23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Սիրիայի քրդական զինված միավորումները (YPG) ռուսական օդուժի աջակցությամբ առաջանում են Եփրատի արեւմտյան ափով։ Այս մասին գրել է թուրքական Anadolu գործակալությունը։
Այս գործողությունները խիստ կատաղեցրել են Անկարային, որը հայտարարել էր, թե թույլ չի տա քրդերին Թուրքիայի հետ սահմանով Սիրիայում քրդերի միջեւ միջանցք կառուցել։
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել է, թե իրենք թույլ չեն տա քրդերին անցնել Եփրատի արեւմտյան ափը։ Դավութօղլուն եւս սպառնացել էր քրդերին՝ ասելով, թե երկու անգամ հարվածել են Սիրիայի քրդերին ու եթե կրկին փորձեն անցնել Եփրատի արեւմտյան ափ, կրկին կհարվածեն։
Ռուսաստանի և Թուրքիայի միջև կոնֆլիկտը, որը ծագել էր թուրք-սիրիական սահմանին Թուրքիայի կողմից ռուսական Սու-24-ը խոցելուց հետո, հինգշաբթի ավելի զարգացավ․ գրում է Коммерсантъ-ը։
Թերթն անդրադառնում է այս օրերին և երեկ ՌԴ-ի ու Թուրքիայի կողմից արված խիստ հայտարարություններին, երկկողմ մեղադրանքներին, ՌԴ-ի կողմից հնարավոր տնտեսական պատժամիջոցների սահմանմանը և, թերևս, ամենակարևորին՝ ՌԴ Պետդումայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու առաջարկին։
Թերթը նշում է, որ Թուրքիան այդ քայլն անպատասխան չի թողնի և կփորձի հարվածել ՌԴ-ին ԼՂ հարցի միջոցով։ «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ Անկարան մտադիր չէ ներողություն խնդրել Մոսկվայից և քննադատեց ՌԴ իշխանություններին տնտեսական պատժամիջոցներ սահմանելու մտադրության համար։ Միևնույն ժամանակ՝ թուրքական ղեկավարությունը հասկացրեց, որ անպատասխան չեն թողնի ո’չ այս քայլը, ո’չ էլ Մոսկվայում հնչող՝ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու կոչերը։
Նախաամուսնական սեքս ունենալու պատճառով Գերմանիայում բնակվող մուսուլմանական ընտանիքի ադաթավոր 52-ամյա հայրը սպանել է իր 19-ամյա դստերը։
Դատախազը աղջկա դաժան սպանության համար պահանջում է ծնողներին ցմահ ազատազրկման դատապարտել՝ 15 տարով զրկելով համաներման իրավունքից։
Դատախազի խոսքով՝ ծնողները դատարանում ավելի շատ մտահոգված են իրենց պատվի համար։ Դատախազի խոսքից պարզ է դառնում, որ հայրն աղջկան սպանել է այս տարվա հունվարին՝ քնած ժամանակ խեղդամահ անելով նրան։ Սպանությունը կատարվել է մոր լուռ համաձայնությամբ։ Դրանից հետո նրանք աղջկա մարմինը դրել են աղբի տոպրակի մեջ եւ դուրս նետել։
Պաշտպանող կողմը պնդում է, որ գործը քննելիս պետք է հաշվի առնել ընտանիքի մուսուլմանական ծագումը։ Պակիստանից ժամանած ընտանիքը խիստ պահպանողական հայացքներ ունի նման հարցերում, քանի որ իսլամը նախաամուսնական սեքսը մեծ մեղք է համարում։
Շրջանային դատարանը գործով վճիռ կկայացնի եկող հինգշաբթի։
Այս տարի սպասվում է տեղումնառատ, բայց տաք ձմեռ. լրագրողներին հայտնեց ՀՀ ՏԿԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Ըստ նրա` հունվար-փետրվար ամիսներին օդի ջերմաստիճանը կլինի նորմայից մի փոքր բարձր, իսկ տեղումների քանակը` նորմայից ավելի: «Դեկտեմբեր ամսի առաջին կեսին Երևանում ցերեկվա ժամերին սպասվում է +8 +10 աստիճան տաքություն, իսկ երկրորդ կեսին` -12 -15 աստիճան ցուրտ»,- ասաց Սուրենյանը:
Նա նշեց նաև, որ, տաք ձմեռ ասելով, ամենևին էլ նկատի չունի, որ լինելու է գարնանային եղանակ, և հորդորում է գյուղատնտեսներին` այգաթաղ անել:
Ի դեպ, այս տարի, ըստ Սուրենյանի, 4 ռեկորդ ենք ունեցել` տաք ձմեռ և ամառ, խոնավ հոկտեմբեր և նոյեմբերի 12-ին Վանաձորում արձանագրված քամու պոռթկումը:
Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտենի կայարաններում ոստիկանությունն ուժեղացված հսկողություն է իրականացնում:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ մետրոյի կայարաններում ոստիկանները խուզարկում են մարդկանց, ստուգում պայուսակները:
Ոստիկանությունն այս օրերին ուժեղացված հսկողություն է իրականացնում մարզերում եւ մայրաքաղաքում: Պատճառը Նորք Մարաշում նոյեմբերի 25-ին հայտնաբերված զինված հանցախումբն է:
Այսօր , Արմենպրեսի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին լրագրողների հետ զրույցում ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանը հայտարարեց, որ Նորքում գտնվող բնակարանը, որտեղ 2 օր առաջ վնասազերծվել էր զինված խումբը, ուներ հստակ ծրագրավորված նպատակներ, ինչպես նաեւ գծված է եղել այդ նպատակների իրագործման ճանապարհը:
Ըստ նրա՝ հանցագործությունները միտված են եղել քաղաքացիների, պետական քաղաքական գործիչների, իշխանության առանձին ճյուղերի դեմ:
ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալի փոխանցմամբ խումբը տասնյակ միլիոն դոլարների ֆինանսավորում է ստացել. «Խմբի յուրաքանչյուր անդամ ունեցել է իր դերը, նշանակությունը, ու ֆինանսավորվել է տասնյակ հազարավոր դոլարներով: Իրենք ունեցել են գաղտնի համարներ, որոնցով խոսել են իրեն հետ ու պայմանավորվել իրար հետ: ԱԱԾ-ի անձնուրաց աշխատանքի շնորհիվ, դա հայտնվել է ԱԱԾ-ի տեսադաշտում, որը վերահսկել է, և խումբը վնասազերծվել է: Մեր աշխատակիցները գիտեին, որ տունը վերածվել է զինանոցի»։
«Զավեշտալի է առանձին աշխատակիցների մեկնաբանությունները, թե իբր տեղի է ունեցել բեմականացում կամ քաղաքական ինչ-որ պրոցեսների հետ կապ ունի»,- վրդովված ասաց Համբարձումյանը։
Լրագրողների հարցերին ի պատասխան ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալը շեշտեց, թե թիրախների հետ կապված չի ցանկանում մանրամասնել, թե ում նկատմամբ ինչպես է պլանավորվել իրականացնել:
Ինչ վերաբերում է հարցին, թե ովքեր են ֆինասավորել խմբին՝ Համբարձումյանը նշեց, որ իրենք պարզում են այդ հանգամանքը:
Մամուլի հրապարակումները, թե «Իսլամական պետություն» խմբավորման կողմից աջակցություն է եղել վնասազերծված խմբին՝ Համբարձումյանը նշեց, որ այդ վարկածը քննության է առնվելու. «Մենք համապատասխան հարցումներ կկատարենք, աշխատանք կկատարենք՝ պարզելու, թե դրսում ինչ գործունեություն է իրականացվել եւ այդ ուժերը կապ ունե՞ն, թե ոչ»,- նշեց Համբարձումյանը:
Հարցին, թե ինչու դեպքից հետո տունը չի կապարակնքվել, ինչու է կողմնակի անձանց թույլ տրվել մուտք գործել տարածք՝ Համբարձումյանն ասաց, որ տարածքը կապարակնքվում է այն դեպքում, երբ իրավապահները կարծում են, որ դեռ այնտեղ աշխատանք կա անելու:
Խոսելով այն մասին, թե ֆինանսավորումը արդյոք Հայաստանի՞ց է եղել, թե՞ դրսից, Մ. Համաբարձումյանը հայտնեց, որ գումարները տրվել են ՀՀ-ի տարածքում, բայց այդ գումարի ստացման աղբյուրը դեռևս բացահայտված չէ:
Համբարձումյանը, խոսելով խմբի վտանգավորության մասին՝ ասաց, որ նույնիսկ կարող է զուգահեռ անցկացնել Նաիրի Հունանյանի եւ նրա հացավոր խմբի կողմից իրականացվածի հետ: «Եթե նրանք զինված էին մի քանի ինքնաձիգերով, ապա դուք պատկերացնում եք՝ ինչ կարող էր տեղի ունենալ այս դեպքում»,- ասաց նա:
Փարիզում պլանավորվում է կազմակերպել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողաբի ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, գրում են թուրքական լրատվամիջոցները:
Երկրորդ հանդիպումը տեղի կունենա կլիմայի փոփոխության գագաթաժողովի շրջանակում, որը կանցկացվի Փարիզում:
Տեղեկության համաձայն՝ երկու երկրների նախագահները կհանդիպեն, սակայն ոչ «դեմ առ դեմ» ձևաչափով:
Նշենք, որ Կլիմայի փոփոխության գագաթաժողովում, որը կկայանա նոյեմբերի 30-ին, սպասվում է 147 երկրի պետությունների ու կառավարությունների ղեկավարների մասնակցություն:
Հանրապետության տարածքում`
Նոյեմբերի 27-28-ին, 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 29-ի օրվա երկրորդ կեսին, 30-ի գիշերը, դեկտեմբերի 1-ի ցերեկը սպասվում են տեղումներ:
Քամին՝ հարավ-արևմտյան` 2-7 մ/վրկ, 27-29-ին առանձին վայրերում հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 29-ի գիշերը և 30-ի ցերեկը կբարձրանա 2-3, 29-ի և դեկտեմբերի 1-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով:
Երևանում`
Նոյեմբերի 27-28-ին, 30-ի ցերեկը և դեկտեմբերի 1-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 29-ի օրվա երկրորդ կեսին, 30-ի գիշերը, դեկտեմբերի 1-ի ցերեկը սպասվում է անձրև, 27-29-ին հնարավոր է քամու ուժգնացում՝ 16-18 մ/վրկ:
Երևանի նոյեմբերի 27-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 17.90C (1968 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -12.60C (1973 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 3.50C
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Վարդուհի Վարդերեսյանի հուղարկավորության արարողության կազմակերպման ընթացքում՝ նոյեմբերի 27-ին, ժամը 13-ից մինչև 14:30-ը, կդադարեցվի երթևեկությունը Երևանի Գր. Լուսավորիչ փողոցի՝ Գր. Լուսավորիչ-Իտալիայի փողոցների խաչմերուկից մինչև Գր. Լուսավորիչ-Ագաթանգեղոսի փողոցներ-Արշակունյաց պողոտայի խաչմերուկն ընկած հատվածում: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել շրջանցիկ փողոցներով:
ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն
Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Սիրիայում գործող ռուսական ավիախմբի ինքնաթիռներն այդ երկրի տարածքում կործանել են Թուրքիայից մուտք գործած բեռնատարները, որոնք թուրքական կողմի պնդմամբ՝ հումանիտար օգնություն են հասցրել Սիրիա։ Դրա մասին հայտարարել է Թուրքիայում գործող Մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակը։
Վերջինիս հաղորդմամբ՝ թուրքական բեռնատարներն ավիահարձակման են ենթարկվել Քիլիսի նահանգից Սիրիայի տարածք մուտք գործելուց հետո։ Հարձակման հետևանքով զոհվել է 7 և վիրավորվել է 10 մարդ։ Բացի այդ, այրվել է 20 մեծածավալ բեռնատար։ Պատճառվել է նյութական խոշոր վնաս։ Ավիահարվածները հասցվել են Հալեպից հյուսիս գտնվող Ազեզի շրջանում։
https://www.youtube.com/watch?v=23IxJYKVoQ0
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.