23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Երեկ Թուրքիայի վարչապետ Դավութօղլուն Բաքվում էր: Վերջին մի քանի օրերին ակտիվ հրապարակումներ են լինում այն մասին, որ Թուրքիան փորձելու է ակտիվացնել Ղարաբաղի խնդիրը: Թուրքիայի վարչապետը ևս Բաքվում խոսել էր այս խնդրի մասին:
Եվ ահա թուրք վարչապետի հայտարարությունից ժամեր անց ադրբեջանական բանակը դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարում:
Բաքու այցելությունից հետո Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հանդես է եկել Լեռնային Ղարաբաղի մասին մի շարք հայտարարություններով . հաղորդում է AA-ն:
“Ես ցանկանում եմ կոչ անել Հայաստանին` եթե ձեզ չպատկանող հողերը խաղաղությամբ վերադարձնելու գործընթաց սկսեք, կարող եք մաս կազմել Թուրքա-Վրաստան-Ադրբեջան խաղաղության դաշինքին”,-հայտարարել է Դավութօղլուն:
Այնուհետև ավելացրել է. «Մինչև ադրբեջանական հողերի ազատագրումը Թուրքիան Ադրբեջանի կողքին կլինի: Ադրբեջանի բոլոր հողերը պետք է ազատագրվեն»,- հայտարարել է Դավութօղլուն:
ՀԱՐԳԵԼԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ
Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետում հրապարակվել են ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակները:
Ցուցակները փակցված են հանրաքվեի տեղամասերում: Դրանք տեղադրված են նաև ՀՀ ոստիկանության www.police.am պաշտոնական կայքում՝ ներբեռնելու հնարավորությամբ` www.police.am/Hanraqve
Եթե բնակչության պետական ռեգիստրում ՀՀ քաղաքացին ունի հաշվառում և ընդգրկված չէ հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակներում, կարող է մինչև քվեարկության ավարտը դիմում ներկայացնել հաշվառման վայրի տարածքային անձնագրային ծառայություն՝ ընտրողների ցուցակում ընդգրկված չլինելու մասին տեղեկանք ստանալու համար:
Նոյեմբերի 30-ից Նամիբիայի մայրաքաղաք Վինդհուկում իր աշխատանքն է սկսել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման միջկառավարական կոմիտեի 10-րդ նստաշրջանը: Կոմիտեն, ի թիվս այլ հարցերի, քննարկել է Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում գրանցելու համար ներկայացված 35 հայտ, որոնց թվում էր նաև Հայաստանի Հանրապետությունում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի` «Քոչարի. ավանդական խմբապար» հայտը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտգործնախարարությունից՝ Հայաստանյան պատվիրակության ներկայացրած փաստարկների շնորհիվ կոմիտեն վերանայել է փորձագիտական խմբի նախնական որոշումը: Կոմիտեի անդամների, փորձագետների և ՀՀ պատվիրակության անդամների միջև ծավալված քննարկումների արդյունքում` կոմիտեն հաստատել է, որ Քոչարի ավանդական խմբապարը, լինելով ազգային ինքնության դրսևորում, տարածված է Հայաստանում և Սփյուռքում: Հայաստանը լրամշակված հայտը կներկայացնի կոմիտեի հետագա քննարկմանը:
Երեւանի Սեբաստիա փողոցում գտնվող հյուրանոցներից մեկում դեկտեմբերի 2-ի գիշերն ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել։ NEWS.am-ին հայտնի է դարձել, որ մարմանավաճառի հետ տղամարդու զվարճանքն անհետեւանք չի մնացել։
Կնոջ հեռանալուց հետո ժամը 2։00-ի սահմաններում տղամարդը պարզել է, որ իր գրպանները դատարկ են, որից հետո հյուրանոցում աղմուկ է բարձրացրել, որ իր մոտ եղած շուրջ երեք հազար դոլար գումարը գողացել են։ Ըստ նրա ահազանագի՝ այն գողացել է իր հետ համարում եղած կինը, որը տղամարդու տվյալներով՝ մարմնավաճառ է եղել։
Հյուրանոցի ադմինիստրացիան իր հերթին ահազանգել է իրավապահներին։ Այժմ կատարվում է հետաքննություն։ Կնոջը դեռ չեն հայտնաբերել։ Այս դեպքի վերաբերյալ փորձեցինք մանրամասներ ճշտել ոստիկանությունից, սակայն մեզ հետ զրույցում միայն հաստատել են, որ նման ահազանգ են ստացել, այլ մանրամասներ չեն հայտնել։
