23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում ներկայացվել են Հարկադիր կատարման ծառայության կենտրոնական մարմնի կողմից 2015 թվականի ընթացքում իրականացված հիմնական միջոցառումների հաշվետվությունները:
Օրակարգում ընդգրկված 83 հարցերի վերաբերյալ Հարկադիր կատարման ծառայության կենտրոնական մարմնի բաժինների ղեկավարները զեկուցել են կատարված աշխատանքների արդյունքների մասին:
Ի թիվս այլ հարցերի՝ զեկուցվել է Ծառայության մարզային կառույցների համաչափ զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքների, մասնավորապես՝ Ծառայության մոտ մեկ տասնյակ մարզային բաժիններում և բաժանմունքներում քաղաքացիների արագ սպասարկման գրասենյակների ստեղծման մասին։ Այդ համատեքստում կարևորվել է նմանատիպ գրասենյակների ստեղծման գործընթացի շարունակականության ապահովման անհրաժեշտությունը։ Ներկայացվել են ինչպես տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման արդյունքում քաղաքացիներին մատուցվող ծառայությունների դյուրացմանն ուղղված, այնպես էլ՝ հանրապետության ամբողջ տարածքում վճարահաշվարկային համակարգերի ներդրման աշխատանքները։
Oրակարգի մեկ այլ հարցով ներկայացվել են միջազգային հարթակում Հարկադիր կատարման ծառայության հաջողություններն ու ձեռքբերումները:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը տվել է համապատասխան հանձնարարականներ, որոնք կներառվեն Հարկադիր կատարման ծառայության 2016 թվականին իրականացվելիք միջոցառումների ծրագրում:
Հայաստանի հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Ամիրյանի հրաժարականից հետո խառնաշփոթ իրավիճակ է տիրում կառույցում:
Թերևս ամենաշրջանառվող հարցերից է, թե ո՞վ է նշանակվելու Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի արդեն իսկ թափուր պաշտոնում:
Նեղ շրջանակում տարածված տեղեկությունների համաձայն՝Հայաստանի հանրային ռադիոյի գործադիր տնօրենի պաշտոնն ստանձնելու է ՀՀ նախագահի նախկին մամլո խոսնակ, սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի «Այո»-ի ճամբարի ակտիվ անդամ Արման Սաղաթելյանը:
Anews.am
Հովհաննես Թումանյանի նամակը Ավետիք Իսահակյանին.
«…Ես չեմ ուզում և չեմ կարող երկար ու բարակ գրել մեր երկրից, թեև դու հարցնում ես: Կարճ ասեմ՝ մենք թե դրսից, թե ներսից քանդեցինք մեր երկիրը: Գլխավորապես մենք: Մենք եմ ասում, և սրա մեջն է ճշմարտությունը: Մի մասը խանգարող սրիկաներ, մի մասը գողեր ու ավազակներ, մի մասը ապիկար թշվառականներ, և չերևաց մի բազմություն, գոնե մի խմբակ, որ վերածնվող շունչն ու բարոյական կարողությունը հայտնաբերեր: Էսքան աղետների ու պարտությունների մեջ ոչ մի մեղավոր չերևաց, ոչ ոք ոչ պատասխանատվության կանչվեց, ոչ պատասխան տվեց: Եվ շարունակվում է. այժմ էլ նույն մարդիկը՝ նույն ճանապարհներով… Եվ ոչ մեկը գոնե անձնասպան չեղավ, որ ապացուցեր, որ գոնե ամոթ ու խղճմտանք կա այս մարդկանց մեջ: Բայց ես ինչ եմ ասում – չկարողացան գոնե վշտանալ կամ վշտացած երևալ»:
Վարչապետ Հովիկ Աբրահմյանը լրագրողների հետ զրույցում ,անդրադառնալով լրատվամիջոցներում հրապարակված լուսանկարներին և տեսանյութերին, որոնք վկայում են իբր ընտրախախտումների մասին՝ նշեց, որ դրանք տարածել են շահագրգիռ մարդիկ, ովքեր ցանկացել են սևացնել և ստվերել հանրաքվեն: «Ես կարծում եմ, որ եղել են մոնտաժված կադրեր, եթե ոչ, ապա բոլոր խախտում թույլ տված անձինք պատասխանատվության կենթարկվեն»,- ասաց վարչապետը:
Հարցին, թե ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն արդեն կայացած է համարել Հայաստանում կառավարման խորհրդարանական համակարգին անցումն այն դեպքում, երբ հանրաքվեի վերջնական արդյունքները դեռևս չեն ամփոփվել, վարչապետը պատասխանեց. «Որովհետև այն արդյունքները, որոնք հայտարարել է ԿԸՀ-ն , և արդյունքների հետ չհամաձայնելու վերաբերյալ առկա դիմումները շատ փոքր, չնչին թիվ են կազմում և չեն կարող վերջնական արդյունքի վրա որևէ նշանակություն ունենալ»:
Ամուսնացել եմ 6 ամիս առաջ Հայաստանում: Նրա անունը Մերի է:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը, որը պատմեց իր ընտրյալի մասին:
«Արդեն փոփոխություն կա անձնական կյանքում: Նրա անունը Մերի է, սովորում է Պետական համալսարանում: Արդեն ամուսնացել եմ: Թաքուն չի ստացվել, ես չէի ցանկանում իմ անձնական հարցերով մամուլը լցնել: Ամուսնացել եմ 6 ամիս առաջ Հայաստանում: Ծանոթացել ենք միջնորդությամբ, ընկերոջս կինն է մեզ ծանոթացրել: Ես ապրում եմ մարզական կյանքով: Շատ դժվար է լիովին տրվել անձնական կյանքին: Ծանոթացել ենք միջնորդությամբ, իմ ընկերոջ կնոջ միջնորդությամբ:
Անկեղծ ասած, չէի ցանկանա, որ իմ երեխաները դառնային բռնցքամարտիկ: Սա շատ տանջալից մարզաձեւ է: Իմ ծնողները եւս դեմ են եղել, իսկ մայրս մինչեւ հիմա էլ դեմ է»,- ասաց 35-ամյա բռնցքամարտիկը:
Հիշեցնենք, որ Արթուր Աբրահամը նախորդ մենամարտն անցկացրել էր նոյեմբերի 21-ին Գերմանիայի Հանովեր քաղաքում, որտեղ միավորներով հաղթել էր անգլիացի Մարտին Մարեյին:
sport.news.am
Հայաստանի գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ ընտրացուցակներում Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի չափահաս անդամների անունների առկայության վերաբերյալ տեղեկությունը ստուգվում է։
«Հրապարակ» օրաթերթում «Գյումրիում՝ Ավետիսյանների ընտանիքի չափահաս անդամների անունները ընտրացուցակներում լինելու և դրանց դիմաց ստորագրությունների առկայության վերաբերյալ…» հրապարակումը Շիրակի մարզի դատախազի կողմից ուղարկվել է քննչական կոմիտեի մարզային ստորաբաժանում՝ նյութեր նախապատրաստելու համար», – ասված է դատախազության հաղորդագրությունում:
Ռուսական Lifenews հեռուստաընկերության կողմից պատրաստված հաղորդումը, որը ներկայացրել է Ռուսաստանից բացի այլ երկրներից գազ գնելու թուրքական այլընտրանքները, զայրացրել է Ադրբեջանին: Պատճառը հաղորդման ժամանակ ցուցադրված Ադրբեջանի քարտեզն է եղել: Ադրբեջանական ԱՊԱ լրատվականը որպես սադրանք է որակել ռուսական լրատվամիջոցի կողմից Ադրբեջանի քարտեզի հրապարակումը, որտեղ, բնականաբար, չի եղել Արցախի Հանրապետությունը: Լրատվամիջոցը հիշեցրել է, որ Lifenews հեռուստաընկերության գլխավոր տնօրենը հայ Աշոտ Գաբրելյանովն է:
https://www.youtube.com/watch?v=g4NkGj-AKAI
Սույն թվականի դեկտեմբերի 7-ին, տեղական ժամանակով ժամը 11.50-ին (Գրինվիչի ժամանակով` 07.50-ին) ՀՀ ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.130 և արևելյան երկայնության 72.950 աշխարհագրական կոորդինատներով (Տաջիկստան), օջախի 10 կմ խորությամբ և 7.2 մագնիտուդով երկրաշարժ:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 9-10 բալ:
Ըստ նախնական տվյալների` զոհերի և ավերվածությունների մասին տեղեկատվություն չկա:
«Այս քվեարկությունը զգալիորեն ավելի վատն է, քան 2013 թվականի նախագահական ընտրությունները», — սա ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի գնահատականն է։ Որպես «Ազատություն» կուսակցության նախագահ, նա ահազանգեր է ստացել իր կուսակիցներից, որոնց թվում կան վստահված անձինք։ «Մի տեղ փող են բաժանում, մյուս տեղում ասել են՝ ձեր տանիքները կվերանորոգենք, եթե «այո» քվեարկեք, մեկ ուրիշ տեղ ճնշում են գործադրում։ «Ազատություն» կուսակցությունը 1900-ից ավելի տեղամասերը հսկելու հնարավորություն չունի, բայց մի քանի տասնյակ տեղամասերից մարդիկ մեզ ահազանգում են։ Թող ամփոփվի արդյունքները, նոր կտեսնենք, թե ինչ ենք անում», — ասաց նա։ Հրանտ Բագրատյանը քվեարկել է իր ավանդական տեղում՝ Ավետ Ավետիսյան փողոցում գտնվող Մուշեղ Գալշոյանի անվան համար 148-րդ դպրոցում։ «Շատ հանգիստ էր ընթանում հանրաքվեն, մասնակիցները քիչ էին», — ասում է նա։ Ի դեպ, այսօր առաջին անգամ քվեարկեց Հրանտ Բագրատյանի դուստրը՝ Մարիան։
Սյուզան Սիմոնյան
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.