23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանն այսօր ընդունել է Շվեդիայի հարկադիր կատարման մարմնի պատվիրակությանը՝ հարկադիր կատարման գծով տնօրեն և գործառնությունների գծով ղեկավար Սվեն Կիհլգրենի գլխավորությամբ։
Ողջունելով հյուրերին՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու և Հայաստան ժամանելու համար, ապա կարևորել Շվեդիայի հարկադիր կատարման մարմնի հետ համագործակցության խորացումն ու ընդլայնումը: Միհրան Պողոսյանը, մասնավորապես, նշել է. «Մենք հետաքրքրված ենք Շվեդիայի հարկադիր կատարման մարմնի փորձով: Որպես պետական կառավարման մարմին՝ ՀՀ Հարկադիր կատարման ծառայությունը կարողացել է բազմաթիվ մարտահրավերների դիմագրավել, մասնավորապես՝ կատարողական վարույթների մեծ հոսքին։ Դա կարողացել ենք կազմակերպել տեղեկատվական տեխնոլոգիաների շնորհիվ՝ առանց աշխատակիցների թիվն ավելացնելու։ Մեզ համար արդիական է ՏՏ ոլորտի զարգացումը, և մեր ամենօրյա աշխատանքում մենք հետևողական ենք Ծառայությունում ոլորտի զարգացմանն ու մարտահրավերների դիմագրավմանը»։
Շվեդ գործընկերների հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում է ինչպես ՀՀ Հարկադիր կատարման ծառայության պրակտիկ գործունեությունը, այնպես էլ՝ դրա համար հիմք հանդիսացող օրենսդրական կարգավորումները։ «Անշուշտ, արժևորում ենք մեր կուտակած փորձը, սակայն շատ կարևոր և օգտակար է ուսումնասիրել և ձեռք բերել այլ երկրների փորձը ևս», — իր խոսքում նշել է Սվեն Կիհլգրենը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք թեմաներ, մասնավորապես՝ կատարողական վարույթի ընթացքում կիրառվող հարկադրանքի միջոցների տեսակները և կիրառման առանձնահատկությունները, ՏՏ ոլորտների ներգրավվածության աստիճանը հարկադիր կատարման գործընթացում, պարտապանի գույքի հայտնաբերման և իրացման մեխանիզմները։
Զրույցի ընթացքում երկուստեք ընդգծվել է ՀՀ հարկադիր կատարման ծառայության և Շվեդիայի հարկադիր կատարման մարմնի միջև համագործակցության պայմանագրի ստորագրման անհրաժեշտությունը, որով կողմերի միջև համագործակցության նոր հիմքեր կստեղծվեն և կպլանավորվեն կատարվելիք աշխատանքները: Այս նպատակով առաջիկայում կստեղծվի համատեղ աշխատանքային խումբ։
Դեկտեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպում ունեցավ Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի հետ: ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորեց դեսպանին ՀՀ-ում Իրանի դիվանագիտական առաքելության ղեկավարությունն ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթեց հայ-իրանական հարաբերությունների զարգացման գործում: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին հայ-իրանական բազմաբովանդակ համագործակցությանը վերաբերող, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին ու հակամարտությունների կարգավորմանն առնչվող հարցեր:
Մամուլում տարածված տեղեկության համաձայն, շաբաթ օրը Գյումրիում է եղել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը՝ Թոխմախի Մհերը: Ըստ աղբյուրի, նա Գյումրիի «Արլեկինո» սրճարան-ռեստորանում հանդիպել է քրեական հեղինակությունների, ինչպես նաև մի շարք պաշտոնյաների հետ, խոսակցության հիմնական թեման եղել է «Այո»-ի օգտին ձայներ ապահովելը: Գյումրին փաստորեն մնացել է առանց սեփական վստահելի «հեղինակությունների»:
Օրերս Գյումիում, մարզպետարանի բարձրաստիճան պաշտոնյայի հետ զրույցում, հարցին, թե՝ Վարդան Ղուկասյանը կա՞ արենայում, և նա իր ազդեցությամբ խանգարո՞ւմ է, թե՞ օգնում Այո- ականներին, զրուցակիցս նախ դեմքը թթվեցրեց, ապա ասաց.«ինքը մեզ հետաքրքրիր չէ»:
Սակայն մեր ունեցած տեղեկություններով՝ նախկին քաղաքապետը ձեռքերը ծալած նստած չէ, հավատարիմների միջոցով նա իր հեղինակավոր Ոչ-ն է ասում:
Ռ.Ա.
