23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Մալիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվածների թվում նաև Ռուսաստանի քաղաքացիներ կան: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, հղում անելով Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքին:
«Զոհերի թվի և անունների մասին հավաստի տեղեկություններ ստանալուց հետո արտգործնախարարությունը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ»,-ըստ ՏԱՍՍ-ի, ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ իր երկիրն ամեն ինչ կանի Մալիում իսլամիստներից գերիներին ազատելու համար: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Նախագահը հայտնել է, որ Ֆրանսիայի անվտանգության ծառայությունները մասնակցում են Բամակոյում հատուկ գործողություններին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆրանսիան մասնակցում է գերիներին ազատ արձակելու գործընթացին:
Հիշեցնենք, որ այսօր Մալիի «Radisson Blu» հյուրանոցում զինված հարձակում է տեղի ունեցել, որի արդյունքում զոհվել է 10 և գերի վերցվել 170 մարդ, որոնցից 100-ն արդեն ազատության մեջ են:
Շիրակի մարզի Գուսանագյուղում երեկ՝ նոյեմբերի 19-ին, իր տանը կից ավտոտնակում կախված հայտնաբերվել է 31-ամյա Վոլոդյա Հովհաննիսյանը: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասել է Գուսանագյուղի գյուղապետ Վասակ Ղազարյանը: Նա նշել է, որ Վոլոդյան ՌԴ սահմանապահ զորքերի զինծառայող էր: Վերջերս էր ամուսնացել եւ 4 ամսից ծնվելու էր նրանց առաջնեկը: Ապրում էր կնոջ, մոր և եղբոր հետ, իսկ քույրն ամուսնացած է: Հարցին, թե ինչը կարող էր նման քայլի պատճառ դառնալ, գյուղապետը պատասխանել է, որ ըստ նախնական տեղեկությունների, հնարավոր է՝ կուտակված պարտքերը նման քայլի պատճառ լինեին:
Այսօր առավոտից համացանցը լցվել է նոր վիրուսով: Օգտատերերին նամակ է գնում, որ ինչ-որ մարդիկ իրեն ավելացրել են մի խմբում՝ խմբակային զրույց վարելու համար:
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը խորհուրդ է տալիս առանց վախենալու «մտնել չաթի մեջ» ու դուրս գալու հրաման տալ:
«Պարզապես մի կտացրեք եկած նամակին, մնացածը ոչինչ։ Իսկ ով վարակվել ա․ փորձեք Գուգլ Խրոմը մի հատ ջնջել ու նորից դնել։ Կոմպն էլ անտիվիրուսով սկան անել։ Պետք ա որ օգնի»,- ֆեյսբուքյան իր էջում կատարված գրառմամբ խորհուրդ է տալիս Սամվել Մարտիրոսյանը:
Ֆրանսիացի արտիստները բոլոր քաղաքացիներին կոչ են արել աղմկել այն վայրերում, որտեղ անցյալ ուրբաթ ահաբեկչություններ էին տեղի ունեցել։
Շատ արտիստներ, որոնց թվում է նաև հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրը, կոչ են արել երաժիշտներին, դերասաններին, նկարիչներին և Փարիզի բոլոր բնակիչներին այդ ձևով ցույց տալ ահաբեկիչներին իրենց ուժը: Այս մասին հայտնում է France Info-ն։
Դեռևս անհայտ են առաջիկա ֆլեշ մոբի մանրամասները, սակայն հայտնի է, որ ավելի քան 100 արտիստ է հավաքվելու «Բատակլան» թատրոնի շենքի և այն սրճարանի մոտ, որտեղ ահաբեկիչները կրակել էին մարդկանց վրա։
Երեւանի «Աստորիա» հյուրանոցը, որտեղ նոյեմբերի 11-ին մահացած էր հայտնաբերվել թատերագետ Լեւոն Մութաֆյանը, մի քանի օր փակ լինելուց հետո կրկին վերադարձել է աշխատանքի բնականոն հուն։
Հյուրանոցի աշխատակիցը, որը խնդրեց անունը չհրապարակել, NEWS.am–ին ասել է, որ թեեւ կատարվածն իրենց ցնցել է, սակայն հասկանում են, որ նման բան կարող էր պատահել ցանկացած վայրում։
Աշխատակիցը, որը դեպքի օրը հյուրանոցում է եղել, պատմեց մանրամասներ կատարվածից։
«Սենյակը վարձեց, գնաց, մի 20 րոպե էր անցել, բարձր թրխկոց լսեցինք, բարձրացանք, տեսանք լոգասենյակում գետնին ընկած էր: Արագ «Շտապօգնություն» կանչեցինք, եկան, ասացին, որ մահացել է»։
Հյուրանոցի աշխատակիցները պնդում են, որ Լեւոն Մութաֆյանին առաջին անգամ են տեսել իրենց մոտ, եւ որ նա մենակ է եղել։
Մանրամասներն՝ այստեղ
Նոյեմբերի 20-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին` հարավ-արևմտյան` 2-7 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով:
Երևանում`
Նոյեմբերի 20-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանի նոյեմբերի 20-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
