23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Սմբատ Ղարամանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Փոքրիկ զինվորը զարմացնում է պաշտպանության նախարարին և զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարին…
Ամբողջ հանրապետությունով մեկ արդեն մեկնարկել են ամանորյա միջոցառումները, տարեվերջյան եռուզեռից անմասն չէ նաև Արմավիրի մարզի Մերձավան համայնքը: Ճիշտ է, համայնքը մոտ է մայրաքաղաքին, սակայն գյուղում ունենալ սեփական բարեկարգ այգի ու կազմակերպել նմանատիպ միջոցառում, արդեն իսկ մեծ ձեռքբերում է, իսկ այդ ուրախությունն իր համագյուղացիներին պարգևել էր Գագիկ Ախտոյանը, ով մեկ անգամ չէ, որ, հնարավորության սահմաններում սոցիալական բազում նախաձեռնություններով մշտապես կանգնած է իր գյուղացու կողքին: Տոնական տրամադրություն, որ արդեն օրեր շարունակ տիրում է գյուղում: Դեկտեմբերի 27-ին էլ տրվեց միջացառումների մեկնարկը. երգ, պար, ասմունք, խաղեր, հեքիաթային հերոսների հյուրընկալում, հրավառություն. փոքրիկներին սպասվող անակնկալները այսքանով չսահմանափակվեցին. օրվա վերջում նրանց հյուր եկան Ձմեռ պապն ու Ձյունանուշը` իրենց հետ բերելով ամանորյա նվերներ, խինդ ու ծիծաղ:
‹Չէինք ունենա այս արդյունքը, եթե մեզ չաջակցեին գյուղի երիտասարդները, այս ամենը մեր համատեղ աշխատանքի արդյունքն է, ինչի համար հայտնում եմ երախտագիտությունս: Մենք մոտ ենք ապրում Երևանին, կարող ենք մասնակից լինել կազմակերպվող միջոցառումներին, բայց մեզ համար կարևոր է հենց մեր տան մեջ, մեր համայնքում լինենք ուրախ և այն առաջին հերթին տեսնենք բարեկարգ, մաքուր ու տոնական լույսերի մեջ: Խոսքերով չեմ կարող նկարագրել ոգևորությունս, երբ տեսնում եմ այս փոքրիկների ու նրանց ծնողների ժպիտները›,- մեզ հետ զրույցում նշեց Գագիկ Ախտոյանը:
Աննա Ալեքսանյան
Սկանդինավիայի շրջաններից Միջերկրական ծով ներթափանցող արկտիկական օդային հոսանքները պատճառ կդառնան հզոր ցիկլոնի առաջացման. նրա ներթափանցումը հանրապետության տարածք կանխատեսվում է դեկտեմբերի 30-ի ուշ երեկոյան ժամերից: Այս մասին ասաց ՏԿԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Դեկտեմբերի 30-ից մինչեւ հունվարի 2-ը ամբողջ Կովկասը գտնվելու է այդ ցիկլոնի ազդեցության գոտում, սպասվում են ձյան առատ տեղումներ, բուք, ճանապարհներին մերկասառույց, տեսանելիության անկում: Դեկտեմբերի 31-ից հանրապետություն կներթափանցեն արկտիկական հոսանքներ, ինչի արդյունքում հատկապես ցերեկային ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով:
Եթե մինչեւ դեկտեմբերի 30-ը Երեւանում կանխատեսվում է ցերեկը +5…+7 աստիճան, ապա դեկտեմբերի 31-ի եւ հունվարի 1-ի ցերեկային ջերմաստիճանը չի բարձրանա -2 աստիճանից: Հունվարի 1-ից հետո հանրապետությունում կանխատեսվում է օդի ջերմաստիճանի լուրջ նվազում:
Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, խոշոր, դաժան ու ողբերգական հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:00-ի սահմաններում ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սարի թաղի 5-րդ շարքի թիվ 135 տանը: Ինչպես հրդեհի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով, և տեղում հայտարարվել է հրդեհի վտանգավորության բիս 1 աստիճան: Լրացուցիչ ժամանել են թիվ 1, 2, 8, 4 հրշեջ-փրկարարական ջոկատներից, մի քանի մարտական հաշվարկներ, ովքեր սկսել են բնակիչների հետ, կարելի է ասել, մենամարտի դուրս գալ կրակի դեմ: Կրակը շատ ուժեղ էր և հրշեջներն ու քաղաքացիները մեծ դժվարությամբ էին նրա դեմ պայքարում: Մի քանի ժամ պահանջվեց, որպեսզի նրանք կարողանային կրակը մարել, սակայն կարճ ժամանակ անց հայտնաբերվում էր կրակի նոր օջախ: Օպերատիվորեն են աշխատել 1-03 շտապ օգնության մի քանի բրիգադներ, էլեկտրոցանցի աշխատակիցները, ովքեր անջատել էին նշված հատվածի էլեկտրաէներգիան: Օպերատիվորեն են ժամանել նաև «Գազպրոմ»-ի աշխատակիցները: Վերջիններս էլ ժամանակավորապես դադարեցրին գազամատակարարումը նշված հատվածում: Ժամանել էին նաև Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի պատասխանատու բաժինների ներկայացուցիչները:
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Հայկազ Մամաջանյանին պատկանող թիվ 135/1 տան և Գայանե Գրիգորյանին պատկանող թիվ 135/2 տներում: Ըստ նախնական տեղեկությունների՝ թիվ 135/1 տան բնակիչներ՝ 87-ամյա Հայկազ, 84-ամյա Էմմա և 60-ամյա Սիրանույշ Մամջանյանները գտնվել են տանը, իսկ 56-ամյա Մայա Մամաջանյանը տեղափոխվել էր Ավանի հոգեբուժական կենտրոն: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:50-ի սահմաններում և մարվել է 06:30-ին: Ամբողջությամբ այրվել են թիվ 135/1 և 135/2 տները, իսկ Նարինե Մար-Գասպարյանին պատկանող թիվ 133 տունը և Գալինա Մնացականյանին պատկանող թիվ 137 տունը՝ մասնակի: Լուսաբացին ամբողջովին մոխրակույտի վերածված Մամաջանյանների տանը հայտնաբերվել է 2 դի: Այս պահին փրկարարները որոնում են 3-րդի դին: Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ առաջին իսկ պահից հրդեհի վայրում է եղել Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը, ով, ըստ բնակիչների պատմածի, փրկարարների հետ նույնպես մասնակցում էր հրդեհաշիջմանը: Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչների մեծ մասը պնդում էին, որ, եթե հրշեջներն ուշ ժամանեին, ապա կրակը կտարածվեր 1 տասնյակից ավելի տներով: Հրշեջներին խանգարում էր նաև փողոցի նեղությունը, քանի որ մեքենաները չէին կարողանում ազատ տեղաշարժվել:
Դեպքի վայրում հրշեջների աշխատանքները ղեկավարել են փրկարար ծառայության օրվա պատասխանատու Վարդան Հովսեփյանը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանը և Երևան քաղաքի փրկարարական վարչության պետի տեղակալ Արմեն Բադալյանը: Տեղում աշխատել է 40 հրշեջ: Արդեն նշված վայր են ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի աշխատակիցները, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները, որտեղ փաստի առթիվ նութեր են նախապատրաստվում:
