29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...ԱՄՆ դեսպանությունը ողջունում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից առաջարկված և ՀՀ ազգային ժողովի կողմից հայտարարված համաներումը:
ԱՄՆ դեսպանությունը նաեւ ողջունում է 2008թ. մարտի 1-ի դեպքերի առնչությամբ անազատության մեջ գտնվողների արագ ազատ արձակումը:
Միացյալ Նահանգները հավատացած է, որ օրենքի գերիշխանությունն ու ժողովրդավարական հաստատությունները հիմնարար կարեւորություն ունեն Հայաստանի անվտանգության և քաղաքական ու տնտեսական զարգացման համար: Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ մեր հանձնառությանը` աջակցելու Հայաստանի կառավարությանը պատշաճ իրավական ընթացակարգերի, հանրահավաքների ու խոսքի ազատության ամրապնդմանը և բաց, կենսունակ ու ծաղկուն հասարակությանն աջակցելուն ուղղված քայլերում:
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Կարինե Կիրակոսյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: Նման որոշում կայացրել է Վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Երեկ Ազգային Ժողովում համաներման քվեարկության ժամանակ ներկա 92 պատգամավորներից մեկ պատգամավոր ձեռնպահ էր քվեարկել :
Պարզվել է, որ միակը, որ կողմ չէ համաներմանը` ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանն է:
Թորոսյանը պարզաբանել է իր քայլը, նշելով որ որոշումն անտրամաբանական է:
Բացի այդ, նա հայտարարել է, որ 2008 թ. արտահայտած սկզբունքներից չի հրաժարվել՝ ի տարբերություն ոմանց, որ հայհոյում էին միմյանց , իսկ հիմա՝ գնում երկխոսության:
Վանաձորում մայիսի 25-ին Մոսկովյան փողոցի թիվ 14 շենքի մոտ գտնվող տնակում կախվելու միջոցով ինքնասպան է եղել 64-ամյա Արմեն Չոբանյանը:
Պարզվել է , որ ինքնասպանի կինը` 61-ամյա Սուսան Ծառիկյանը ժամը 13-ի սահմաններում իրենց տնակի մուտքի դիմացի ծածկի տակ կախված վիճակում հայտնաբերել է ամուսնու դիակը, իսկ սեղանի վրա` իրավապահները հայտնաբերել են երկտող. «Ոչ ոքի չմեղադրեք, ամեն ինչի մեղավորը կինս է` Սուսանը»:
Մայիսի 26-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան տիկին Մարի Յովանովիչին` Հայաստանում նրա դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:
ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն հայտնեց դեսպանին արդյունավետ աշխատանքի համար եւ գոհունակությամբ փաստեց, որ նրա պաշտոնավարման տարիներին երկու երկրների հարաբերություններն էլ ավելի զարգացան ու խորացան, ինչի արդյունքում նաեւ խորհրդարանում իրականացվեցին ծրագրեր, որոնք նպաստեցին նաեւ Հայաստանի օրենսդրության համապատասխանեցմանը միջազգային չափանիշներին: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջև հարաբերությունների հետագա զարգացման եւ ամրապնդման համար մեծ ներուժ կա եւ այս առումով կարեւորեց նաեւ միջխորհրդարանական գործակցության ակտիվացումը:
Դեսպան Յովանովիչը շնորհակալություն հայտնեց արդյունավետ համագործակցության համար` կարեւորելով հայ-ամերիկյան գործակցության հետագա ամրապնդումը եւ զարգացումը: Նա նույնպես անհրաժեշտ համարեց միջխորհրդարանական կապերի ակտիվացումը, ինչը կարեւոր դեր ունի միջպետական հարաբերությունների զարգացման գործում: Դեսպանը բարձր գնահատեց վերջին տարիներին օրենքների շուրջ Ազգային ժողովում կազմակերպվող բաց քննարկումները:
Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի եւս:
Վերջում Հովիկ Աբրահամյանը հաջողություններ մաղթեց դեսպանին նրա հետագա գործունեության մեջ` վստահություն հայտնելով, որ նա միշտ կմնա Հայաստանի բարեկամը:
«Գրանցված ավտովթարների դեպքերը հանրապետությունում, նախորդ տարվա համեմատ, աճել են»,- այսօր, ամփոփելով անցած չորս ամիսները, ասաց ՀՀ Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության պետ Նորիկ Սարգսյանը:
Ըստ պաշտոնական տվյալների՝ վերջին չորս ամիսների ընթացքում գրանցվել է 574 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով զոհվել է 60, մարմնական վնասվածք ստացել՝ 832 մարդ: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ՝ պատահարների քանակը աճել է 74-ով, զոհերի թիվը՝ նվազել 12-ով, իսկ վիրավորների թիվն աճել է 138-ով:
Չնայած վթարների թվի ակնհայտ աճին, Սարգսյանը հավատացնում է. «Սա ուղղակի զուտ բացարձակ թվերի աճ է, իրականում պատկերը նույնն է, ինչ որ 2010 թ.-ին է եղել: Ընդամենը աճը կապված է այն հանգամանքի հետ, որ հունվարի 1-ից ՀՀ-ում ներդրվեց ԱՊՊԱ-ի համակարգը, և բոլոր տրանսպորտային միջոցները, ամենաթույլ վնասվածքների դեպքում, կանգնում են դեպքի վայրում, պահանջում են ապահովագրական կազմակերպության ներկայացուցչին: Այդ պատահարները գրանցվում են, ոչ մի պատահար դուրս չի մնացել հաշվառումից, այդ իսկ պատճառով էլ վթարների կոնկրետ թվի թեթևակի աճ է զգացվում»:
Սարգսյանը նաև հավելում է. «Շատ կարևոր է, որ զոհերի թիվը նախորդ տարվա համեմատությամբ պակասել է 12-ով, մենք մեր բոլոր հանդիպումների ժամանակ խնդիր էինք դրել պակասեցնել զոհերի թիվը, որը մեր կողմից ստացվել է, արդյունքները դրական են»: Ոստիկանությունն իրեն ճակատագրի դեր է վերապահում: Ծիծաղելի է. ինչ ասել է՝ խնդիր էինք դրել զոհերի թիվը պակասեցնել:
«Ընդհանուր վթարայնության վիճակը կայուն է հանրապետությունում, անհանգստացնող որևիցե բան չկա, խնդիրներ են, որ պետք է ընթացքում լուծվեն, ՃՈ-ի կողմից ամեն ինչ արվում է վթարայնության վիճակը կայուն պահպանելու համար»,- վստահեցրեց Նորիկ Սարգսյանը: Չնայած հավաստիացումներին, քաղաքացին տեսնում է, թե ինչպես է ՃՈ մեքենան, հատկապես վթարային իրավիճակներում, հանգիստ հեռանում տարածքից, և վթարների դեպքում, հիմա` երբ այդ հարցով զբաղվում է ԱՊՊԱ-ն, ոստիկանները որոշել են, որ իրենք առհասարակ անելիք չունեն:
«Ձեր անձնական հսկողության տակ պահեք և խստորեն հետևեք, թե ինչպես են կատարվում ձեր հանձնարարականները»,– կառավարության այսօրվա նիստում ասել է վարչապետը`հորդորելով ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին՝ խստորեն հետևել կառույցում իրականացվող մոնիթորինգի արդյունքներին։
Ի պատասխան՝ Ալիկ Սարգսյանն ասել է. «Ընդամենը երեկ եմ եղել տեղերում և ստուգել աշխատանքները։ Ամեն մի փաստ առանձին քննարկման առարկա կդարձնեմ և կզեկուցեմ ձեզ»։
