29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Այսօր Հայաստանի ճարտարապետների միության 17-րդ համագումարին, միության նախագահի պաշտոնում վերընտրվել է ճարտարապետ Մկրտիչ Մինասյանը` ստանալով 178 քվե: Առաջադրված է եղել ևս մեկ թեկնածու` Լեւոն Ներսիսյանը, որի օգտին քվեարկել է 12 մարդ:
Երեւանում այսօր տեղի է ունեցել համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նիստ, որտեղ հրաժարական ներկայացրած Արմեն Գրիգորյանի փոխարեն Կոմիտեի նախագահ է ընտրվել ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը:
Այսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը և ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր ավանդական և ոչ ավանդական էներգետիկ ռեսուրսների մասին, ըստ որի՝ սահմանվում է գիտելիքների ու փորձաքննության փոխանակման շրջանակը ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև Հայաստանում ավանդական և ոչ ավանդական էներգետիկ ռեսուրսների բնութագրման ու գնահատման, ինչպես նաև այդ ռեսուրսների պատասխանատու և կայուն զարգացման ու շահագործման ասպարեզում: Փոխըմբռնման հուշագիրը նաեւ ԱՄՆ երկրաբանական հետազոտությունների ծառայության ու ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից Հայաստանի էներգետիկ ռեսուրսների, դրանց թվում՝ այրվող թերթաքարերի պաշարների համատեղ գնահատման ու տեխնիկական ուսումնասիրությունների հնարավորություն է նախատեսում:
Դեսպան Յովանովիչի կարծիքով՝ այդ փաստաթուղթը կօգնի ուսումնասիրել ու զարգացնել Հայաստանի էներգետիկ ռեսուրսները:
Մայիսի 31-ին, ժամը 19:00-ի դրությամբ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ են արձակվել թվով 328 դատապարտյալ:
Համաներմամբ ազատ արձակված դատապարտյալների քանակը ներկայացվում է ըստ քրեակատարողական հիմնարկների.
«Նուբարաշեն» — 29
«Էրեբունի» — 78
«Վարդաշեն» — 30
«Դատապարտյալների հիվանդանոց» — 23
«Երևան Կենտրոն» — 0 (ազատ արձակման ենթակա դատապարտյալներ չկան)
«Արթիկ» — 35
«Վանաձոր» — 14
«Սևան» — 40
«Հրազդան» — 17
«Աբովյան» — 1
«Գորիս» -11
«Կոշ» — 50
Համաներմամբ դատապարտյալների ազատ արձակման, ինչպես նաև պատժաչափը կրճատելու գործընթացը շարունակվում է:
Հարգելի պարոն Հովսեփյան,
Ձեզ 2011 թվի փետրվարի 11-ին, 16-ին և 19-ին հաղորդումներ էի ուղարկել Գյումրու և Շիրակի դաշտում ոստիկանների կատարած ապօրինի գործողությունների մասին, որոնցով վերջիններս, անցնելով իրենց լիազորությունների շրջանակը, ինքնիրավչության և այլ ապօրինությունների միջոցով սահմանափակել են քաղաքացիների ազատ տեղաշարժման իրավունքը և արտահայտման ազատությունը: Համանման հաղորդում է հղել նաև Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Ա.Սաքունցը:
Այդ հաղորդումների հիման վրա ՀՀ Ոստիկանության ՇՄ քննչական բաժնի քննիչ Հ.Մ.Քաղցրիկյանը նյութեր է նախապատրաստել 2 ամիս շարունակ ու գտել, որ ոստիկանների գործողություններում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի որևէ հոդվածով նախատեսված հանցագործության հանցակազմը և որոշել է մերժել քրեական գործի հարուցումը (7/12-10-564, 15.04.2011):
Որոշման և ստորև բերված հանգամանքների վերլուծությունը թույլ է տալիս ինձ հայտարարել, որ քննիչը չի կարողացել պատշաճ կերպով կատարել իր պարտականությունները, անկարող է եղել գնահատել փաստերն ու իր տրամադրության տակ եղած նյութերը ըստ էության, դժվարություններ է ունեցել տրամաբանական եզրահանգումներ անելիս, իսկ արդյունքում ստացվել է խիստ կողմնակալ և թերի նախապատրաստություն այն բանից առաջ մինչև կեզրակացներ` քրեական գործ հարուցե՞լ, թե՞ ոչ:
Հարգելի պարոն դատախազ, խնդրում եմ ի գիտություն ընդունել այս բողոքը, ծանոթանալ ստորև բերված հիմնավորումներին, հանձնարարել` վերանայել քննիչի քրեական գործ չհարուցելու մասին որոշումը, հայտարարությունները ոստիկանության անօրինական գործողությունների մասին ուսումնասիրել պատշաճ և հանգամանորեն, ապա միայն որոշում կայացնել ըստ այդմ:
Ա.
