23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Armlur.am-ի տեսախցիկն արձանագրեց, որ սպանությունը տեղի է ունեցել առանձնակի դաժանությամբ: Գրասենյակում ամեն ինչ ջարդուփշուր է արված, իսկ ողջ հատակն էլ պատված է արյունով: Մեր տեղեկություններով` սպանվածը նույն համայնքի բնակիչ է, ապրում է Ծերեթելի փողոցում: Նա ունի երկվորյակ եղբայր և ապրում է նրա և ծնողների հետ: Առայժմ հայտնի չէ, թե ով է սպանություն կատարողը, կամ որն է եղել դրդապատճառը: Սպանությունն առեղծվածային է նաև գրասենյակի աշխատողների և ներկաների համար: Տարածքում տեսախցիկ չկա տեղադրված, այդ պատճառով դեռևս պարզ չէ` գրասենյակի դրամարկղից գումար գողացել են, թե` ոչ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://armlur.am/464779/
https://www.youtube.com/watch?v=akifhp_wdCM
Քիչ առաջ առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում: Մայիսի 9-ի փողոցի թիվ 49 շենքում գտնվող «Գուդվին» բուքմեյքերական ակումբների ցանցում գործող գրասենյակում հայտնաբերվել է տղամարդու դի` մարմնական տարբեր վնասվածքներով: Սպանվածը 28-ամյա Արթուր Նազարյանն է: Դին ընկած էր գետնին, իսկ գրասենյակն ամբողջովին պատված է արյունով:
Սպանությունը տեղի է ունեցել առանձնակի դաժանությամբ:
Որոշ տվյալներով՝ տեղի ունեցածը ավազակային հարձակում է, գրասենյակից տարել են գումար ու գույք:
Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի (շահադիտական դրդումներով կատարված սպանություն) հատկանիշներով:
Հռոմի Ֆրանցիսկ Պապը Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված մարդկանց առջև խոսելիս նշել է, որ Ծննդյան այս տոները, հնարավոր է, լինեն մարդկության համար վերջինը. տեղեկացնում են էլեկտրոնային ԶԼՄ-ները:
Հռոմի Պապը, որ նախկինում հայտարարել էր երրորդ համաշխարհային պատերազմի սկսվելու մասին, այս անգամ էլ տխուր ելույթով խոսեց այն մասին, որ ներկա քաոսային իրավիճակում ամեն բան սրընթաց կերպով փոխվում է, և սա ավելի շուտ նման է «աշխարհի վերջի» սկսվելուն:
«Այն ժամանակ, երբ երկիրը սովի մեջ է, մարդիկ տառապում են և քաոսից ելքեր չեն գտնում, մենք պետք է հասկանանք, որ այս տարի Սուրբ Ծննդյան տոները կարող են լինել վերջինը այն նշողների համար»:
Իհարկե, Հռոմի Պապի այս ելույթը շատ քննադատությունների է ենթարկվել, քանի որ Սուրբ Գիրքն ասում է, որ ոչ ոք չգիտի ժամերն ու ժամանակները, սակայն մեկ բան հստակ է. աշխարհն օր օրի փոխվում է, առանց Քրիստոսի՝ գնալով ավելի չարանում, և Սուրբ Ծննդյան տոնակատարություններն ու լույսերը, ավա՜ղ, ի զորու չեն փոխել որևէ բան, եթե պարզապես ձև են, սովորություն ու արարողակարգ:
Կլինեն այս Ծննդյան տոները վերջինը, թե ոչ, ցույց կտա ժամանակը: Այդ մասին ոչ մեկը չի կարող ասել։
Հայաստանի տարածքում, դեկտեմբերի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արեւմտյան‵ 2-7 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երեւանում դեկտեմբերի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Գիշերը մայրաքաղաքում կլինի -3-5, ցերեկը՝ +3+5 աստիճան:
Շրջաններում օդի ջերմաստիճանը.
Շիրակում՝ գիշերը՝ -8-13, ցերեկը՝ -3+2,
Կոտայքում՝ գիշերը՝ -8-13, ցերեկը՝ -3+2,
Գեղարքունիքում՝ գիշերը՝ -8-13, ցերեկը՝ -3+2,
Լոռիում՝ գիշերը՝ -2-7, ցերեկը՝ +3+8,
Տավուշում՝ գիշերը՝ 0+5, ցերեկը՝ +8+13,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -8-13, ցերեկը՝ -3+2,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ -5-8, ցերեկը՝ 0+4,
Արմավիրում՝ գիշերը՝ -6-9, ցերեկը՝ +4+6,
Արարատում՝ գիշերը՝ -6-9, ցերեկը՝ +4+6,
Վայոց Ձորի լեռներում՝ գիշերը՝ -8-13, ցերեկը՝ -3+2,
Վայոց Ձորի նախալեռներում՝ գիշերը՝ -6-9, ցերեկը՝ +4+6,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +7+12,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -2-7, ցերեկը՝ +4+9,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +7+10:
Վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերի համեմատաբար ագրեսիվ պահվածքը որոշ բամբասանքների տեղիք է տվել Արցախում:
ԼՂՀ վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանն իր բլոգում գրել է.
«Կուզեի պաշտոնապես անդրադառնալ հատկապես դրանցից մեկին, ըստ որի՝ կառավարությունը/վարչապետն արգելել է ամանորյա տոնակատարությունների կազմակերպումը:
Այդ առթիվ խնդրում եմ հաշվի առնել հետևյալ կետերը.
