23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Մեծ Բրիտանիայի օդերեւութաբանական ծառայության աշխատակիցները ներկայացրել են 2016 թվականի իրենց կանխատեսումները. դրանց համաձայն, 2016-ը եղանակի դիտարկումների պատմության մեջ ամենաշոգ տարին է լինելու:
Ըստ Informing-ի, այս կանխատեսումը հիմնված է համակարգչային մոդելավորման արդյունքների վրա: Իհարկե, հաշվի չեն առնվել այնպիսի երեւույթներ, ինչպիսիք են երկրաշարժը, հրաբխի ժայթքումը, երկնաքարի անկումը եւ այլն:
Վերադառնալով եղանակային կանխատեսումներին. հաջորդ տարի միջին ջերմաստիճանը կլինի 14.72 եւ 14.96 °C-ի միջակայքում: Եթե այս կանխատեսումը ճիշտ լինի, ապա մեր մոլորակի վրա ջերմաստիճանը մինչարդյունաբերական մակարդակը կգերազանցի 1.14°C-ով:
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայաված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1992թ. ծնված Գոռ Վահանի Օհանյանը, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
2008 թվականի դեկտեմբերից հետո առաջին անգամ Brent նավթի գինը նվազել է 37 դոլարից: Շարունակվում է Նավթի գների նվազումը Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում: Թեինչի կբերի այն, մասնագետները դժվարանում են կանխատեսել: Նախորդ օրվա համեմատ նավթի Brent տեսակն էժանացել է 0.4 դոլարով և կազմել 36.95 դոլար մեկ բարելի դիմաց: WTI նավթի գինը նվազել է նույն չափով և այժմ վաճառվում է մեկ բարելը՝ 35.12 դոլարով:
Մոսկվան կարող է ուժեղացնել ճնշումն Անկարայի վրա՝ իր զինված ուժերը տեղավորելով հայ-թուրքական սահմանի վրա, հայտնել է Al Mayadeen հեռուստաընկերությունը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որը թույլ կտա Հայաստանում ռուսական մոտ 7 000 զինյալ տեղավորել, այդ մասին հեռուստաընկերությանը հայտնել է իր աղբյուրը։ Նրանք կուղարկվեն Հայաստան հայ-ռուսական ռազմական համագործակցության շրջանակներում։
Eadaily.com-ի փոխանցմամբ՝ թուրքական աղբյուրները տեղեկացնում են, որ ռուս զինյալները կտեղավորվեն հայ-թուրքական սահմանին, նրանք սերտ կհամագործակցեն սիրիական Լաթաքիա քաղաքում գտնվող ռուսական ռազմաբազայի հետ։
Այս պահին լարված իրավիճակ է Կառավարության շենքի մոտ: Ներսում ընթանում է կառավարության հերթական նիստը, իսկ դրսում հավաքվել են «Նուբարաշեն» ՔԿՀ-ում արդեն 3 օր հացադուլ հայտարարած ցմահ ազատազրկման դատապարտվածների հարազատները, ովքեր հանդիպում են պահանջում Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հետ:
Ըստ հավաքվածների` գործերի վերաբացման դեպքում ցմահ ազատազրկման դատապարտվածներից շատերի պատժաչափը կմեղմացվի: Նրանք նաև համոզվել են, որ միայն կամքի առկայության դեպքում հնարավոր լինի գործերը վերաբացել: Կառավարությունից որևէ պատասխան չստանալով՝ ցմահ դատապարտվածների հարազատները որոշեցին նամակ հանձնել նաև ԱԺ:
Հիշեցնենք, որ դատապարտյալները հացադուլը հայտարարել են դեկտեմբերի 14-ից, պահանջում են, որ իրենց գործերը վերանայվեն:
ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանն այսօր՝ դեկտեմբերի 16-ին, աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում ներկայացվել է հարկադիր կատարման ծառայության կենտրոնական մարմնի կողմից 2016 թվականի ընթացքում իրականացվելիք հիմնական միջոցառումների ծրագիրը:
Օրակարգում ընդգրկված 89 կետից բաղկացած միջոցառումների ծրագրի
