23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Սերժ Սարգսյանի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության անկախության 24-րդ տարեդարձի կապակցությամբ` գիտության, կրթության, սպորտի, արվեստի և մշակույթի մի խումբ գործիչներ, առողջապահության, տնտեսության, բանակի և իրավապահ մարմինների ներկայացուցիչներ պարգևատրվել են պետական բարձրագույն պարգևներով, շնորհվել են պատվավոր, ինչպես նաև այլ բարձրագույն կոչումներ ու դասային աստիճաններ:
Տարբեր բնագավառներում ակնառու նվաճումների և հաջողությունների հասած հիշյալ անձանց Սերժ Սարգսյանն այսօր Նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ հանձնել է պարգևները: Հանրապետության Նախագահը շնորհավորել է բոլոր պարգևատրվածներին տոնի և պետական բարձր պարգևներին արժանանալու կապակցությամբ, մաղթել հաջողություններ:
***
Սերժ Սարգսյանի խոսքը Անկախության տոնի առթիվ պարգևատրման արարողության ժամանակ
Սիրելի՛ բարեկամներ,
Սրտանց ողջունում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայրում: Հաճույքով շնորհավորում եմ բոլորիդ Հայաստանի անկախության 24-րդ տարեդարձի և մեր երկրի բարձր կոչումներին ու պարգևներին արժանանալու կապակցությամբ:
Պետական պարգևներ հանձնելու արարողությունները սովորաբար տեղի են ունենում կարևոր տոների կապակցությամբ: Անկախության տոնը նվիրական է և լուսավոր այնպես, ինչպես անկախության սերունդն է, որին փոխանցելու եք ձեր ասպարեզներում նվաճած բարձունքները:
Մենք բոլորս պետք է քաջ գիտակցենք, որ անխախտ առաջընթացի համար անհրաժեշտ է ճանաչել, գնահատել և խրախուսել արժանավորներին: Մեր պետության հիմքում պետք է ամրապնդենք արդարության սկզբունքը, որպեսզի ի վիճակի լինենք լավն ու բարին տարանջատել վատից ու չարից:
Այստեղ ներկա են մեր երկրի ու հասարակության արժանավոր շատ զավակներ: Այս պարգևները ձեր ազնիվ, արգասաբեր աշխատանքի և ծառայության համար մեր ժողովրդի երախտագիտությունն արտահայտելու լոկ խորհրդանշական միջոց են: Չեմ կասկածում, որ բոլոր նվիրյալների ժամանակն էլ գալու է, և պարգևները գտնելու են մյուս արժանավորներին:
Սիրելի՛ բարեկամներ,
Մենք երախտապարտ ենք տարբեր ոլորտների այն ներկայացուցիչներին, ովքեր իրենց աշխատանքով, հետևողականությամբ, ստեղծագործական անսպառ եռանդով և ապագայի նկատմամբ հավատով առաջ են մղում մեր հասարակությունն ու երկիրը:
Այստեղ առկա ջերմությունը պետք է նոր լիցքեր հաղորդի բոլորիս, որպեսզի նոր ուժով լծվենք աշխատանքի: Այդ լիցքերը մենք պարտավոր ենք ոչ միայն կրել, այլև փոխանցել մեր ընտանիքներին, հարազատներին և բարեկամներին, որպեսզի դրանով տոգորվի մեր ողջ հասարակությունը:
Կրկին շնորհավորում եմ ձեզ հայրենիքի բարձր պարգևներին ու կոչումներին արժանանալու առթիվ: Մաղթում եմ ձեզ և ձեր ընտանիքներին քաջառողջություն, երջանկություն, նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ:
Շնորհակալություն:
news.am
Սեպտեմբերի 20-ին Երևանում սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Արտակարգ իրավիճակների պաշտոնական կայքը:
Օդի ջերմաստիճանը Երևանում՝
գիշերը՝ +13+15, ցերեկը՝ +26+28, երեկոյան՝+21+23:
Հանրապետության հյուսիսային շրջաններում սեպտեմբերի 20-ին սպասվում է անձրև և ամպրոպ:
Գիշեր Ցերեկ
Շիրակ +5 +23
Կոտայք +5 +23
Գեղարքունիք +5 +23
Լոռի +6 +24
Տավուշ +10 +26
Արագածոտն լեռներ +5 +23
Արագոծոտն նախալեռն. +10 +27
Արարատ +11 +28
Արմավիր +11 +28
Վայոց ձոր լեռներ +5 +23
Վայոց ձոր նախալեռն. +11 +28
Սյունիքի հովիտներ +14 +32
Սյունիքի նախալեռներ +6 +25
Տաթև +11 +25
Արցախ +12 +25
Ջավախք +14 +30
Wnews.am-ը ներկայացնում է Մոսկվայի ամենապահանջված դիմահարդար, հայուհի Գոհար Ավետիսյանին։
Գոհար Ավետիսյանը 22 տարեկան է։ Նրա դիմահարդարման ստուդիան գտնվում է Մոսկվայի կենտրոնում, այնտեղ սովորելը ռուս բազմաթիվ աղջիկների երազանքն է:
22-ամյա հայուհին համացանցի աստղ դարձավ, երբ իր միկրոբլոգում տեղադրեց մի քանի լուսանկար՝ իր աշխատանքներով, որոնցում աղջիկների կերպարանափոխությունն ապշեցնող էր: Օգտատերերը նախ Գոհարին մեղադրեցին Photoshop օգտագործելու մեջ, բայց երբ Գոհարը տեղադրեց աշխատանքի ընթացքը պատկերող տեսանյութ, մեղադրանքներին փոխարինեց հիացմունքը:
Հիմա Գոհարը Մոսկվայի ամենաճանաչված դիմահարդարն է, ում մոտ սովորելու համար պետք է գրանցվել մեկ տարի առաջ, իսկ նրա մոտ դիմահարդարվելու համար նախ մեծ գումարներ են պահանջվում, հետո էլ՝ համբերություն, քանի որ Գոհարի աշխատանքային գրաֆիկը լրացված է մի քանի ամիս առաջ:
«22 տարեկանում ես իրականացրել եմ իր մանկության բոլոր երազանքները: Փառք Աստծո, ես լսեցի իմ ներքին ձայնին և ընտրեցի դիմահարդարի մասանգիտությունը, թեպետ ծնողներս դեմ էին: Ես հավատացի իմ ուժերին և ինձ մոտ ամեն բան ստացվեց, հիմա իմ՝ «Գոհար Ավետիսյան Make-up Studio-ն»ամենահայտնին է Մոսկվայում: Ես ունեմ ուսանողուհիներ աշխարհի տարբեր ծայրերից։ Շատերը երազում են սովորել իմ ստուդիայում, Ռուսաստանի ամենահեղինակավոր հեռուստաընկերություններում ես հանդես եմ գալիս որպես էքսպերտ, ես իմ աշխատանքով վերջերս գնեցի իմ երազանքների մեքենան և, որ ամենակարևորն է, իմ ստուդիայից մարդիկ դուրս են գալիս առավել ինքնավստահ և երջանիկ: Այս ամենը իմ երազանքի և ինքս ինձ հավատալու արդյունքն է»:
http://wnews.am/
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, սեպտեմբերի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 1000 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60, 82 և 120 մմ-ոց ականանետերից ու ՌՊԳ-7 և ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 16000 կրակոց:
Նշված ժամանակահատվածում հայկական դիրքերի ուղղությամբ, հակառակորդը կիրառել է նաև թուրքական արտադրության TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք:
ՊԲ առաջապահ զորամասերի համարժեք պատասխան գործողությունների արդյունքում` հակառակորդի ակտիվությունը լռեցվել է:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
Ղազախստանում բավականին անսովոր հարկ կարող են սահմանել. տեղի մահմեդական կազմակերպությունները առաջարկում են հարկեր գանձել սեքսուալ հաճույքների համար: Ընդ որում Ղազախստանի բնակիչները ստիպված են լինելու հարկեր վճարել ոչ միայն իրենց օրինական կանանց հետ սեքսի՝ այլև այսպես ասած «կողմնակի հաճույքների» համար: Նման նախաձեռնությամբ են հանդես եկել Ղազախստանի մահմեդականների միությունը (ՂՄՄ ) և Կենտրոնական Ասիայում մարդու իրավունքների մահմեդական կոմիտեն:
ՂՄՄ ղեկավար Մուրատ Թելիբեկովը Facebook սոցցանցի իր էջում գրել է, որ ինտիմ ոլորտի հարկման համակարգի մշակմանը մասնակցել են ղազախստանյան սեքսոլոգները ու երկրի առաջատար տնտեսագետները:
Ինչպես հետևում է ՂՄՄ նախաձեռնությամբ մշակված փաստաթղթից, օրինական ամուսնության մեջ գտնվող յուրաքանչյուր բնակիչ ամեն անգամ իր կնոջ ննջարան մտնելու համար 584 թենգեի չափով հարկ պետք է վճարի: ԿԲ պաշտոնական փոխարժեքով դա մոտավորապես 143 ռուբլի է, փոխանցում է Informing-ը:
Իսկ չամուսնացած ղազախստանցիների համար սեռական հաճույքները ավելի քան կրկնակի թանկ կլինեն՝ յուրաքանչյուր արտաամուսնական սեռական հարաբերության համար առաջարկում են վճարել 1893 թենգեի չափով հարկ: Իրենց նախագծում ՂՄՄ անդամները հաշվի են առել նաև սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչներին, որոնք սեքսի համար պետք է մյուսներից ավելի շատ վճարեն: Սեռական փոքրամասնությունների համայնքի ներկայացուցիչների համար սեքսի հարկը կկազմի 2741 թենգե:
Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագիծը նախատեսում է նաև «զեղչերի համակարգ»: «Ղազախստանի յուրաքանչյուր բնակիչ իրավունք ունի ամսական բաժանորդագրություն կամ էլ 1 տարվա անցաթուղթ ձեռք բերել, ինչը թույլ կտա զգալի միջոցներ խնայել», պարզաբանում են նախաձեռնության հեղինակները:
Թելիբեկովը սահմանել է նաև սեռական ակտի տևողությունը՝ բացառված չէ, որ իր սեփական փորձից: Նրա կարծիքով 14 րոպեն պետք է միանգամայն բավականացնի զույգին միմյանց սեռական պահանջները բավարարելու համար: Օտարերկրացիները պետք է հաստատված սակագներից կրկնակի շատ վճարեն, իսկ կենսաթոշակառուներն ու հաշմանդամները կազատվեն սեքսուալ հարկից: Արտասահմանցիների համար հիսուն տոկոսի զեղչ է նախատեսված այն դեպքում, եթե զուգընկերներից գոնե մեկը տիրապետում է պետական լեզվին:
Ընդ որում ՝ հարկերի վճարման վերահսկողությունն իրականացնելու համար նախագծի հեղինակները առաջարկում են նաև «սեքսուալ ոստիկանության հատուկ ստորաբաժանումներ» ստեղծել: Այդ ստորաբաժանումները իրավասու կլինեն «օրվա ցանկացած ժամի, առանց դատախազի թույլատվության մտնել տեղի բնակիչների տներ»:
Իսկ հարկերից ստացված գումարները նախաձեռնության հեղինակներն առաջարկում են ծախսել «ղազախստանցիների վերարտադրողական առողջության բարելավման, նաև սեռավարակների դեմ պայքարի համար»:
news.am
Այսօր 34 տարեկան հասակում հանկարծամահ է եղել Դուբայի արքայազն շեյխ Ռաշեդ բեն Մուհամեդ Ալ-Մակտումը, հայտնում է The Daily Mail-ը։
Նա Դուբայի կառավարիչի 22 երեխաներից երկրորդ զավակն էր:
Շեյխը մահացել է սրտի ինֆարկտից: Արքայազնի մահվան կապակցությանը Դուբայի կառավարիչի գրասենյակը էմիրաթում եռօրյա սուգ է հայտարարել:
Հայաստանի անկախության տոնի առիթով ուշագրավ շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: Ուղերձն ուշագրավ է թե տարածաշրջանային վերջին զարգացումների ֆոնին, որոնք տագնապներ են պարունակում Հայաստանի և Արցախի անվտանգության համար, թե Հայաստանի անկախության առիթով ԱՄՆ պետքարտուղարի նախկին շնորհավորանքների համեմատությամբ:
Ջոն Քերին մասնավորապես շեշտել է, որ Հայաստանի և ԱՄՆ հարաբերությունը ներկայում ուժեղ է առավել քան երբեք: Ընդ որում, հետաքևրքիր է ձևակերպումը՝ «մնում են» առավել ուժեղ, քան երբևէ: «Մնում» են եզրույթն օգտագործելով, Ջոն Քերին ակնարկում է, որ Հայաստանի ռազմավարական կարևորությունն ԱՄՆ համար փոփոխության չի ենթարկվել, չնայած այն բանին, որ Հայաստանը հարկադրված է պարբերաբար կատարել քայլեր, որոնք աղերս չունեն ինքնիշխանության ու սուբյեկտության հետ:
Որպես ապացույց պետքարտուղարը մատնանշում է Հայաստանում ԱՄՆ ներդրումների պատմական մակարդակը, նկատի ունենալով Որոտանի կասկադի գործարքը, որը ամերիկյան ամենախոշոր ներդրումն է Հայաստանի տնտեսության մեջ անկախությունից ի վեր՝ 200 միլիոն դոլար: Իհարկե, անկախությունից ի վեր ԱՄՆ Հայաստանին ցուցաբերել է ավելի քան 2 միլիարդ դոլարի անհատույց օգնություն:
Այդպիսով, Ջոն Քերին ըստ երևույթին ակնարկում է, որ հայ-ամերիկյան հարաբերություններն ընթանում են ԱՄՆ համար առանց որևէ անսպասելի կամ արտառոց սցենարի:
Հատկանշական է ԱՄՆ պետքարտուղարի ուղերձում հավաստիացումը, որ ԱՄՆ աջակցում է Հայաստանի անվտանգությանը: Եվ այս առումով անակնկալ կարող է դիտվել ԱՄՆ պետքարտուղարի շնորհակալությունը հայկական զորքին՝ միջազգային խաղաղապահ առաքելություններում խիզախության եւ անձնազոհության համար:
Այստեղ ակնհայտ է երկու ուղերձ: Նախ, ԱՄՆ աջակցությունը հայկական զորքին անկախության տոնի առիթով ուղերձում, ինչն ըստ էության ակնարկ է այն մասին, որ ԱՄՆ ներկայում հենց հայկական զինուժն է դիտում անկախության գլխավոր երաշխավոր գործոն: Միեւնույն ժամանակ, երբ դիտարկում ենք, թե որտեղ է հայկական զորքն իրապես գործադրում իր անձնազոհությունն ու խիզախությունը, ապա ակնհայտ է դառնում, որ ԱՄՆ պետքարտուղարը Նահանգների աջակցությունն է հայտնում Արցախի գոտում խաղաղությունն ապահովող հայկական զինուժին, որն այդպիսով պահում է Հայաստանի եւ Արցախի ինքնիշխանության վերջին թելը:
Ի դեպ, առաջին անգամը չէ, որ ԱՄՆ բավական բաց տեքստով է ակնարկում հայկական զինուժին իր աջակցության մասին: Առաջին անգամ դա տեղի ունեցավ նախորդ տարի նոյեմբերին, երբ հայկական հատուկ ջոկատայինները ադրբեջանական դիրքերից դուրս բերեցին հայկական խոցված ուղղաթիռի անձնակազմի աճյունները:
Եթե այն ժամանակ ԱՄՆ աջակցությունը հայտնվում էր դեսպանի ևպետքարտուղարության պաշտոնյաների մակարդակով, ապա այժմ այդ աջակցությունը հայտնվում է հենց պետքարտուղարի մակարդակով, այն էլ անմիջականորեն անկախության տոնի առիթով: Փաստացի, Քերիի ուղերձը ճանաչում է հայկական զինուժը որպես միջազգային անվտանգության համակարգի կարևոր բաղադրիչ:
Դրան զուգահեռ, Քերիի ուղերձի դրույթը ուշագրավ երանգ է ստանում վերջերս ՀԱՊԿ խաղաղապահների թեմայով Սերժ Սարգսյանի առաջարկի ֆոնին: Սարգսյանն օրեր առաջ Դուշանբեում առաջարկեց Հայաստանի խաղաղապահ բրիգադի կենտրոնը դարձնել ՀԱՊԿ խաղաղապահների պատրաստման կենտրոն: Դա փաստացի նշանակելու է, որ ՆԱՏՕ և ԱՄՆ հետ սերտ գործակցությամբ ձևավորված Հայաստանի արդիական խաղաղապահ զորքը հայտնվելու է ՀԱՊԿ շրջանակի մեջ:
Քերին ընդգծելով միջազգային առաքելություններին հայկական զորքի մասնակցությունը, փաստացի ակնարկում է, որ այդ մասնակցությունը կտրելով, Հայաստանի քաղաքական իշխանությունը հայկական զինուժը կարող է կտրել միջազգային անվտանգության համակարգից, և այդպիսով կտրել նաև Հայաստանի անկախության և ինքնիշխանության վերջին թելը:
Խոշոր հաշվով, ԱՄՆ պետքարտուղարի ուղերձը շոշափելի քաղաքական աջակցություն է Հայաստանին, որն այժմ հայտնվել է բավական ծանր վիճակում և որի շուրջ սեղմվում է ռուս-թուրք-ադրբեջանական օղակը: Միջազգային մեկուսացման մեջ հայտնված այդ եռյակը փորձում է ներկայում իր դիրքերը պահել ապակայունացման շանտաժով, հերթական անգամ պայմանավորվելով հայկական շահերի եւ անվտանգության հաշվին: Սեպտեմբերն այդ առումով դարձավ եռյակի ինտենսիվ բանակցության ամիս: Ըստ երեւույթին, ԱՄՆ որոշել է անախության տոնի առիթով բավական ուժեղ ուղերձով հիշեցնել, որ սեպտեմբերը Հայաստանի անկախության ամիսն է:
Ուշագրավ է, որ Քերիի ուղերձին զուգահեռ անսպասելի այցով Բաքու է այցելել նաև ԱՄՆ պաշտպանության նախարարի օգնականի տեղակալը: Ըստ երևույթին, նա առաջին ձեռքից կթարգմանի Քերիի ուղերձը ադրբեջանցիների համար, որպեսզի նրանց համար առավելագույնս հասկանալի լինի ռազմական որևէ խոշոր սադրանքի ծանր գինը:
Սեպտեմբերի 19-ին Երևանում սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Արտակարգ իրավիճակների պաշտոնական կայքը:
Օդի ջերմաստիճանը Երևանում՝
գիշերը՝ +15+17, ցերեկը՝ +26+28, երեկոյան՝+21+23:
Հանրապետության հյուսիսային շրջաններում սեպտեմբերի 19-ին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Գիշեր Ցերեկ
Շիրակ +6 +23
Կոտայք +6 +23
Գեղարքունիք +6 +23
Լոռի +6 +24
Տավուշ +10 +27
Արագածոտն լեռներ +6 +23
Արագոծոտն նախալեռն. +14 +28
Արարատ +14 +29
Արմավիր +14 +29
Վայոց ձոր լեռներ +6 +23
Վայոց ձոր նախալեռն. +14 +29
Սյունիքի հովիտներ +14 +29
Սյունիքի նախալեռներ +8 +23
Տաթև +11 +27
Արցախ +15 +25
Ջավախք +14 +29
Հարևան Ադրբեջանը, խախտելով ստանձնած պարտավորությունները և հակասելով տարածաշրջանային համագործակցության ոգուն, անընդհատ հրաժարվում է ցանկացած տեսակի համագործակցությունից, այդ թվում՝ սահմանին իրավիճակի վերահսկողության հարցում։ Այս մասին սեպտեմբերի 18-ին՝ Եվրամիության «Արևելյան գործընկերության» անդամ երկրների տեղական և տարածաշրջանային իշխանության մարմինների կոնֆերանսի (CORLEAP) ժամանակ, հայտարարեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։ Նախարարը նշեց, որ Հայաստանի մյուս սահմանը շարունակում է շրջափակված մնալ Թուրքիայի կողմից, ինչը խոչընդոտում է տարածաշրջանային համագործակցությանը։ Նալբանդյանը անդրադարձավ նաև տարբեր ծրագրերի շրջանակներում Վրաստան-Հայաստան համագործակցությանը՝ գնահատելով դա որպես այդ ենթատեքստում դրական փոփոխություն։ CORLEAP-ը ԵՄ «Արեւելյան գործընկերության» երկրներում տարածքային հարթությունը ներկայացնող համատեղ ժողով է որը համախմբում է ԵՄ և «Արևելյան գործընկերության» երկրների տեղական և տարածքային իշխանությունների ներկայացուցիչներին: Խորհրդաժողովը միակ հարթակն է, որը հնարավորություն է ստեղծում քննարկելու քաղաքների եւ ռեգիոնների դերակատարումը «Արեւելյան գործընկերության» զարգացման համատեքստում: CORLEAP, ստեղծվել է Տարածաշրջանների կոմիտեի կողմից (CoR) 2011 թվականին՝ ԵՄ «Արևելյան գործընկերության» երկրներին տարածքային եւ տեղական հարթություն բերելու նպատակով: CORLEAP-ը համախմբում է 36 տարածքային եւ տեղական քաղաքական գործիչների, որոնցից 18-ը՝ CoR-ից, 18-ը՝ Արեւելյան գործընկերության երկրներից՝ Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.