Կառավարության նիստում փոփոխություններ և լրացումներ կատարվեցին Ոստիկանության տեղամասային տեսուչների աշխատանքների կազմակերպման մասին կարգում։ Ըստ այդմ՝ կհստակեցվեն տեղամասային տեսուչների իրավունքներն ու պարտականությունները:
Հայտնի է դարձել Արցախի փողոցում մայիսի 17-ին տեղի ունեցած սարսափելի վթարում կենդանի այրված 4 դիակներից նաև մյուս երկուսի ինքնությունը:
Ոստիկանությունը պարզել է, որ վթարի հետեւանքով մահացածներից մեկը Երեւանի Զաքյան փողոցի բնակիչ 66-ամյա թոշակաու Սիլվա Արզումանյանն է, իսկ մյուսը` Նոր Արեշի բնակիչ 17-ամյա Սամվել Անտոնյանն է:
Ավելի վաղ հայտնի էր դարձել 4 զոհվածներից երկուսի` «ԳԱԶԵԼ»-ի ու «Մերսեդեսի» վարորդների ինքնությունը:
«ԳԱԶԵԼ»-ի վարորդը «Լյուդվիգ եւ որդի» ՍՊԸ աշխատակից 62-ամյա Աշոտ Հովհաննիսյանն էր: «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը` 24-ամյա Սերգեյ Բաղշյանն էր:
Հիշեցնենք, որ մայիսի 17-ին, ժամը 21.10-ի սահմաններում Արցախի փողոցի թիվ 24 շենքի հարակից տարածքում իրար էին բախվել «Մերսեդես» մակնիշի 23 ՍԼ 673 համարանիշի եւ «ԳԱԶԵԼ» մակնիշի 3456 Տ համարանիշի թիվ 76 երթուղին սպասարկող ավտոմեքենաները: Բախման հետեւանքով, «ԳԱԶԵԼ»-ը պայթել էր եւ հրդեհ է բռնկվել: Մարդիկ այրվել են մեքենաների մեջ:
«ժառանգություն» կուսակցությունը մայիսի 25-ին հանդես է եկել հայտարարությամբ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբոր` Տիգրան Փոստանջյանի, դեմ քրեական հետապնդման վերաբերյալ£ Հայտարարությունում ասված է.
«Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Տիգրան Փոստանջյանի դեմ շինծու քրեական գործով դատավարությունը:
«Ժառանգությունը» իր վճռական բողոքն է հայտնում քաղաքական դրդապատճառներով սկիզբ առած այդ քրեական գործի և թատերականացված դատավարության, ինչպես նաև արդեն 14-րդ օրը բանտում հացադուլի մեջ գտնվող Տիգրան Փոստանջյանի արդարացի պահանջներից և ոչ մեկի չկատարման կապակցությամբ: Հացադուլի միջոցով Տիգրան Փոստանջյանը իր բողոքն է հայտնում ՙՆուբարաշեն՚ ՔԿՀ-ում տիրող անմարդակային և նվաստացուցիչ պայմաններից, իր դեմ որպես խափանման միջոց ապօրինաբար ընտրված կալանքից և առհասարակ իր դեմ սանձազերծված քրեական հետապնդումից:
Ակնհայտ է, որ ՀՀ գլխավոր դատախազության և ԱԱԾ-ի համատեղ ջանքերով կյանքի կոչված այս պատվիրված գործն ուղղված է Զարուհի Փոստանջյանի ու «Ժառանգություն» կուսակցության և ընդհանրապես քաղաքացիական հասարակության` օրեցօր աճող ակտիվության և ընդվզման դեմ: «Ժառանգությունը» պահանջում է դադարեցնել այս անօրինական քրեական հետապնդումը և արդար դատաքննության միջոցով արդարացնել և ազատ արձակել քաղաքական պատանդ Տիգրան Փոստանջյանին»:
Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, «Հյուպատոսական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին, «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքները: Հայտնում են նախագահի մամուլի գրասենյակից։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.