետ, որը աշխատավայրում էր ու երբեք չէր ուշանում, տուն էր գալիս գործն ավարտելուն պես: Խանութը, որտեղ աշխատում էր աղջիկը ընդամենը 200 մետր էր հեռու տնից, որտեղ ապրում էին Սաթենիկը իր մոր և դստեր հետ:
Կատարվածը ահավոր էր…Սաթենիկի կյանքնը փոխեց իր գույները, երբ հասկացավ, որ միակ դուստրը այլևս իր կողքին չի լինի:
Վթար.սա առաջին լուրն էր, որը ազդարարեց աղջկա մահվան մասին: Henaran.am-ի հետ զրույցում մայրը նշեց, որ առաջին իսկ րոպեից չի հավատացել վթարի վարկածին.« Իմ աղջիկը այնքան սպիտակ էր, ոնց որ թափանցիկ, ու իրա մարմնի վրա եղած կապտուկները անբնական էին, 1 մետր 60 սմ հասակ ունեցող աղջիկս 48 կգ քաշ ուներ, իրեն տեսնողը չէր էլ կարծում թե 19 տարեկան է, քանի որ չէր շպարվում, ունք չէր հանում, 14-15 տարեկանի տեսք ուներ»,-պատմեց Սաթենիկ Գևորգյանը:
Դեպքը տեղի է ունեցել Մասիս քաղաքում: Վթարի ժամանակ մեքենայի ղեկին եղել է Արարատ Կաֆյանը, որը իր բացատրությունում նշել է, թե աղջիկը իրեն խնդրել է մեքենայով տեղափոխել կողքի գյուղ, ինչ-որ հանդիպման համար: Սյուզին իբր չի հանդիպել այն մարդուն ում համար գնացել էր կողքի գյուղ, ու Կաֆյանը նրան ցանկացել է տուն ուղեկցել աղջկան: Կաֆյանի մեկնաբանությամբ ճանապարհին աղջկիը իրեն անհանգստացրել է, այսպես ասած «ձեռք գցել» ու այդ ժամանակ վթար է եղել ու Սյուզին ընկել է առվակի մեջ ու տեղում մահացել:
«Իմ աղջկան բռնաբարել ու սպանել են, ես համոզված եմ ու կաշառվել է դատաբժիշկը,որը ինձ չտվեց աղջկաս ներքնաշորերը: Կաֆյանի աներձագը քննիչ էր ու ինքը ինձ ասեց, որ չի դատվելու ու մի օր էլ չնստեց»,-պատմեց Սաթենիկը:
Նշենք, որ դեպքը տեղի է ոինեցել 2007 թվականին, բայց մայրը վստահ է, որ կհասնի արդարության.«Երեխուս ու ավելի ուշ մահացած մորս գերեզմանները դեռ բաց են: Կարող եմ վարկ վերցնել ու քարեր պատվիրել, աշխատող կին եմ, բայց ես արտաշիրիմում եմ պահանջում, ես սպասում եմ արդարության, իմ երեխու մարմնին մի կոտրվածք չի եղել: Ես մենակ մնացի,իսկ մարդասպանը ընտանիքը վերցրեց ու փախավ Հայաստանից: Իր աղջիկը իմ Սյուզիից մի 3-4 տարի էր փոքր»:
Մայրը մեծ ցավ է ապրում, ամբողջ հոգով կոտրված կինը ապրում է արդարությունը վերագտնելու համար.« Եթե իր տարիքին տղա լիներ ղեկին կհասկանայի, բայց սա արդեն ուրիշ բան է: Ես իրեն խնդրեցի անկեղծ ասել ու նշեցի, որ չեմ բողոքի, բայց մինչ հիմա սպասում եմ…»,-եզրափակեց Սաթենիկ Գևորգյանը:
Հ.Գ Այս պահին Սաթենիկ Գևորգյանի բողոքի հիման վրա վերաբացված գործը դատարանում է: Սեպտեմբերի 16-ին մեկնարկած դատական նիստը տեղափոխվեց հոկտեմբերի 16:
Մանրամասները՝ տեսանյութում:
https://www.youtube.com/watch?t=150&v=7dIhPrGI_4s
Henaran.am
