23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` երեկ` նոյեմբերի 15-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի և ոստիկանության Դավիթաշեն բաժանմունքի աշխատակիցները տաք հետքերով հայտնաբերել են 3 քաղաքացու: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք են` Արարատի մարզի Բերքաշեն գյուղի բնակիչ, 22-ամյա Հարություն Ղազարյանը, Արտաշատ քաղաքի բնակիչ, 24-ամյա Կարեն Խարատրյանը և Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի բնակիչ, 28-ամյա Ահարոն Անտոնյանը: Գ. Շամշյանի տեղեկություններով` ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքում գիշերը ժամը 04:30-ին ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն 4-րդ փողոցի 41ա վագոն-տնակի մոտ անհայտ անձինք գողություն են կատարում: Այնտեղ կայանված Opel Astra G մակնիշի 34 FQ 981 համարանիշի ավտոմեքենան ամբողջովին թալանել են` իրենց hետ տանելով առջևի և հետևի լուսարձակները, գազի բալոնը, էլեկտրական մարկտկոցը, պահեստային անվադողը և էլեկտրահաշվիչը: Մինչ հանցագործները` գոհ իրենց թալանից, ավարով կհեռանային դեպքի վայրից` ոստիկանները օպերատիվ տվյալ են ստանում, որ նրանք դեպքի վայրից գնացել են դեպի Դավիթաշեն գյուղի ուղղությամբ: Ոստիկանության ծառայողների ճիշտ և օպերատիվ գործողությունների արդյունքում գողություն կատարող եռյակը չի հասցնում երկար ճանապարհորդել և մեկ այլ ավտոմեքենայով բռնվում են ոստիկանների կողմից: Հայտնաբերվում է գողունը, իսկ Հ. Ղազարյանի մոտ կրփազենքը:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում Opel-ի տուժած վարորդ, 42-ամյա Արշակ Շուխյանը ասում էր. «15 տարուց ավելի է` մեքենան առանց խոչընդոտի կանգնեցում եմ այստեղ: Անգամ դռներն ենք բաց թողնում: Մեր հարևանների մեջ էնպես է դրվածքը դրված, որ դռները բաց ենք նույնիսկ քնում: Ում մտքով կանցներ, որ մի քանի րոպեում մեքենաս կթալանեին, բայց նաև ուրախացանք, որ ոստիկանությունը 5 րոպեում բռնեց դրանց»: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:
Գ. Շամշյանի տեղեկություններով` ոստիկանությունը ունի կասկածներ, որ եռյակը հնարավոր է նմանատիպ գործողություններ կատարած լինի:
Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամն ու Գերմանիայի հավաքականը գլխավորող Յոահիմ Լյովն իմացել են Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների մասին, գրում է The New York Times-ը:
2 մարզիչներին դեպքերի մասին հայտնել են «Ստադ դը Ֆրանսում» տեղի ունեցած Ֆրանսիա — Գերմանիա (2:0) ընկերական հանդիպման ընդմիջման ժամանակ, սակայն նրանք որոշել են դա գաղտնի պահել ֆուտբոլիստներից:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին Ֆրանսիայի մայրաքաղաքում միաժամանակ կատարվել է ահաբեկչական վեց գործողություն, որոնից մեկը՝ «Ստադ դը Ֆրանսում» անցկացված Ֆրանսիա — Գերմանիա խաղի ժամանակ: Ստադիոնի մոտ տեղի է ունեցել երեք պայթյուն, որոնցից երկուսը կատարել են մահապարտ-ահաբեկիչները՝ սպանելով 3 երկրպագուների: Պաշտոնական տվյալներով, Փարիզում մահացել է առնվազն 129 մարդ, իսկ շատերը ծանր վիճակում գտնվում են հիվանդանոցում: Լրատվամիջոցները հայտնում են 150-ից ավելի զոհերի մասին: Փարիզի ոստիկանությունը տեղեկություններ ունի 8 ահաբեկչի մասին, որոնք մահացել են:
Գերմանիայի հավաքականը խաղից հետո գիշերել էր «Ստադ դը Ֆրանսում»:
Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հայտարարել է, որ Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո անհանգստացած է ֆուտբոլի Եվրոպայի 2016 թվականի առաջնության անցկացման համար:
“Մի շարք միջոցներ էին ձեռնարկվել՝ անվտանգությունն ապահովելու համար: Բայց, ինչպես տեսնում ենք, ահաբեկիչները կարող են հարված հասցնել ցանկացած պահի:
Արդեն որոշակի միջոցառումներ ենք նախատեսել Եվրոպայի առաջնության ժամանակ անվտանգությունն ապահովելու համար: Այժմ ավելի շատ ենք անհանգստացած մրցաշարի անցկացման համար”,-նշել է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Նոել Լե Գրաեն:
Ֆրանսիայում ահաբեկչություն իրականացրած 7 ահաբեկիչներից 2-ի ինքնությունը պարզվել է. հայտնում է ОРТ-ն:
Ֆրանսիական հեռուստաալիքների համաձայն՝ նրանցից մեկը սիրիացի է, մյուսը՝ ֆրանսիացի:
Աշխարհի շատ շենքեր և պատմական վայրեր, նոյեմբերի 14-ին ամբողջությամբ ներկվել են Ֆրանսիայի դրոշի գույներով` ի նշան ցավակցության` Փարիզում տեղի ունեցած ողբերգության: Այս մասին հաղորդել են Twitter-ի օգտատերերը:
Էյֆելյան աշտարակի լույսերը, որպես սգո նշան, անջատվել են:
2001-ին Մանհեթենում Համաշխարհային առևտրի կենտրոնի ահաբեկչություններից քանդված զույգ աշտարակների վայրը լուսավորել են Ֆրանսիայի դրոշի գույներով:
Մոնրեալի բնակիչները Փարիզի ահաբեկչությունների զոհերի հիշատակը հարգել են «Մարսելյեզ»-ով:Այս մասին փոխանցում է газета.ru-ն:
Փարիզի ոստիկանությունը տեղեկություններ ունի 8 ահաբեկչի մասին, որոնք մահացել են: Նրանցից 7-ն իրենց պայթեցրել են «շահիդի գոտիով», հայտնել է քննությանը մոտ կանգնած աղբյուրը:
Փարիզում արտակարգ դրություն է հայտարարվել:
Instagram-ում շարունակվում են հազարավոր գրառումներ կատարվել՝ իրենց աջակցությունը հայտնելով Փարիզի ահաբեկչություններից տուժածներին: Փարիզաբնակ օլիգարխ Նիկոլայ Սարկիսովի կինը՝ Յուլյան, ով բնակվում է Փարիզում, ահաբեկված է. «Ես հիմա ապրում եմ Փարիզում: Ես չեմ լսել, թե ինչ է տեղի ունեցել: Ես նստած եմ տանը: Իմ բնակարանում ամեն ինչ փակել եմ: Տեղի ունեցածի մասին լսել եմ նորություններից: Ես շատ եմ վախենում: Այդքան մարդու են սպանել: Քաղաքում հիմա լռություն է, բոլորը նստած են իրենց տներում»։
Ըստ նրա՝Փարիզի ահաբեկչության ժամանակ 3 երեխաների հետ գտնվել է տանը: SUPER-ին տված հարցազրուցում նա ասել է, որ վախենում է դուրս գալ տանից, քաղաքի փողոցները դատարկ են:
Հանրապետության տարածքում`
Նոյեմբերի 14-ի գիշերը, 18-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ:
Նոյեմբերի 14-ի ցերեկը, 15-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան‵ 2-5 մ/վրկ, 14-ին գիշերը առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում‵ 25-30 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 14-ին, 15-ի գիշերը աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով, 16-17-ին նույնքանով կբարձրանա:
Երևանում`
Նոյեմբերի 14-ի գիշերը, 18-ին հնարավոր է անձրև, քամու ուժգնացում‵ 18-23 մ/վրկ, 14-ի ցերեկը, 15-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանի նոյեմբերի 14-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 18.90C (1980 թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան -7.50C (1988 թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 4.90C
Գիտնականները նախազգուշացրել են, որ Գրենլանդիայի խոշորագույն սառույցներից մեկը, որը բավարար է համաշխարհային օվկիանոսի մակարդակը 50 սմ-ով բարձրացնելու համար, ավելի ու ավելի արագ է հալչում:
Հետազոտողների փոխանցմամբ, Zachariae Isstrom սառույցի մի մասը, որը Գրենլանդական սառցե վահանի մի մասն է, պոկվել է եւ հալչում է՝ օդի բարձր ջերմաստիճանի եւ տաք ծովային հոսանքների պատճառով:
Նոր սառցաբեկորները ճեղքվում են՝ ամեն տարի 5 մլրդ տոննա ջուր ավելացնելով Ատլանտյան օվկիանոսին:
BBC-ի ռուսական ծառայության հաղորդմամբ, Գրենլանդիայի մյուս շրջաններում նույնպես սառույցի լայնածավալ հալոցք է նկատվում: Եթե ամբողջ սառույցն այստեղ հալչի, համաշխարհային օվկիանոսի մակարդակը կբարձրանա 6 մետրով:
Փարիզում նոյեմբերի վերջին գագաթաժողով կկայանա, որում կքննարկվեն կլիմայի փոփոխությունը սահմանափակելու հարցերը:
Այսօր՝ նոյեմբերի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 07:30-ի սահմաններում ոստիկանության Սիսիանի բաժին ահազանգ է ստացվել, որ Լծեն գյուղի տներից մեկի հացատանը տղամարդու կախված դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր է մեկնել ոստիկանության Սիսիանի բաժնի օպերատիվ խումբը՝ Սիսիանի ոստիկանապետ Գուրգեն Բեգլարյանի գլխավորությամբ, ովքեր նշված տան հացատանը հայտնաբերել են Սիսիան քաղաքի բնակիչ, 50-ամյա Բենիկ Հարությունյանի դին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Բ. Հարութունյանը 2 օր առաջ էր այցելել Լծեն գյուղ, որտեղ հայրական տունն է և երկուշաբթի օրը ինչ-որ առողջական խնդիրների հետ կապված՝ պետք է հոր հետ տեղափոխվեր Երևան: Նա ամուսնացած էր, խնամքին ուներ 2 տղա և 1 աղջիկ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության քննիչ Արեն Գրիգորյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ:
shamshyan.com
NEWS.am-ի տեղեկություններով, ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ գլխավոր վարչությունը նոյեմբերի12-ին ձերբակալել է շատ շրջանակներում հայտնի հակեր «Աֆոյին»՝ Ավթանդիլ Ավետիսյանին:
Նա ձերբակալվել է կոմերցիոն գործունեություն ծավալող կայքերի խափանման, ապա վերականգնման համար գումար շորթելու կասկածանքով:
Ավթանդիլ Ավետիսյանի գործունեությունը քաղաքական ու լրատվական որոշ շրջանակներում հայտնի է դարձել վերջին քաղաքական թեժ պայքարից, երբ պարբերաբար խափանվում էին լրատվական կայքեր:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.