վերաբերյալ զեկուցել են կենտրոնական մարմնի բաժինների ղեկավարները, հստակեցվել են ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման ժամկետները:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը հանձնարարականներ է տվել 2016 թվականի ընթացքում իրականացվելիք միջոցառումների վերաբերյալ՝ ընդգծելով հատուկ ուշադրություն պահանջող ուղղությունները:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Արմեն Ամիրյանին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ նշանակելու մասին (վեց տարի ժամկետով)՝ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով, հիմք ընդունելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 29-րդ հոդվածի 6-րդ մասերը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2015թ. նոյեմբերի 26-ի ՆԿ-183-Ա կարգադրությամբ ստեղծված ժամանակավոր հանձնաժողովի որոշումը:
Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի անցկացման կարգի համաձայն, մրցութային հանձնաժողովը, դեկտեմբերի 11-ի նիստում ուսումնասիրելով մրցույթի մասնակիցների վերաբերյալ փաստաթղթերը, որոշում է կայացրել դիմում ներկայացրած 7 թեկնածուներից հաղթողներ ճանաչել՝ Արմեն Արտավազդի Ամիրյանին և Ավթանդիլ Գարեգինի Գրիգորյանին: Հանձնաժողովը հիմք է ընդունել լրագրության ոլորտում, հատկապես՝ հեռուստատեսությունում և ռադիոյում, ինչպես նաև հեռուստառադիոհեռարձակման կառավարման բնագավառում Արմեն Ամիրյանի երկարամյա աշխատանքային փորձը, լրագրության ոլորտի զարգացման գործում ունեցած ակնառու հաջողություններն ու ձեռքբերումները, Ավթանդիլ Գրիգորյանի՝ լրագրության ոլորտում և հատկապես հեռուստատեսությունում ու մամուլում նրա աշխատանքային փորձը և մասնագիտական կարողությունները:
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է 2015թ. ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել հասարակական խորհրդի նախագահ, պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը:
Հանձնաժողովի նիստերը կանցկացվեն Մոսկովյան 5 հասցեում տեղակայված հասարակական խորհրդի աշխատավայրում:: Առաջին նիստը կկայանա ս.թ. դեկտեմբերի 16-ին, ժամը 10:00-ին: Դիմում-բողոքներն ընդունվում են հասարակական խորհրդում շաբաթվա բոլոր աշխատանքային օրերին: Հանձնաժողովի նիստերը բաց են լրատվամիջոցների համար: Տեղեկությունների համար զանգահարել 010523482 հեռախոսահամարով:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևանում՝ ժամը 15:20-ի սահմաններում,ավազակային հարձակում է տեղի ունեցել։ Քաղաքացին դիմել է ոստիկանության Մաշտոցի բաժին և հայտնել, որ զինված ու դիմակավորված հանցագործը ներս է մտել Բաշինջաղյան 65 տուն և զենքի սպառնալիքով ներսում բռնություն է գործադրում տան անդամների նկատմամբ:
Նշված տնից հրազենային վնասվածքով երիտասարդ մի աղջկա են տեղափոխել հիվանդանոց և ավազակային հարձակումը կատարողին:
Վերջինս «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է, որքան էլ որ բժիշկներն անհրաժեշտ բժշկական միջամտությունները ձեռնարկեցին նրա կյանքը փրկելու համար:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված տունը պատկանում է հայտնի գործարար, «Շանթի Յուրա» մականվամբ Յուրա Ղարիբյանին:
Ավազակային հարձակում կատարածին վնասազերծել է տանտիրուհին, երբ հարձակվողը կրակոց է արձակել երիտասարդ աղջկա վրա ու տանտիրուհին, վտանգելով իր կյանքը, կարելի է ասել, փրկել է տան բոլոր անդամներին: Ավազակային հարձակում կատարողը հրազենային վնասվածք է ստացել, ինչն էլ դարձել է նրա մահվան պատճառը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.