23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

BBC գրում է. Հոնկոնգում սրտի կաթված ստացած 94-ամյա կինը, դուրս գալով կոմայից, սկսել է խոսել անգլերեն: Ըստ բժիշկների՝ կնոջ մոտ վնասվել է ուղեղի այն մասը, որը պատասխանատու է լեզուները հիշելու համար: Իսկ անգլերեն է խոսել , քանի որ 30 տարի առաջ դպրոցում անգլերեն է դասավանդել, սակայն, թոշակի անցնելուց հետո չի օգտագործել:Այժմ կինը բացի անգլերենից ոչ մի լեզու չի հիշում:
Գիտությանը հայտնի են այն դեպքերը, որ ուժեղ գլխացավից, ուղեղի կաթվածից , միգրենից հետո հիվանդների մոտ ինչ-որ արտասովոր նշան է առաջանում: Տարեց կնոջ այդ դեպքը արտառոց է՝ ուղեղը դիմել է օգնության այն լեզվին, որը նա հատուկ սովորել է որոշ ժամանակ առաջ:
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ Եգիպտոսի Սինայի թերակղզու կենտրոնական մասում կործանվել է ռուսական օդանավ։ Օդանավում գտնվել են 217 ուղևոր և անձնակազմի 7 անդամներ:
Ուղևորներից շատերը Ռուսաստանի քաղաքացիներ են եղել, զբոսաշրջիկներ: Եգիպտոսի իշխանությունները որոնողական աշխատանքեր են իրականացնում:
Sky News Arabia հեռուստաալիքի տվյալներով՝ օդանավն առավոտյան թռիչք է իրականացրել Շարմ էշ-Շեյխից։ Ներկայում տարվում են վթարի վայրի որոնողական աշխատանքներ։
Միջադեպի առնչությամբ Եգիպտոսի վարչապետ Շերիֆ Իսմաիլն անմիջապես դադարեցրել է իր աշխատանքային այցը։
Հոկտեմբերի 31-ի դրությամբ հայաստանյան բանկերում դոլարի առքի միջին գինը կազմում է 472.25 դրամ, վաճառքինը՝ 476.27 դրամ: Նախորդ օրվա համեմատ առքի ու վաճառքի գները բարձրացել են համապատասխանաբար՝ 0.78 և 0.72 դրամով:
Եվրոյի առքի միջին գինն այսօր կազմում է 517.24 դրամ, ինչը նախորդ օրվա համեմատ բարձրացել է 1.76 դրամով, վաճառքի գինը՝ 527.39 դրամ է, որը բարձր է նախորդ օրվա համեմատ 2.27 դրամով:
Բարձրացել է նաև ռուբլու փոխարժեքը: Եթե այսօր առքի միջին գինը կազմում է ՝ 7.28 դրամ, ապա երեկ պակաս էր 0.02 դրամով, վաճառքի գինն այսօր կազմում է ՝ 7.63 դրամ, նախորդ օրվա համեմատ գինը բարձրացել է 0.04 դրամով:
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 31-ին, նոյեմբերի 1-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշում և Սյունիքի նախալեռներում’ թաց ձյուն, 2-4-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Քամին’ հյուսիս-արևելյան’ 2-5 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով, 4-ին կբարձրանա 2-3, արևելյան շրջաններում’ 5-6 աստիճանով:
Երևանում հոկտեմբերի 31-ին, նոյեմբերի 1-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է թույլ անձրև: Նոյեմբերի 2-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանում`
Հոկտեմբերի 31-ին, նոյեմբերի 1-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է թույլ անձրև: Նոյեմբերի 2-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան էջում անդրադառնալով ընտրացուցակների վերաբերյալ հայտարարություններին՝ գրել է.
