23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր դրական եզրակացություն տվեց Նախագահ Սարգսյանի՝ ԱԺ ներկայացրած համաներման առաջարկին:
Մայիսի 23-ից մեկնարկող ԱԺ քառօրյայում համաներման առաջարկը կներկայացվի պատգամավորներին: Իսկ մինչ այդ համաներման առաջարկի տեքստի մասին ոչինչ չեն հաղորդում:
Այս մասին հաղորդում է 1-ին լրատվականը. ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հովհաննես Սահակյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ այս համաներումը լինելու է աննախադեպ՝ իր ծավալների մեջ: Սահակյանը հրաժարվեց բովանդակային մանրամասներ հաղորդել, միայն նշեց, որ հանձնաժողովի նիստում Հրայր Թովմասյանը, ներկայացնելով համաներման տեքստը, այն որակել է «ոսկեղենիկ համաներում»:
Հայաստանում ժամից 17:00-ից հետո որոշ ընկերություններ ինտերնետ են ստանում ընդհատումներով: Այս մասին տեղեկացնում են Fibernet communication ընկերությունից: «Հարավկովկասյան երկաթուղու» կողմից Փամբակի հատվածում աշխատանքների կատարման ընթացքում վնասվել է Fibernet communication ընկերության մալուխը։ Fibernet communication ընկերությունը Հայաստանում գործող հեռահաղորդակցային խոշորագույն ընկերություններից մեկն է, որը ստեղծվել է 2006 թվականին: Ընկերությունը ելք ունի դեպի Ռուսաստանի և Եվրոպայի հիմնական օպերատորների ցանցեր:
Ներկայումս ընկերության տեխնիկական բաժնի աշխատակիցները գտնվում են դեպքի վայրում՝ փորձելով որքան հնարավոր է արագ վերականգնել վնասված մալուխը։
Այս նամակը ուղղված է մարդու իրավունքներով զբաղվող բոլոր հասարակական կազմակերպություններին, մամուլի ներկայացուցիչներին, հասարարական գործիչներին, ոգով իրավապաշտպան մարդկանց և բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն Հայաստանում կատարվող հասարակական երևույթներին:
“Հասարակություն Առանց Բռնության’’ ՀԿ-ն կոչ է անում բոլորին իրենց բողոքի խոսքը բարձրացնել և ցասումն արտահայտել ս/թ մայիսի 17-ին Երևան ք.-ի Արցախ փողոցում կատարված զարհուրելի ավտովթարի վերաբերյալ: (Տեղեկատվության աղբյուր` www.news.am: Մանրամասները` http://news.am/arm/news/59844.html, http://news.am/arm/news/59709.html, մեկ այլ դեպք` http://news.am/arm/news/59845.html):
Բոլորին քաջ հայտնի է, որ այսօր հասարակական տրանսպորտը դարձել է մասնավոր բիզնես` կետրոնացած մի քանի մարդկանց ձեռքում: Հասարակական տրանսպորտի ամենատարածված ձևերն են այսօր երթուղային մարդատար մեքենաները և տաքսիները: Սակայն մեքենաները, որոնք կոչված են ծառայելու մարդկանց և ոչ թե սպանելու նրանց, չեն համապատասխանում ավտոմեքենաների տեխզննման չափանիշներին, չեն անցնում հատուկ ստուգում, և վարորդները, օրվա հացի փող վաստակելու մղումով, մեքենա են վարում օրական 16-18 ժամ:
Որքա՞ն դեռ պետք է խախտվեն անվտանգության բոլոր կանոնները` գազով լիցքավորված մեքենաներ, երթուղային մեքենաներում կանգնած կամ կքանստած քաղաքացիներ, հոգնած և հյուծված վարորդներ: Ցավոք, նմանատիպ դեպքերը շարունակական կլինեն, քանի դեռ չի բարձրացվում հասարակական մեծ դժգոհություն, չի ցուցաբերվում քաղաքական կամք և պետական պատասխանատու մոտեցում այս հարցի կարգավորման համար:
Գիտակցելով և անտեսելով այս փաստերը` մենք մեր լռությամբ վտանգում ենք մեր առողջությունը, մեր կյանքը: Աչքակապությամբ մենք թույլ ենք տալիս, որ որոշ մարդիկ, սեփական շահից կուրացած, մարդկանց, երեխաների կյանքի ու առողջության հաշվին հարստացնեն սեփական գրպաններն ու բանկային հաշիվները:
Միացե’ք այս նամակին, որը ներկայացվելու է ՀՀ բոլոր իրավասու և պատասխանատու մարմիններին: Հիշե’ք, որ յուրաքանչյուրս` Դուք, Ես, մեր հարազատները, ի վերջո մեր համաքաղաքացիները, կարող էինք հայտնվել այդ երթուղային մեքենայում:
Այս նամակին արձագանքողները կարող են գրել` team.swv@gmail.com էլեկտրոնային հասցեին և միանալ նամակին մինչև ս/թ մայիսի 22-ը:
Գործում է նաև հետևյալ էջը քննարկումների և առաջարկությունների համար`
http://www.facebook.com/#!/home.php?sk=group_131807360227782&ap=1
Հարգանքներով` ‘’Հասարակություն Առանց Բռնության’’ ՀԿ
Մեր ունեցած հավաստի տեղեկության համաձայն մոտ օրերս Երևանի գլխավոր ճարտարապետ կնշանակվի Նարեկ Սարգսյանը:
Մենք արդեն տեղեկացրել ենք, որ հրաժարականի դիմում է ներկայացրել Երեւանի գլխավոր ճարտարապետ Միքայել Հասրաթյանը: Այդ լուրը քաղաքապետարանից որոշ դժվարությամբ, միայն այսօր հաստատեցին. Հրաժարականի պատճառը ոչ պաշտոնական տեղեկությամբ Երեւանում իրականացվող մի շարք նախագծերի հետ Հասրաթյանի անհամաձայնությունն է: Նշվում էր Հանրապետության հրապարակում, կառավարության շենքի վրա գմբեթի տեղադրման հետ կապված նախաձեռնությունը:
Այսօր` Երեւանում ժամը 16:50-ի սահմաններում ԱԺ գործարար պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը չի ենթարկվել ճանապարհային ոստիկանության աշխատակիցներին եւ դիմել փախուստի: Նրան ուղեկցող Mitsubishi Pajero մակնիշի 13 ՕՍ 783 համարանիշի ավտոմեքենայի մեջ զենք է հայտնաբերվել:
«Արմենիա Մարիոթ» հյուրանոցի մոտ ոստիկանները կանգնեցնել ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի BMW-740 մակնիշի 022 ՕՕ 11 համարանիշի, և նրան ուղեկցող ավտոմեքենան:
Երկու մեքենաների վարորդներն էլ եղել են առանց ամրագոտիների:
Պատգամավորը չի ենթարկվել ճանապարհային ոստիկանության տեսուչին, ով պատգամավորից փաստաթղթեր, մասնավորապես, վարորդական իրավունքի վկայական է պահանջել: Արզաքանցյանն ու նրան ուղեկցող ավտոմեքենաները, դիմել են փախուստի: Նա պարզապես ասել է, որ ոստիկաններն իրավունք չունեն իր մեքենան զննել և հեռացել է:
Նրան ուղեկցող Mitsubishi Pajero-ն չի կարողացելհետևել նրան: Մեքենայի ուղեւորները բերման են ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժին: Նրանց մոտ զենքեր են հայտնաբերվել:Օրինակա՞ն են դրանք, կպարզի ոստիկանությունը:
Իսկ ոստիկանության Կենտրոնականի բաժնից Mitsubishi Pajero ավտոմեքենան տեղափոխվել է ՃՈ տուգանային հրապարակ:
ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարարության և Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) միջեւ ստորագրվել է համագործակցության պայմանագիր, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի էներգետիկ համակարգի արդյունավետությունը վերականգնվող էներգիայի նոր աղբյուրների միջոցով:
Հաղորդագրության մեջ նշված է, որ վերջին տարիներին Հայաստանի էներգահամակարգում զգալիորեն աճել է փոքր հզորություն ունեցող էլեկտրակայանների կշիռը` հիմնված վերականգնվող էներգաաղբյուրների վրա: Դրա հետ մեկ տեղ անհրաժեշտ է ապահովել էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալի շահագործումը:
IFC-ի «Հայաստանի Կայուն էներգետիկայի ֆինանսավորման ծրագիր»-ը մշակվել է էներգաարդյունավետության ու վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումների համար կայուն շուկա հիմնելու եւ Հայաստանի էներգետիկ ինքնաբավությանը նպաստելու նպատակով:
Ծրագիրը մեկնարկել է 2010թ. հունվարին եւ իրականացվում է Ավստրիայի ֆինանսների նախարարության ֆինանսական աջակցության շնորհիվ:
Հետաքրքիր է ռումբի վերաբերյալ հերթական կեղծ ահազանգն է իրար խառնել «Զվարթնոց» օդանավակայանի անձնակազմին և ստիպել ԱԻՆ և իրավապահ կառույցի աշխատակիցներին լքել իրենց աշխատասենյակները թե՞ այնուամենայնիվ օդանավակայանում ռումբ կա տեղադրված:
Ահազանգը ստացվել է Ոստիկանության Երեւան քաղաքի վարչությունում` անհայտ քաղաքացուց:
Այս պահին որոնողական աշխատանքներ են ընթանում:
«Իրավիճակը Հարավային Կովկասի տարածաշրջանում այսօրվա դրությամբ անկայուն է, պոտենցիալ պայթյունավտանգ եւ հղի ապակայունացմամբ», — այսօր` Երեւանում ընթացող «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն. տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության հեռանկարներ» միջազգային խորհրդաժողովում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Սակայն «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում Հայաստանը կստիպի ագրեսորին հրաժարվել իր մտադրություններից, քանի որ Հայաստանը ԼՂՀ բնակչության ֆիզիկական անվտանգության երաշխավորն է», — հավաստիացրել է ՊՆ նախարարը:
«1994թ. մենք ինքնուրույն լուծել ենք խնդիրը: Այսօր, հաշվի առնելով ՀԱՊԿ-ին մեր անդամակցությունը, մենք իրավունք ունենք ակնկալելու մեր դաշնակիցների համապատասխան աջակցությունը, որոնք որոշակի պարտավորություններ ունեն միմյանց նկատմամբ»,- հայտարարել է Սեյրան Օհանյանը:
Օհանյանը խորհրդաժողովի մասնակիցների ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ Ադրբեջանի վարչակազմը անում է հնարավորը, որ հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբից տեղափոխի այլ ատյաններ. «Ադրբեջանն իր հակահայկական հռետորաբանության մեջ ներքաշում է նաեւ այլ երկրների, առաջին հերթին Թուրքիային, կյանքի կոչելով մեր երկիրը տրանսպորտային, էներգետիկ եւ տնտեսական շրջափակման ենթարկելու քաղաքականությանը»:
Այսօր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը աշխատանքային այցով մեկնել է Քուվեյթ:
Սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ նա այցի շրջանակներում կմասնակցի Քուվեյթի հայկական ազգային դպրոցի 50-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին, կհանդիպի դպրոցի շրջանավարտներին եւ հայ համայնքի ներկայացուցիչներին:
Հակոբյանը կհանդիպի նաեւ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ 1-ի հետ, ով եւս միջոցառումներին մասնակցելու նպատակով կժամանի Քուվեյթ:
Այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել Երեւանի գլխավոր ճարտարապետ Միքայել Հասրաթյանը: Հրաժարականի պատճառը ոչ պաշտոնական տեղեկությամբ Երեւանում իրականացվող մի շարք նախագծերի հետ Հասրաթյանի անհամաձայնությունն է: Նշվում է Հանրապետության հրապարակում, կառավարության շենքի վրա գմբեթի տեղադրման հետ կապված նախաձեռնությունը:
Մենք փորձեցինք տեղեկությունը ճշտել քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, որտեղից վարչության պետը պատասխանեց, որ ինքը ինֆորմացիային չի տիրապետում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.