1. Կառավարությունը և վարչապետը ոչ մի կերպ չեն անդրադարձել այդ հարցին, և, հետևաբար, ոչ մի արգելք և արգելելու մտադրություն չկա:
2. Բոլորն (այդ թվում՝ պետական կառավարման մարմինների աշխատակիցները) ազատ են և իրավունք ունեն իրենց ուզած ձևով և չափով տոնել գալիք տոները՝ լինի դա հրապարակային հանդիսություն, բանկետ, թե մեկ այլ ձևաչափ:
3. Խուսափե՛ք չճշգրտված տեղեկատվություն տարածելուց և ժողովրդի մեջ անտեղի անհանգստություն առաջացնելուց:
4. Վերջիվերջո, սահմանի դրությունն այդքան լարված չէ և գտնվում է հայկական բանակի ամբողջական վերահսկողության տակ:
Ավելին՝ ոչ մի ռիսկ չկա, որ այն կարող է ավելի լարվել և վերահսկողությունից դուրս գալ: Մի՛ մոռացեք, որ նույնիսկ պատերազմի տարիներին էին տոնակատարություններ և բանկետներ կազմակերպվում…
Մաղթում եմ ողջ հայությանը առողջություն, ընտանեկան ջերմություն և խաղաղություն:
Հ.Գ. զգույշ եղե՛ք ամանորյա թունավորումներից և խմիչքի չարաշահումներից, դրանք ավելի վտանգավոր են, քան ադրբեջանական զինված ուժերը: Շնորհավո՛ր Ամանոր և Սուրբ ծնունդ»:
Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, խոշոր հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Գուգարք գյուղում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 07:30-ի սահմաններում ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ նշված գյուղի Էներգետիկների փողոցի թիվ 3 հարթակի երկհարկանի փայտե տանը խոշոր հրդեհ է բռնկվել:
Shamshyan.com-ը հայտնում է, որ դեպքի վայր են մեկնել ՓԾ մեծ թվով աշխատակիցներ՝ 6 մարտական հաշվարկով, ինչպես նաև ոստիկաններ: Ամբողջությամբ այրվել է 6 բնակարան: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են նաև գյուղի բնակիչները: Առայժմ հայտնի չէ հրդեհի բռնկման պատճառը: Կրակն այս պահի դրությամբ դեռ մարված չէ:
ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում փոփոխությունների վերաբերյալ օրինագծի քննրակման ժամանակ հայտարարեց, որ ոստիկանությունը վարորդներից 351 տոկոսով ավելի շատ տուգանք է հավաքում:
«2014 թվականին, ի տարբերություն 2011-ի, արձանագրված ավտովթարների թիվն աճել է 36 տոկոսով՝ հասնելով 3 156-ի: Միաժամանակ պետք չէ պնդել, որ վերջին տարիներին վթարներ ավելի շատ են գրանցվում, որպեսզի ԱՊՊԱ-ից փոխհատուցում ստանան, որովհետեւ 2011-ին արդեն ԱՊՊԱ-ն ներդրված էր:
Ավելի շատացել են նաեւ տուժողները. 2011-ին վթարներից տուժել է 2 964, իսկ 2014-ին՝ 4 776 մարդ, կամ 61 տոկոսով ավելի: Իսկ 2015-ի հունվար-հոկտեմբերին այդ ցուցանիշը գերազանցել է նախորդ ողջ տարվա ցուցանիշը 10 տոկոսով: Եվ դա համատարած արտագաղթի պայմաններում»,-ասել է Փաշինյանը:
Ինչպես նշել է՝ այն գումարը, որով մարդիկ երեխային կոշիկ կգնեին, կամ նրան դպրոց կուղարկեին, հիմա վճարում են ճանապարհային ոստիկանության տեսուչին:
Ռուսաստանը Հայաստանում տեղակայված իր ռազմակայանն ուժեղացրել է մարտական ու փոխադրական ուղղաթիռներով՝ դրանք ուղարկելով Կուբանից:
ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության փոխանցմամբ` «Կրասնոդարի երկրամասի ռազմական օդանավակայանից տեղ են հասցվել վեց միավոր Մի-24Պ ժամանակակից մարտական հարվածային ուղղաթիռներ եւ բանակային ավիացիայի Մի-8ՄՏ փոխադրական ուղղաթիռներ: Ներկայում Անդրկովկասի ռուսական զորամիավորումում ձեւավորվել Է բանակային ավիացիայի ուղղաթիռների Էսկադրիլիա, կատարվում Է ավիացիոն տրանսպորտային միջոցների հավաքում»,-նշվում Է հաղորդագրության մեջ:
Դեկտեմբերի 21-ին, արեւմուտքից տաք օդային հոսանքներ են մոտենում, կանխատեսվում է ջերմաստիճանի էական բարձրացում: Այս մասին հայտնել է ՏԿԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Գագիկ Սուրենյանը տեղեկացրեց, որ օդի ջերմաստիճանը զգալի կբարձրանա Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ լեռնային մարզերում՝ մոտ 5-7 աստիճանով, իսկ Արարատյան դաշտում եւ մայրաքաղաքում՝ 3-4 աստիճանով: Տավուշի եւ Սյունիքի հովիտներում՝ մասնավորապես Իջեւանում, Բագրատաշենում, Կապանում, Մեղրիում, սպասվում է մինչեւ 15 աստիճան տաքություն:
«Արարատյան դաշտում եւ Երեւանում երեկվա 0 աստիճանի փոխարեն այսօր եւ վաղը արդեն կունենանք մինչեւ 5 աստիճան տաքություն: Ողջ շաբաթվա ընթացքում տաք եղանակը կպահպանվի, հիմնականում սպասվում են առանց տեղումների օրեր, բացառությամբ այսօրվա եւ դեկտեմբերի 23-ի երեկոյան ժամերի, երբ առանձին հատվածներում կա թույլ եւ կարճատեւ ձյան հավանականություն»,- ասաց Գագիկ Սուրենյանը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.