23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հակառակորդը շարունակում է տարբեր զինատեսակների կիրառմամբ խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
Նոյեմբերի 12-ին` ժամը 21:00-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, հակառակորդի կողմից արձակված կրակոցներից, մահացու հրազենային վիրավորում են ստացել զինծառայողներ Վահե Վարդգեսի Վանոյանը (ծնվ. 1995թ.) և Միքայել Առաքելի Թորոսյանը (ծնվ. 1996թ.):
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
2015թ. նոյեմբերի 12-ին, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, ՀՀ ԱԱԾ աշխատակիցները Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում կրկնակի զննության են ենթարկել նույն օրը ՍանՊաուլո-Դուբայ-Երևան տարանցիկ չվերթով Հայաստանի Հանրապետություն ժամանած և մաքսային սահմանի կանաչ ուղին հատած Լեհաստանի քաղաքացի, 1980թ. ծնվ. Ռաֆալ Զելբերտին, որը փորձել է մաքսանենգ ճանապարհով, իրացման նպատակով ՀՀ տեղափոխել առանձնապես խոշոր չափի թմրանյութ:
Վերջինիս ճամպրուկում հայտնաբերվել և առգրավվել է սպիտակ գույնի փոշենման զանգվածով 13 պոլիէթիլենային փաթեթ: Փորձաքննությամբ պարզվել է, որ առգրավված փոշենման զանգվածը հանդիսանում է «կոկաին» տեսակի թմրամիջոց՝ 13 կիլոգրամ մաքուր քաշով, որի շուկայական արժեքը գերազանցում է 4 մլն. ԱՄՆ դոլարը: Դեպքի առթիվ ԱԱԾ Քննչական Վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 215 հոդվածի 2-րդ մասի /մաքսանենգություն/ և 266 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի /թմրանյութերի ապօրինի շրջանառություն իրացման նպատակով/ հատկանիշներով:
Ռաֆալ Զելբերտը ձերբակալված է, կատարվում է նախաքննություն:
Տեղեկացնում է ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոնը:
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Լևոն Մութաֆյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը` նոյեմբերի 13-ին, ժամը 18:00-ից 20:00-ը` Նոր Նորքի 5 զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում:
Վերջին հրաժեշտը` նոյեմբերի 15-ին, ժամը 12:00-14:00-ը, Հայաստանի գրողների միությունում:
Հայաստանի կառավարությունը նպատակահարմար չի համարում փոխհատուցել Խնայբանկի ավանդները ժառանգության իրավունքով: Այս մասին ասված է օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացությունում, որը ներկայացրել են ՕԵԿ խմբակցության պատգամավորներ Հեղինե Բիշարյանը եւ Հովհաննես Մարգարյանը:
Ավելի վաղ ՕԵԿ-ը այդ հարցը բարձրացրել էր խորհրդարանում՝ հայտարարելով, որ շատ տարեց ավանդատուներ, որոնք գտնվում են փոխհատուցում ստանալու հերթում, հնարավոր է մինչ իրենց հերթը հասնելը մահանան:
Կառավարության եզրակացությունում նշվում է, որ ԽՍՀՄ Խնայբանկում ունեցած ավանդների փոխհատուցումը ոչ այնքան փոխհատուցում է, որքան սոցիալական օգնություն այն ավանդատուներին, որոնք սոցիալապես ապահովված չեն: Իսկ օգնությունը կրում է հասցեական բնույթ եւ չի կարող վերաբերել որեւէ մեկին՝ բացառությամբ ավանդատուի:
Մի քանի չվերթ Երևանից դեպի Մոսկվա կասեցվել է անորոշ ժամանակով: Այս մասին վկայում է «Զվարնթոց» օդանավակայանի պաշտոնական էջում տեղադրված չվացուցակը:
Ըստ տեղեկատվության՝ հետաձգվել են նոյեմբերի 11-ին՝ ժամը 20:05-ին, նոյեմբերի 12-ին՝ ժամը 6:30-ին, 12:30-ին, 13:50-ին նախատեսված չվերթները:
Չեն իրականացվել նաև Ռուսաստանի մայրաքաղաաքից դեպի Երևան նախատեսված թռիչքները:
«Փաստինֆո»-ին հայտնի է դարձել, որ թատերագետ, հրապարակախոս Լևոն Մութաֆյանը «Աստորիա» հյուրանոց է այցելել նոյեմբերի 11-ի առավոտյան` ժամը 11-ի կողմերը ինչ-որ երիտասարդի հետ: Թե որն էր հյուրանոցում այդ հանդիպման նպատակը եւ ինչ հարցեր են քննարկվել առայժմ հայտնի չէ, թերեւս կարող է բացահայտել միայն երիտասարդը, սակայն հաջողվել է պարզել, որ հենց նա է հյուրանոցի աշխատակիցներին ահազանգել Մութաֆյանի ինքնազգացողության վատթարացման մասին և շտապել հեռանալ:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Հանրապետության տարածքում`
Նոյեմբերի 12-ին, 14-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Նոյեմբերի 13-ին, 15-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևելյան` 2-5 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի13-ի գիշերը, 14-ին, 15-ի գիշերը աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով:
Երևանում`
Նոյեմբերի 12-ին, 14-ին հնարավոր է անձրև: 13-ին, 15-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանի նոյեմբերի 12-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
Օդի առավելագույն ջերմաստիճան` 18.80C (1985 թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան` -4.50C (1996 թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան` 6.00C
Norlur.am-ի աղբյուրների փոխանցմամբ, այսօր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող կացարաններից մեկում գտել են թատերագետ Լևոն Մութաֆյանի դին: Ըստ տեղեկության թատերագետը հանկարծամահ է եղել: Ոստիկանությունից լուրը ճշտել չհաջողվեց: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Երևանի կենտրոնում երեկ՝ նոյեմբերի 10-ին ինքնահրկիզման փորձ կատարած 40-ամյա կինը՝ 18 տոկոս այրվածք է ստացել. այս մասին Fnews.am-ի հետ զրույցում ասաց «Ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոնի» ղեկավար Նորայր Դավիդյանը: Հիվանդի վիճակը ծանր է, նա գտնվում է «Ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոնի» վերակենդանացման բաժանմունքում: Այրվել են ոտքերը, աջ ձեռքը: Նախկինում ևս ինքնասպանության փորձ է կատարել՝ փորձելով կտրել պարանոցը:Կինն ասել էլ, որ նման քայլի պատճառը եղել է սոցիալական ծանր պայմանները, որ չի ցանկանում երեխաների հետ սոված ապրել:
Նշենք, որ կինը փորձել է հրկիզել նաև իր երկու մանկահասակ երեխաներին, սակայն, բարեբախտաբար, երեխաներին ոչինչ չի եղել:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան՝ ժամը 23.10-ին Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայություն տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Խանջյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկի մոտակայքում անձը չպարզված քաղաքացին իր երեխաների հետ փորձում է վնասել իրեն, ձեռքին կա դյուրավառ հեղուկով տարրա. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը: Դեռևս չբացահայտված հանգամանքներում 1975 թ. ծնված Լ. Ս.-ը երեխաների հետ (Մ.՝ ծնվ. 2013 թ, Գ.՝ ծնվ. 2010 թ.) փորձել է ինքնահրկիզվել` դյուրավառ նյութն (բենզին) իր վրա լցնելով:
74 կողմ, 13 դեմ և 18 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ խորհրդարանն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Ընտրական օրենսգրքում» և «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:
Նախագծով առաջարկվում է հնարավորություն տալ նույնականացման քարտեր ունեցող քաղաքացիներին մասնակցել դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեին:
Ըստ նախագծի՝ նույնականացման քարտեր ունեցող քաղաքացիների մասնակցությունը հանրաքվեին կնշվի ընտրացուցակներում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.