Հարևաններն արդարացիորեն բարձրաձայնում էին նաև, որ Մամաջանյանների ընտանիքը ունեցել է հոգեկան խնդիրներ ու բազմաթիվ անգամ ահազանգել են պատկան մարմիններին, ովքեր Մամաջանյաններին մի քանի անգամ փորձել են տեղավորել հոգեբուժական հիվանդանոցում, սակայն այնտեղ հրաժարվել են ընդունել: Ժամանել են նաև «Սանիթեկ» ընկերության ներկայացուցիչները:
Քիչ առաջ փրկարարները թիվ 135/1 հասցեի՝ այրված տնից դուրս են բերել 3-րդ մարդու այրված մարմինը:
shamshyan.com
Գրասէր հասարակութիւն մը փութացած էր Կլենտէյլի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ Ռեմոն Գույումճեան սրահը, Ուրբաթ, 4 Դեկտեմբերի երեկոյեան, ներկայ գտնուելու բանաստեղծ ՀԱՅԿ ՀՐԱՅՐ (ԵՂԵԱՆ)ի «ԱՂՕԹՈՂ ՄԵՂԵԴԻՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ» բանաստեղծութեանց բազմերանգ հատորին հրապարակային ներկայացումին, որ բարեբախտ զուգադիպութեամբ հեղինակին ծննդեան 60-ամեակին յիշատակութեան առիթն ալ էր: Հանդիսութիւնը, որ կազմակերպուած էր Լոս Անճելըսի Թէքէեան Մշակութային Միութեան Մասնաճիւղին կողմէ, կոկիկ ու համադրուած յայտագիրով մը ընթացք առաւ, երբ վարչութեան ժրաջան անդամ, գրականագէտ Լիլիթ Քէհէեան հանդիսութեան բացման խօսքը կատարեց: Քէհէեան անդրադարձաւ Հայկ Հրայրի կեանքին, ստեղծագործական ճաշակին ու ընդհանրապէս մարդու ներքին տագնապի՝ հեղինակին կողմէ ընկալումին: Հեղինակը ծնած է Էջմիածին 1955-ին ու յաճախած տեղւոյն բարձրագոյն կրթարանը, ապա՝ մնայուն անհանգստութեան հետեւանքով տեղափոխուած Միացեալ Նահանգներ, ուր կը շարունակէ գրական իր ստեղծագործութիւնը, գամուած իր շարժաթոռին: Յայտագրի առաջին ելոյթով հանդէս եկաւ յայտնի նկարիչ, քանդակագործ եւ բանաստեղծ Արմէն Պօղոսեանը, որ իր բովանդակալից վերլուծումով դրուատեց Հայկ Հրայր բանաստեղծին լոյս ընծայած հատորին մէջ արտայայտուած ներաշխարհը: Ապա, գրողի բարեկամներէն Սվետլանա Տօնապետեանը, շնորհաւորական կարճ խօսքով հեղինակին ծննդեան 60-ամեակին առիթով սրտագին մաղթանքներ կատարեց: Սրտի խօսքով հանդէս եկաւ հայրենի ծանօթ մտաւորական եւ հեղինակին մօտիկ բարեկամ Էտուարտ Հախվերդեանը: Ապա՝ հեղինակին քրոջ թոռնուհին, փոքրիկն Լիլիթ Նարկիզեանը շնորհալի ասմունքով ներկայացուց նորատիպ հատորէն գեղեցիկ քերթուած մը, խլելով ունկնդիրներուն քաջալերական ծափերը: Յայտնի երաժիշտ Ալպերթ Վարդանեան տուտուկի եւ շուիի վրայ բարձրորակ կատարումով մը ներկաներուն յաջորդաբար հրամցուց «Կիլիկիա» եւ «Կաքաւիկ» սիրուած երգերը: Հանդիսավար Լիլիթ Քէհէեան ներկայացուց Հայկ Հրայր բանաստեղծին գրական հարուստ վաստակը, անոր հրատարակած տաս հատորներուն մէջ տեղ գտած հմայիչ ստեղծագործութիւնները, որոնք հաւաքաբար հեղինակին կը շնորհեն «սիրոյ երգիչ» գեղեցիկ որակումը: Յայտագրի սրտի խօսքի բաժինը համալրեց յայտնի մտաւորական Ռոպերթ Սարգսեան, համակրանքի իր արտայայտութեամբ: Գեղարուեստական յայտագրի երկրորդ բաժինով Ծովինար