23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Արմեն Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Սիրիայում ռուսական օդուժին դիմագրավելու նպատակով իսլամական ծայրահեղ արմատական խմբավորումներն, այդ թվում նաև «Իսլամական պետությունը» ներդրել են հակաօդային պաշտպանության նոր միջոց, որի հիմնական բաղադրիչը ոչ այլ ինչ է, քան պահպանակը:
Այսպես, իսլամականները տաք օդով են լցնում պահպանակներն, ապա դրանց են ամրացնում պայթուցիկ նյութը և զանգվածաբար բաց թողնում երկինք՝ հույս ունենալով, որ դրանց կբախվեն իրենց դեմ ավիահարվածներ իրականացնող «Պուտինի ինքնաթիռները»:
Ի դեպ, այս մեթոդն արդեն իսկ կիրառվել է Սիրիայի Համա և Իդլիբ նահանգներում և, կարծես թե, դեռևս ապարդյուն:
Ավելի մանրամասն՝ կցված տեսանյութում:
Թուրքիայի Սամսուն նահանգում ձերբակալել են տեղի երկու բնակչի, որոնք կասկածվում են Ադրբեջանի քաղաքացուն բռնաբարելու մեջ:
Տեղեկատվության համաձայն, 27-ամյա Ա. Ջ.-ն նախորդ շաբաթ մեկնել է Թուրքիա բուժման, սակայն 35-ամյա Բ. Ա.-ն եւ 36-ամյա Մ. Ս.-ն խաբեությամբ նրան տարել են տներից մեկը եւ երկու օր շարունակ բռնաբարել, հաղորդում է Haberler.com-ը:
Ադրբեջանուհին ոստիկանությանը պատմել է, որ տաքսի է կանգնեցրել Իլքադիմ շրջանում եւ խնդրել իրեն հասցնել հյուրանոց, բայց վարորդը նրան տարել է դատարկ տուն մեկ այլ շրջանում: Հայտարարելով, որ «ուղեվարձն այնքան էլ կարեւոր չի», նա սեռական բնույթի բռնի գործողություններ է կատարել:
Դրանից հետո տղամարդը զանգահարել է իր ծանոթին: Նրանք կնոջը փակել են բնակարանում եւ երկու օր շարունակ բռնաբարել են, որից հետո կնոջը բաց են թողել հյուրանոցներից մեկի մոտ եւ անհետացել:
Կինը դիմել է ոստիկանություն եւ բողոք գրել: Կասկածյալները ձերբակալվել են, հետաքննությունը շարունակվում է:
2017 թ. գազի հաշվիչները պետք է փոխվեն: Այս մասին այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում տեղեկացրեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը՝ պատասխանելով պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի դիտարկմանը, որ գազի հաշվիչները՝ կապված ջեմաստիճանից, ճնշումից և այլն, ճիշտ չեն ցույց տալիս ծախսի ցուցմունքները:
Ըստ նրա՝ դրվելու են թվային հատուկ հաշվիչներ, որոնք հատուկ բանաձևով են հաշվարկելու գազի ծախսը: Ռ.Նազարյանը տեղեկացրեց, որ հաշվիչները փոխելու է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն իր հաշվին, սակայն դա դիտարկվելու է որպես ներդրում:
դարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը համացանցային իր գրառմամբ անդրադարձել Սողոմոն Քոչարյանին ազատ արձակելու որոշմանը:
Նա գրել է. «Երբ իմացա, որ ցմահ դատապարտյալ Սողոմոն Քոչարյանին դատարանն ազատություն է շնորհել դատապարտման օրվանից ուղիղ 20 տարի անց, ոգևորությունս մեծ էր:
Սողոմոն Քոչարյանի հետ ծանոթացել եմ անձամբ՝ նրա նույնականացման քարտը հանձնելու ժամանակ: Այսօր արդեն էական չէ, որ ինձ ժամանակին չհաջողվեց լուծել նախկին հետախույզին ազատություն վերադարձնելու հարցը, այս պահին , առավել քան երբևէ, կարևոր է նրա առողջական վիճակը:
Ի սրտե քեզ առողջություն եմ մաղթում, Սողոմոն, պինդ կաց, քեզ ուժ և տոկունություն ոտքի կանգնելու և ազատության մեջ լիիրավ ապրելու համար…»։
Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը ներկայացրել էր առաջարկ՝ Համազգային թատրոնը վերանվանել Սոս Սարգսյանի անվան թատրոն՝ հաշվի առնելով, որ թատրոնի հիմնադիրը եղել է Սոս Սարգսյանը: Բեմական արվեստի ազգային փորձարարական կենտրոնը վերանվանել Արմեն Մազմանյանի անվամբ:
Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց առաջարկը:
Հանրապետության տարածքում`
Հոկտեմբերի 23-25-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ անձրև, 26-27-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ:
Քամին` հարավ-արևմտյան` 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ` 15-20 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 24-25-ին կբարձրանա 1-2, արևելյան շրջաններում` 5-6 աստիճանով, 26-27-ի ցերեկը կնվազի 6-8 աստիճանով:
Երևանում`
Հոկտեմբերի 23-25-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, օրվա երկրորդ կեսին կա թույլ անձրևի հավանականություն, 26-27-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 16-18 մ/վրկ:
Երևանի հոկտեմբերի 23-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
Օդի առավելագույն ջերմաստիճան` 31.60C (1970 թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան` 4.20C (1987 թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան` 18.90C
Հանրապետության տարածքում`
Հոկտեմբերի 22-25-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 26-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:
Քամին` հարավ-արևմտյան` 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ` 15-20 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 24-25-ին կբարձրանա 2-4, արևելյան շրջաններում` 5-7 աստիճանով, 26-ին կնվազի 3-4 աստիճանով:
Երևանում`
Հոկտեմբերի 22-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 26-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 16-18 մ/վրկ:
Երևանի հոկտեմբերի 22-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան` 33.00C (2008 թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան` 5.40C (1985 թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան` 18.60C
Ադրբեջանից քաղաքական ապաստան խնդրած «Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանի՝ հոկտեմբերի 7-ին վրաերթի ենթարկված մորը՝ 68-ամյա Ջուլիետա Վիրաբյանին վիրահատել են. այս մասին Hraparak.am-ի հետ զրույցում ասաց Էրեբունի բժշկական կենտրոնից: «Վիճակը կայուն ծանր է, որոշ ժամանակ պետք է մնա հիվանդանոցում։ Ազդրի վզիկի կոտրվածք ուներ, հետազոտեցինք և պարզվեց, որ պետք է վիրահատենք։ Վիրահատությունը բարեհաջող է անցել»,-ասաց հիվանդանոցից։ Հիշեցնենք,որ հոկտեմբերի 7-ին, 08։50–ին, փողոցն անցնելիս վրաերթի է ենթարկվել Վահան Մարտիրոսյանի մայրը՝ 68-ամյա Ջուլիետա Վիրաբյանը, որը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, նա այժմ հիվանդասենյակում է:
Իսկ Վահան Մարտիրոսյանը կնոջ և երեխայի հետ սեպտեմբերի 4-ին հատել է ՀՀ սահմանը, Ադրբեջանից ապաստան խնդրել՝ պատճառաբանելով, թե Հայաստանում ինքն և իր ընտանիքը ճնշումների են ենթարկվում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մի կին դիմել է իրավապահներին՝ հայտնելով, որ հայտնի ծեծկռտուքի միջադեպից հետո Վահան Մարտիրոսյանն ու նրա կինը որոշ ժամանակ ապրել են իր տանը։ Տիկինն իրավապահներին հայտնել է, որ այդ ընթացքում իր տնից անհետացել է 3 հազար դոլար։նՆա գործում ներգրավվել է, որպես մեղադրյալ՝ Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով՝ այն է՝ խոշոր չափերով գողություն։
Քննչական կոմիտեից մեզ տեղեկացրեցին, որ գործով դեռ որևէ նորություն չկա, նախաքննությունը շարունակվում է։ Վահան Մարտիրոսյանի կնոջ հարազատներն էլ մինչ օրս որևէ տեղեկություն չունեն նրանից։ «Մենք միայն լրատվամիջոցներից ենք տեղեկանում, այն էլ արդեն դա էլ է մեզ համար կասկածելի, մեզ թվում է՝ Բաքվում ուրիշ բան է տեղի ունենում և իմ աղջկան ու թոռան հետ որևէ բան է պատահել, նրանք մի տեսակ շատ լռեցին»,-ասաց Վահան Մարտիրոսյանի կնոջ մայրը։
Արբեջանական «Գաբալա»-ի կիսապաշտպան Սամիր Զարգարովը հայտարարել է, որ պետք է ամեն ինչ անեն, որ Դորտմունդի «Բորուսիա»-ի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին թույլ չտան Բաքվում գոլի հեղինակ դառնալ:
«Թիմի բոլոր ֆուտբոլիստները պետք է այնպես անեն, որ Մխիթարյանը գոլ չխփի։ Մենք չպետք է թույլ տանք նրան աչքի ընկնել Բաքվում»,- ադրբեջանցի ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերել footboom.com-ը։
Ադրբեջանական թիմում հանդես են գալիս մեծ թվով լեգեոներներ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Բորուսիա»-ի գործադիր տնօրեն Վատցկեն հայտնել էր, որ, ամենայն հավանականությամբ, Մխիթարյանը չի մեկնի Բաքու:
Եվրոպա լիգայի խաղարկության 3-րդ տուրի` «Գաբալա»-«Բորուսիա» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին:
Ճանապարհային երթևեկության բարելավման նպատակով, հապաղումներից և հնարավոր խցանումներից ու վթարային իրավիճակներից խուսափելու համար՝ 2015 թվականի հոկտեմբերի 21-ին Երևան քաղաքի Ամիրյան, Զաքիյան և Քոչինյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ խաչմերուկում կկառուցվի լուսացուցային օբյեկտ և այն կդառնա կարգավորվող խաչմերուկ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.