«Վերջին օրերին հաճախակի են դարձել շահարկումները սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի նախնական ընտրական ցուցակների շուրջ: Որոշ հասարակական կազմակերպություններ, իրավապաշտպաններ ու քաղաքական գործիչներ հայտարարություններ են անում, երբեմն՝ անփաստարկ ու անհասցե, ընտրացուցակներում հարյուրավոր մահացած կամ կրկնվող անունների իբր առկայության մասին:
Նման փաստերի տիրապետողներին հորդորում ենք անմիջապես դիմել համապատասխան ստորաբաժանմանը՝ ընտրացուցակներում թերություններն ու բացթողումները համատեղ վերացնելու համար: Ի վերջո, բոլորիս նպատակն է՝ ունենալ առավելագույնս ճշգրտված ընտրացուցակներ:
Բոլորին կոչ ենք անում առարկայական համագործակցության, հակառակ դեպքում ստիպված ենք լինելու կարծել, որ ընտրացուցակներում առկա թերությունների վերաբերյալ խոսակցություններն ընդամենը պարզունակ շահարկում են և հանրության մեջ կասկածամտության ու անվստահության մթնոլորտ ստղծելու նպատակ են հետապնդում»:
ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը առանձնազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ:
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները քննարկել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր: Հովիկ Աբրահամյանը և Դմիտրի Մեդվեդևը կարևորել են ակտիվ փոխգործակցությունը առևտրատնտեսական կապերի զարգացման և ընդլայնման գործում, ինչպես նաև անդրադարձել մի շարք ոլորտներում համատեղ ծրագրերին և քայլերին:
Համաձայն Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայության տեղեկատվության` ս.թ. նոյեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը Արարատյան հարթավայրում և նախալեռնային գոտում կանխատեսվում է ջերմաստիճանի անկում (չի բացառում նաև ցրտահարության վտանգը), իսկ նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը սպասվում է 0-ից -3օ ցուրտ: Հանրապետության բարձրադիր գոտում կգրանցվեն ավելի ցածր ջերմաստիճաններ: Նկատի ունենալով, որ հոկտեմբերի 31-ից կդիտվի տեղումների դադար` ՀՀ գյուղատնտեսության նախարարության մասնագետները խորհուրդ են տալիս անհապաղ ավարտել բաց բնահողում գյուղատնտեսական մշակաբույսերի բերքահավաքը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ քվեարկության է դրվել ու ընդունվել «Ակցիզային հարկի»մասին ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:
86 կողմ, 25 դեմ և 1 ձեռնպահ ձայներով ԱԺ-ն հաստատել է, որ կբարձրանա ծխախոտից, ալկոհոլից, բենզինից և դիզվառելիքից գանձվող ակցիզային հարկը, ինչպես նաև ակցիզային հարկ կսահմանվի վառելիք օգտագործվող սեղմած գազի համար, գրում է Tert.am-ը:
Պատգամավորները հաշվարկ էին արել, որ արդյունքում օրինակ, մեքենայի գազով լիցքավորումը մոտ 200 դրամով կթանկանա, բենզինի լիտրը՝ 7 դրամով, 10%-ով էլ բարձրացվելու է ծխախոտի և խմիչքի հարկը:
Փոփոխությամբ նախատեսվում է, որ 6 մլրդ դրամ բյուջե կմտնի:
Վաղաժամկետ ազատ արձակման անկախ հանձնաժողովը մերժել է ազատամարտիկների սոցիալական իրավունքների համար պայքարող, մեկ տարի առաջ խարդախության մեղադրանքով 6 տարվա ազատազրկման դատապարտված Վոլոդյա Ավետիսյանին վաղաժամկետ ազատ արձակելու մասին դիմումը,«Ազատության»–ը փոխանցել է արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը։
Նա նաև նշեց, որ այսօր Ավետիսյանին կտեղեկացնեն հանձնաժողովի որոշման մասին։
Մոտ մեկ շաբաթ առաջ Վոլոդյա Ավետիսյանը բանտից ընկերներին տեղեկացրել էր, որ անկախ հանձնաժողովի մի քանի անդամներ այցելել են իրեն, հարցեր ուղղել և հայտնել, որ հոկտեմբերի 25-ին դատական նիստ է հրավիրվելու՝ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով:
Ավետիսյանի որդին՝ Նորայր Ավետիսյանը աղբյուրին հայտնել է, որ Վոլոդյա Ավետիսյանն անժամկետ հացադուլ է հայտարարել։
Նրա փոխանցմամբ՝ հայրն այդ կերպ իր բողոքն է արտահայտում հանձնաժողովի որոշման դեմ։
Հոկտեմբերի 30-ին շրջանների զգալի մասում, 31-ին, նոյեմբերի 1-ին արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 30-ին լեռնային շրջաններում, 31-ին, նոյեմբերի 1-ին Լոռիում, Տավուշում և Սյունիքի նախալեռներում` ձնախառն անձրևի տեսքով, 2-3-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Քամին` հյուսիս-արևելյան` 2-5 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը գիշերը աստիճանաբար կնվազի 6-8, արևելյան շրջաններում` 8-10 աստիճանով, ցերեկը՝ հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 1-ը, կնվազի 1-3 աստիճանով, 2-ից 3-ի ցերեկը կբարձրանա 5-7 աստիճանով:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.