23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ռուսաստանը 50 մլն դոլար պարգև է խոստացել Եգիպտոսում կործանված A321 օդանավի ահաբեկչության կազմակերպիչների մասին որեւէ տեղեկություն տալու համար։ «Անվտանգության դաշնային ծառայությունը դիմում է ռուսական եւ միջազգային հանրությանը՝ ահաբեկիչների ինքնությունը պարզելու գործում աջակցություն ցուցաբերելու կոչով։ Հանցագործներին ձերբակալելուն նպաստող տեղեկության համար կվճարվի 50 մլն ԱՄՆ դոլար պարգեւ»,- Gazeta-ի փոխանցմամբ՝ հայտնել են ՌԴ ԱԴԾ հասարակական կապերի կենտրոնից։ «ԱԴԾ-ն եւ ՌԴ իրավապահ մարմինները միջոցներ են ձեռնարկում հանցագործությանը հետ կապ ունեցող մարդկանց գտնելու համար»,- ասված է ԱԴԾ տարածած հայտարարության մեջ:
Գտնվե՞լ է հայուհու դին
Փարիզի ահաբեկչությունից հետո 4 օր կորած համարվող 17-ամյա հայուհին՝ Լոլա Ուզունյանը, ըստ Արմենիա TV հեռուստաալիքը -ի, հայտնաբերվել է մահացած:
Բատակլան թատրոնում գտել են Լոլա Ուզունյանի մարմինը: Սակայն աղջկա ընտանիքը դեռևս չի հաստատել տեղեկությունը:
Հիշեցնենք, որ Նոյեմբերի 14–ի գիշերը Փարիզում և նրա արվարձաններից մեկում մի շարք ահաբեկչություններ և կրակոցներ էին գրանցվել։ Վերջին տվյալներով` զոհվել է 130 մարդ, ավելի քան 352–ը վիրավոր է, որոնցից 99–ը ծայրահեղ ծանր վիճակում են: Նրանց մեջ է եղել նաև Լոլան, որը հոր հետ գնացել էր «Բատակլան» համերգասրահում կազմակերպված Eagles of Death Metal խմբի համերգին:
«ՈՉ»-ի համատեղ շտաբը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է. «Ինչպես հայտնի է, արդեն մի քանի օր է, ինչ «Արմնյուզ» եւ «Ա1+» հեռուստաընկերություններով ուղիղ հեռարձակվում է «Այո եւ Ոչ» ռեալիթի-շոուն, որն, իբր, մտահղացված է հանրաքվեի քարոզարշավում «Այո»-ի եւ «Ոչ»-ի համատեղ հավասար քարոզչության համար։ Նոյեմբերի 14-ին, Ապարանում, իբր, իր պաշտոնական պարտականությունների բերումով, այդ հաղորդման մեջ է հայտնվում վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Հայտարարելով հանդերձ, թե ինքը քարոզչությամբ չի զբաղվում, նա մասնակցում է այս շոուին եւ նրա շրջանակներում բնակչությանը սոցիալական բազմաթիվ խնդիրների եւ քաղաքացիների խնդրանքների լուծման բազմաթիվ խոստումներ տալիս։ Սրանով վարչապետ Հովիկ Աբրահամյանը չարաշահել է վարչապետի իր պաշտոնական դիրքը՝ հավասարության սկզբունքը հոգուտ «ԱՅՈ»֊-ի քարոզարշավի խախտելու նպատակով։ «ՈՉ»-ի համատեղ շտաբը դատապարտում է իշխանության կողմից քարոզչության անհավասարության և օրինախատման այս փաստը։ Սա վկայում է մեկ բանի մասին. իշխանությունը բախվում է հասարակության իրական՝ բուռն մերժողական տրամադրություններին, չափազանց անհանգստացած է օր-օրի բյուրեղացող «ՈՉ»-ի մթնոլորտով եւ պատեպատ է խփվում այդ վիճակից ելք գտնելու համար»։
«ՈՉ»-ի համատեղ շտաբ
Ռուսաստանյան А321 օդանավի բեկորների վրա հայտնաբերվել են արտասահմանյան արտադրության պայթուցիկ նյութերի հետքեր, ինքնաթիռի վթարի պատճառը եղել է ահաբեկչությունը:
Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է ՌԴ Անվտանգության Դաշնային Ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը:
Նա հավելել է, որ ինքնաթիռում գործի է դրվել մինչև 1 կիլոգրամ տրոտիլային համարժեքով ինքնաշեն պայթուցիկ սարք։
Ռուսաաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այս առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ ռուսական ինքնաթիռը պայթեցրած ահաբեկիչներին կգտնեն մոլորակի ցանկացած կետում և կպատժեն: Նա հավելել, որ նրանք, ովքեր կփորձեն աջակցել հանցագործներին, պետք է իմանան, ով բոլոր հետևանքները կընկնեն նրանց ուսերին։
Ոստիկանությունը շարունակում է որոնել նոյեմբերի 13-ին փարիզյան ահաբեկչություններից հետո կորած 17-ամյա Լոլա Ուզունյանին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) նախագահ Մուրադ Փափազյանը:
«Լոլա Ուզունյանը «Բատակլան» թատրոնում էր ահաբեկչության ժամանակ: Դրանից հետո նա անհետացել է: Արդեն 3 օր է՝ նրան որոնում են: Որեւէ տեղեկատվություն այս պահին չկա»,- ասաց Մուրադ Փափազյանը:
Ֆրանսիայի Ռոն Ալպի շրջանային պատգամավոր Հիլդա Չոբոյանն էլ մեզ հետ զրույցում հայտնեց, որ Լոլան հոր հետ է եղել «Բատակլանում»:
«Գրոհի ժամանակ իրար կորցրել են, հայրը փրկված է, իսկ աղջկան դեռ որոնում են»,- ասաց Հիլդա Չոբոյանը:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հայտարարություն է տարածել՝ սպառնալով ահաբեկչություններ իրականացնել ԱՄՆ-ում եւ այլ երկրներում, տեղեկացնում է Reuters-ը:
«Մենք դիմում ենք այն երկրներին, որոնք մասնակցում են «խաչակրաց արշավանքին», որ Աստծո կամոք դուք կստանաք նույնը, ինչ Ֆրանսիան: Ինչպես հարվածեցինք Ֆրանսիայի սրտին, մենք երդվում ենք, որ կխոցենք նաեւ ԱՄՆ-ին՝ իրենց կենտրոն Վաշինգտոնում»,-հայտարարել են ջիհադիստները:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցավ ահաբեկչությունների շարք, ինչի հետեւանքով զոհվեցին շուրջ 130 մարդ, վիրավորվեցին 352-ը:
Արդեն հայտնի է, որ Փարիզի ահաբեկչությունների կազմակերպիչը «Իսլամական պետության» համակիր, 27-ամյա ծայրահեղական Աբդելհամիդ Աբաուդն է:
Ֆրանսիայի օդուժը Սիրիայի Ռաքքա քաղաքում հարվածներ է հասցրել «Իսլամական պետություն» խմբավորման դիրքերի ուղղությամբ։ Պաշտպանության նախարարը հայտարարել է, որ ֆրանսիական ռազմական օդանավերը նետել են 20 ռումբ:
Թուրքիայի Անթալիա նահանգում ընթացող Մեծ քսանյակի գագաթնաժողովին մասնակցող Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը բացատրել է՝ իր պետությունն արձագանքել է՝ ելնելով ինքնապաշտպանության անհրաժեշտությունից: «Ֆրանսիան չի կարող առանց արձագանքի թողնել «Իսլամական պետության» հարձակումները», — ասել է Լորան Ֆաբիուսը:
Սիրիայում մարդու իրավունքների դիտորդական խումբը հայտարարել է, որ ամբողջ գիշեր հարվածներ են եղել «Իսլամական պետության» հռչակած «խալիֆաթի» «մայրաքաղաք» Ռաքքայում տեղակայված զինապահեստների և զինյալների ուսումնավարժական ճամբարների վրա: Զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Ֆրանսիայի վարչապետ Մանյուել Վալսն այսօր հայտարարել է, որ ոստիկանությունը ստուգումներ է իրականացնում՝ երկրում իսլամիստական խմբավորման ահաբեկչությանն առնչվողներին հայտնաբերելու նպատակով:
«Մենք գիտենք, որ գործողությունները նախապատրաստված են եղել և այժմ էլ նախապատրաստվում են՝ ոչ միայն ընդդեմ Ֆրանսիայի, այլև եվրոպական այլ երկրների»,- հայտարարել է վարչապետը:
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնյովը հայտարարել է ծայրահեղական խմբավորման հետ առնչություն ունենալու կասկածանքով 23 անձի ձերբակալության, 31 միավոր զենքի առգրավման մասին: Ըստ նախարարի՝ անցած գիշեր իրավապահներն իրականացրել են ստուգումներ շուրջ 170 բնակավայրերում, France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 104 մարդ 48-ժամյա տնային կալանքի է ենթարկվել: Ներքին գործերի նախարարը զգուշացրել է․ — «Սա դեռ սկիզբն է, այս գործողությունները կշարունակվեն: Պետության պատասխանը կլինի ուժեղ, կլինի ամբողջական»:
Ֆրանսիական ոստիկանությունը հայտարարել է, որ միջոցառումներ են ձեռնարկվել՝ հայտնաբերելու և ձերբակալելու Բելգիայում ծնված 26-ամյա Սալահ Աբդեսլամ անուն-ազգանունով անձնավորությանը, որը կասկածվում է Փարիզի արյունալի հարձակումներին առնչություն ունենալու մեջ: Նրա եղբայրը եղել է մահապարտ ահաբեկիչներից մեկը, Սալահ Աբդեսլամը, ըստ BBC-ի, փարիզյան ահաբեկչությունից հետո հատել է սահմանը․ ոստիկանությունը մի պահ կանգնեցրել է նրան, հետո ազատ արձակել: Ֆրանսիական ոստիկանությունը տարածել է նրա լուսանկարը: Բելգիական լրատվամիջոցները հաղորդում են, որ ոստիկանությունը շրջապատել է այն տարածքները, որտեղ, հավանական է, պատսպարվում է Աբդեսլամը:
Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը բելգիացի պաշտոնակցի հետ հանդիպումից հետո Փարիզում հայտարարել է, որ ահաբեկիչների խումբը նախապատրաստվել է Բելգիայում՝ Ֆրանսիայից ստանալով աջակցություն:
Իրավապահ աղբյուրները նշել են, որ Սալահ Աբդեսլամը վարձակալել էր Volkswagen Polo մակնիշի ավտոմեքենա, որը հայտնաբերվել է հարձակման թիրախ դարձած «Բատակլան» համերգասրահից ոչ հեռու:
France 24-ի փոխանցմամբ` Փարիզի հարձակումներին մասնակցած 8 մահապարտ ահաբեկիչներից 5-ի ինքնությունը բացահայտվել է: Հիմնվելով իրավապահների բացահայտած տվյալների վրա՝ Ֆրանսիայի վարչապետը հայտարարել է, որ ահաբեկչական գործողությունները կազմակերպվել են Սիրիայում:
Ուրբաթ երեկոյան Ֆրանսիայի մայրաքաղաքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների հետևանքով զոհվածների թիվը, հիշեցնենք, հասել է 132-ի, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են:
Իրենց Anonymous կոչող հայտնի հաքերական խումբը հրապարակել է ուղերձ նոյեմբերի 13-ի Փարիզի ահակեբչությունից հետո։
Համացանցում հայտնվել է տեսանյութ 2.5 րոպե տևողությամբ, որտեղ անհայտ տղամարդը Anonymous-ի դիմակով կարդում է ուղերձը։
Փարիզի ահաբեկչության համար Anonymous-ի հաքերները, ինչպես և ֆրանսիական իշխանությունները, մեղավոր են համարում Իսլամանական պետությանը։
Anonymous-ը սպառնում է վրեժով և մասշտաբային կիբերհարձակումներով, ինչպես Charlie Hebdo-ի խմբագրության վրա հարձակման ժամանակ։
Մենք երբևէ իրականացված ամենամեծ գործողությունը կսկսենք ձեր դեմ: Սպասե՛ք մեծ կիբեռհարձակումների: Պատերազմը հայտարարված է: Պատրաստվե՛ք: Ֆրանսիացիներն ավելի ուժեղ են, քան դուք, և այս վայրագությունից հետո է՛լ ավելի ուժեղ կլինեն՝ ասված է տեսանյութում։
Ահաբեկչական գործողությունները կարող են կրկնվել մոտակա օրերին և ամիսներին, Ֆրնասիան դեռ երկար պետք է ապրի այդ սպառնալիքով: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը RTL ռադիոյի եթերում:
Վարչապետը նշել է, որ պետք է պատրաստ լինել դրանց։
«Ահաբեկիչները կարող են նորից հարվածել Ֆրանսիային։ Մենք պատերազմական իրավիճակում ենք գտնվում, իսկ դա նշանակում է, որ բացառված չեն նոր հարձակումները։ Մենք կանենք ամեն բան, որպեսզի վերջնականապես ոչնչացնենք ԻՊ-ը։ ԻՊ-ը չի հաղթի այս պատերազմը։ Փարիզի ահաբեկչությունների հետքը տանում է Սիրիա, դրանք պլանավորվել են հենց այդտեղ։ Հիմա Ֆրանսիան վախենում է, սակայն ֆրանսիացիները գիտակցում են կատարվածի ողջ իրականությունը և ընդունում են դա։ Մեր երկրում խնդիր կա՝ երիտասարդների արմատական հատվածը։ Մենք պետք է միավորվենք և միասնական լինենք չարիքի դեմ»,- RTL-ի հետ զրույցում ասել է Ֆրանսիայի վարչապետը։
Աշխարհահռչակ երգչուհի Մադոննան Փարիզում կատարված ահաբեկչական գործողությունների պատճառով Սթոքհոլմում ծրագրված իր համերգը չի հետաձգել: Սակայն համերգի ժամանակ շատ հուզիչ խոսքեր է ասել ահաբեկչությունների զոհերի մասին եւ չկարողանալով զսպել արցունքները՝ արտասվել է հենց բեմի վրա:
Երգչուհին խոստովանել է, որ Փարիզում կատարված ողբերգությունն իրեն հանգիստ չի տալիս ու ասել, որ կուզեր հարգել ահաբեկչության զոհերի հիշատակը: Նրա հուզիչ խոսքերի ժամանակ ամբողջ դահլիճը լուռ էր, իսկ երգչուհին ինքը մի քանի անգամ ընդհատել էր խոսքը՝ աչքերից արցունքները սրբելու համար:
«Երեկ Փարիզում կատարվել են ողբերգական սպանություններ, բազմաթիվ անգին կյանքեր նման անհեթեթ ձեւով ավարտվել են: Սրտիս մեջ տարբեր տեսակի ցավեր են փոթորկում, այդ թվում այն, որ ես հիմա այստեղ պարում եմ, երգում, իսկ մարդիկ արտասվում են իրենց մտերիմների անդառնալի կարուստի պատճառով»,- ասել է Մադոննան:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.