Օդի առավելագույն ջերմաստիճան` 19.80C (1995 թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան` -8.50C (1973 թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան` 5.60C
Իլհամ Ալիևին և նրա ընտանիքին փառաբանող haqqin.az կայքը հերթական անգամ ապացուցեց, որ նույնիսկ ապատեղեկատվություն տարածելու համար խելք ու շնորհք է պետք: Բայց, քանի որ կոյունլուն, այսինք ոչխարը, նույնիսկ կոստյում հագած մնում է ոչխար, ապա ձեռնարկած գործն էլ այսպիսի անփառունակ վախճան էր ունենալու՝ սկսելուց ընդամենը մի քանի րոպե անց: Իսկ այդ «գործն» այն էր, որ Ի.Ալիևի Բաքու հետ վերադառնալուն պես, վերջինիս կողմից վերահսկվող ԶԼՄ-ները ավելի մեծ թափով սկսեցին հարձակումները «անշնորհակալ ու դավաճան» Վրաստանի վրա, որի ղեկավարությունը նախկին վարչապետ Բ.Իվանիշվիլիի և փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կ.Կալաձեի գլխավորությամբ բանակցում են «օկուպանտ» ՌԴ-ի «Գազպրոմ» ընկերության հետ՝ փորձելով դիվերսիֆիկացնել Վրաստանի գազի շուկայում տիրող մենաշնորհային վիճակը և դուրս բերել հանրապետությունը թուրք-ազերիական տանդեմի տոտալ վերահսկողությունից: Սակայն պաշտոնական Թբիլիսիի այս քաղաքականությունը սվիններով ընդունվեց Բաքվի կողմից։ Ի.Ալիևի համար անձնական վիրավորանք էր Կ.Կալաձեի այն հայտարարությունը, որ Ադրբեջանն ինքն իրեն չի կարող գազով ապահովել և այն գնում է «Գազպրոմ»-ից: «Իսկ ինչու՞ մենք չեն կարող գազ գնել նույն ռուսաստանյան ընկերությունից», -հարցնում էր իրեն քննադատողներին Վրաստանի փոխվարչապետը: Այս հարցի շուրջ նույնիսկ արտահատվել է Վրաստանում ԱՄՆ դեսպանը, ով ևս կոչ է արել պաշտոնական Թբիլիսիին «ավելի լավ մտածել»`այդպիսով պաշտպանելով Բաքվին այս «գազային պատերազմում»: Սակայն ազերիական haqqin.az կայքը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Ի.Ալիևին գոհացնելու համար ընդունակ է ամեն տեսակ ապուշության:
Ըստ սույն կայքի Վրաստանի նախկին վարչապետ Բ.Իվանիշվիլիի թբիլիսյան նստավայրի դիմաց տեղի է ունեցել ցույց, որի ժամանակ ցուցարարները բողոքել են Վրաստանի և ռուսական «Գազպրոմի» միջև ընթացող բանակցություններից (նյութն` այստեղ): Ընթերցելուց այնպիսի տպավորություն ես ստանում, որ այդ ցույցը տեղի է ունեցել երեկ: Կայքն այս տեղեկությունը հաղորդելուց հղում է կատարել վրացական «Грузия онлайн»-ին: Սակայն, երբ փորձ կատարեցի ստուգել այս տեղեկությունը, պարզվեց որ ըստ «Грузия онлайн»-ի այս ցույցը տեղի է ունեցել ոչ թե նոյեմբերի 18-ին, ինչպես դա փորձում է ներկայացնել ազերիական կայքը, այլ սույն թվականի հոկտեմբերի 10-ին (նյութն` այստեղ): Այսպիսի հիմար մեթոդներով ազերիները պայքարում են ոչ միայն ՌԴ-ի և «Գազպրոմի», այլև Երևանի, Արցախի և շատերի դեմ:
Հ.Գ. Կոպիտ սխալների բացահայտումից հետո այս կայքը գերադասում է «սխալ» տեղեկությունն անձայն և առանց ավելորդությունների հեռացնել: Տեսնե՞ս հիմա էլ է այն անաղմուկ հեռացվելու:
Գագիկ Համբարյան՝ ֆեյսբուք
Երեկվանից SHAMSHYAN.com-ը բազմաթիվ ահազանգեր է ստանում քաղաքացիներից, ովքեր արդարացիորեն բարձրաձայնում են, որ 10 օրից ավելի է, գտնվում են Վերին Լարսի անցակետում և ճանապարհների մերկասառույցի պատճառով հարյուրավոր բեռնատարների հերթ է գոյացել: Ահազանգողներն ասում են, որ իրենց ապրանքը փչանում է և այդ մասին ահազանգել են նաև պատկան մարմիններին, սակայն «սայլը տեղից չի շարժվում»: «Չգիտենք՝ էլ ում դիմենք: Մեծ թվով մեծահասակներ և անչափահասներ կան, սակայն պատկան մարմինների կողմից արհամարհանքի ենք արժանացել: Ո՞վ պետք է այդ խնդիրները լուծի, չգիտենք»,-ասացին նրանք: SHAMSHYAN.com-ը պատրաստ է խնդրի վերաբերյալ ներկայացնել պատկան մարմինների պարզաբանումը:
Հայաստանում կենսաթոշակները նախորդ երկու տարիներին աճել են, եւ 2016-ին այլեւս չեն բարձրանա: Այս մասին, երեկ՝ նոյեմբերի 18-ին, ԱԺ-ում 2016 թվականի պետբյուջեի քննարկումների ժամանակ նշել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Նա հիշեցրել է, որ վերջին երկու տարում միջին կենսաթոշակն աճել է 15 տոկոսով: Այդրունքում բյուջեի ծանրաբեռնվածությունն ավելացել է 60 մլրդ դրամով:
Ընդհանուր առմամբ, կենսաթոշակային ապահովության համար նախատեսվում է տրամադրել 250 մլրդ դրամ կամ բյուջեի ընդհանուր սոցիալական ծախսերի 68,5 տոկոսը՝ 490 հազար թոշակառուի հաշվարկով:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.