29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Երևանի քաղաքապետի որոշումներով թ. 76 և թ. 69 միկրոավտոբուսային երթուղիներն սպասարկող ընկերությունները զրկվել են երթուղիների սպասարկման իրավունքից:
Ըստ քաղաքապետարանի մամլո հաղորդագրության` թ 76 երթուղին սպասարկող ընկերության վարորդներն ուղևորներից գանձել են 200 դրամ ուղեվարձ`խախտելով ընկերության և քաղաքապետարանի միջև կնքված պայմանագրի 2.1.8. ենթակետը, որում նախատեսված երթուղին 100 դրամ ուղեվարձով սպասարկելու պարտավորության խախտում է:
Պարզվել է նաև, որ 69 երթուղին սպասարկող ընկերությունը, խախտել է Երևանի քաղաքապետարանի հետ կնքած պայմանագրի 2.1.1 կետով սահմանված պարտավորությունը, որով նախատեսվում է երթուղին սպասարկել դեղին հիմնագույնի պետհամարանիշներով միկրոավտոբուսներով, և երթուղին սպասարկել է չհայտագրված փոխադրամիջոցներով։
Բնակչության տրանսպորտային բնականոն սպասարկումն ապահովելու նպատակով Երևանի քաղաքապետարանի «Երևանտրանս» փակ բաժնետիրական ընկերությանը հանձնարարվել է մինչև նոր մրցույթի անցկացումն ու դրա արդյունքների ամփոփումը, 76 և 69 համարի երթուղիներում սպասարկման նպատակով պայմանագիր կնքել տրանսպորտային միջոցներ ունեցող այլ կազմակերպության հետ:
Մայիսի 12-ին Լիբանանում Հայաստանի դեսպանությունում կազմակերպվել էր ընդունելություն` նվիրված Լիբանան-Հայաստան բարեկամության ասոցիացիայի հիմնադրմանը:
Բացման խոսքով հանդես եկավ Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը: Նա անդրադարձավ հայ-լիբանանյան բարեկամական հարաբերություններին, Հայաստանում բիզնես անելու գրավչության և ներդրումային քաղաքականության հիմնական սկզբունքներին, հայ համայնքի կարևոր դերին երկկողմ հարաբերությունների զարգացման և խորացման գործում: Դեսպանը համոզմումք հայտնեց, որ նորաստեղծ կառույցը` շնորհիվ ասոցիացիայի նախագահ, գործարար Պիեռ Ֆատուշի և հիմնադիր անդամների նվիրվածության և ջանքերի, մեծապես կնպաստի հայ-լիբանանյան հարաբերությունների ակտիվացմանը հատկապես` առևտրատնտեսական, զբոսաշրջության, ներդրումների խրախուսման ուղղություններով: Նա կարևորեց այն հանգամանքը, որ նորաստեղծ ասոցիացիայի անդամներն են ոչ միայն լիբանանահայ գործարարները, այլև Հայաստանում իրենց գործունեությունը ծավալած «Բիբլոս» և «Քրեդիտ» բանկերի պաշտոնյաներն ու անհատ ձեռներեցները: Հույս հայտնվեց նաև, որ Լիբանանում ստեղծված երկու կառույցները` Լիբանան-Հայաստան բարեկամության ասոցիացիան և Հայ գործարարների միությունը, հետագայում սերտ համագործակցություն կծավալեն հանուն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի հաջող իրականացմանը:
Այնուհետև ելույթ ունեցավ Բեյրութի և Լեռնային Լիբանանի առևտրատնտեսական և գյուղատնտեսության պալատի նախագահ, նաև ասոցիացիայի հիմնադիր անդամ Մոհամմեդ Շքեյրը: Նա ողջունեց ասոցիացիայի ստեղծումը, նշեց հայ համայնքի կարևոր դերը Լիբանանի սոցիալ-տնտեսական զարգացման գործում, հավաստիացրեց, որ առևտրատնտեսական և գյուղատնտեսության պալատը պատրաստ է աջակցելու ասոցիացիային բոլոր հարցերում:
Ասոցիացիայի նախագահ Պիեռ Ֆատտուշն իր խոսքում բարձր գնահատեց Հայաստանի և Լիբանանի ավանդական ջերմ հարաբերությունները, աշխարհով մեկ սփռված հայ ժողովրդի աշխատասիրությունն ու նվիրվածությունը, իր երախտագիտությունը հայտնեց Լիբանանում ՀՀ դեսպանությանը սերտ համագործակցության և աջակցության համար: Նա համոզմումք հայտնեց, որ Լիբանան-Հայաստան բարեկամության ասոցիացիայի գործունեությունը կարդարացնի սպասելիքները և կնպաստի երկկողմ հարաբերությունների խորացմանն ու ընդլայնմանը առևտրատնտեսական, զբոսաշրջության, մշակույթի և կրթության ոլորտներում:
Միջոցառմանը ներկա էին նախարարներ, պատգամավորներ, օտարերկրյա դեսպաններ, պաշտոնյաներ Լիբանանի կառավարությունից, ԱԳՆ-ից, քաղաքական կուսակցությունների և հայ համայնքի տարբեր ազգային կառույցների ղեկավարներ, կրոնական առաջնորդներ, հյուրեր Զահլեից և հայաբնակ Անճարից, լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Մայիսի 13-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Վոլոգդայի մարզի Սոկոլսկի շրջանի ղեկավար Սերգեյ Սարոգինին եւ «Վոլոգդայի մարզի հայերի միություն» կազմակերպության փոխնախագահ Սոս Մուրադյանին:
Ըստ ՀՀ Սփյուրքի նախարարության մամլո հաղորդագրության, հանդիպման ընթացքում քննարկվեցին Վոլոգդայի հայ համայնքի հիմնախնդիրներին առնչվող հարցեր, մասնավորապես անդրադարձ կատարվեց կիրակնօրյա դպրոցների գործունեությանն աջակցելու, ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերին Վոլոգդայի մարզի հայ համայնքի ներկայացուցիչների առավել ակտիվ մասնակցության, ինչպես նաեւ Հայաստանի եւ Վոլոգդայի մարզի միջեւ տուրիստական կապերի խթանման հնարավորություններին:
«Վոլոգդայի մարզի հայերի միություն» կազմակերպության զարգացման, ՀՀ սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերին համայնքի գործուն մասնակցության եւ հայապահպանության գործին զգալի աջակցության համար, ինչպես նաեւ ծննդյան 50-ամյա հոբելյանի առթիվ Սոս Մուրադյանը պարգեւատրվեց ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգրով:
Մայիսի 13-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հատուկ բանագնաց, ԱԳ նախարարի տեղակալ Մոհամմադռեզա Ռաուֆ Շեյբանիին:
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը գոհունակություն հայտնեց Իրանի Իսլամական Հանրապետության հետ դինամիկ զարգացող հարաբերությունների վերաբերյալ: Նախարարը կարեւորեց հայ-իրանական համագործակցությունը` հատկապես էներգետիկայի, տրանսպորտի եւ մի շարք այլ բնագավառներում:
Հայաստանի արտգործնախարարն ու Իրանի նախագահի բանագնացը քննարկեցին ս.թ. մարտին Հայաստանի եւ Իրանի Նախագահների հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:
Էդվարդ Նալբանդյանը եւ Մոհամմադռեզա Ռաուֆ Շեյբանին կարեւորեցին հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի աշխատանքը՝ երկկողմ տնտեսական հարաբերությունների ամրապնդման գործում, որի նիստը նախատեսւոմ է անցկացնել մոտ ժամանակներս օրերին Թեհրանում:
Զրուցակիցները քննարկեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային եւ միջազգային մի շարք հարցեր:
Մայիսի 13-ին ժամը 01:30-ի սահմաններում Արցախի փողոցի թիվ 1 շնքի դիմաց տեղի է ունեցել մահվան ելքով վրաերթ:
Արշակ Մաթեւոսյանը, վարելով Volkswagen Passat մակինիշի 19 ՏՍ 444 համարանիշի ավտոմեքենան, վրաերթի է ենթարկել 64-ամյա թոշակառու Արարատ Ջանոյանին եւ թողնելով անօգնական վիճակում , դեպքի վայրից դիմել է փախուստի:
Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է:
Ականատեսները պատմել են, որ Volkswagen Passat-ի վարորդին փախուստի դիմելիս հետապնդել են ՃՈ աշխատակիցները, ապա բերման ենթարկել:
36-ամյա Մաթևոսյանն ՀՀ Պետեկամուտների կոմիտեի Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության ավագ հարկային տեսուչն է:
Բժշկական փորձաքննությունը պազրել է, որ նա եղել է անսթափ վիճակում:
ՄԱԿ-ի կենտրոնակայանում տարածվել է ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Կարեն Նազարյանի նամակը` ուղղված կազմակերպության Գլխավոր քարտուղար Բան Կի-Մունին ի պատասխան Ադրբեջանի ներկայացուցչի նախապես տարածած նամակի:
Դեսպան Նազարյանի նամակում նշվում է, որ անբարո են կեղծիքներ տարածելու և երեխայի կյանքը որպես քարոզչության գործիք օգտագործելու նպատակով Ադրբեջանի փորձերը: Նման փորձերի փոխարեն Ադրբեջանը պետք է հրաժարվի շփման գծում սադրանքների իր արկածախնդիր պրակտիկայից, որը լուրջ վտանգ է ներկայացնում տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը: Այդ գործողությունները կոպտորեն խախտում են 1994թ. Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև ստորագրված հրադադարի համաձայնությունը: Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության, Ադրբեջանը պետք է հարգի ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչերը` շփման գծից դիպուկահարներին հանելու մասին:
Էմմին և «Եվրատեսիլ-2011»-ում եզրափակիչ փուլ չանցած, եւս 4 երկրներ բողոքարկել են Եվրոպայի հեռարձակողների միություն` նշելով, որ մի շարք երկրներում «Եվրատեսիլ-2011»-ի կիսաեզրափակիչ փուլը նորմալ չի հեռարձակվել, sms-ներ չեն կարողացել ուղարկել, այսօր հայտարարել է Էմմիի մենեջերը:
Նա տեղեկացրել է, որ նման նախադեպ եղել է, եւ հնարավոր է, որ էմմիի ձախողումը սխալի հետևանք լինի: Հայկական պատվիրակությունը բողոքի պատասխանը կստանա ժամը 20.00ից -21.00-ը:
Գործադիրն այսօրվա նիստում հաստատել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի պաշտոնում Արմեն Մազմանյանի ընտրության արդյունքները։
Նիստում «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» և «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» ՊՈԱԿ-ների ռեկտորների պաշտոններում համապատասխանաբար հաստատվել են Կորյուն Աթոյանի և Դերենիկ Դումանյանի ընտրության արդյունքները։
ՀՀ Արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը մեկնաբանել է Արցախի Հադրութի շրջանում ադրբեջանցիների կողմից հայ գյուղացու սպանության փաստը.
«Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել ղարաբաղյան հակամարտության գոտում՝ զինադադարի հաստատման 17-րդ տարեդարձի նախօրեին սպանելով հողագործական աշխատանքներ իրականացնող Արցախի խաղաղ բնակիչ Արայիկ Բալասանյանին:
Այս կարգի քայլերով Ադրբեջանը հակադրվում է ոչ միայն խաղաղ կարգավորման գործընթացի տրամաբանությանը, այլեւ ձգտում է բոլոր միջոցներով պահպանել լարվածությունը շփման գծում՝ խոչընդոտելով միջազգային հանրության կողմից ներկայացված առաջարկների հիման վրա հիմնախնդրի կարգավորմանը»,- ասել է նա:
Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կայազորային և պահակային ծառայությունների կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մասին» ՀՀ օրենքները
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.