23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այս տարի հունիսի 12-ը հռչակվել է Սևանի Ս. Առաքելոց վանքի ուխտի օր: Այդ օրը առաքելական եկեղեցին նշում է հոգեգալստյան տոնը:
Մայր Աթոռից հայտնում են, որ այս առիթով Սևանավանք կտարվեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող ս. առաքյալների մասունքներ: Տոնի առիթով վանքում ժամը 11-ին կմատուցվի Սուրբ Պատարագ, որից հետո սրբազան մասունքներով կկատարվի օրհնություն և Անդաստանի կարգ: Սուրբ մասունքները հավատացելոց խոնարհության համար վանքում կմնան մինչև նույն օրվա երեկոյան ժամերգության ավարտը` ժամը18-ը:
Հունիսի 6-8-ը Կատարի Պետության աշխատանքի նախարար Նասեր Բին Աբդալլահ ալ-Համիդիի հրավերով կայացավ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերով նախարար Արթուր Գրիգորյանի գլխավորած պատվիրակության այցը Կատարի Պետություն:
Պատվիրակության կազմում ընգրկված էին ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը, ՀՀ ԱԳՆ և Միգրացիայի միջազգային կազմակերպության Հայաստանի գրասենյակի ներկայացուցիչներ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը հանդիպումներ ունեցավ Կատարի աշխատանքի նախարարի, առևտրաարդյունաբերական պալատի նախագահի տեղակալի, Համադ բժշկագիտական համալիրի և գործատու այլ գործակալությունների ղեկավարների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկված հարցերի շրջանակում փոխադարձ կարևորվեց Հայաստանից Կատարի Պետություն որակյալ աշխատուժի ներգրավման կարևորությունը, մասնավորապես առողջապահության, ինժեներաճարտարապետական, տեխնոլոգիական ոլորտներում:
Ըստ ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության մամլո հաղորդագրության, ՀՀ աշխատուժի օգտագործման իրավական և աշխատանքային պայմանագրի դրույթները հստակեցնելու նպատակով կայացած փորձագիտական քննարկման արդյունքում նախաստորագրվեց «ՀՀ և Կատարի Պետության միջև Կատարի Պետության տարածքում Հայաստանի Հանրապետության աշխատուժի օգտագործման մասին համաձայնագիրը»:
Համաշխարհային տնտեսական վեհաժողովի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով հանդիպմանը մասնակցելու նպատակով Վիեննայում գտնվող ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ Նավթարդյունահանող երկրների կազմակերպության (OPEC) միջազգային զարգացման հիմնադրամի (OFID) կենտրոնակայանում հանդիպում է ունեցել կառույցի գլխավոր տնօրեն Սուլեյման Ջազիր Ալ Հերբիշի հետ: Հանդիպումից հետո Հայաստանի Հանրապետության և OFID-ի միջև ստորագրվել է վարկի տրամադրման մասին պայմանագիր:
Փաստաթուղթն ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը և OFID-ի գլխավոր տնօրեն Սուլեյման Ջազիր Ալ Հերբիշը: Գյուղացիական ակտիվների ստեղծման ծրագիրը Հայաստանում կիրականացվի Գյուղատնտեսության զարգացման միաջազգային հիմնադրամի (IFAD) կողմից: Քսան միլիոն դոլար ծավալով վարկը նպատակաուղղված է լինելու գյուղացիական տնտեսությունների կարողությունների ստեղծման ծրագրի ֆինանսավորմանը, ինչպես նաև ենթակառուցվածքների զարգացմանը: Ծրագրի շահառուները կլինեն հիմնականում գյուղական բնակավայրերի բնակիչները, մասնավորապես մանրածավալ արտադրողները, պտղի և ընկուզեղենի արտադրությամբ զբաղվողները, ինչպես նաև լեռնային անապահով համայնքների ներկայացուցիչները: Վարկի մարումը կսկսվի հինգ տարի հետո: Մարման ժամկետը տասնհինգ տարի է, տոկոսադրույքը` 3,5 տոկոս:
Ինչպես տեղեկացրել է ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, ընդհանուր նպատակը գյուղական համայնքների աղքատության նվազեցումն է: Կարևորելով այս վարկի ստացումը` նախարարը նշել է, որ այն կօգնի հանրապետությունում շատ արագ բարելավել սպասարկումը և ստեղծել գյուղատնտեսական կարողություններ:
Արսեն Բաբայանն ազատվել է Քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքի պետի պաշտոնից, ինչպես ինքը տեղեկացրեց, այլ աշխատանքի տեղափոխվելու կապակցությամբ:
Փոփոխություն է տեղի ունեցել նաև նրա ղեկավարած բաժանմունքում. Քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքը վերակազմավորվել է և այժմ կոչվելու է Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժին:
Թե ով է փոխարինելու Բաբայանին, դեռ որոշված չէ:
Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, Արսեն Բաբայանը շարունակելու է աշխատել արդարադատության նախարարությունում:
Համաշխարհային տնտեսական վեհաժողովի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով հանդիպմանը մասնակցելու նպատակով Վիեննայում գտնվող ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի օրակարգում նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ:
Այսօր կայացել է Տիգրան Սարգսյանի հանդիպումը Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովի հետ: Հանդիպումից հետո ՀՀ կառավարության ղեկավարը լրագրողներին տեղեկացրել է, որ քննարկվել են երկկողմ տնտեսական համագործակցության խնդիրներ: ՀՀ վարչապետը ներկայացրել է Հայաստանում վերջին զարգացումները, տնտեսական, ֆինանսական վիճակը, երկրի սպասելիքներն ու ակնկալիքները: Խոսվել է Ուկրաինայում ընթացող բարեփոխումների մասին: Ներկայացվել են առկա մակրոտնտեսական ցուցանիշները և Ուկրաինայի վարչապետի գնահատականները, թե իրենք ինչ ցուցանիշներով են ծրագրում ավարտել տարին: Քննարկվել է տնտեսական ոլորտում երկկողմ փոխգործակցության, ինչպես նաև միջազգային կազմակերպություններում սերտ համագործակցության հարցեր:
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի և Ավստրիայի վարչապետ Վերներ Ֆայմանի հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր: Մասնավորապես նշվել է, թե ինչ առաջնահերթություններ ունի Հայաստանը տնտեսության մեջ, և որոնք են փոխգործակցության զարգացման առումով Հայաստանի համար հետաքրքրություն ներկայացնող ճյուղերը: Հատկապես առանձնացվել են տեղեկատվական տեխնոլոգիաների, էներգետիկայի, հանքահումքային արդյունաբերության, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտները: Կարևորվել է զբոսաշրջության բնագավառում ավստրիական ընկերությունների, օպերատորների փորձը կիրառելու հարցը, Հայաստանում Եվրամիությունից, մասնավորապես Ավստրիայից ներգնա տուրիզմը զարգացնելու հեռանկարները:
Ավստրիայի վարչապետը հետաքրքրվել է տնտեսական բարեփոխումների, ինչպես նաև ֆինանսական հատվածում ավստրիական կապիտալի մասնակցության խնդիրներով: «Մենք գիտենք, որ Ավստրիան ունի առևտրային բանկերի կապիտալում մասնակցության փորձ և նրանց առաջարկել ենք մասնակցել հայկական բանկերի կապիտալում, ինչպես նաև ներդրումային հիմնադրամների ստեղծման գործում: 2012թ. կգործեն կամավոր կենսաթոշակային հիմնադրամները, 2014թ.` պարտադիր կուտակային հիմնադրամները, իսկ դա նշանակում է, որ առաջատար ֆինանսական ընկերությունները նույնպես մեծ հետաքրքրություն կունենան Հայաստանում աշխատելու գործում»,- նշել է ՀՀ կառավարության ղեկավարը:
Հայաստանի և Ավստրիայի վարչապետերի հանդիպմանը խոսվել է նաև հայ-թուրքական հարաբերությունների մասին: Վերներ Ֆայմանը հետաքրքրվել է հայ-թուրքական արձանագրությունների ճակատագրով, նաև Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ վերջին զարգացումներով ու տարածաշրջանային խնդիրներով:
Այցի ընթացքում նախատեսված է Տիգրան Սարգսյանի հանդիպումը նաև Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ:
2011 թ. հունիսի 7-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8.5%:
2011 թ. մայիսին արձանագրվել է 0.04% գնաճ, որի արդյունքում 12-ամսյա գնաճն ավելացել է 0.1 տոկոսային կետով և կազմել 9.0%:
Խորհուրդն արձանագրեց, որ արտաքին հատվածից եկող գնաճային ճնշումներն առաջիկա ժամանակահատվածի համար մեղմվել են. հիմնական հումքային ապրանքների գները ամսվա սկզբին նվազել են` կայունանալով նախորդ ամսվա նկատմամբ համեմատաբար ցածր մակարդակներում, իսկ պարենային ապրանքների գները հարաբերականորեն կայուն են:
Խորհուրդը միակարծիք է, որ գնաճային միջավայրի վրա ներքին տնտեսությունից եկող ազդակները շարունակում են չեզոք լինել. աշխատանքի շուկայի թույլ գնաճային ճնշումները չեզոքացվում են մասնավոր ծախսումների դանդաղ աճով և հարկաբյուջետային քաղաքականության զսպող բնույթով:
Միևնույն ժամանակ, ակնկալվում է նախորդ տարվա համեմատությամբ տեղական արտադրության գյուղմթերքների արտադրության ծավալների աճի պայմաններում դրանց գների նվազում:
Խորհուրդը գնահատում է, որ գնաճային միջավայրի ընդլայնման հավանականությունը բավականին ցածր է և ֆինանսական շուկայում ձևավորված տոկոսադրույքների միջոցով հնարավոր է առկա գնաճային միջավայրի զսպումը, ինչի արդյունքում կանխատեսվող ժամանակային հորիզոնում գնաճը կձևավորվի 4%±1.5 տատանումների թույլատրելի միջակայքում:
Երևանի պետական համալսարանում վաղը՝ հունիսի 7-ին, կանցկացվեն «Աշխարհագրություն», «Ընդհանուր պատմություն» և «Կենսաբանություն» առարկաների ընդունելության միասնական քննությունները: ԵՊՀ-ում «Աշխարհագրություն» առարկայից քննություն կտա 5 դիմորդ, «Ընդհանուր պատմություն»-ից՝ 2, իսկ «Կենսաբանություն»-ից՝ 41 դիմորդ:
Ընդհանուր առմամբ, ԳԹԿ-ն «Աշխարհագրություն» առարկայից ստացել է մասնակցության 35 դիմում-հայտ, «Ընդհանուր պատմություն»-ից՝ 71, իսկ «Կենսաբանություն» առարկայից՝ 134:
Նշենք, որ հունիսի 10-ին կանցկացվի «Մաթեմատիկա» առարկայի ընդունելության քննությունը:
Հունիսի 6-ին ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 01.30-ի սահմաններում 26-ամյա Աշոտ Մ.-ի վարած «ՎԱԶ-21112» մակնիշի ավտոմեքենան Լանջազատ գյուղից դեպի Ազատի ջրամբար տանող ճանապարհին շրջվել է, ինչի հետևանքով ուղևորը` 25-ամյա Երվանդ Ավագյանը, հիվանդանոց տեղափոխելիս մահացել է:
Կատարվում է քննություն:
Հունիսի 4-ին, ժամը 20.15-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Երասխ-Երևան ճանապարհին՝ Հովտաշեն գյուղի հատվածում, ավտոմեքենա է շրջվել:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 20.00-ի սահմաններում, 34-ամյա Արթուր Աբրահամյանի վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, ընկել ջրատարի մեջ ու շրջվել:
Ստացած մարմնական վնասվածքներից վարորդը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Կատարվում է քննություն:
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադի այցը Հայաստան հետաձգվել է` կողմերի փոխադարձ համաձայնությամբ: Այցը կիրականացվի առավել հարմար ժամկետներում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.