Սարգսեան ասմունքով հանդէս եկաւ, իսկ Վարդան Թաշճեան կիթառի վրայ ընկերակցեցաւ ծանօթ մեղեդիներով ու աւարտեց յայտագիրը նոր երգերու մեկնաբանութեամբ: Յուզիչ բայց տոգորուած՝ շարժաթոռի վրայ բազմած, մեծարուող հեղինակը իր սրտի բովանդակալից խօսքով շնորհակալութիւն յայտնեց յայտագրի մասնակիցներուն, իր նուիրեալ բարեկամներուն եւ կազմակերպիչ Թէքէեան Մշակութային Միութեան: Փակման կարճ խօսքով հանդէս եկաւ «Երգ Երգոց» հայ աւետարանական եկեղեցւոյ հովիւ Յովհաննէս Արսէնեանը: Յայտագրի աւարտին տեղի ունեցաւ աւանդական ճոխ հիւրասիրութիւն մը եւ հեղինակի հատորին մակագրումը: Գնահատելի միջոցառում մըն էր հրամցուած գրական այս հանդիսութիւնը:
Արա Ահարոնեան
Արտաքին գործերի նախարարությունը ցավով տեղեկացնում է, որ Ռոստովում տեղի ունեցած վթարի հետևանքով զոհված հայերի թիվը 3 է, և նրանց անուններն են՝ Սարգիս Սամվելի Խաչատրյան 02.11.1990, Ստեփան Ռոբերտի Կոստանյան 13.07.1970, Էդգար Ալբերտի Պետրոսյան 12.08.1985:
Ս.Խաչատրյանը և Ս.Պետրոսյանը ՀՀ քաղաքացի են, է.Պետրոսյանի քաղաքացիությունը ճշտվում է։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 26-ին՝ ժամը 06։49-ին, ՌԴ ԱԻՆ ՃԿԱԿ-ից տեղեկություն է ստացվել, որ ժամը 01։51-ին Դոնի-Ռոստովի տարածաշրջանի Սալսկ-Պրոլետարսկ տեղական նշանակության ավտոճանապարհի 0.5 կմ-ին՝ Մանիչստրոյ գյուղի (բնակավայրի) մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. տեղեկացնում է ՀՀ ՏԿԱԻՆ-ը։
Հարկադիր կատարման ծառայությունը Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ այսօր՝ դեկտեմբերի 26-ին, երեխաների համար կազմակերպել էր տոնական միջոցառում: Արդեն գեղեցիկ ավանդույթի վերածված այս միջոցառմանը մասնակցել են 4-9 տարեկան երեխաներ, որոնց ալիմենտի բռնագանձումը և ծնողների հետ տեսակցությունները կազմակերպում է Ծառայությունը։
ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը շնորհավորել է երեխաներին գալիք տոների առթիվ և նշել. «Սիրելի՛ երեխաներ, մաղթում եմ ձեզ խաղաղ և անամպ երկինք, եղե՛ք առողջ և ուրախ՝ շրջապատված ջերմությամբ ու սիրով»։
Հարկադիր կատարման ծառայության հրավերով Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի դերասանները երեխաների համար հանդես են եկել թատերական ներկայացմամբ:
Ծառայության բոլոր մարզային կառույցներում կազմակերպվել են տոնական միջոցառումներ, իսկ Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում հարկադիր կատարողներն անձամբ են այցելել երեխաներին և նրանց նվերներ հանձնել:
Հիշեցնենք, որ Հարկադիր կատարման ծառայությունում ընթացքի մեջ է 1993 կատարողական վարույթ, որից 1225-ը՝ մարզերից: Հարկադիր կատարման ծառայությունն
աշխատանք է տանում շուրջ 2820 երեխայի հետ:
Դեկտեմբերի 26-ին, ժամը 06.49-ին ՌԴ ԱԻՆ ՃԿԱԿ-ից տեղեկություն է ստացվել, որ ժամը 01.51-ին Դոնի-Ռոստովի տարածաշրջանի Սալսկ-Պրոլետարսկ տեղական նշանակության ավտոճանապարհի 0.5 կմ-ին՝ Մանիչստրոյ գյուղի (բնակավայրի) մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ՎԱԶ-2114» մակնիշի т377ЕЦ61 և м599ЦМ57 պետհամարանիշներով և «Մազդա» մակնիշի х181МО61 պետհամարանիշով ավտոմեքենաները:
ՃՏՊ-ի հետևանքով զոհվել են ՀՀ քաղաքացիներ՝ 1970թ. ծնված Ստեփան Կոստանյանը և 1985թ. ծնված Էդգար Ալբերտի Պետրոսյանը:
ՀՀ քաղաքացի Մարկոս Վանյայի Պապյանը ձախ ազդրի կոտրվածքով հոսպիտալացվել է Սալսկայի կենտրոնական հիվանդանոցի վնասվածքաբանության բաժանմունք, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Դեպքի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Օրերս Ադրբեջանի նախագահը նշել է ծննդյան 54-րդ տարեդարձը և փիառ նկատառումներով նաև հաշվի առնելով մանաթի աղետալի անկումն ու երկրում ստեղծված ծանր ֆինանսական իրավիճակը որոշվել է հայտարարել, որ նախագահը համեստորեն ընտանեկան նեղ միջավայրում ու մի փոքրիկ տորթի շուրջ է անցկացրել իր տարեդարձը:
Ըստ INTERLUR.COM-ի՝ որքան էլ որ աշխատել են Լեյլա խանումի էջի ադմինստրատորները, լուսանկարը հավաքել է ընդամենը 3657 լայք, իսկ շարքային ադրբեջանցիների բոլոր հայհոյանքներն ու մեղադրանքները ուղղված Իլհամ Ալիևին և նրա ընտանիքն վերացնել չի հաջողվել: Օգտատեր Փերվիզ Ալիբուդաղը մասնավորապես գրում է`
-Հարգելի Լեյլա խանում, դուք կարդո՞ւմ եք արդյոք ժողովրդի վշտի մասին, ինչ որ գրում են դա դեռ ամենը չէ, խնդրում եմ ձեզ հանուն բարձրյալի, տվեք այս մեկնաբանությունները ձեր հորը կարդալու, դուք կարո՞ղ եք արդյոք ապրել 140 ադրբեջանական մանաթով, ես չեմ աշխատում կինս նույնպես, մենք երեխա ունենք, ում չենք կարող համոզել ու ասել “աղջիկս դիմացիր, քո ծնողները գործազուրկ են” չենք կարող ասել, որ պետք է վճարենք բնակարանի համար, որ մենք բաքվեցիներ ենք ու բնակարան ենք վարձել փախստականներից` Բաքվում մեր հարազատ քաղաքում:
Ես նամակ եմ գրել Հեյդար Ալիեվի ֆոնդին ու եթե պատասխան չլինի՝ մենք կհրաժարվենք ադրբեջանի քաղաքացիությունից, մենք այլևս ի վիճակի չենք տանել այս անարդարությունը ու չենք կարող հանգիստ նայել մեր երեխայի տանջանքներին, ամուսնացել ենք 1 տարի առաջ ու հիմա մտածում ենք բաժանվելու մասին, չկա աշխատանք, ես չեմ կարողանում պահել իմ ընտանիքը, ամենուրեք կոռուպցիա է ու ամենաթողություն իսկ գող դառնել ես չեմ կարող:
Դեկտեմբերի 24-ի համեմատ դեկտեմբերի 25-ին արժևորվել է ԱՄՆ դոլարի և եվրոյի փոխարժեքները, իսկ ռուսական ռուբլու առքը արժեզրկվել է 0.01 դրամով, վաճառքը մնացել է նույնը:
1 ԱՄՆ դոլարի առքը այսօր բարձրացել է 1.20 դրամով, իսկ վաճառքը՝ 1.48 դրամով: 1 եվրոյի առքը բարձրացել է 2.19 դրամ, իսկ վաճառքը՝ 2.38 դրամով:
Այսպիսով, դեկտեմբերի 25-ի դրությամբ 1 ԱՄՆ դոլարի առքի առավելագույն գինը կազմում է 483 դրամ, վաճառքը՝ 488 դրամ, 1 եվրոյի առավելագույն գինը կազմում է 528 դրամ, իսկ վաճառքը՝ 538 դրամ, 1 ռուբլու վաճառքի առավելագույն գինը կազմում է 6.85 դրամ, իսկ վաճառքը՝ 7.17 դրամ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.