Նյութերի նախապատրաստման ընթացքում, ըստ քննիչի որոշման շարադրանքի, վերջինս բացատրություններ է ստացել թվով քսանութ ոստիկանից, Ջաջուռ գյուղի համայնքապետից, «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի Գյումրու մասնաճյուղի կառավարչից, «Անտիկա» խանութի տնօրենից, «Ցայգ» ՀԸ լրագրողներից մեկից, ոստիկանների կատարած հանցագործությունների մասին հաղորդումներ ներկայացրած Ա.Սաքունցից, ինձնից և Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Ն.Հակոբյանից, ում փետրվարի 17-ին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում հայհոյել էր Ոստիկանության Գյումրու բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի պետ Հայկ Զաքարյանը: Քննիչը գտել է, որ չարժե բացատրություն ստանալ 150-ից ավելի վարորդներից գոնե մի 28 հոգուց, ում տեղաշարժման և արտահայտման ազատությունները սահմանափակել էին ոստիկանները, և բավարարվել է այդ իրադարձությունները լուսաբանած 15 լրագրողներից միայն մեկից բացատրություն ստանալով, այն դեպքում, երբ ես իմ բացատրություններում թվարկել էի մոտ մեկ տասնյակ լրագրողների անուններ և ԶԼՄ-ների անվանումներ, տվել էի նրանց հեռախոսահամարները: Քննիչը ակնհայտ դժվարություններ է ունեցել կռահելու, որ համակողմանի ուսումնասիրության համար հարկավոր է հնարավոր տուժողներից ևս բացատրություններ ստանալ, ինչպիսիք այս դեպքում վրացական պետհամարանիշերով ավելի քան 150 վարորդներն են եղել: Իսկ նրանց ավտոմեքենաների լուսանկարները բավարար քանակությամբ ես տրամադրել եմ քննիչին:
Բ.
Ոստիկանության Գյումրու բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի պետ Հայկ Զաքարյանի` Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Ն.Հակոբյանին հայհոյած լինել-չլինելու հանգամանքը քննիչը նույնպես անբավարար է հետազոտել. ընդամենը մեկից ստացել է բացատրություն այն մասին, որ ոստիկանը հայհոյել է իրեն, իսկ ոստիկանից ստացել է բացատրություն այն մասին, որ ոստիկանն իրեն չի հայհոյել: Այս երկու բացատրության հիման վրա քննիչը ինչ-որ մի անհասկանալի իմաստնությամբ հասկացել է, որ ոստիկանը կնոջը չի հայհոյել: Քննիչը չի հիմնավորել, թե ինչո՞ւ միջադեպի եղած չլինելու մասին Հ.Զաքարյանի բացատրությունն ավելի հիմնավոր է, քան միջադեպի եղած լինելու մասին Ն.Հակոբյանի բացատրությունը: Քննիչը չի կամեցել կամ չի կարողացել պարզել, թե.
1. Անձամբ կամ դեմքով ճանաչու՞մ են միմյանց Ն.Հակոբյանը և Հ.Զաքարյանը:
2.
3. Հանդիպե՞լ են արդյոք նրանք Սայաթ-Նովա փողոցում 2011 թվի փետրվարի 17-ին, եթե այո, ապա` ի՞նչ հանգամանքներում, ովքե՞ր են եղել նման հանդիպմանը ներկա կամ ականատես: Եղե՞լ են արդյոք այնտեղ վկաներ հնարավոր միջադեպի, ինչ բացատրություններ են տալիս նրանք:
4.
5. Տեսնես Լ.Բարսեղյանի` իրեն տրամադրած լուսանկարներում և տեսանյութերում կա՞ նման միջադեպ հաստատող կամ բացառող որևէ դրվագ:
Գ.
Քննիչը պարզել է, որ Նադեժդա Հակոբյանի ավտոմեքենայի բանալին մեքենայից փախցնողը ոչ թե մասնագիտացած գող է եղել, այլ ՀՀ Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի տեղակալ Գ.Թադևոսյանը: Քննիչը, նկարագրելով ոստիկանի բացատրությունը, գրել է.«…Թադևոսյանը նշել է, որ 2011 թվի փետրվարի 17-ին Գյումրի քաղաքի Սայաթ-Նովա փողոց է եկել իրեն անծանոթ քաղաքացուհի, որն անկանոն է վարել սպիտակ գույնի ավտոմեքենան: Ինքը ավտոմեքենայի վրայից վերցրել է բանալիները, որոնք քիչ անց վերադարձրել է նշված կնոջը:…» Սրա հետ մեկտեղ քննիչը գլխի չի ընկել, որ պարտավոր էր ստուգել Գ.Թադևոսյանի բացատրությունները, պարզել.
1. Ինչպե՞ս է արտահայտվել անկանոն մեքենա քշելը, արդյո՞ք ի նկատի ունի ճանապարհային երթևեկության կանոնների խախտումը կամ խախտումները, եթե ոչ, ապա ի՞նչ է հասկանում ոստիկանը որպես «անկանոն վարել»:
2.
3. Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքում ինչո՞ւ ՃՈ այդտեղ գտնվող ավելի քան 30 ոստիկանները որևէ արձանագրություն չեն կազմել այդ խախտման մասին:
4.
5. Ի՞նչ իրավունքով է Գ.Թադևոսյանը մտել քաղաքացու անձնական օգտագործման ավտոմեքենան (այդ դրվագը երևում է նկարահանված տեսանյութում, որի ինտերնետային հասցեն տրամադրվել է քննիչին):
6.
7. Ի՞նչ իրավունքով է Գ.Թադևոսյանը թռցրել բանալիները ավտոմեքենայի միջից, երբ մեքենան արդեն կանգնած է եղել (այլապես ոստիկանը չէր կարողանա մտնել մեքենա և փախցնել բանալիները) և, երբ հետագա ընթացքը խոչընդոտելու համար ոստիկանությունը տեղում ուներ ավելի քան 30 ճանապարհային ոստիկան և, ծայրահեղ դեպքում, պիտի տիրապետեր հատուկ միջոցների:
8.
9. Ե՞րբ է տեղի ունեցել միջադեպը, ե՞րբ է ոստիկանը ներխուժել ավտոմեքենա և թռցրել բանալիները, իրականում ե՞րբ է Գ.Թադևոսյանը վերադարձրել բանալիները և ի՞նչ է նշանակում «քիչ անց»:
10.
11. Արդյո՞ք ոստիկանի այս գործողությունները հանցակազմ չեն պարունակում: (Եթե` ոչ, արդյո՞ք ստացվում է, որ ցանկացած ոստիկան կարող է նման գործողություններ իրականացնել քաղաքացիների և նրանց անձնական գույքի նկատմամբ:)
Դ.
Քննիչը մի քանի հատվածներում նշում է, թե ոստիկանությունը Լ.Բարսեղյանից ոստիկանների գործողությունների մասին որևէ բողոք, դիմում կամ հայտարարություն չի ստացել: Ոստիկանը կամ դիտավորություն է ունեցել չհիշելու, կամ չի կամեցել կարդալ Ձեզ հղված իմ 2011 թվի փետրվարի 11-ի այն հաղորդման երրորդ պարբերությունը, որում ասվում է. «Ժամը 11:20-ին Ոստիկանության Գյումրու հերթապահ մասում հերթապահող մայոր Բաբաջանյանը հրաժարվեց այս հանցագործության մասին իմ հայտարարությունն ընդունել:», որից հետո ես այցելել եմ Շիրակի մարզի դատախազին և նրան պատմել ինչպես ոստիկանների ապօրինությունների, այնպես էլ` իմ հայտարարությունը ոստիկանությունում չընդունելու մասին: Քննիչը չի կամեցել բացատրություն ստանալ Ոստիկանության Գյումրու բաժնում այդ օրը հերթապահած ոստիկաններից: Իսկ հետագա բոլոր բողոքները ՀՀ գլխավոր դատախազին և ոչ թե ոստիկաններին հղելու իմ վարքը մնացել է քննիչի համար անհասկանալի: Քննիչը չի բարեհաճել նաև իմ այդ հաղորդման հանգամանքները ստուգել Շիրակի մարզի դատախազից:
Ե.
Նյութերի նախապատրաստման ընթացքում ես քննիչին եմ տրամադրել ինը հեռուստատեսային վավերագրական հոլովակ և հարյուր ութսունմեկ թվային լուսանկար` DVD սկավառակի վրա: Բացի այդ, քննիչին եմ տրամադրել 30 ինտերնետային հասցե, որոնցից չորսը Ազատություն Ռադիոկայանի ռեպորտաժների հասցեներն են, իսկ քսանվեցը` տեղական հեռուստաընկերությունների վեբ կայքերում տեղադրված և իրենց թողարկած հեռուստատեսային ռեպորտաժների ինտերնետային հասցեներն են: Քննիչը ակնհայտ դժվարություններ կամ դիտավորություն է ունեցել ուսումնասիրելու դրանք: Իսկ եթե ուսումնասիրած լիներ, ապա կտեսներ, որ.
1. Ոստիկանները հաղորդումներում նշված օրերին իսկապես արգելափակել են վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների (իսկ որոշ դեպքերում նաև այլ մեքենաների) ազատ տեղաշարժը Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի գրասենյակին հարող խաչմերուկներում, Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհով Ջաջուռ գյուղի մոտ և Գյումրու Սայաթ-Նովա փողոցով:
2.
3. Գյումրու Գորկու և Ղուկասյան փողոցների խաչմերուկում հերթապահող և վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների մուտքը դեպի «Ասպարեզ» ակումբի գրասենյակ արգելել են ոստիկանները, ես բանավիճում եմ նրանց հետ այդ արգելափակման հրաման տվողին պարզելու և պատճառների մասին, ՀՀ ԱԺ պատգամավորները բանավիճում են նրանց հետ, Ոստիկանության Գյումրու բաժնի պետը բացատրություններ է տալիս այն մասին, թե ինչու են փակել փողոցը վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների դեմ: Համադրելով Բանկի բաժանմունքի կառավարչի և «Անտիկա» խանութի տնօրենի բացատրությունների հետ, կկռահեր, որ ստում է կամ քաղաքի ոստիկանապետը կամ` վերոհիշյալ երկու անձինք, թե, իբր, ոչ ոք չի արգելափակել Գորկու և Ղուկասյան փողոցների խաչմերուկը:
4.
5. Գյումրի-Ջաջուռ մայրուղին փետրվարի 15-ին Ջաջուռ գյուղի մոտ փակվել է միայն վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների համար և ոչ թե բոլոր մեքենաների, ճանապարհը փակ է եղել ոստիկանների պատճառով և ոչ թե ձնաբքի, որովհետև կտեսներ, որ այդ ամբողջ ընթացքում Վանաձորի կողմից բազմաթիվ մեքենաներ են բարեհաջող իջել լեռնանցքից: Կտեսներ, որ լեռնանցքը ավտոմեքենայի միջից, հիմնականում 60 կմ/ժամ արագությամբ ընթացքից հեռուստանկարահանված է եղել սկսած ոստիկանների արգելման պատնեշից մինչև Լոռու մարզի մուտք և վայրէջք ու ետ, և այդ ամենն արված է եղել մեկ շարունակական կադրով` ֆայլով, որում երևում է, թե ինչպես է Ճանապարհային ոստիկանության մեքենան հանգիստ վերուվար անում այդ ճանապարհով և` Լոռու մարզից մեքենաներն հանգիստ անցնում Շիրակի մարզ: Միայն այդ տեսանյութի դիտումը կապացուցեր քննիչին և կապացուցի ցանկացած մարդու, որ լեռնանցքը օդերևութաբանական և ֆիզիկական տեսանկյունից իրականում լիակատար անցանելի է եղել: Իսկ դրա հիման վրա, ամենայն հավանականությամբ, կկարողանար տրամաբանել, որ, նախ` ոստիկանների հաղորդումները լեռնանցքը փակ լինելու մասին սուտ են, և ապա` որ այդ հաղորդումը մարդկանց տեղաշարժման ազատության իրավունքի ոտնահարման հիմնավորման դիտավորություն է:
6.
7. Վանաձոր քաղաքի մուտքի մոտ փետրվարի 15-ին ոստիկանները կուտակումներ էին ստեղծել, ճանապարհի մեջտեղում կանգնեցրել էին ձյուն մաքրող մեքենան, իսկ դրա կողքերին` ոստիկանական մեքենաներ` որպեսզի այլ մեքենա չկարողանար մտնել Վանաձոր կամ դուրս գալ այնտեղից դեպի Սպիտակ, արդյունքում` մեկական կիլոմետրը գերազանցող խցանումներ էին գոյացել երկու ուղղություններով:
8.
9. Փետրվարի 16-ին Ջաջուռ գյուղի մոտ ոչ մի խցանում չի երևում լուսանկարներում, բայց երևում է, որ ոստիկանները իրենց մարմիններով փակել են Վանաձորից Գյումրի եկող ճանապարհի համապատասխան երթևեկելի գոտում մեկ շարքով կանգնեցված վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների ճանապարհը ու թույլ չեն տալիս դրանց առաջխաղացումը դեպի Գյումրի:
10.
11. Փետրվարի 17-ին ոստիկանները փակել են Գյումրու Սայաթ-Նովա փողոցը, անգամ այն ժամանակ, երբ ոստիկանական շրջափակման մեջ գտնվող ավտոմեքենաների ուղևորներից որևէ մեկը մեքենայից չէր իջել, ոչ ոք վարորդներից հանրահավաք չէր կազմակերպել այդտեղ:
12. Փետրվարի 17-ին ՀՀ Ոստիկանության Գյումրու բաժնի անչափահասների գծով բաժանմունքի պետ Հայկ Զաքարյանը մոտենում է Ն.Հակոբյանի ավտոմեքենային և վեջինիս հասցեին ակնհայտորեն վիրավորական արտահայտություններ է անում:
Զ.