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում` պարզելու ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ժամկետային զինծառայող, շարքային Գևորգ Խաչատրյանի մահվան հանգամանքները։
Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
2015թ. նոյեմբերի 28-ին՝ ժամը 23:35-ին, ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 9-րդ կայազորային քննչական բաժին հեռախոսագրով հաղորդում է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 22:50-ի սահմաններում, սահմանապահ ուղեկալի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գևորգ Խաչատրյանը, լինելով պետական սահմանի պահպանության սահմանապահ վերակարգի կազմի մեջ, ստացել է հրազենային վնասվածք և տեղափոխվել զորամասի բուժկետ։ Պարզվել է, որ Գ. Խաչատրյանն ստացել է գլխի գագաթային շրջանի հրազենային վերք, և բուժկետում գրանցվել է նրա բիոլոգիական մահը:
Ահազանգն ստանալուց անմիջապես հետո դեպքի վայր է մեկնել քննչական օպերատիվ խումբը՝ ԶՔԳՎ 9-րդ կայազորային քննչական բաժնի պետի տեղակալի գլխավորությամբ։ Նախնական տվյալներով՝ զինծառայողը հրազենային վնասվածքն ստացել է իրեն ամրակցված ԱԿ-74 147 9229 համարի ինքնաձիգով։ Դիակի արտաքին զննությամբ հայտնաբերվել է հրազենային վնասվածք, ինչպես նաև՝ քերծվածքներ սրունքների վրա։
Պարզվել է նաև, որ նախքան կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքն ստանալը զինծառայողը հեռախոսազրույց է ունեցել։
Մշակվել են աշխատանքային մի շարք վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական միջոցառումներ, նշանակվել փորձաքննություններ։
Դեպքի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություն քննության այս փուլում հրապարակման ենթակա չէ։ Քննության արդյունքներով կայացվող դատավարական որոշումների մասին Քննչական կոմիտեն կտեղեկացնի լրացուցիչ։
Թուրքիայի կողմից ռուսական ռմբակոծիչը խոցելուց 5 օր անց Ռուսաստանի կողմից տնտեսական պատժամիջոցների մասին հայտնի լինելուց հետո Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, թե Թուրքիան չի պատրաստվում ներողություն խնդրել։
Թուրքական Diken կայքի փոխանցմամբ՝ Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպումից հետո Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, թե Թուրքիան պատրաստ է Ռուսաստանի հետ համատեղ պայքարել ահաբեկչության դեմ։
Լրագրողների այն հարցին, թե Թուրքիան մտածո՞ւմ է ներողություն խնդրելու մասին, Դավութօղլուն պատասխանել է. «Մեր օդային տարածքը պաշտպանելը պարտականություն է։ Ոչ մի երկրի ղեկավար պարտականությունը կատարելու համար ներողություն չի կարող խնդրել։ Ոչ մի երկիր թող մեզնից ներողություն չսպասի»,-ասել է Դավութօղլուն։
Ինչպես հայտնի է, ընթացիկ տարվա մարտի 22-ին ղարաբաղաադրբեջանական շփման գիծը հատած և նոյեմբերի 18-ին ադրբեջանական գերությունից վերադարձված ռազմագերի Անդրանիկ Գրիգորյանի մոտ սոմատիկ հիվանդություններ չեն հայտնաբերվել: Իսկ հոգեկան խնդիրների հետ կապված ազգականները մտահոգություններ ունեն:
ArmLur.am-ին հայրենադարձված ռազմագերու քրոջ ամուսինը՝ Արմեն Հարությունյանը, հայտնեց, որ նրան հարազատներից ոչ ոք դեռևս չի տեսակցել. Անդրանիկի հետ քննչական գործողություններ են իրականացվում, նա կալանավորված է. «Քննիչը մեզ ասել էր, որ կարող ենք արդեն գնալ՝ նրան տեսակցելու, սակայն քրեակատարողական հիմնարկում բացատրեցին, որ Շուշի մտնելուց հետո 10 օր պետք է անցնի, որ կարողանանք տեսակցել: Իսկ Շուշի 7 օր առաջ է տեղափոխվել: Կարանտինի մեջ է հիմա»:
Հայրենադարձված ռազմագերու փոխանցմամբ՝ իրենց հայտնի է դարձել, որ Անդրանիկի մոտ հոգեկան ինչ-որ շեղումներ են նկատվում. «Ասում են՝ անհասկանալի շարժումներ է անում: Խառը-խառը բաներ է անում. գլուխը լավ չի: Ադրբեջանում ձեռք բերված այլ հիվանդություններ չեն հայտնաբերվել: Դատաբժշկական փորձաքննություն պետք է արվի, որպեսզի հասկանան ինչպես վարվել Անդրանիկի հետ»,- ասաց Արմեն Հարությունյանը՝ հավելելով, որ ըստ այդմ՝ եթե Անդրանիկ Գրիգորյանի մոտ առողջական խնդիրներ լինեն, քրգործը կկարճվի, հակառակ դեպքում՝ նրան ազատազրկում է սպասվում՝ մարտական հենակետը ինքնակամ լքելու մեղադրանքով:
Արմեն Հարությունյանը հայտնեց նաև, որ դեկտեմբերի 3-ին կամ 4-ին, հավանաբար, արդեն հնարավորություն կունենան այցելելու Անդրանիկին:
Ավելին՝ այստեղ
Այսօր՝ նոյեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:30-ի սահմաններում Բագրատունյաց 32 շենքի դիմաց Honda մակնիշի 34 VQ 611 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, 49-ամյա Վարդան Թորոսյանը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, 34-ամյա Վահան Ղազարյանին պատկանող BMW մակնիշի 14 AA 500 համարանիշի ավտոմեքենային, այնուհետև՝ 28-ամյա Թաթուլ Ավագյանին պատկանող Վազ 2107 մակնիշի 34 MՍ 779 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապ օգնության աշխատակիցները, ովքեր քաղաքացիների օգնությամբ դուրս են բերել վիրավորներին ավտոմեքենայից ու տեղափոխել հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի աշխատակիցները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արմեն Ճանճապանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ բախման արդունքում «07»-ը հայտնվել է հետիոտնի համար նախատեսված տրանսպորտային կանգառում: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար այդ պահին կանգառում քաղաքացիներ չեն եղել:
Թուրքիայի զինված ուժերը մոտավորապես 1000 միավոր ռազմական տեխնիկա են տեղաբաշխում Սիրիայի հետ սահմանին: Այս տեղեկությունը հաղորդել է Military-informant.com կայքը: Նշված է, որ տեղաբաշխվող տեխնիկայի մեջ ներառված են թուրքական արտադրության գերժամանակակից «Leopard 2A4» տանկեր, ինժեներական մեքենաներ եւ տանկերի համար նախատեսված կամուրջներ: Այս պահին թուրքական բանակի մոտավորապես 25%-ը դիրքավորված է Սիրիայի սահմանին: Մի շարք ռուսական ԶԼՄ-ներ, հղում կատարելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը, հաղորդում են, որ ՌԴ-ն էլ, իր հերթին, հայ-թուրքական սահմանին է 1000 միավոր ռազմական տեխնիկա տեղաբաշխում: Rusdialog.ru կայքի տեղեկություններով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կիրակի առավոտյան հրամայել է 58-րդ բանակին անմիջապես լավագույն ուժերը տեղաբաշխել հայ-թուրքական սահմանին:
Հանրապետության տարածքում`
Եղանակային կտրուկ փոփոխություն կլինի. կլինի ջերմաստիճանի նվազում 5-10 աստիճանով: Դեկտեմբերի 3-ին և 4-ի առավոտյան սպասվում են ձյան տեսքով տեղումներ, հանրապետության տարածքը կհայտնվի ցիկլոնի ազդեցության տակ։
Դեկտեմբերի 1-2-ը հանրապետության ամբողջ տարածքում, առանձին մարզերում կդիտվի տեղումներ անձրևի տեսքով, իսկ բարձրադիր գոտիներում՝ ձյան տեսքով:
Երևանում`
Նոյեմբերի 30-ի գիշերը, դեկտեմբերի 1-ին` երեկոյան ժամերին, 2-3-ին սպասվում է անձրև:
Նոյեմբերի 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Դեկտեմբերի 2-3-ին հնարավոր է քամու ուժգնացում՝ 16-18մ/վրկ:
Թուրքիայի ԱԳՆ-ն խորհուրդ է տվել իր քաղաքացիներին հրաժարվել Ռուսաստան ուղևորություններից, եթե դրանք հրատապ չեն, հայտնում է Reuters-ը:
«Կապված վերջին շրջանի դեպքերի առնչությամբ՝ Թուրքիայի ու Ռուսաստանի Դաշնության հարաբերությունների նկատվում են որոշ դժվարություններ ՌԴ ուղևորություններ կատարելու ու այդ երկրում բնակություն հաստատելու հարցում: Մինչ ստեղծված վիճակի պարզաբանումը մեր քաղաքացիների համար օգտակար կլինի այդ երկիր ուղևորություններ չկատարել՝ բացի շտապ ու կարևորություն ունեցողներից»,-TASS-ը մեջբերել է դիվանագիտական ներկայացուցչության հայտարարությունը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.