29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Հայաստանում հերթական մարդահամարը կանցկացվի 2011 թ. հոկտեմբերի 12 — 21-ը։ Տեղեկացնում է կառավարության պաշտոնական կայքէջը: Ըստ «Մարդահամարի մասին» ՀՀ օրենքի՝ Հայաստանում 10 տարին մեկ անգամ պետք է անցկացվի մարդահամար։ Առաջինն անց է կացվել 2001 թ:
Ազգային վիճակագրական ծառայությունը մշակել է հարցաշար, որը կառավարության հաստատմանը կներկայացվի մայիսի 11-ի նիստում: Մարդահամարի հարցաշարը, ըստ օրենքի, վիճակագրական նպատակների համար չնախատեսված հարցեր չի կարող ընդգրկել:
Հարցաշարում, բացի անձնական տվյալներից, ներառված են հարցեր. Մասնավորապես. համակարգչի կամ ինտերնետի առկայությունը, արտերկրից դրամական միջոցների ստացումը, զուգարանի առկայությունը (անգամ տեսակը), լոգասենյակի կամ ցնցուղի առկայությունը եւ այլն:
Մայիսի 11-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պետրոս Էվթիմիուի հետ:
Հանդիպման սկզբում Հայ Ազգային Կոնգրեսի առաջնորդը նշել է, որ թեև եվրոպական տարբեր կառույցների հետ Հայաստանի համագործակցությունը երկար տարիների փորձ ունի, այնուամենայնիվ այն այդքան էլ արդյունավետ չէ Հայաստանում ժողովրդավարության, մարդու իրավունքների, խոսքի ազատության առաջ մղման առումով: Այս համատեքստում հիշատակվել է ԵԱՀԿ կառույցների իրարամերժ գնահատականները Հայաստանում կեղծված ընտրությունների վերաբերյալ, որոնց պաշտոնական արդյուքները չեն ընդունվել և ընդունվում ՀԱԿ-ի և հասարակության կողմից:
Լևոն Տեր-Պետրոսյանը հիշեցրել է վերջին տարիների համատարած հետապնդումները` սպանությունները, ընդդիմության հարյուրավոր ներկայացուցիչների ձերբակալությունները, հազարավոր մարդկանց ահաբեկումները, գործարարների բիզնեսի վրա հարձակումներն ու հափշտակումները, որոնք համատարած բնույթ ստացան ընտրություններից անմիջապես հետո և, փաստորեն, անտեսվեցին Եվրոպայի կողմից:
Այնուհետև զրուցակիցները քննարկել են Հայաստանում ստեղծված քաղաքական և սոցիալ-տնտեսական ճգնաժամի հաղթահարման ճանապարհները, մասնավորապես` Հայ Ազգային Կոնգրեսի պահանջների կատարումից հետո իշխանությունների հետ երկխոսության հնարավորությունը և երկրում արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը:
Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում ԵԱՀԿ ԽՎ Գլխավոր քարտուղարի տեղակալ Թինա Շյոնը, Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը, Ավետիս Ավագյանը և Վլադիմիր Կարապետյանը:
Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է պաշտոնական այցով Երևանում գտնվող Իտալիայի Ֆրիուլի Վենեցիա Ջուլիա շրջանի պատվիրակությանը և ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինին:Կարեն Կարապետյանը ներկայացնելով քաղաքային տնտեսության կառավարման ոլորտում իրականացվող քաղաքականությունը, նշել է այն ուղղությունները, որոնք գործարար հետաքրքրություն կարող են ներկայացնել ներդրումների համար: Գնահատելով իտալական քաղաքաշինական մշակույթը, քաղաքապետն առաջարկել է քննարկել համատեղ ճարտարապետական դիզայնի կենտրոնի ստեղծման նախագիծը, ինչպես նաև դիտարկել առողջապահության, աղբահանության, կանաչապատման և քաղաքային տնտեսոււթյան կառավարման այլ ոլորտներում փոխշահավետ գործակցության մեխանիզմները: Կարեն Կարապետյանի համոզմամբ հարաբերություններին նոր թափ հաղորդելու բոլոր նախադրյալները կան. «Մենք պատրաստ ենք ձեր այցի ընթացքում կոնկրետ ծրագրեր քննարկել և աշխատանքային կարգով տեղեկատվություն փոխանակել»,-նշել է քաղաքապետը:
Շրջանի նախագահ Տոնդո Ռենցոն, խոսելով տարիների արդյունքում ձևավորված հայ –իտալական գործուն հարաբերությունների մասին, պատրաստակամություն է հայտնել ամրապնդել և խորացնել գործակցությունը փոխշահավետ հետաքրքրությունն ներկայացնող ոլորտներում:
Ինչպես նշում է Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, պատվիրակության կազմում ընգդրկված են տարբեր ոլորտներ ներկայացնող գործարարներ, ինչը, պատվիրակության ղեկավարի կարծիքով, լավ հարթակ է գործարար շփումների համար: «Այս օրերի ընթացքում կգրանցենք գործակցության բոլոր հնարավորությունները և, իտալացի գործարարների մտադրությունների հետ համադրելով, երկխոսության լավ արդյունք կստանանք»,- ասել է պատվիրակության ղեկավարը:
Հայաստանի ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի կողմից պարգեւատրվել է «Երախտագիտություն» մեդալով:
ԱԺ հանրապետական պատգամավորը պարգեւատրվել է բարեգործական նշանակալի գործունեության, հանրապետությունում ֆուտբոլի զարգացման գործում ունեցած ավանդի եւ հաղթանակի համար:
Բակո Սահակյանի մեկ այլ հրամանագրով` Արցախյան գոյամարտի ֆոտոլուսաբանման գործում ունեցած նշանակալի ավանդի համար եւ Հաղթանակի, ԼՂՀ պաշտպանության բանակի օրվա, Շուշիի ազատագրման 19-րդ տարեդարձի կապակցությամբ «Երախտագիտություն» մեդալով պարգեւատրվել է ֆրանսահայ լուսանկարիչ, «Նուվել դը Աղմենի» ամսագրի թղթակից Մաքս Սիվասլյանը:
Այս մասին հայտնում են ԼՂՀ նախագհաի մամուլի ծառայությունից:
Գերմանիայի Դաշնության պաշտպանության նախարարությունն ամենաբարձր գնահատականն է տվել իր հրամանատարության ներքո, Աֆղանստանում Միջազգային անվտանգության ապահովման ուժերի (ՄԱԱՈՒ) կազմում, Հայաստանի Հանրապետության զորախմբի մատուցած ծառայություններին և իր առջև դրված խնդիրների պրոֆեսիոնալ կատարմանը: Նկատի ունենալով Աֆղանստանի վերականգնման գործում ՄԱԱՈՒ-ի իրականացրած առաքելության կարևորությունը և ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների կողմից իրենց առջև դրված խնդիրների արդյունավետ իրականացման համար ավելի մեծ մարդկային ռեսուրսների ներգրավման անհրաժեշտությունը, գերմանական կողմի հետ պայմանավործություն է ձեռք բերվել ՀՀ ԶՈՒ ստորաբաժանման կազմում ևս երկու հետևակային դասակի ներգրավման և մասնակցության ժամկետի երկարաձգման վերաբերյալ: Այս մասին Ազգային ժողովի մայիսի 10-ի նիստում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` խորհրդարանի վավերացմանը ներկայացնելով 2011 թ. մարտի 26-ին և ապրիլի 4-ին նամակների փոխանակմամբ կնքված ՙ2009 թ. հոկտեմբերի 19-ին և 2009 թ. հոկտեմբերի 20-ին նամակների փոխանակմամբ կնքված ՙԱֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժերի կազմում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանման մասնակցության հետ կապված Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) հետ իրավական հարցերի կարգավորման վերաբերյալ՚ համաձայնագրի գործողության ժամկետի երկարաձգման և հայկական զորախմբի թվակազմի ավելացման վերաբերյալ՚ համաձայնագիրը:
Ըստ համաձայնագրի, ՄԱԱՈՒ կազմում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների մասնակցության ժամկետը նախատեսվում է երկարաձգել մինչև 2012 թ.-ի դեկտեմբերի 31-ը, իսկ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանման կազմը` ներկայիս 45 հոգուց հասցնել առավելագույնը մինչև 130-ի, հերթափոխերի ժամանակ` առավելագույնը մինչև 260-ի:
Ինչպես նշեց Ս.Օհանյանը, լրացուցիչ երկու դասակներն իրականացնելու են Մազարի-Շարիֆում տեղակայված հրամանատարության պահպանության առաքելությունը: Ներկայումս 45 հոգուց, այդ թվում 5 հրահանգիչներից, բաղկացած հայկական ստորաբաժանումն իրականացնում է Կունդուզ քաղաքի օդանավակայանի թռչքադաշտի, շինությունների պահպանությունը: ԳԴՀ-ի դաշնային պաշտպանության նախարարության հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, գերմանական կողմն իր վրա է վերցնում հայկական զորախմբի նյութատեխնիկական ապահովումը, բոլոր ծախսերը, բացառությամբ զինծառայողների ամսական լրացուցիչ վարձատրությունների:
Նախարարի մատուցմամբ, փորձի փոխանակման առումով ՀՀ ԶՈՒ անձնակազմի մասնակցության նշանակությունն անգնահատելի է: ՙԴրա շնորհիվ մեր ստորաբաժանումները գործնականում ծանոթանում են արևմտյան մարտարվեստի վերջին զարգացումներին ու ռազմական մշակույթին, մարտական պայմաններում կիրառում են գերմանական ուժերի կողմից տրամադրվող ամենաարդիական սպառազինությունը, ռազմական տեխնիկան ու բարձր տեխնոլոգիաները, որդեգրում են նոր մարտավարություն, և այդ ամենն անգնահատելի է պաշտպանական բարեփոխումների և զինված ուժերի տեսանկյունից՚,-ասաց նախարարը:
Նշվեց նաև, որ տարածաշրջանի հարևան երկրներ Վրաստանը և Ադրբեջանը միջազգային հանրության համար առաջնահերթություն համարվող աջակցման նպատակով ներկայումս տրամադրում են հապատասխանաբար 924 և 94 զինծառայող: ՙՀայստանը չպետք է այս հարցում զբաղեցնի վերջին տեղը Հարավային Կովկասում՚,-հայտարարեց Ս.Օհանյանը:
Մայիսի 10-ին Հայաստանի ԱԳ նախարարն հանդիպեց ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պետրոս Էֆտիմիուին:
Ողջունելով հյուրին` Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը միջխորհրդարանական համագործակցության կայացած ձեւաչափ է եւ Հայաստանը իր ակտիվ մասնակցությունն է բերում այդ կառույցի գործունեությանը:
Զրուցակիցները քննարկեցին ԵԱՀԿ օրակարգային մի շարք հարցեր:
Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումների շուրջ: Այդ կապակցությամբ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահը կարեւորեց եւ վստահության մթնոլորտի ձեւավորման անհրաժեշտությունը` հրադադարի ամրապնդման, դիպուկահարների դուրսբերման միջոցով եւ շեշտեց, որ հիմնախնդրի խաղաղ բանակցային կարգավորումը այլընտրանք չունի:
Այսօր Հաղթանակ զբոսայգում միջոցառման սկզբին աններելի «վրիպում» է եղել: Հաղթանակի օրվան նվիրված միջոցառումը սկսվել է Ռուսաստանի հիմնով, որից հետո միայն հնչել է Հայաստանի օրհներգը: Այնտեղ էին Հայաստանի գրեթե բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներները:
«10 տարին մեկ ացկացվող այս խորհրդաժողովը հնարավորություն կտա ֆորումի անդամ երկրներին «տնտեսական զարգացման լիարժեք եւ երկարաժամկետ մեթոդներ մշակել», — մայիսի 9-ին Ստամբուլում մեկնարկած զարգացող երկրների վերաբերյալ ՄԱԿ-ի չորրորդ խորհրդաժողովին, ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը։
Ֆորումը կընթանա մինչեւ մայիսի 13-ը: Մասնակցում են 192 երկրների ներկայացուցիչներ, մի քանի հազար գիտնականներ եւ հասարակական կազմակերպությունների աշխատակիցներ: ՄԱԿ-ի խորհրդակցությանը չեն մասնակցում Հայաստանի եւ Իսրայելի ներկայացուցիչները ։
Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը նշել է, որ առավել թույլ զարգացած երկրների քաղաքացիները կազմում են աշխարհի բնակչության 13 տոկոսը, սակայն նրանց բաժին է հասնում համաշխարհային տնտեսության միայն 1 տոկոսը։
Հայ ազգային կոնգրեսը` Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ այցելել են Հաղթանակի զբոսայգի:
ՀԱԿ –ի ներկայացուցիչները նշել են Շուշիի ազատագրման, Երկրորդ աշխարհամարտի հաղթանակի եւ ԼՂՀ պաշտպանության բանակի օրերը: Տեր-Պետրոսյանն ու ՀԱԿ-ի կազմում եղած կուսակցությունների առաջնորդները ծաղկեպսակ են դրել «Անմար կրակի» հուշարձանին` հարգելով Երկրորդ աշխարհամարտում ընկած հայորդիների հիշատակը:
ՀԱԿ ներկյաացուցիչներն այցելել են նաեւ Եռաբլուր պանթեոն, հարգանքի տուրք մատուցել արցախյան ազատամարտում նահատակված, ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.