23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հետ հեռախոսազրույցում ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան նշել է, որ Մոսկվայից Երևան ուղևորափոխադրում կատարող ավտոբուսի վթարից տուժածների բուժումը և առողջական վիճակի հսկողությունն իր անմիջական ուշադրության ներքո է: ՀՀ առողջապահության նախարարին պարբերաբար զեկուցվում է տուժածների առողջական վիճակի մասին: 32 տուժածի բժշկական օգնությունն իրականացվում է Ռուսաստանի Դաշնության 3 բժշկական կազմակերպությունում: Նշենք, որ ՃՏՊ-ի արդյունքում տուժել է 48 մարդ, այդ թվում` 17 տարեկան 1 երեխա: Տուժածներից 10-ի վիճակը գնահատվում է ծանր, 20-ի վիճակը` միջին ծանրության, մյուսների` այդ թվում` 17 տարեկան երեխայի վիճակը բավարար է։ Ցավոք, կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներից մահացել է 8 մարդ, որից 5-ը` տեղում, 1-ը` շտապօգնության մեքենայում և 2-ը` շրջանային հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում: ՀՀ առողջապահության նախարարությունը ցավակցում է վթարի հետևանքով զոհվածների հարազատներին: Հայաստանի մասնագետները մշտական կապի մեջ են ռուս գործընկերների հետ։
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 3-ին` տեղական ժամանակով ժամը 03.10-ին, Ռուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի քաղաքի մոտ դեռևս չբացահայտված հանգամանքներում վթարի է ենթարկվել «Քինգ դելյուքս» ՍՊ ընկերությանը պատկանող ավտոբուսը, որը ոչ կանոնավոր ուղևորափոխադրում էր իրականացնում Մոսկվա-Երևան ուղղությամբ։
«Higer» մակնիշի 510 OP 61 պետհամարանիշով ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել: Վթարի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։
Դեպքի առնչությամբ Ռուսաստանի Դաշնության ՆԳ նախարարությունում կատարվում է նախաքննություն։
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն անմիջական կապի մեջ է ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի հետ։
ՌԴ տրանսպորտի նախարարությունից տեղեկացնում են, որ իրավիճակը գտնվում է ՌԴ տրանսպորտի նախարարի և Տուլայի նահանգապետի անմիջական վերահսկողության ներքո։
Հիվանդանոցներում վիրավորներին համապատասխան բուժօգնություն են ցուցաբերում լավագույն բժիշկները։ Վիրավորներից երկուսի վիճակը ծանր է, մյուսների, այդ թվում նաև վերակենդանացման բաժանմունքում գտնվող 10 վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում։
Ստեղծված են համապատասխան պայմաններ, անհրաժեշտության դեպքում, կկազմակերպվի նաև վթարից տուժածների հարազատների տեղափոխումն ու դիմավորումը։
ՌԴ առողջապահության նախարարությունից ՀՀ առողջապահության նախարարությանը փոխանցած տեղեկության համաձայն՝ ավտովթարի հետևանքով տուժել է 48 մարդ, այդ թվում 17-ամյա 1 պատանի։ Զոհվել է 8 մարդ, որոնցից 5-ը՝ տեղում, 1-ը շտապօգնության մեքենայում, 2-ը՝ Ուզլովի շրջանի հիվանդանոցի վերակենդանացման բանժանմունքում։
Տեղական ժամանակով ժամը 14.00-ի դրությամբ հիվանդանոցային բուժում է ստանում վթարից տուժած 32 մարդ, 8 մարդ բուժօգնություն է ստացել ամբլուատոր պայմաններում։
Այլ մանրամասներ լինելու դեպքում՝ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը խորապես ցավակցում է զոհվածների հարազատներին, իսկ վիրավորներին՝ մաղթում է շուտափույթ ապաքինում։
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն
Մոսկվա-Երեւան ուղերթի ավտոբուսի ողբերգական վթարից անմիջապես հետո երթուղին իրականացնող «Քինգ Դելյուքս» ՍՊԸ-ի սեփականատեր, «Պալաչ» մականվամբ Արթուր Հարությունյանը մեկնել է Մոսկվա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմել են «Քինգ Դելյուքս» ՍՊԸ-ի աշխատակիցները:
Ռուսաստանի Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկիյ շրջանի Իլինկա գյուղի մոտ Մոսկվա-Երեւան ուղերթի ավտոբուսի վթարից տուժածների հարազատները վաղ առավոտից այցելում են «Ռոսիա» կինոթատրոնի մոտակայքում գտնվող «Քինգ Դելյուքս» ՍՊԸ-ի գրասենյակ, որտեղ վերջիններին վթարի վերաբերյալ որեւէ տեղեկություն չեն կարողանում հաղորդել՝ վստահեցնելով, որ իրենք էլ են տեղեկություններ ստանում ռուսական լրատվամիջոցներից:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Մոտ 2,5 ամիս առաջ անհետ կորած «Ոսկու շուկայի» աշխատակից Նելլի Հարությունյանին քիչ առաջ հայտնաբերել են: Նա այս պահին ոստիկանությունում է: Hraparak.am-ի հետ զրույցում Նելլիի հարազատներից տիկին Թամարան տեղեկացրեց, որ իրենք շտապում են ոստիկանություն, որպեսզի վայրկյան առաջ տեսնեն նրան: «Աչքներս լույս, գտել են նրան, ողջ և առողջ է: Տեսնես ինչո՞ւ է մեզնից թաքնվել, ոչինչ չգիտենք»,- ասաց տիկին Թամարան: Մենք ավելի վաղ տեղեկացրել էինք, որ անհետ կորել է «Ոսկու շուկայի» աշխատակից 38-ամյա Նելլի Հարությունյանը, ով օգոստոսի 21-ին դուրս է եկել աշխատավայրից և այլևս չի վերադարձել: «Ոսկու շուկայի» աշխատակիցները մեզ հետ զրույցում հայտնել էին, որ որ անհետացման օրը Նելլիից 9-10 հազար դոլարին համարժեք դրամի առևտուր են արել և այդ գումարը նրա մոտ է եղել: Ի դեպ, մենք ավելի վաղ հայտնել էինք նաեւ, որ Նելլին ողջ-առողջ է, նրան ոչինչ չի պատահել, ինչից հետո հարազատները մեզնից պահանջում էին հայտնել կնոջ գտնվելու վայրը:
Նյութի աղբյուրը ` hraparak.am
Գեղանկարիչ Ճորճ Ամպարճեանը ֆեյբուքյան իր էջում գրում է.
