



23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 12:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
Հոկտեմբերի 19-ի վաղ առավոտյան ոստիկանության բուժվարչության պոլիկլինիկա էր այցելել ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը. պոլիկլինիկան նորովի էր բացում իր դռները՝ նորոգված, ժամանակակից…
Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը շրջեց նորոգված աշխատասենյակներով, ծանոթացավ կատարված աշխատանքներին, զրուցեց բուժանձնակազմի հետ: Եղավ նորաստեղծ ախտորոշման բաժանմունքում եւ ժամանակակից սարքավորումներով հագեցած մանրէազերծման լաբորատորիայում:
Ոստիկանության պոլիկլինիկան այն ստորաբաժանումն է, որը միշտ մարդաշատ է, որտեղ ծառայող բուժանձնակազմին գիտեն համակարգի նախկին ու ներկա գրեթե բոլոր աշխատակիցները: Իսկ շենքն արդեն քանի տարի անմխիթար վիճակում էր. հիմնանորոգում մոտ 20 տարի առաջ էր կատարվել:
Բուժաշխատողների աշխատանքային պայմանները բարելավելուն, ոստիկանության ծառայողներին բարձրակարգ բուժսպասարկում ապահովելուն էին ուղղված ոստիկանության պոլիկլինիկայի շենքի նորոգման, նոր սարքավորումներով ապահովելու միջոցառումները:
Ոստիկանության պոլիկլինիկան ծառայություններ է մատուցելու ոչ միայն համակարգի նախկին ու ներկա աշխատակիցներին ու նրանց ընտանիքի անդամներին, այլև արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության աշխատակիցներին եւ նրանց ընտանիքների անդամներին, վետերաններին:
Ոստիկանության պոլիկլինիկան այսուհետեւ կգործի հարմարավետ պայմաններում, ինչը բուժծառայողներին թույլ կտա իրենց մասնագիտական ունակություններն առավելագույնս ծառայեցնել իրավապահների առողջության պահպանմանն ու վերականգնմանը:
Իսկ արդիականացման եւ տեխնիկական հագեցման աշխատանքներն այստեղ շարունակական են լինելու՝ նպատակ ունենալով բուժսպասարկման որակը մշտապես պահել ժամանակակից մակարդակի վրա:
Հանրապետության տարածքում`
Հոկտեմբերի 20-24-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևելյան` 2-5 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 20-ին կբարձրանա 1-2, արևելյան շրջաններում` 3-5 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:
Երևանում`
Հոկտեմբերի 20-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանի հոկտեմբերի 20-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
Օդի առավելագույն ջերմաստիճան` 24.90C (1986 թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան` -2.20C (1977 թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան` 12.60C
Հայաստանում ամենաբարձր աշխատավարձ ստանում են ֆինանսական և ապահովագրական ոլորտի մասնագետները, որոնց միջին աշխատավարձը կազմում է 418,71 հազար դրամ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից:
Աշխատավարձի բարձր ցուցանիշով երկրորդ տեղում տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի ոլորտն է, որտեղ միջին ամսական աշխատավարձը կազմում է մոտ 359,8 հազար ՀՀ դրամ: Ըստ ԱՎԾ-ի՝ ՏՏ և կապի ոլորտում միջին աշխատավարձը ավելի քան 1.5 անգամ բարձր է, քան հանրապետությունում միջին ամսական աշխատավարձի ցուցանիշը:
Նշենք, որ երրորդ տեղում գտնվում է հանքարդյունաբերության ոլորտը՝ 350 հազար դրամ միջին ամսական անվանական աշխատավարձի ցուցանիշով:
Մյուս ոլորտրներում միջին ամսական անվանական աշխատավարձի ցուցանիշներն են. պետական կառավարում, պաշտպանություն, պարտադիր սոցիալական ապահովություն՝ 264 հազար դրամ, շինարարություն՝ 226 հազար դրամ, էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում՝ 241 հազար, մշակող արդյունաբերություն՝ 183 հազար դրամ, ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում՝ 165 հազար, մեծածախ և մանրածախ առևտուր՝ 154 հազար դրամ, առողջապահություն և բնակչության սոցիալական սպասարկում՝ 148 հազար, կրթություն՝ 124 հազար դրամ:
ԲԱՐՈՄԵՏՐ
Այսօր Հայաստանում ակտիվ քննարկվում է մահացածների դոնորական օրգաններն օգտագործելու հնարավորությունը և այդ համատեքստում շատերին հետաքրքրում է, թե հայկական եկեղեցին ինչպես է վերաբերվում ողջ ու մահացած դոնորների օրգանների փոխպատվաստմանը: Այս հարցով NEWS.am Medicine-ի թղթակիցը դիմել է քահանա Արման Սաֆարյանին:
Հոգևորականների խոսքով, հայկական եկեղեցին այս հարցի շուրջ դեռ պաշտոնական դիրքորոշում չունի: Ավելին, նույնիսկ կաթոլիկ եկեղեցին դեռ չի հստակեցրել փոխպատվաստման խնդրի նկատմամբ իր վերաբերմունքը, հատկապես եթե խոսքը ողջ դոնորների օրգանների մասին է: Իսկ ռուսական եկեղեցին ունի իր դրրքորոշումը, որի հետ համաձայն են հայ հոգևորականներից շատերը:
Ռուսական եկեղեցին դեմ չէ մահացած դոնորների օրգանների պատվաստմանը, նշեց քահանան: Եթե մարդու մահվանից հետո նրա օրգանները կարող են օգնել մեկ այլ մարդու, ուրեմն դրանք կարելի է օգտագործել այդ նպատակով, դրանում ոչ մի վատ բան չկա: Շատ հայ հոգևորականներ նույն տեսակետն ունեն:
Իսկ ահա ողջ մարդկանցից օրգանների փոխպատվաստմանը եկեղեցին ծայրաստիճան բացասաբար է վերաբերվում, ընդ որում կարևոր չէ՝ թե հատկապես որ օրգանի մասին է խոսքը: Եկեղեցին չի ընդունում նույնիսկ մեկ երիկամի պատվաստումը ՝ չնայած դոնորը միանգամայն ի վիճակի է լիարժեք ապրել մեկ երիկամով:
Բանն այն է, որ փոխպատվաստման նպատակով նույնիսկ զույգ օրգաններից մեկի հեռացումը կարող է սպառնալ դոնորի կյանքին կամ զգալիորեն կրճատել նրա կյանքի տեւողությունը, նշեց քահանան: Եկեղեցու ներկայացուցիչների կարծիքով, դա անընդունելի է, քանի որ մարդը չպետք է գիտակցաբար իր կյանքը վտանգի կամ էլ կարճացնի, միայն աստված կարող է որոշել, թե ինչքան պետք է նա ապրի:
«Օրգանը պատկանում է տվյալ մարդուն, ու նա ապրելու նույնպիսի իրավունք ունի, ինչպիսին նա, ում ուզում են պատվաստել այդ օրգանը», — բացատրեց քահանան:
Միևնույն ժամանակ եկեղեցին նորմալ է վերաբերում դոնորական արյուն հանձնելուն, քանի որ դոնորի արյունը վերականգնվում է այն հանձնելուց որոշ ժամանակ հետո, և արյուն հանձնելն ինքնին վտանգավոր չէ կյանքի ու առողջության համար:
Այս տարվա՝ 2015 թվականի աշնան հավաքածուում տեղ են գտել կոպիտ կրունկներով, բարձր պլատֆորմներով կոշիկները , ինչպես նաև նեղ կրունկներով կոշիկներն իրենց աքսեսուարներով։ Այսինքն՝ կրկին նորաձև են հին ու բարի 1960-ականների կոշիկները: Սակայն այս նոր հավաքածուն տարբերվում է 60-ականների ոճի կոշիկներից նրանով, որ դրանք ավելի ցածր կրունկ ունեին , քան այժյան կոշիկները։
Ինչպես տեղեկացնում է Karabakh-life.am-ը՝ Արցախի պաշտպանության գծի հյուսիս- արևելյան ուղղությամբ, անցած գիշեր, հրադադարի ռեժիմը լկտիաբար խախտող թշնամին խստորեն պատժվել է մեր տղաների կողմից` ոչնչացվել է հինգ թշնամի, կան նաև վիրավորներ, որոնց քանակն առայժմ հստակեցված չէ…
Նույն ուղղությամբ շփման գծում, այսօր առավոտը, լկտի թշնամուն նորից մեր տղաները անակնկալ են մատուցել` հմտորեն տեղադրված ականը օդ է թռցրել մի խումբ գոյունների, որոնք հանգիստ չեն տալիս մեր տղաներին….
