23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հոկտեմբերի 1-ին և լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 80 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 /28 արկ/ և 82 /31 արկ/ մմ-ոց ականանետերից ու ՀԱՆ-17 /20 արկ/ տիպի նռնականետից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1300 կրակոց:
Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, ԼՂՀ ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն՝ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:
Հանրապետության տարածքում`
Հոկտեմբերի 2-ին ժամանակ առ ժամանակ, 4-ի, 5-ի երեկոյան ժամերին և գիշերը շրջանների զգալի մասում, 3-ին հյուսիսային և արևելյան շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին` հարավ-արևմտյան` 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 2-5-ին կնվազի 3-5 աստիճանով:
Երևանում`
Հոկտեմբերի 2-ին ժամանակ առ ժամանակ, 4-ի, 5-ի երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 3-ին, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանի հոկտեմբերի 2-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան` 33.20C (1987 թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան` 2.30C (1970 թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան` 16.30C
Դատախազի որոշումն արդեն ուղարկվել է ՔԿՀ:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ նախաքննության օրինականության նկատմամբ հսկող դատախազն այսօր վերացրել է Սյունիքի մարզպետի որդի Տիգրան Խաչատրյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը և նրան կալանավորումից ազատ արձակելու որոշում կայացրել՝ գտնելով, որ կալանքի համար հիմքեր չկան:
Ի դեպ, խափանման այլ միջոց Տիգրան Խաչատրյանի նկատմամբ չի կիրառվել:
Դատախազի որոշումն արդեն ուղարկվել է ՔԿՀ, ուստի՝ չի բացառվում, որ առաջիկա րոպեներին Տիգրան Խաչատրյանը կազատվի:
ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը «Российская газета»-ին տված հարցազրույցում պատմել է նրա և Ադրբեջանի առողջապահության նախարարի աղջկա՝ Նառա Շիրալիևայի հետ ընկերության մասին:
— Ես հայ եմ, և ես շատ հրաշալի, ընկերական հարաբերություններ ունեմ ադրբեջանցիների հետ: Իմ երկար տարիների ընկերուհին, «Культура» հեռուստաընկերության հաղորդավարուհի Նառա Շիրալիևան Ադրբեջանից է:
Նառա Շիրալիևան բացի հաղորդավարուհի լինելուց, հայտնի է նաև իր ակտիվ գործունեությամբ կառավարող «Единая Россия» կուսակցությունում:
Zham.am
Ըստ euromag.ru-ի՝ Ռոզա անունով 98-ամյա իտալուհին շահել է երկարատև դատական գործն ու իտալական կառավարությունից Երկրորդ աշխարհամարտի տարիներին տեղի ունեցած բռնաբարության համար դրամական փոխհատուցման իրավունք ստացել։
Ըստ հրապարակման՝ տարեց կինը 1944թ. իր նկատմամբ տեղի ունեցած խմբակային բռնաբարության վերաբերյալ դատական հայցը ներկայացրել է դեռևս 1992թ., երբ ինքը 75 տարեկան էր: Այժմ` 23 տարի անց, երկարատև դատական քաշքշուկներից ու բողոքարկումներից հետո նա փոխհատուցում կստանա 1944թ. մայիսին տեղի ունեցածի դիմաց։
Աղբյուրը մանրամասնում է, որ Ռոզան ֆիզիոլոգիական խնդիրներ է ձեռք բերել Ֆրանսիայի կողմից կռվող մարոկկացի զինվորների խմբակային բռնաբարության հետևանքով: Տհաճ միջադեպից հետո կինը մի քանի վիրահատություն է տարել:
Այժմ դատարանը հստակեցնում է փոխհատուցման ստույգ չափը։
«Տաշիր գրուպ»-ը իր վրա է վերցրել «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի կառավարումը և որոշել է հաջորդ տարվա ընթացքում Հայաստանի կառավարության հետ հավասարության սկզբունքով փոխհատուցել 2015 թվականի օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման տարբերությունը։
Ընկերության մամուլի ծառայությունը հայտնում է, որ «Տաշիր գրուպ»-ը և «Ինտեր ՌԱՕ»-ն պայմանագիր են ստորագրել Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկ ակտիվների առքուվաճառքի մասին։ Այդ գործարքը արդեն հավանության է արժանացել Հայաստանի կառավարության կողմից, այն ավարտին կհասցվի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումից հետո:
«Տաշիր» ընկերությունների խումբը ամբողջությամբ իր վրա է վերցնում «Հայկական էլեկտրական ցանցերի» կառավարումը»,- հայտարարել է «Տաշիր գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը։
Հետագա զարգացման ծրագրերի մեջ մտնում է հակաճգնաժամային ծրագրի ներդրումը՝ նպատակ ունենալով օպտիմալացնել ընկերության ֆինանսական գործունեությունը և ՀԷՑ-ի ֆինանսատնտեսական գործունեության նկատմամբ վերահսկողությունը, ինչպես նաև բաշխիչ ցանցերի փուլային արդիականացումը։
ՀՀ բնակչությանը աջակցելու նպատակով որոշվել է բնակչության և փոքր բիզնեսի համար հաջորդ տարվա ընթացքում սեփական խնայողությունների հաշվին ՀՀ կառավարության հետ հավասարության սկզբունքով փոխհատուցել 2015 թվականի օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման տարբերությունը։
Տնտեսագետները ՀԷՑ-ը շահավետ ձեռքբերում են համարում: «Հայկական ժամանակ» օրաթերթի տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանը կարծում է՝ ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանին վաճառելու քաղաքական որոշումը վաղուց է կայացվել:
«Արդեն գործարքը, ըստ էության, կայացել-ավարտվել է, ուղղակի պետք են արարողակարգային ինչ-որ մանրուքներ, որոնք անհրաժեշտ են իրավական տեսանկյունից», — ասում է նա՝ շարունակելով․ — «ՀԷՑ-ից ամեն տարի «կորչում է» 120-ից 150 միլիոն դոլար: ՀԷՑ-ի ամբողջ արժեքը՝ վատ իմաստով, այսպես ասենք, հենց այդ 120-ից 150 միլիոն դոլարն է տարեկան, որը ոչ մի տեղ չի երևում, նստում է որոշակի մարդկանց գրպանում: Հենց դա է պատճառը, որ ՀԷՑ-ը թափանցիկ, միջազգայնորեն ընդունված կարգերով չի սեփականատեր փոխում: [Դա գոյանում է] հավելագրումների, գողությունների, գումար են դուրս գրում»:
Տնտեսագետ Արտակ Մանուկյանն էլ ասում է՝ չնայած կուտակած միլիարդավոր դրամների վարկային պարտավորություններին, սեփականատիրոջ փոփոխությունը կարող է բարելավել ՀԷՑ-ի ֆինանսական վիճակը:
«ՀԷՑ-ը ունի բավականաչափ անվարկունակ իրավիճակ, և ՀԷՑ-ի բաժնետերերի փոփոխությամբ և ընկերությունը փոխելով նաև թարմացվում է, այսպես ասած, վարկային պատմությունը: Այսինքն, հնարավորություն է ընձեռվում ավելի լավ, ավելի էժան սակագներով վարկեր ձեռք բերելու», — ասում է նա:
azatutyun.am
ԱՄՆ կոնգրեսում առաջին ընթերցմամբ ընդունվել է օրինագիծ, ըստ որի՝ Ուկրաինան ճանաչվում է որպես ԱՄՆ դաշնակից առանց ՆԱՏՕ-ի անդամակցության: ԱՄՆ-ն պարտավորվում է ցամաքային զորքեր տեղակայել Ուկրաինայում, եթե այդ երկիրը ուղիղ կոնֆլիկտի մեջ մտնի Ռուսաստանի հետ:
Փորձագետները այս որոշումը գնահատում են որպես հակադիր ՌԴ այն որոշման, ըստ որի՝ այս երկրի ռազմաօդային ուժերը գործողություններ պետք է իրականացնեն Սիրիայի տարածքում՝ ԻՊ-ի դեմ:
Ազատության հրապարակում այսօր ժամը 19:00-ին շտապ հավաք է լինելու, այս մասին Hraparak.am-ի հետ զորւյցում ասաց հավաքի կազմակերպիչների Ավո Գասպարյանը: Նրա խոսքով՝ շտապ հավաքի հիմնական նպատակն է քննարկել և հնարավորության սահմաններում օգնել սահմանում կանգնած զինվորներին: «Տղեք ջան, շատ ենք քնում: Ով պատրաստ է,15 օրով բարձրանանք դիրքեր մեր հայրենակիցներին սատարելու ու մեր խոսքն ասելու. ով իրոք ցանկություն ունի միանալու, հրավիրում ենք քննարկելու ու պայմանավորվելու և ամսի 1-ին շարժվելու դեպի սահման և կանգնելու զինվորի կողքին»,-այս մասին ասված է «Շտապ հավաք» նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ: Նրանք կոչ են արել անչափահասներին չգալ:
«Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիսի» ժամանակ անդրադառնալով իր և Արթուր Մեսչյանի հարաբերություններին, Ձախ Հարութը պատրաստակամություն հայտնեց առիթի դեպքում «վազելով» գնալ և սեղմել Արթուր Մեսչյանի ձեռքը:
Նա ասել է, որ իրենց տարաձայնությունները սկսվել են այն պահից, երբ ինքն առանց Ա. Մեսչյանից թույլտվություն խնդրելու՝ երգել է նրա «Ուր էիր Աստված» երգը:
«Իր հետ ընդհարվելու ամբողջ պատճառը դա էր, որ ես առանց իրենից թույլատվություն հարցնելու երգել եմ»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ ինքը թույլտվություն չի խնդրել, քանի որ այդ ժամանակ՝ խորհրդային տարիներին ինքը համարվում էր չընդունված անձ, և իր նամակները Հայաստան չէին հասնում, այդ իսկ պատճառով ինքը չի կարողացել կապ հաստատել Արթուր Մեսչյանի հետ:
«Ամեն դեպքում իմ հարգանքն իր հանդեպ, իր տարիների արված գործի հանդեպ մնում է բարձր: Ինչ ուզում է թող ասի, ես իր երգերի, իր արվեստի ամենամեծ պրոպագանդողն եմ: Ոչ մեկ չի ասում՝ Հարութ քո ռեքվիեմը ինչ լավն է, ասում են՝ Մեսչյանի ռեքվիեմն ինչ լավ է ստացվել»,-ասաց նա:
Հարցին էլ, թե պատրա՞ստ է հաշտության ձեռք մեկնել, նա պատասխանեց. «Մեծ սիրով, եթե ինքը այդ մեծահոգությունն ընդունեց՝ ես վազելով կգնամ, կսեղմեմ իր ձեռքը և վստահ եմ, որ այդ մերձեցումը իր արգասիքը կտա»:
Սեպտեմբերի 24-ին հակառակորդի կրակոցներից սահմանամերձ Պառավաքարում մահացել է 83-ամյա Պայծառ Աղաջանյանը, Բերդավանում՝ 94- ամյա Շուշան Ասատրյանը և 41-ամյա Սոնա Ռևազյանը։ Բերդավանում երկու տղամարդ էլ վիրավորվել է։
Այս տեղեկությունները «Ազատությանը» փոխանցել է Պառավաքարի գյուղապետ Ռոլանդ Մարգարյանը, ինչպես նաև՝ ոստիկանության լրատվական բաժինը։
Կատարվածի մասին հայտարարությամբ է հանդես եկել Պաշտպանության նախարարությունը՝ տեղեկացնելով, որ այսօր ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը հայ-ադրբեջանական պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում` կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ և ականանետեր: Գնդակոծվել են սահմանամերձ բնակավայրերը, ինչի հետևանքով ՀՀ Տավուշի մարզում կան զոհեր խաղաղ բնակչության շրջանում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.