23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Սահմանամերձ Բաղանիս գյուղից հայտնեցին, որ այսօր՝ նոյեմբերի 5-ին,ժամը 16.30-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Բաղանիսի ծայրին, միջպետական ավտոճանապարհին, արհեստական լճակի մոտ գնդակոծել է մեծ բեռնատար, «ֆուռի» անիվներից մեկը գնդակներից ծակվել է, բեռնատարն այլ վնասներ էլ է կրել: Բեռնատարի արտասահմանցի վարորդին, որը գնդակոծությունից վախեցել է, Ոսկեվան գյուղի 2 բնակիչներ իրենց տուն են տարել: Բեռնատարը մնում է սահմանագոտում: «Ֆուռի» գնդակոծությունից հետո հայ սահմանապահները 2 կողմից՝ Բաղանիսում եւ Ոսկեպարում, քարերով փակել են միջպետական ավտոճանապարհը: Այն ներկայումս փակ է:
.aravot.am
Ըստ BBC-ի՝ Եգիպտական Շարմ էլ-Շեյխ քաղաքի օդանավակայանի ղեկավար Աբդել-Վահաբ Ալին հեռացել է պաշտոնից և ավելի բարձր պաշտոն է ստանձնել ։
Ադել Մահղուբը՝ Եգիպտոսի քաղաքացիական օդանավակայանները վերահսկող պետական ընկերության ղեկավարը, հայտարարել է, որ օդանավակայանի նախկին տնօրենը զբաղեցնելու է իր օգնականի պաշտոնը:
Օդանավակայանի ղեկավարի փոփոխության որոշումը, ինչպես պնդել է Մահղուբը, կապ չունի А321 ռուսաստանյան ինքնաթիռի վթարի հետ:
Շարմ էլ-Շեյխի օդանավակայանի ղեկավարի պաշտոնը կզբաղեցնի օդաչու Իմադ ալ-Բալազին:
Քաղավիացիայի ԳՎ մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ նոյեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը Երեւան-Վիեննա չվերթը մի քանի ժամով հետաձգվել է՝ օդանավի ապակու վրա հայտնաբերված ճաքի պատճառով։ «Սա իրենից ոչ մի արտակարգ բան չի ենթադրում: Ամեն րոպե աշխարհում տասնյակ չվերթներ են ուշանում և չեղարկվում «ոչ արտակարգ», այլ աշխատանքային և ընթացիկ լուծվող խնդիրների պատճառներով»,- գրում է Գրձելյանը:
«Նոր Հայաստան»-ին նորից խոչընդոտեցին
«Նոր Հայաստան»-ի ակցիան նորից խոչընդոտել են Կոտայքի մարզի Բուժական գյուղում։ «Նոր Հայաստան» Հանրային փրկության ճակատի ներկայացուցիչներն այսօր պետք է հերթական անգամ Սահմանադրության դեմ հավաք անցկացնեին, սակայն այն ձախողվել է:
«Նոր Հայաստանի» փրկության ճակատի ներկայացուցիչը քիչ առաջ տեղեկացրեց, որ իրենց խոչընդոտել են և հավաքը չեղյալ է համարվել,«Մեր հավաքը նախատեսել էինք, որ պետք է գյուղապետարանի շենքի բակում լիներ, այնինչ մեզ թույլ չտվեցին պաստառներ կպցնել, նույնիսկ հոսանք չտրամադրեցին: Երկար բանակացություններից հետո հոսանք տվեցին, պաստառը թույլ չտվեցին փակցնել»:
Նա տեղեկացրեց, որ այդ խառնաշփոթի պատճառով գյուղացիները ցրվեցին տներով և հավաքը չկայացավ:
«Նոր Հայաստան» ճակատի անդամները հնարավոր է՝ մեկ անգամ ևս այնտեղ հավաք անցկացնեն:
Արմավիրի մարզի Գեղակերտ գյուղում երեկ երեկոյան ավազակային հարձակում է եղել. 2 դիմակավորված քաղաքացիներ մտել են Խաչատրյանների բնակարան և կապկպելով, ծեծելով բնակարանը թալանել: Գեղակերտի գյուղապետը՝ Սերյոժա Առաքելյանը, ներկայացնելով դեպքի մանրամասները՝ պատմեց. «Տարիքով մարդ ու կին են: 82-ամյա Հրաչյա և 79-ամյա Կասյա Խաչատրյանների երեխաները Ռուսաստանում են ապրում, այնտեղից գումար են ուղղարկում, դա է երևի եղել պատճառը, որ մտածել են տանը գումար կլինի: Այդպես էլ եղել է, մտել են տուն, տակնուվրա արել ամբողջ տունը, ինչքան գումար եղել է՝ վերցրել են, ոսկեղենն էլ են տարել»,-ասաց գյուղապետը:
Նա տեղեկացրեց, որ կինը վատառողջ է, ամուսինն էլ այդ ծեծից հետո իրեն վատ է զգում, ծակոցներ ունի. «Մենք չենք բացառում, որ իմացող որևէ մեկը կլինի գյուղից, լավ է՝ գոնե չեն սպանել, միայն կապկպել են ու տենց կապած թողել գնացել են»:
Այսօր՝ նոյեմբերի 5-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 02:30-03:00-ի սահմաններում 2 դիմակավորված ճիվաղներ Գեղակերտ գյուղում մտել են ամուսինների տուն, կապկպել նրանց, ծեծի ենթարկել ու սպառնալիքի տակ հափշտակել ոսկյա զարդեր, դրամ ու ռուսական ռուբլի և դիմել փախուստի:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը,ամուսինները՝ 82-ամյա Հրաչյա և 79-ամյա Կասյա Խաչատրյանները, վնասվածքներ են ստացել, իսկ այս պահին դեպքի վայր է ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Արսեն Այվազյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ Վաղարշապատի ոստիկանապետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ: Այս պահին դեպքի վայրում աշխատում են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Կարեն Խաչատրյանի գլխավորությամբ:
Տեղում են նաև ոստիկանության փորձաքրեագետները: Գյուղացիները ասում էին, որ այն աստիճանի են զայրացած, որ ստահակները ձեռք են բարձրացրել ամուսինների վրա, ովքեր գյուղում հարգված են, իրենց քրտինքով ապրող ու երբևէ ոչ մեկին վատություն չեն արել: Նրանց տղաներն էլ գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում:
Սմբատ Հակոբյանը և վերջինիս շահերը ներկայացնող Արմեն Խաչատրյանը զերծ են մնում ՀՖՖ ի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ առերեսման մանրամասները ներկայացնելուց՝ բացատրելով, որ դրանք նախաքննական գաղտնիք են հանդիսանում: Միայն Հակոբյանը տեղեկացրեց, որ Հայրապետյանն առերեսման ժամանակ նշել է, թե իր հայտարարությունները ստահոդ մատնություններ են: Հակոբյանը մեկ անգամ ևս նշեց, որ փորձ է եղել ինչ-որ ձևով ապատեղեկատվություն տարածել, որ իր ծեծը կենցաղային խնդիրների հետ է կապված: «Եթե կա նրանց շրջապատից որևէ մեկը, որի հետ մենք տալու-առնելու ունենք, թող բարձրաձայնեն, բայց նման բան մինչ օրս չի եղել: Հաջորդ փուլում նրանք փորձում են բերել նրան, որ կուլիսներում խոսում են, թե իբր ես հանրապետության գործող նախագահին հայհոյել եմ, բայց դա էլ չեն կարող ապացուցել, քանի որ մենք այն տեսակի մարդիկ ենք, որ մարդկանց վերաբերյալ անձնական բնույթի վիրավորանքներ չենք արել, երբ խնդիրը քաղաքական է»,- ասաց Հակոբյանը:
Ազատամարտիկը վստահ է, որ գործն ամբողջական կբացահայտվի դատարանի դահլիճում, մինչ այդ գործի բացահայտման ամբողջ իրականությունը, որը հայտնի է, իր կարծիքով ժամանակավրեպ է: Ասուլիսի վերջում Սմբատ Հակոբյանը նշեց, որ որպես հայ` շատ վրդովված է: «Ես «поддержка» ունեմ, իհարկե, չակերտների մեջ: Ես ունեմ ընկերներ, որոնց հետ մենք միասին կկարողանայինք այդ ամբողջը սկսեինք ու ջարդելով առաջ գնայինք, բայց մենք դեռ վստահում ենք այս պետությանն ու պետական այրերին, ուզում ենք իրենք այդ քայլերն անեն»:
Այսօր՝ նոյեմբերի 4 -ին, Հալէպը արտաքին աշխարհին կապող միակ փակ ճանապարհը՝ «Խանասէրը» վերաբացվեց: Քիչ առաջ սիրիական պաշտոնական աղբյուրները հայտնեցին, որ սիրիական բանակը ազատագրել է Խանասէրի ճանապարհն ամբողջությամբ։ Այսպիսով վերջ գտավ այդ տարածքի ազատագրման զինվորական գործողությունը։
Վաղը ըստ հավաստի աղբյուրների՝ դեպի Հալեպ երթևեկը կվերսկսվի:
Նախկին հետախույզ Սողոմոն Քոչարյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր: Սողոմոն Քոչարյանի մայրը՝ տիկին Զինան քիչ առաջ «Հայկական Վարկածի» հետ զրույցում նշեց, որ այսօր նույնիսկ նրան բժիշկները օգնել չեն կարող. «Ցավազրկող դեղերը իրենց ազդեցությունը կորցրել են, այլևս չեն օգնում: Մի ժամանակ աչքերը երբ բացում էր, խոսում էր մեզ հետ, այսօր դեմքի տխուր արտահայտությամբ նայում է ու ոչինչ չի ասում: Բայց ես նրա հայացքից հասկանում եմ, որ ասում է՝ տուն եմ ուզում գնալ, տար ինձ տուն»:
Մայրն ասում է, որ եթե որդու մոտ մի փոքր մոտ դրական տեղաշարժ լինի, չի լսելու բժիշկներին և տուն է տանելու. «Բժիշկներն ինչ իրենցից հասնում է անում են, ուղղակի որդուս ճակատագիրն էլ այդպես ստացվեց: Կտանեմ տուն թող տանը պառկի, միայն թե վերջին օրերը տանը լինի»:
Հիշեցնենք, որ Սողոմոն Քոչարյանը 1995 թվականին դատապարտվել էր մահապատժի՝ իրանահպատակ ադրբեջանցու սպանության մեղադրանքով, սակայն հետագայում պատիժը փոխարինվել էր ցմահ ազատազրկման: Պատժի կրման ընթացքում Սողոմոն Քոչարյանի կինը մահացել էր ծանր հիվանդությունից, աղջիկը 19 տարեկան հասակում ինքնասպանություն էր գործել:Նախկին ազատամարտիկը ծանր հիվանդության հիմքով վաղաժամ ազատ է արձակվել:
«Քինգ Դելյուքս» ընկերության սեփականատեր Արթուր Հարությունյանը՝ Պալաչը, NEWS.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը վթարված Մոսկվա-Երեւան ավտոբուսը սարքին վիճակում է եղել։ «Անսարքության հետ որեւէ խնդիր չի եղել, մեքենան սարքին է եղել, ամեն ինչ նորմալ է եղել, իմ տեղեկություններով։ Բայց իմ տեղեկությունները քիչ են, սպասենք փորձագիտական եզրակացությանը: Դա կլինի, ըստ դրա էլ բոլորը կիմանան՝ այդ թվում ես, թե ինչն է եղել ողբերգական պատահարի պատճառը»,- նշեց նա։ Վարորդների քնած լինելու վերաբերյալ առայժմ որեւէ վարկած առաջ չքաշեց Հարությունյանը։
Անդրադառնալով ղեկին գտնվող վարորդի՝ Գառնիկ Հարությունյանի ծնողների այն վարկածին, թե պատճառը հնարավոր է մեքենայի ոչ սարքին լինելն է, քանի որ իրենց հասած տեղեկություններով, այն մեկ ամիս առաջ Մոսկվայում վերանորոգման մեջ է եղել, ասաց. «Իրենք ծնող են, տղային պաշտպանելու քայլեր են անում, ես բան չունեմ ասելու»։
Ըստ Արթուր Հարությունյանի, այդ ավտոբուսները Հայաստան է բերել 2014 թվականին:
Նշենք, որ վարորդների ընտանիքների անդամները NEWS.am-ի հետ զրույցում հայտնել էին, որ ողբերգական ավտովթարի մասին տեղեկացել են հեռուստատեսությամբ. Ընկերությունից ոչ ոք դեպքի մասին չի իրազեկել, ոչ էլ այս պահին այնտեղ կատարավող իրադարձությունների. Թեեւ «Քինգ դե լյուքս» ընկերության գրասենյակը գտնվում է վարորդների գյուղերից՝ Արամուսից եւ Գեղաշեն գյուղերից մի քանի կիլոմետր հեռու, մինչ երեկո ոչ ոք չէր այցելել նրանց ընտանիքներին: «Ես ինֆորմացիա չեմ ստանում, որ փոխանցեմ. Ես ինֆորմացիա ստանում եմ լրատվամիջոցներից, որտեղից եմ ստանում, որ մի հատ էլ փոխանցեմ»,-հակադարձեց Հարությունյանը:
Ինչ վերաբերում է տուժողներին, մահացածների ընտանիքներին փոխհատուցում տրամադրելուն, Հարությունյանը խուսափեց առայժմ որեւէ բան ասել. «Վերջ, վերջ առայժմ ոչինչ չեմ ուզում ասեմ»։
Մեր զրուցակիցն ասաց, որ, որ հնարավոր է այսօր գիշերը մեկնի Մոսկվա: Առավոտյան NEWS.am-ի թղթակցին իր մերձավորները վստահեցրել էին, թե արդեն մեկնել է: Այնինչ նա անգամ հստակ չի էլ որոշել՝ մեկնի, թե ոչ
Ինչպես հասկացանք Արթուր Հարությունյանի հեռախոսազրույցներից, նրա Մոսկվա մեկնելը կախված էր կապի եւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի որոշումից. Վերջինս մեկնելու է ՌԴ։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.