Նկատեք, որ սա նույն` Սարսանգի սարսափի ուղղությունն է …
Ի դեպ, սեպտեմբերի 25-ից հետո /երբ թշնամին թիկունքում խոցեց ՊԲ զինծառայողներին/ տասնվեց օրվա ընթացքում, մեր տղաները ոչնչացրել են 46 թշնամի: Նույն ժամանակահատվածում վիրավոր գոյունների քանակը հասնում է 90-ի:
Հանգստյան օրերին հակառակորդը շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Նշված ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 /36/ և 82 մմ-ոց ականանետերից /30 արկ/, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 5000 կրակոց: Հանգստյան օրերին հակառակորդը կիրառել է նաև TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք /17 արկ/: Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և անհրաժեշտության դեպքում դիմում պատժիչ գործողությունների:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 12-ին, պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Երևան քաղաքի`
«Հարավ» մասնաճյուղ`
11:00-15:00 Լեոյի 20-101 սեփական տները, Կոնդ թաղամասի 53-99 սեփական տները և հարակից հանրային բաժանորդները,
«Արևմուտք» մասնաճյուղ`
10:00-16:00 Մայիսի 9 փ. 13 շենքը, Թելմանի փ. 1/3 և Նիզամի փ. 2 շենքերը, ՀԱԹ Բ-2 թաղ. 94 շենքը,
Արարատի մարզի`
10:00-14:00 Արարատ գյուղը մասնակի,
10:00-15:00 Փոքր Վեդի գյուղը մասնակի, Վեդի քաղաքի Գետափնյա փողոցը մասնակի,
10:00-16:00 Դաշտավան, Դարբնիկ, Զորակ, Նիզամի, Դարակերտ, Խաչփառ, Ղուկասավան, Հայանիստ գյուղերը մասնակի, Մասիս քաղաքի «Ոռոգում ջրառ» և Հայանիստ գյուղի «Փավրիզ», «Մելորացիա», «Գրինֆլո», «Կարմիր խաչ», «Վիլլաշեն» հանրային բաժանորդները,
10:30-16:00 Բուրաստան գյուղը մասնակի,
14:00-16:00 Արարատ քաղաքի Խանջյան և Աղբյուր Սերոբ փողոցները մասնակի,
Կոտայքի մարզի`
13:00-16:00 Հրազդան քաղաքի Աղբյուրակ թաղամասը մասնակի, Սոլակ գյուղը մասնակի,
Տավուշի մարզի`
12:00-13:00 Դիլիջան քաղաքի «Հաղարծին», «Փարադայս» հյուրանոցները, Սասնա Սար թաղամասը, «Կոմպոզիտորների տունը», Կամո փողոցը մասնակի,
13:00-14:00 Դիլիջան քաղաքի «Դիլիջան» հանքային ջրերի գործարանը, «Դիլիջան» առողջարանը, Աբովյան փողոցը, Կալինինի և Գետափնյա փողոցները մասնակի,
Շիրակի մարզի`
10:00-13:00 Աշոցքի տարածաշրջանի Ձորաշեն համայնքը:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ Երևան քաղաքի բնակիչները կարող են զանգահարել 1-80 և 0 8000 0 180, իսկ մարզերի բնակիչները` 080000180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Համաձայն ՀՀ հիդրոօդերևութաբանական և մոնիտորինգի պետական ծառայության տեղեկատվության` ս.թ. հոկտեմբերի 11-ի և 12-ի գիշերները հանրապետության Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Լոռու մարզերի բարձրադիր գոտու տարածաշրջաններում կանխատեսվում են բացասական ջերմաստիճաններ` -2 +4, -1 +3: Այդ կապակցությամբ ՀՀ գյուղատնտեսության նախարարության մասնագետները խորհուրդ են տալիս ավարտել բոլոր այն բանջարեղենների ու պտուղների բերքահավաքը, որոնք կարող են նշված ջերմաստիճանների պայմաններում վնասվել:
Հանգուցյալ երգչուհի Ժաննա Ֆրիսկեի ընտանիքի ու նրա քաղաքացիական ամուսնու՝ Դմիտրի Շեպելյովի միջեւ ծագած տարաձայնություններն ավելի են խորանում: Երեկ երգչուհու հայրը ՝ Վլադիմիր Բորիսին, լրագրողներին պատմել է, որ Դմիտրի Շեպելյովի հետ վիճաբանությունների հետեւանքով իր կինը ծանր հիվանդացել է, քանի որ ծանր ապրումներ ունի իր թոռնիկի՝ Պլատոնի համար:
Դատապաշտպան Գեորգի Տյուրինը մեկնաբանել է, թե ինչ տարաձայնություններ կան Ժաննա Ֆրիսկեի ու Դմիտրի Շեպելյովի միջեւ, որոնք ոչ մի կերպ չեն կարողանում կիսել երգչուհու երկու տարեկան որդուն ՝ Պլատոնին:
Իրավաբանի խոսքով, տվյալ դեպքում օրենքը Շեպելյովի կողմից է: Հիմա երկու տարեկան Պլատոնը ապրում է հոր հետ, որը երգչուհու ազգականների խոսքով, թույլ չի տալիս, որ Ժաննայի ծնողները տեսնեն իրենց թոռնիկին:
«Ընտանեկան օրենսգրքի համաձայն, երեխայի ծնողները ՝ հայրը կամ մայրն են որոշում երեխայի ճակատագիրը, այդ թվում թե որտեղ պետք է նա ապրի, որտեղ սովորի ու որտեղ բուժվի: Բոլոր մնացած անձինք ՝ հորեղբայրը, մորաքույրը, պապիկներն ու տատիկները միայն ծնողներից հետո նման իրավունք ունեն: Եթե երեխան ունի օրինական ծնողներ, որոնք զրկված չեն ծնողական իրավունքից, երեխայի ճակատագիրը միայն նրանք կարող են վճռել: Ծնողը կարող է հաշվի առնել տատիկի ու պապիկի կարծիքը, բայց կարող է եւ հաշվի չառնել, եթե որոշի, որ այն ինչ -որ կերպ կարող է վնասել երեխային, կամ հակասել նրա շահերին»,-մեջբերում է Գեորգի Տյուրինի խոսքերը «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթը:
Չնայած նա նշել է, որ միայն խնամակալության մարմինները կարող են վճռել, արդյոք Պլատոնի ազգականները իրավունք ունեն տեսնել նրան, թե ոչ: Ընդ որում յուրաքանչյուր առանձին դեպքի համար անհատական է որոշվում հանդիպումների քանակն ու տեւողությունը: