29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 8-ից 15-ը հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է:
Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 66 դեպքից բացահայտվել է 51-ը, գողության 76 դեպքից՝ 38-ը, ավազակային հարձակման 4 դեպքից` 3-ը, խուլիգանության 9 դեպքից՝ 8-ը, իսկ խարդախության 24 դեպքերն էլ բացահայտվել են:
Նույն ժամանակահատվածում նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 9, գողության՝ 4 և խարդախության 1 դեպք:
Անցած շաբաթվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 30 պատահար. 2 մարդ զոհվել է, 46-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Այսօր կառավարությունում տեղի է ունեցել «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» պետական ոչ առևտրային կազմակերպության («ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ) կառավարման խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։
Օրակարգի առաջին հարցով քննարկվել և հաստատվել է Հազարամյակի մարտահրավեր կորպորացիային ներկայացվելիք հատկացման ծրագրային 20-րդ հայտը` կից փաստաթղթերով: Համաձայն հայտի` 2011թ. հուլիս-սեպտեմբեր եռամսյակի համար ՀՄՀ-Հայաստանը Կորպորացիայից ակնկալում է ստանալ 29,012,885 (քսանինը միլիոն տասներկու հազար ութ հարյուր ութսունհինգ) ԱՄՆ դոլար, որից 28,222,698 ԱՄՆ դոլարն ուղղվելու է Ոռոգվող գյուղատնտեսություն ենթածրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքներին, մնացած մասը մոնիթորինգի և գնահատման ու ծրագրի կառավարման և վերահսկողության ծախսերն են:
Ընթացիկ եռամսյակի ավարտի դրությամբ ծրագրի փաստացի և կանխատեսվող (հունիս ամսվա) ծախսերի ընդհանուր գումարը կազմում է 138,200,941 (հարյուր երեսունութ միլիոն երկու հարյուր հազար ինը հարյուր քառասունմեկ) ԱՄՆ դոլար: Քսաներորդ հատկացման հայտը ՀՄՀ-Հայաստան ծրագրի նախավերջին հայտն է: Վերջին` քսանմեկերորդ հայտը Հազարամյակի մարտահրավեր կորպորացիային կներկայացվի ս. թ. սեպտեմբեր ամսին և կներառի ծրագրի փակման գործընթացին առնչվող ծախսերը:
Վերոհիշյալ ծախսերի կատարումից հետո ՀՄՀ-Հայաստան ծրագրի ընդհանուր արժեքը կկազմի 176,491,028 ԱՄՆ դոլար:
Կառավարման խորհուրդը հաստատել է նաև ծրագրի փակման պլանի հավելվածներում կատարված փոփոխությունները:
Ի թիվս օրակարգային այլ հարցերի, խորհուրդն ի գիտություն է ընդունել «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանի ամփոփ զեկուցումը ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ: Այնուհետև ծավալվել է մտքերի փոխանակություն, որի ընթացքում արծարծվել են Մայր ջրանցքների և պոմպակայանների վերականգնմանն առնչվող հարցեր:
Արարատի մարզի Արտաշատ քաղաքային համայնքի ղեկավարի հուլիսի 3-ին կայանալիք ընտրություններում առաջադրված 6 թեկնածուներից երկուսը` անկուսակցականներ, ԴԱՀԿ Արարատի մարզ. բաժնի պետ Վարդան Մնացականյանը և ոչ մի տեղ չաշխատող Մեսրոպ Պետրոսյանը, ինքնաբացարկ են հայտնել:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամլո քարտուղար Տաթև Օհանյանը, քաղաքապետի պաշտոնին հավակնում են գրանցված թեկնածուներ, գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Գագիկ Մուրադյանը, անկուսակցականներ, Ավտոդպրոցի տնօրեն Հարություն Մնացականյանը, «Անտառի բարիքներ» ԱԿ նախագահ Թադևոս Թադևոսյանը, ոչ մի տեղ չաշխատող Քաջո Գրիգորյանը:
Արարատի մարզի Արարատ քաղաքային համայնքի ղեկավարի նույն օրը կայանալիք ընտրություններում մասնակցելու համար ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը գրանցել է առաջադրված երկու թեկնածուներին` գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Աբրահամ Բաբայանին և «Արարատի ԲԿՏ» ԲԲԸ տնօրեն, անկուսակցական Հակոբ Թովմասյանին:
ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ Հունիսի 13-ին, ժամը 02.00-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները բերման են ենթարկել 25-ամյա Համբարձում Հ.-ին, որը 2010 թ. մայիսի 27-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով, այն է` փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը:
Կատարվում է քննություն։
Համաքաղաքային ծրագրերի կատարման ընթացքին և մայրաքաղաքային տնետեսության կառավարմանն առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ£
Զեկուցվել է , որ շարունակական վերահսկողության արդյունքում նախորդ տարվա 5 ամիսների համեմատ , այս տարի զգալիորեն նվազել են մայրաքաղաքում ապօրինի և ինքնակամ կառույցների թիվը: Առևտրի և սպասարկումների վարչության պետը տեղեկացրել է, որ ընթացքի մեջ են մայրաքաղաքի տարածքում ապօրինի, ինչպես նաև անգործության մատնված կրպակների ապամոնտաժման աշխատանքները. «Նման կրպակների առկայությունն անհարիր է մեր մայրաքաղաքին»,- նշել է քաղաքապետը` հանձնարարելով հետևողականորեն շարունակել և սեղմ ժամկետում ավարտել գործընթացը:
Ծխելու դեմ պայքարն ուժեղացնելու քաղաքապետի հանձնարարության համատեքստում զեկուցվել է, որ հանրային սպարկմամբ զբաղվող տնտեսվարող բոլոր սուբյեկտներն ծանուցվել են քաղաքապետի որոշման վերաբերյալ: Հանրային սպասարկման 33 օբյեկտ, քաղաքապետարանի և «Կանաչստան» ՀԿ -ի համատեղ իրականացրած մոնիթորինգի արդյունքում, ծխողների համար հատուկ տարածք ապահովելու համար արժանացել են «Կանաչստան» ՀԿ -ի շնորհակալագրերի: Առևտրի և սպասարկումների վարչության պետը նաև նշել է, որ այս ուղությամբ աշխատանքները շարունակվում են:
Անդրադառնալով վարձակալական պայմանագրերի ուսումնասիրությանն առնչվող հանձնարարականին` քաղաքապետը հանձնարարել է վերանայել բոլոր պայմանագրերը, դրանք համապատասխանեցնելով օրենսդրության ներկա պահանջներին և Երևանի ավագանու որոշումներին: Քաղաքապետը հանձնարարել է ապահովել աղբահանության վարձավճարների բազայի վերջնական պատրաստումը, յուրաքանչյուր շաբաթ ներկայացնել աղբահանության վարձավճարների հավաքագրման վերաբերյալ տեղեկատվություն և պայմանագրերի կնքման ժամանակացույցը:
Զեկուցվել է , որ անհրաժեշտ 3100 -ի դիմաց մայրաքաղաքում այսօր տեղադրված է շուրջ 2700 փոքր աղբաման: Հանձնարարվել է մեկ անգամ ևս ճշտել աղբամանների անհրաժեշտ թվաքանակն ու կարճ ժամկետում լրացնել բացը:
Բնապահպանության վարչության պետի զեկույցի համաձայն մայրաքաղաքի փողոցներում և պուրակներում շարունակվում են ծաղկապատման աշխատանքները: Զուգահեռաբար ընթացքի մեջ են քաղաքապետարանի բնապահպանական ծրագրերի աշնանային փուլի նախապատրաստական աշխատանքները, որոնցով նախատեսվում է ընդլայնել առկա ոռոգման ցանցը, Նուբարաշեն վարչական շրջանում շուրջ 60 հեկտար տարածքով անտառային բուֆերային գոտի ստեղծել, բարեկարգել ու կանաչապատել Հաղթանակ զբոսայգու հարավային լանջը: Քաղաքապետի հանձնարարությամբ կանաչապատման և ծաղկապատման բոլոր ծրագրերն առավել ճիշտ և նպատակային իրագործելու նպատակով կմշակվի համապատասխան հայեցակարգ` հաշվի առնելով բնապահպանների, ճարտարապետների և լանդշաֆտային դիզայնի մասնագետների կարծիքը:
Քաղաքապետի հանձնարարությամբ` մայրաքաղաքի առավել բանուկ հատվածներում և խաչմերուկներում արդեն տեղադրվել է 60 տեսախցիկ, որոնց օգնությամբ համաժամանակյա ռեժիմով վերահսկվում է տրանսպորտային միջոցների երթևեկը:
Ըստ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության մամլո հաղորդագրության, հանրակրթության վարչության պետը զեկույցել է, որ քաղաքապետի հանձնարարությամբ հետևողականորեն վերհսկվում է «Օգնիր դպրոցիդ» կայքի միջոցով դպրոցներին տրամադրվող միջոցների մուտքն ու դրանց նպատակային օգտագործումը: «Երևանջուր», «ՀայՌուսգազարդ» և «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերություններին հանձնարարվել է սեղմ ժմկետում բարեկարգել և պատշաճ տեսքի բելել իրենց ենթակառուցվածքների շինություններն ու դրանց հարակից տարածքները:
Տարածաշրջանային և միջազգային առևտրաշրջանառության խթանումը և զարգացումը սահմանների համալիր կառավարման (ՍՀԿ) հայեցակարգի հիմնական նպատակներից է: Այն կարող է ապահովվել ոչ միայն ներպետական միջգերատեսչական համագործակցության, այլ նաև երկկողմ և միջազգային ակտիվ գործընկերության միջոցով: Որպես կարևոր քայլ այս գործընթացում, ԵՄ կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից իրականացվող «Հարավային Կովկասում սահմանների համալիր կառավարում» (ՀԿՍՀԿ) ծրագիրը հունիսի 13-ին կազմակերպում է հայ-վրացական երկկողմ աշխատաժողով «Սահմանների կառավարման ոլորտում գործող մարմինների համար առևտրի խթանման ձեռնարկի մշակում» թեմայով: Սա ՀԿՍՀԿ շրջանակներում անցկացվող ձեռնարկների և ընթացակարգերի մշակմանը նվիրված միջոցառումներից մեկն է: Աշխատաժողովը կվարեն Լատվիայից ժամանած միջազգային փորձագետները:
Երկկողմ աշխատաժողովի նպատակը առևտրի խթանման հետ կապված ընթացակարգերի և ձեռնարկների մշակման համար ընդհանուր հիմքերի ձևավորման անհրաժեշտությանը մասնակիցների ուշադրությունը հրավիրելն է: Նշված ձեռնարկները տեղեկատվության աղբյուր կծառայեն պետական սահմանի անցման փորձնական կետում գործող տարբեր պետական մարմինների պաշտոնատար անձանց համար և վերջիններիս կօգնեն կարգավորել ծագող խնդիրները: Աշխատաժողովը կոչված է նպաստելու միջգերատեսչական համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը:
Եռօրյա այս միջոցառման ընթացքում հայ և վրացի մասնակիցները տեղեկատվություն կփոխանակեն միջազգային փորձագետների հետ, կծանոթանան առևտրի խթանման ոլորտում եվրոպական փորձին և առաջադեմ գործնական օրինակներին և լուծումներին: Արդյունքում նրանք կստանան բավարար գիտելիքներ` «Առևտրի խթանման ձեռնարկի» բովանդակությունը որոշելու և միջգերատեսչական ու միջազգային համագործակցության ապահովման արդյունավետ աշխատակարգեր մշակելու համար:
Վրաստան հովվապետական այցի ընթացքում, հունիսի 12-ին, Հոգեգալստյան տոնին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շքախմբի ուղեկցությամբ մեկնեց Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցի, որտեղ Վեհափառ Հայրապետին դիմավորեցին թեմի հոգևոր դասը և Թբիլիսիի հայ համայնքի հազարավոր ներկայացուցիչներ:
Մինչ եկեղեցու վերաօծման արարողությունը Նորին Սրբության նախագահությամբ կատարվեց Եկեղեցու հարևանությամբ կառուցված ՙՀայարտուն՚ կենտրոնի բացումը: Հովհաննես Թումանյանի կողմից 1921 թվականին հիմնադրված նշանավոր ՙՀայարտուն՚ կենտրոնը 1940-ականներին դադարել էր գործելուց: Սակայն 2011 թվականին Վիրահայոց թեմը հիմնադրում է համանուն կենտրոն` բարերարությամբ ռուսաստանաբնակ գործարար Բորիս Սահակովի և աջակցությամբ վրացահայ գործարարների:
Կենտրոնի մուտքի ժապավենը հատեցին տիար Բորիս Սահակովը և Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը, որից հետո այս առիթով իր ուրախությունը հայտնեց Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն Սրբազանը` շնորհակալություն հայտնելով Նորին Սրբությանը Հայրապետական օրհնության և թեմի նկատմամբ ցուցաբերվող մշտական հոգատարության և ուշադրության համար: Բացման առիթով Թբիլիսիի հայ համայնքին շնորհավորեցին արարողությանը ներկա Թբիլիսիի քաղաքապետ Գեորգի Ուգուլավան և Երևանի քաղաքապետը: Իր սրտի խոսքն ասաց նաև կենտրոնի բարերարը` շնորհավորելով ամենքին կարևոր այս ձեռնարկի առիթով: Վերջում ներկաներին իր օրհնությունը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Նորին Սրբությունը, շնորհավորելով հայ համայնքին կենտրոնի բացման առիթով, մաղթեց, որպեսզի այն դառնա հայաշունչ մշակութային, ազգային, հոգևոր մի նոր օջախ` պահպանելով պատմական ՙՀայարտուն՚ կենտրոնի բարի ավանդները: Վեհափառ Հայրապետը, կենտրոնի հիմնումը նոր վկայություն նկատելով ազգային կյանքի վերազարթոնքի, հորդորեց վիրահայերին իրենց զավակներին առաջնորդել այդ կենտրոն և անաղարտ պահել ու պահպանել իրենց ավադույթները, լեզուն ու հարուստ մշակույթը:
Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր օրհնությունը բաշխելով բարեպաշտ ժողովրդին, ՙՀրաշափառի՚ ներքո մուտք գործեց Սուրբ Էջմիածին եկեղեցի, ուր հանդիսապետեց վերանորոգված տաճարի վերաօծման արարողությունը:
Թբիլիսիի Սուրբ Էջմիածին (Էջմիածնեցոց Սուրբ Գևորգ) եկեղեցին կառուցվել է 1805թ. հայ հասարակության ծախսերով: Հիմնադրումից ի վեր այն բազմիցս վերակառուցվել և նորոգվել է: Փլուզման ենթակա եկեղեցին վերջին անգամ հիմնանորոգվեց 2006-2010թթ. Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի բարեպաշտ հայորդիների աջակցությամբ:
Օծման արարողությունից հետո Նորին Սրբությունը Հայ Եկեղեցու ՙՍ. Գրիգոր Լուսավորիչ՚ բարձրագույն շքանշանով պարգևատրեց ՙՀայարտուն՚ կենտրոնի բարերար Բորիս Սահակովին` գնահատելով նրա եկեղեցասեր և ազգանվեր գործունեությունը: Ապա Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր պատգամը հղեց արարողությանը ներկա վիրահայությանը: Գոհություն հայտնելով Աստծունª Վրաստանում հովվապետական այցելությամբ լինելու բերկրալի առիթի համար` Նորին Սրբությունն անդրադարձավ վիրահայության կյանքում նորաօծ տաճարի կարևորությանը. ՙՀոգենորոգ այս պահին մեր մտածումները վերստին ուղղվում են դեպի մեզ բոլորիս հարազատ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, որտեղից շողում է Հայաստանը դեպի Աստված դարձրած լույսը, և սկիզբ են առնում մեր ժողովրդի հավատքը, քրիստոնեական կյանքի ուղին և սրբազան արժեքները: Այս արժեքներով սնված և էջմիածնադրոշմ հավատքով զորացած հավատավոր մեր հայրերը երկու դար առաջ կառուցեցին այս գեղեցիկ եկեղեցին և անվանեցին Սուրբ Էջմիածին, համոզումով, որ Սուրբ Էջմիածնի աստվածային անսպառելի լույսն է բաշխվում նվիրական այս աղոթավայրում:
Երկու դար Սուրբ Էջմիածինը` գտնվելով հայաշատ Հավլաբար թաղամասում, իր խնկաբույր կամարների ներքո է համախմբել Վիրահայոց թեմի հավատավոր հայորդիներին, ովքեր աղոթքը իրենց շուրթերին և հայրենական հիշատակներն իրենց հոգիներում` վրաց հողի վրա ապրել են խաղաղ ու ստեղծագործ ընթացքով և կազմակերպել ու խնամել իրենց համայնքային կյանքը: Ահավասիկ, Մեր հայրերի արդար աղոթքով ու քրտինքով շաղախված եկեղեցու օրհնությունը մեզ ուժ է տալիս և զորացնում մեզ մեր հավատքի մեջ` ջանք ու նվիրում բերելու և շեն ու պայծառ պահելու եկեղեցական և ազգային կյանքը, վերականգնելու խոնարհյալ մեր սրբավայրերը՚: Այնուհետև Վեհափառ Հայրապետը հորդորեց ներկա ժողովրդին ապրել հավատքով և զորանալ Ս. Հոգու շնորհներով, միասնաբար պայծառացնել հոգևոր և ազգային կյանքը, խնամել ու պահպանել հայոց լեզուն, մշակույթն ու հայրենական արժեքները: ՙՁեր և մեր բոլոր զավակների հոգևոր ուժով, քրիստոնեկան ճանաչողությամբ, ավետարանական պատգամներին հավատարմությամբ միշտ հաստատուն ու պայծառ պիտի լինի Մեր Եկեղեցին՚, — ասաց Նորին Սրբությունը` նաև պատգամելով վիրահայ համայնքին նվիրումով ու նախանձախնդրությամբ ջանքեր ներդնել հանուն Վիրահայոց դարավոր թեմի նոր զարթոնքի:
Եկեղեցու վերաօծման առիթով, ի գնահատություն թեմակալ առաջնորդի նվիրյալ ու ժրաջան ծառայության, Նորին Սրբությունը Վազգեն եպիսկոպոսին շնորհեց եպիսկոպոսական պանակե: Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև իր գնահատանքը հայտնեց եկեղեցու նորոգության գործին մեծ աջակցություն բերած ԱՄՆ Արևմտյան թեմի բարեպաշտ հայորդիներին, իսկ նորաօծ Ս. Էջմիածին եկեղեցուն Նորին Սրբությունը նվիրեց ս. Հաղորդության սկիհ:
Այնուհետև մատուցվեց հայրապետական Ս. Պատարագ, որից հետո ի պատիվ Ամենայն Հայոց Հայրապետի առաջնորդարանի, ՙՀայարտուն՚ կենտրոնի հովանավորների և հայ համայնքի կողմից տրվեց պաշտոնական ճաշ, որին մասնակցում էին Վրաց Եկեղեցու ներկայացուցիչներ, տարբեր կրոնական համայնքների առաջնորդներ, Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլիի պետական և կրթական կառույցների ներկայացուցիչներ, բազում հայորդիներ: Ճաշկերույթն ամփոփվեց Վեհափառ Հայրապետի օրհնության խոսքով: Հովվապետական այցի առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը օրհնության գրեր շնորհեց մշակույթի անվանի գործիչներ Գիվի Շահնազարին և Անահիտ Բոստանջյանին, ինչպես նաև գործարարներ Սամվել Աղեկյանին, Ռաֆիկ Աղաջանյանին, Արամ Սիմոնյանին և Նելսոն Պետրոսյանին: Ամենայն Հայոց Հայրապետի մասնավոր գնահատանքի արժանացան նաև եկեղեցու շինարարներ Անատոլի Սոլոմոնաշվիլին և Զուրա Գաչեչիլաձեն:
Ռուսաստանի Ազգային տոնի` Պետական ինքնիշխանության մասին հռչակագրի ընդունման օրվա առթիվ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հունիսի 11-ին այցելել է Հայաստանում ՌԴ դեսպանատուն:
Այս մասին հայտնում են Նախագահի մամուլի գրասենյակից:
Շնորհավորելով դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյին եւ դեսպանատան աշխատակիցներին տոնի առթիվ՝ Սերժ Սարգսյանը նշել է, որ երկու երկրների միջեւ ձեւավորված բարձր մակարդակի ռազմավարական գործընկերությունը օրեցօր ընդլայնում է համագործակցության ոլորտները եւ համատեղ ջանքերի շնորհիվ կշարունակի ամրապնդվել՝ ի նպաստ հայ եւ ռուս ժողովուրդների:
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով, հունիսի 13-14-ը պաշտոնական այցով Հայաստան կայցելի Շվեդիայի Թագավորության արտգործնախարար Կարլ Բիլդտը:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այցի ընթացքում նախատեսված են Կարլ Բիլդտի հանդիպումները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
Նախատեսվում է քննարկել նաև հայ-շվեդական համագործակցության հետագա ընլդայնմանն առնչվող հարցեր, Հայաստան — ԵՄ հարաբերությունների վերջին զարգացումները եւ ասոցացման համաձայնագրի բանակցությունների ներկայիս փուլը, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների լայն շրջանակ:
Էդվարդ Նալբանդյանի եւ Կարլ Բիլդտի հանդիպումը տեղի կունենա հունիսի 14-ին, ժամը 10.30-ին, որից անմիջապես հետո ժամը 11.20-ին ԱԳՆ-ում տեղի կունենա նախարարների ճեպազրույցը:
«Հայփոստ» ՓԲԸ Դիտորդ խորհրդի 03.06.2011 որոշմամբ ընկերության գլխավոր գործադիր տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դրվել է «Հայփոստ» ՓԲԸ ֆինանսական գծով գլխավոր տնօրենի տեղակալ Հայկ Ավագյանի վրա: Այս մասին հայտնում են «Հայփոստ Թրաստ Մենեջմենթ»-ից։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.