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սան Բերնարդինո քաղաքի սահմանափակ կարողություններով մարդկանց խնամքի կենտրոնում զինված անձինք հրաձգություն են սկսել, ինչի հետեւանքով զոհվել է 14 մարդ, վիրավորվել են 17-ը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Զինված 3 հանցագործներ, ովքեր սեւ զինվորական համազգեստով են եղել, մուտք են գործել կենտրոնի դահլիճ եւ կրակ են բացել:
Նրանց հաջողվել է փախուստի դիմել:
Սան Բերնարդինո քաղաքի ոստիկանապետ Ջերոդ Բուրգուանը հայտարարել է, որ հետապնդել են հարձակվողներին, ովքեր փախուստի էին դիմել սեւ ամենագնացով: Փոխհրաձգություն է տեղի ունեցել, ինչի արդյունքում սպանվել են կասկածյալներից 2-ը՝ տղամարդ եւ կին, եւս մեկ կասկածյալ ձերբակալվել է:
Տեղի լրատվամիջոցները հաղորդում են, որ հարձակվողներից մեկը ԱՄՆ-ի քաղաքացի Սայիդ Ֆարուքն է:
Ֆրանսիայի Ազգային ժողովում դեկտեմբերի 3-ին քվեարկության կդրվի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Nouvelles d’Armenie պարբերականը տպագրված նոր համարում: Նոր օրինագծի հեղինակը Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայեն է: 2013 թվականի հունվարին Բուայեի պատրաստած նախագիծը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու վերաբերյալ ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովի և Սենատի կողմից, սակայն երկրի Սահմանադրական խորհուրդն այն սահմանադրությանը հակասող էր ճանաչել:
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը չի բացառում, որ վարչապետ կարող է դառնալ ՀՀ նախագահ :
«Եթե ՀՀԿ-ն ունենա մեծամասնություն խորհրդարանում, ապա կձևավորի իր կառավարությունը: Ես չեմ բացառում, որ, ի վերջո, վարչապետ կդառնա Սերժ Սարգսյանը, և գործադիր իշխանության բոլոր լծակները կտեղափոխվեն ՀՀ նախագահի դաշտից դեպի վարչապետ», — ասել է Հարությունյանը, հայտնում է «Ա1+»-ը:
Նրա խոսքով՝ դա շատ բնական սցենար է, եթե ոչինչ չի փոխվում:
«Կարծում եմ, իշխանությունը ամեն ինչ կանի, որպեսզի նախագահ ևս լինի իր թեկնածուն, բայց անգամ եթե նախագահ է լինելու ընդդիմադիր թեկնածուն, ապա նա արդեն զրկված կլինի գործադիր իշխանության լծակներից, որովհետև խորհրդարանական մեծամասնությամբ դրանք օրենքի ուժով կստանձնի վարչապետը: Մենք կունենանք գրեթե այն պատկերը, ինչ վարչապետ Պուտինի և նախագահ Մեդվեդևի պարագայում», — նկատել է Հարությունյանը:
ՀՀ-ում դեկտեմբերի 6-ին կանցկացվի սահմանադրական փոփոխությունների հանրաքվե:
Սահմանադրական փոփոխությունները ենթադրում են անցում նախագահականից խորհրդարանական կառավարման:
Հայեր ջան, ասեմ, հետո չասեք նախանձ Արշակը ինքը իմացավ մեզ էլ չասեց ))) Վահան Մարտիրոսյանը սկսած Նոյեմբեր 24-ից շատ ակտիվ սկսել է գործել ֆեյսբուքում: Տարբեր ֆեյք պրոֆիլներով, հիմնականում շատ «հայրենասեր» ստատուսներով ու ժողովրդի սրտով գնացող թեմաներ կիսվելով, բավականին մեծ քանակությամբ ընկերական հայտեր է ուղարկել վերջին շաբաթվա ընթացքում, հայ ֆեյսբուկցիներին, օգտվելով առիթից որ ուղղակի նկարին և տարածվող նյութերին դիտելով մարդիկ ընդունում են ընկերության առաջարկը, բավականին ազդեցիկ, կամ հայտնի ֆեյսբուկցիների ընկերների ցուցակներում հայտնվելով նաև օգտագործելով արդեն իր «ընդհանուր ընկերներ» բաժնում երևացող հայտնիների նկարները շատ ազատ սկսել է կրկին իր «ընդդիմադիր» հայ ժողովրդի համար փրկչի իր դերը խաղալ և նույնիսկ իր գործելաոճը չի փոխել, այլ մնացել է նույն «մուտիլովշիկը» մարդ որ փորձում է ինքնահաստատվել ուրիշների մասին զրպարտանքներ տարածելով ինքնահաստատվել հասարակությունում և ձեռք բերել մեծ լսարան: Առայժմ այսքանը կամ ինչպես ես սիրում եմ ասել Էդքան բան!!!