Ըստ սուրիական հեռուստակայանի հաղորդումներուն, սուրիական բանակը Հալէպի հարաւային շրջանին մէջ երէկ ազատագրած է 4 գիւղեր՝ 50 քառակուսի քլմ. տարածութիւն։ Բանակը կը ծրագրէ յառաջիկայ օրերուն վերականգնել Հալէպ-Դամասկոս միջազգային ճանապարհը։
Մինչ Հալէպը կը մնայ շրջափակուած, սուրիական բանակին եւ ՏԱՀԷՇ-ին միջեւ բախումները կը շարունակուին Խանասէրի շրջանին մէջ։ Դէպի Հալէպ մուտքի միակ ճանապարհը կը մնայ փակ։ Քաղաքին մէջ կը շարունակուի վառելանիւթի սուր տագնապը։ Արդէն 10 օր է ջուրն ու ելեկտրականութիւնը հասանելի չեն։ Համացանցի ծառայութիւնը կը մնայ խափանուած։ Դէպի Հալէպ մուտքի ճանապարհին փակ ըլլալուն բերումով շարք մը սննդամթերքներ չեն հասնիր քաղաք։ Հայկական կեդրոններ կը շարունակեն ջուր մատակարարել բնակչութեան՝ օգտուելով ակումբներու եւ եկեղեցիներու շրջափակերուն մէջ նախապէս փորուած ջրհորներէն։
ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատունը շնորհակալություն է հայտնել հայերին Եգիպտոսում ռուսական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի հիշատակին սրտագին ցավակցությունների, ծաղիկների, խաղալիքների և մոմերի համար: Այս մասին ասված է դեսպանության Ֆեյսբուք սոցիալական ցանցի պաշտոնական էջում:
«Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը շնորհակալություն է հայտնում Եգիպտոսում ռուսական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի հիշատակին սրտագին ցավակցությունների, ծաղիկների, խաղալիքների և մոմերի համար»:
Հանրապետության տարածքում նոյեմբերի 2-6-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան‵ 2-5 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 2-ի գիշերը կնվազի 2-4 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա 3-5, աևելյան շրջաններում‵ 4-6 աստիճանով:

Երևանում նոյեմբերի 2-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Լեոնիդ Մնացականովն ու իր կինը՝ Աննան (11.07.1990թ.), ամուսնացել էին այս տարվա հունիս ամսին: Նրանք շատ երջանիկ էին: Մշտապես սիրում էին ճանապարհորդել, քանի որ դեռ չունեին երեխաներ և չէին նստում տանը: Հետո որոշել էին մեկնել հանգստանալու Թայլանդում և փոխարինեին Սանկտ Պետերբուրգի անձրևոտ երեկոները Եգիպտոսի տաք արևի հետ:
Ֆռունզ Ֆոլ Պողոսյան-Facebook
Եգիպտոսում ռուսական А321 օդանավի կործանման հետևանքով զոհերի հիշատակին սուգը Սանկտ Պետերբուրգում երկարաձգվել է մինչև նոյեմբերի 3-ը:«Fontanka.ru»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն:
Եգիպտոսում տեղի ունեցած ավիաաղետի հետևանքով զոհվել է Սանկտ Պետերբուրգի 132, երկրի այլ շրջանների (Նովգորոդ, Սմոլենսկ, Կարելիա, Կրասնոյարսկ) 80 բնակիչ, ինչպես նաեւ Ուկրաինայի 4 եւ Բելառուսի 1 քաղաքացի:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 1-ը սուգ է հայտարարել:
Պայմանագրային շարքային զինծառայող Հարություն Հակոբյանը, ով տուժել էր հոկտեմբերի 24-ին Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարից, երեկ ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել է: Նշենք, որ զինծառայողը ստացել էր ծանր փակ համակցված գանգուղեղային տրավմա, գլխուղեղի ծանր աստիճանի սալջարդ, կրծքավանդակի բութ տրավմա, մի շարք այլ սալջարդեր ու կոտրվածքներ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.