29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Մայիսի 24-ին ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 09.45-ի սահմաններում 24-ամյա Միքայել Մ.-ի վարած «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 81-րդ կմ-ին շրջվել է, ինչի հետևանքով ուղևորուհին` 34-ամյա Մարինե Գրիգորյանը, տեղում մահացել է, իսկ մյուս ուղևորները` 46-ամյա Գոհար Կ.-ն, 16-ամյա Կարեն Կ.-ն, 48-ամյա Ջիվան Մ.-ն և 36-ամյա Արփինե Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Մայիսի 24-ին ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 07.30-ի սահմաններում 51-ամյա Գագիկ Վարդանյանի վարած «ԵրԱԶ» մակնիշի ավտոմեքենան Ստեփանավան-Վանաձոր ճանապարհի 2-րդ կմ-ին բախվել է ծառին: Պատահարի հետևանքով վարորդը տեղում մահացել է:
Ս.թ մայիսի 22-ին, “Զվարթնոց” օդանավակայանի տեղեկատու ծառայություն անանուն հեռախոսազանգ է ստացվել, որ նույն օրվա Երևան-Ամստերդամ չվերթի ինքնաթիռում ռումբ է տեղադրված:
Համապատասխան ծառայությունների համատեղ ստուգման արդյունքում պարզվեց, որ ահազանգը կեղծ էր:
ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, մայիսի 23-ին, հայտնաբերվել ու ձերբակալվել է կեղծ ահազանգի հեղինակ, Երևան քաղաքի բնակիչ, 1968թ. ծնված, նախկինում երեք անգամ դատապարտված Հայկ Սուրիկի Վարդանյանը:
Փաստի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում կատարվում է նախաքննություն:
ՀՀ ԱԱԾ-ն ևս մեկ անգամ զգուշացնում է, որ նմանատիպ արարքների հեղինակները կբացահայտվեն և կպատժվեն օրենքի ողջ խստությամբ:
ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն
Հայտարարություն է տարածել ԱՆ Քրեակատարողական հիմնարկների վարչության Հասարակայնության հետ կապերի բաժանմունքի պետ Արսեն Բաբայանը.
ՀՀ ԱՆ «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, նախկինում 6 անգամ ազատազրկման դատապարտված Մխիթար Վարդանյանը (ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով 8 տարի ազատազրկման դատապարտված) ս.թ. մայիսի 22-ին, ժամը 17:10-ի սահմաններում, կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել:
Դիակի զննությամբ հայտնաբերվել է գրություն, որով դատապարտյալը խնդրել է իր արարքի համար չմեղադրել այլ անձանց:
Տեղեկացնում ենք, որ քրեակատարողական հիմնարկներում ինքնասպանության յուրաքանչյուր դեպքով, որպես ընդունված կարգ, հարուցվում է քրեական գործ` անձին ինքնասպանության հասցնելու հնարավոր վարկածը ստուգելու նպատակով:
Նախաքննությունը շարունակվում է:
«Ըստ ԼՂՀ պաշտպանության բանակից ստացված տեղեկությունների` վերջին օրերին կտրուկ ավելացել են հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը, իսկ այսօր դիպուկահար և այլ զինատեսակներից հակառակորդն արձակել է ավելի քան 300 կրակոց»,- ասել է ՊՆ խոսնակ Դավիթ Կարապետյանը, արձագանքելով ադրբեջանական կողմի այն հայտարարությանը, որ շփման գծում ադրբեջանցի զինվորներ են զոհվել:
Ըստ նրա, Հայկական զինված ուժերը պատասխան գործողություններով լռեցրել են հակառակորդի կրակակետերը: Հայկական կողմից տուժածներ չկան:
Այսօր Հայաստանի ԱԳ փոխնախարար Արման Կիրակոսյանը Ժնևի կենտրոնի ներկայացուցիչների հետ միասին քննարկել են Հայաստանի հետ համագործակցությունն առավել ընդլայնելու և սերտացնելու հնարավորությունները: Միաժամանակ Արման Կիրակոսյանը Երևանում Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկման Ժնևի կենտրոնի փոխտնօրեն Ֆիլիպ Ֆյուրիին է ներկայացրել զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական վերահսկողության Հայաստանում գործող մեխանիզմները, որոնք, ըստ ԱԳ փոխնախարարի, աստիճանաբար ավելի են ընդլայնվում ու կատարելագործվում և հանդիսանում են պաշտպանական բարեփոխումների կարևորագույն ուղղություններից մեկը:
Նշենք, որ Զինված ուժերի ժողովրդական վերահսկման Ժնևի կենտրոնին անդամակցում է 58 պետություն` որոնց թվում է նաև Հայստանը,որը միացել է կազմակերպության խորհրդին 2002թ. նոյեմբերի 14-ին: Հիշեցնենք նաև, որ Ժնևի կենտրոնը հիմնվել է 2000 թվականին:
Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչին` դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ այսօր ընդունել է փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը:
Փոխվարչապետը նշել է, որ Յովանովիչի պաշտոնավարման ընթացքում ԱՄՆ աջակցությամբ տարբեր ոլորտներում մի շարք ծրագրեր են իրականացվել: Նա մասնավորապես առանձնացրել է «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի ծրագրերը` հատկապես ընդգծելով ոռոգման ենթակառուցվածքների վերականգնման բաղադրիչը:
Գևորգյանը բարձր է գնահատել նաև դեսպանի ջանքերը` թրաֆիկինգի դեմ պայքարի ոլորտում աջակցության և համագործակցության համար:
Հաջողված են համարվել նաև մարզերում և տեղական ինքնակառավարման մարմիններում ԱՄՆ ՄԶԳ կողմից իրականացված տարբեր ծրագրերը:
Դեսպանն իր հերթին Հայաստանում պաշտոնավարման տարիները հետաքրքիր և արդյունավետ է համարել` նշելով, որ հեռանում է լավագույն տպավորություններով: Նա վստահություն է հայտնել, որ փոխշահավետ համագործակցությունը հետագայում ևս կշարունակվի` ավելացնելով, որ ԱՄՆ-ը մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ հարաբերությունների խորացմանը:
Կողմերը մտքեր են փոխանակել նաև երկկողմ համագործակցության զարգացման և մի շարք այլ հարցերի շուրջ:
Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին, «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքները:
Ըստ «ՌԻԱ Նովոստի»- գործակալության ՌԴ նախագահի աշխատակազմից հաստատել են այն տեղեկությունը, թե Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ծրագրում է հանդիպել Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային: Հանդիպումը նախատեսվում է Ֆրանսիայում մայիսի 26-27-ին կայանալիք «Մեծ ութնյակի» գագաթաժողովի շրջանակներում:
Այսօր` Քիչ առաջ անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել ոստիկանության Էրեբունու բաժին: Որը հայտնել է, թե Սարի թաղի 23 փողոցին հարակից լճակում դիակ կա:
Փրկարարները հանել են դիակը: Նախնական տեղեկություններով, բռնության հետքեր չեն արձանագրվել:
Պարզվել է, որ մահացածը Սարի թաղի բնակիչ, 84-ամյա Արտաշես Հակոբյանն է:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.