Դուշանբե մեկնելուց առաջ Սերժ Սարգսյանը խրոխտաբար հայտարարեց, որ այնտեղ ներկայացնելու է սահմանային իրավիճակը, քննարկման առարկա է դարձնելու ադրբեջանական կողմի պահվածքը: Ոմանք ոգևորվեցին, մտածեցին, թե, ահա, Սերժ Սարգսյանը «թոզ ու դուման» կհանի, քարը քարին չի թողնի, ՀԱՊԿ-ի անդամ երկրներին էլ պատին դեմ կտա, ամոթանք կտա, որ մոռացել են գործընկերության, պայմանավորվածությունների ու պարտավորությունների մասին: Այսպես մտածում էին լավատեսները, ռոմանտիկները, իսկ Սերժ Սարգսյանին լավ ճանաչողները համոզված էին, որ ոչինչ էլ չի լինելու, որ կամ լռեցնելու են նրան, կամ էլ հեգնելու ու ծաղրելու են: Հրապարակային ծաղր ու հեգնանք չեղավ, բայց որ Սերժ Սարգսյանի ձայնն այդպես էլ չլսվեց, որևէ ելույթ չհրապարակվեց, ուր Սերժ Սարգսյանը ներկայացնելիս լիներ իրավիճակը՝ փաստ է: Եվ, բնականաբար, ինչպե՞ս թույլ կտային Ռուսաստանն ու Ղազախստանը Սերժ Սարգսյանին ելույթ ունենալ ընդդեմ Ադրբեջանի և կամ ՀԱՊԿ-ից պահանջել իր պարտավորությունների կատարում: Ի դեպ, հենց ՀԱՊԿ անդամ երկրները լուրջ չեն վերաբերում այդ կազմակերպության գոյության գաղափարին և այն օգտագործում են իրենց շահերի և խնդիրների համար: Ինչպես տեղի ունեցավ այս անգամ, երբ Պուտինի թելադրանքով կազմված ու ընդունված բանաձևով ՀԱՊԿ-ը ելավ ՆԱՏՕ-ի դեմ՝ պաշտպանելով Ռուսաստանի շահերը: Ընդունված բանաձևում, ինչպես հայտնի է, ակնարկ անգամ չկա հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի մասին: Ինչն էլ հաստատում է, որ ՀԱՊԿ-ի համար Հայաստան գոյություն չունի, գոյություն չունի սահմանների անվտանգության խնդիր: Կարևորն այն է, որ այդ կազմակերպության անդամ երկրներն իրենց բանաձևով հոխորտան ՆԱՏՕ-ի ու ԱՄՆ-ի դեմ: Ահա այսքանը: Նշանակում է, ՀԱՊԿ-ը երեք մատի կոմբինացիա ցույց տվեց Հայաստանին, հասկացրեց, որ Սերժ Սարգսյանի ներկայացրած երկիրն իրենց համար ընդամենը աշխարհագրական տարածք է, որտեղ երբ կամենան կարող են լարել իրավիճակը՝ Ադրբեջանին Հայաստանի դեմ հանելով: Իսկ ավելի լուրջ, ՀԱՊԿ Անվտանգության խորհրդի այս նիստը Հայաստանին դրեց անելանելի վիճակի մեջ, նախ ոչնչացրեց այն իբրև ինքնուրույն պետություն, որը կարող է իր արժանապատվության և պետական շահերի դիրքերից հարցեր բարձրացնել, երկրորդ՝ պարտադրեց ստորագրել մի բանաձևի տակ, որն ակնհայտորեն հակաամերիկյան և հակաարևմտյան է և որի առկայությունն առաջին հերթին վնասում է Հայաստանի շահերին, որն ընդգրկված է ՆԱՏՕ-ի «Արևելյան գործընկերության» ծրագրերում: Ռուսաստանը, ՀԱՊԿ-ի բանաձևով, Հայաստանի համար վերջնականապես ստեղծեց «պատային» իրավիճակ և ամբողջապես մեկուսացրեց՝ հետայսու ստանալով մանդատ՝ տնօրինելու Հայաստանի ճակատագիրը:
Լևոն Մութաֆյան
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.