Քննիչը չի փորձել տրամաբանական հիմնավորում գտնել այն բանի, թե` իր պարզածով, Թատրոնի դիմաց կայանած 10 ավտոմեքենաների ուղևորները, որոնք իբր սոցիալական հանրահավաք էին կազմակերպելու Սայաթ-Նովա փողոցում, ինչո՞ւ են մեքենաներով շարասյունով երթևեկել դեպի Խաղաղության օղակ, բայց մեքենաները կանգնեցրել են ընդամենը 60 մետր անցնելուց հետո, մեկ շարքով ու իջել հանրահավաք անելու հենց լուսաֆորի տակ: Մեքենաների այդպիսի կարճ երթն ի՞նչ նպատակ պիտի ունենար, եթե ոչ` ծայրահեղ դեպքում փակել Սայաթ-Նովա փողոցը: Սակայն լուսանկարներում և տեսագրություններում երևում է, որ վրացական պետհամարանիշերով վեց և իմ անձնական` հայաստանյան պետհամարանիշով ավտոմեքենան կանգնած են եղել մեկ շարքով, ճիշտ երկրորդ երթևեկելի գոտում լուսաֆորի մոտ, չեն փակել փողոցը և ՃԵ կանոնների խախտում թույլ չեն տվել: Քննիչը չի պարզել, թե ինչո՞ւ այդտեղ հանրահավաք անցկացնելու հնարավոր մտադրություն ունենալու դեպքում այս 7 մեքենաների ուղևորները մեքենաները չեն թողել հենց թատրոնի դիմաց ու հետիոտն տեղափոխվել 50-60 մետր: Քննիչը չի զննել Ոստիկանության կողմից փետրվարի 17-ին Սայաթ-Նովա փողոցում և Ռուսթավելի փողոցում իրականացված հեռուստանկարահանումները, այլապես նկատած կլիներ, որ ոստիկանական շրջափակման մեջ գտնվող ավտոմեքենաները կանգնած են եղել մեկ շարքով` երկրորդ երթևեկելի գոտում` հենց լուսաֆորի դեմ դիմաց, նրանք խաչմերուկ չեն մտել, և քննիչը չի կարողացել հասկանալ, թե, իբր 11 ժամ տևած հանրահավաքի ժամանակ հասարակական կարգի պաշտպանության համար ինչո՞ւ էին հենց այս 7 ավտոմեքենաների դեմ դիմաց կանգնել ճանապարհային ոստիկանության 3-4 մեքենա, լայնքով փակելով ամբողջ փողոցը, քննիչը չի պարզել, թե ի՞նչ կապ ունեն ոստիկանների այս գործողությունները հասարակական կարգի պահպանման հետ:
Է.
Բացի այդ, քննիչը, նյութեր նախապատրաստելով ոստիկանների գործողությունները վիճարկող կամ դրանք հանցավոր համարող իմ և Ա.Սաքունցի հաղորդումների հիման վրա, իր եզրահանգումներն անում է բացառապես հենվելով նույն ոստիկանների տված բացատրությունների վրա, ինչը չի կարելի անաչառ համարել:
Հարգելի պարոն դատախազ, այս հանգամանքներից զատ, Ձեր ուշադրությունն եմ հրավիրում նաև հետևյալ նվազ կարևորություն ունեցող հանգամանքների վրա:
1. Նյութերի նախապատրաստությունը տևել է մոտավորապես 50 օր, չնայած այն բանին, որ ՀՀ օրենսդրությունը այդ գործի համար նախատեսում է 10 օր:
2. Քննիչի որոշումն ու այն ինձ ուղարկելու մասին նամակը թվագրված է 2011 թվի ապրիլի 15-ով, առաքման ծրարի վրա եղած ելքային ամսաթիվը ապրիլի 28-ն է, այն ինձ է հանձնվել ապրիլի 30-ին: Ստացվում է, որ որոշումն ինձ է հասցվել 15 օրում, այնինչ օրենքը նախատեսում է առավելագույնը 7 օր:
Այս հարցերի հետ կապված, խնդրում եմ հանձնարարել ուսումնասիրել այս օրինազանցությունները նույնպես, համապատասխան կարգապահական միջոցառումներ իրականացնել քննիչի նկատմամբ և, բարի լինել ինձ տեղեկացնել նաև այս մասին:
Հարգանոք`
«Ասպարեզ» ակումբ ՀԿ խորհրդի նախագահ,
Լևոն Բարսեղյան
Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի տեղեկացմամբ, 200 դրամով թանկացել են մեծահասակների տոմսերը: Տոմսերի արժեքը փոխվել է այգու ադմինիստրացիայի նախաձեռնությամբ: Ըստ տնօրենի՝ փոփոխությունն իրականացվել է այգու բարեփոխմանն ուղղված ֆինանսական հոսքերի ապահովման նպատակով:
Հիշեցնենք, որ նախկինում թե՛ մեծահասակների, թե՛ փոքրահասակների համար տոմսի արժեքը նույնն էր՝ 300 դրամ
Կալանավորվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության աշխատակից Ստեփան Տոնոյանը՝ թմրամիջոցների արտադրությամբ զբաղվելու համար: Նրա սեփականությունը հանդիսացող տարածքում հայտնաբերվել է հոլանդական կանեփի խոշոր պլանտացիա: Նախնական քննությամբ պարզվել է, որ Ստեփան Տոնոյանը, իշխանական տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների հովանավորությամբ, տարիներ շարունակ զբաղվել է թմրամիջոցների արտադրությամբ և իրացմամբ:
Հիշեցնենք, որ այս նույն Ստեփան Տոնոյանը երկու տարի առաջ ձերբակալվել է Դուբայում՝ ամերիկյան կեղծ կրեդիտ քարտերով ապօրինի գործարքներ իրականացնելու մեղադրանքով: Ի դեպ, նա Երևանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի ազգականն է, իսկ հայրն աշխատում է Արագածոտնի մարզի ՃՈ-ում:
Ոստիկանության լրատվության բաժնից Արմեն Մալխասյանը մեզ ասաց, որ ներկա պահին Ստեփան Տոնոյանը ձերբակալված է, և գործը ընթացքի մեջ է. «Այս պահին կարող եմ միայն այսքանն ասել, մնացած մանրամասները կտեղադրվեն մեր պաշտոնական կայքէջում»:
ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության նախաձեռնությամբ մայիսի 28-ին Հանրապետության օրվա առթիվ մեծ միջոցառում կայացավ «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկում: Ելույթ ունեցան Ջիվանի աշուղական դպրոցի «Հավասու» անվան երիտասարդական անսամբլի սաները` ՀՀ Ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանի գլխավորությամբ: Միջոցառման նպատակն էր անմասն չթողնել դատապարտյալներին այդ գեղեցիկ տոնից:
Նախքան միջոցառման սկսվելը բացման ու ողջույնի խոսքերով հանդես եկան ՀՀ ԱՆ «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկի պետ Հովիկ Պետրոսյանը, ՀՀ Ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանը, ինչպես նաև ՔԿՀ-ի հոգևոր տեսուչ Ռուբեն աբեղա Զարգարյանը:
Միջոցառման ընթացքում համույթը ներկայացրեց բազմաթիվ ստեղծագործություններ: Դատապարտյալները խանդավառությամբ էին ունկնդրում երգն ու երժշտությունը: Իրապես, միջոցառումը մի փոքրիկ խնդություն բերեց նրանց սրտերին:
Տեղեկացնում ենք, որ մշակութային միջոցառումը նախադեպային չէ և պարբերական բնույթ է կրում:
ՔԿՀ մամուլի ծառայություն
Հունիսի 6–ին Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը երկօրյա այցով կժամանի Հայաստան։
Ահմադինեժադի այցի շրջանակներում նախատեսվում է հանդիպում նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ այլ պաշտոնատար անձանց հետ: Այս մասին հաղորդում է իրանական Fars գործակալությունը:
Հիշեցնենք, որ սա փոխայց է. նախագահ Սարգսյանը մարտի 27–ին աշխատանքային այցով մեկնել էր Թեհրան:
ԱՄՆ Արեւմտյան Վիրջինիա նահանգի WSAZ NewsChannel 3 հեռուստաալիքը տեղեկացնում է, որ դաշնային մարմինները ձերբակալել են երեք ռուսաստանցիների, որոնցից երկուսը հայեր են։ Ձերբակալվածները կասկածվում են բժշկական ապահովագրության հետ կապված մեքենայության մեջ։
Հանցավոր խմբի մեջ ընդգրկված են Իգոր Շևչուկը և հայազգի Արսեն Բեջանյանն ու Սարգիս Թադևոսյանը :Այն գործունեություն ծավալելով նահանգի արևմտյան Չառլստոն քաղաքում, պատրաստվում էր մի քանի միլիոն դոլար շորթել բժշկական ապահովագրավճարներ ստանալու համար նախատեսված կեղծ հայցերի միջոցով։ Այս նպատակով հանցագործները Չարլստոնում գրասենյակ էին վարձակալել՝ ստեղծելով մի քանի կեղծ ընկերություններ, որոնց հաշվեհամարների վրա այդ հայցերով փոխանցվել է մոտ 4 մլն դոլար։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.