Գրում է Արշակ ԶԱՔԱՐՅԱՆԸ
Հանրահավաքին և երթին հաջորդած նստացույցն անցել է առանց միջադեպերի: «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի առաջնորդներ Ժիրայր Սեֆիլյանն ու Արմեն Մարտիրոսյանը ճակատի տասնյակ համակիրների հետ գիշերն անցկացրել են Ազատության հրապարակում։
Ազատության հրապարակում հերթապահություն են իրականացրել նաև մոտ մեկ տասնյակ ոստիկաններ ու շտապօգնության մեքենան։
Նստացույցի մասնակիցները թեև վրաններ չտեղադրեցին, ու շատերը գիշերեցին բաց երկնքի տակ, սակայն մի քանիսը պաստառներով փոքրիկ վրանատիպ կառույցներ ստեղծեցին, «Հայ կանանց ճակատ»-ի անդամներն էլ գիշերեցին հրապարակի հարակից սրճարաններում, որտեղից նստարանները դեռ չեն հեռացվել։
Լուսաբացին՝ մոտ ժամը 6-ին, Ժիրայր Սեֆիլյանին և Արմեն Մարտիրոսյանին փոխարինեցին «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը և «Հիմնադիր խորհրդարան»-ի նախագահ Գարեգին Չուգասզյանը։
Ընդդիմադիրները երեկվա հանրահավաքից տպավորված են և այսօր ժամը 18-ին մեկնարկելիք հանրահավաքին ավելի շատ մարդկանց մասնակցություն են կանխատեսում։
ՌԴ Պաշտպանության նախարարությունը մինչ տարվա վերջ կստանա IL-80 – տեսակի նոր ինքնաթիռը: ИЛ-80 օդանավի հիմքի վրա ստեղծված այս նոր օդանավը արդեն հաջող քննություն է հանձնել և մինչև այս տարվա վերջ կհանձնվի պատվիրատուին:Վերջինիս անվանել են «ահեղ դատաստանի օրվա ինքնաթիռ»:
Այս ինքնաթիռը պաշտոնապես կոչվում է «օդային հրամանատարական ռազմավարական կառավարման երկրորդ սերնդի կենտրոն»:
Նրա հիմնական գործառույթը միջուկային պատերազմի ժամանակ ընդհանուր հրամանատարական վերահսկողական կենտրոն լինելն է: Ռազմավարական կառավարման օդային կետը նախատեսված է այն վայրերում զորքերի տեղակայման համար, որտեղ ցամաքային ենթակառուցվածքներ չկան, ինչպես նաև այն դեպքերի համար, երբ գոյություն ունեցող ցամաքային ենթակառուցվածքները, հանգույցները կամ կապի միջոցները շարքից դուրս են գալիս:
Համակարգի տեխնիկական հնարավորությունները թույլ են տալիս ղեկավարել ցամաքային, ռազմա-ծովային, օդային, ինչպես նաև հրթիռային զորքերը:
Այսպիսի ինքնաթիռ աշխարհում ունի միայն ԱՄՆ-ն, որտեղ էլ ի դեպ կնքվել է նրա երկրորդ անունը `«ահեղ դատաստանի օրվա ինքնաթիռ»
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.