23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Reuters գործակալությունը տեղեկացնում է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը այսօր դիմել է ժողովրդին հայտարարելով, որ առաջիկա օգոստոս ամսին երկրում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ինչից հետո կներկայացվի բարեփոխումների նոր փաթեթ:
Ասադի խոսքերով օգոստոսին կձևավորվի նոր խորհրդարան, իսկ բարեփոխումների նոր փաթեթ հանրությանը կներկայացվի արդեն սեպտեմբերի սկզբին:
Ասադի հանձնարարությամբ Սիրիայում կստեղծվի սահմանադրության բարեփոխման հանձնաժողով , որի վերաբերյալ առաջարկությունները կարող են ներկայացվել մեկ ամսվա ընթացքում:
Խոսելով հակակառավարական ցույցերի մասնակիցների մասին Ասադն ընդգծել է, որ անհրաժեշտ է տարբերել գրոհայիններին ցուցարարներից:
«Ես խնդրում են արդարադատության նախարարությանը ուսումնասիրություն կատարել համաներման սահմանման չափանիշները ընդլայնելու համար: Ընտրությունների մասին օրենքի քննարկումը վերջացնելուն պես կսկսվի ազգային երկխոսությունը, որի ժամանակ կքննարկվեն քաղաքական բարեփոխումների օրենքները»,- ասել է Բաշար Ալ-Ասադը:
Բաշար Ալ-Ասադը նաև ընդծել է, որ չի զիջելու ոչ մեկին, ով պայքարի է դուրս եկել զենքով, և կոչ է արել փախստականներին վերադառնալ Թուրքիայից:
Ձեռքի դանակն ժամանակին առգրավվել են
Հունիսի 17-ին`ժամը 13.52-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթաշեն 3-րդ թաղամասի 13-րդ շենքի թիվ 21 բնակարանի բնակիչը վատառողջ է և չի կարողանում ինքնուրույն բացել դուռր. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Փրկարար ուժերի վարչության հերթապահ խումբը: Ժամը 16.10-ի սահմաններում ոստիկանության աշխատակիցների և ազգականների ներկայությամբ բացվել է բնակարանի դուռը: Հյուրասենյակում հայտնաբերվել է հոգեկան անհավասարակշիռ վիճակում գտնվող 1961թ. ծնված Գագիկ Խանզադյանը, որի ձեռքին եղել է դանակ, իսկ ննջասենյակում` անկողնային հիվանդ մայրը: Ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում դանակն առգրավվել է, իսկ Գ.Խանզադյանը հանձնվել է շտապօգնության աշխատակիցներին:
Դիակ ծառի վրա
Հունիսի 17-ին ժամը 21.35-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 47 տան հարակից տարածքում` ծառի վրա դիակ կա և այն իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Փրկարար ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատի հերթապահ խումբը: Փրկարարների կողմից պարանների օգնությամբ դժվարանցանելի ճանապարհով իջեցվել է 1952թ. ծնված Լևոն Գաբրիելյանի դին:
Անհետացած Ծովագյուղի բնակչին հայնտաբերեցին
Հունիսի 18-ին ժամը 13.00-ին Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի գյուղապետ Գ.Թովմասյանից ահազանգ է ստացվել, որ գյուղի բնակիչ 1986թ. ծնված Վիգեն Թովմասյանը հունիսի 17-ին ժամը 11.00-ի սահմաններում դուրս է եկել տնից դեպի «Այծեսար» կոչվող լեռ և մինչ օրս չի վերադարձել, անհրաժեշտ է փրկարարների և կինոլոգների օգնությունը որոնողական աշխատանքներ իրականացնելու համար:
Դեպքի վայր են մեկնել Փրկարար ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբից 2 փրկարար, 1 կինոլոգ, ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի կինոլոգիական ծառայության 3 կինոլոգ:
Ժամը 17.00-ից սկսվել են որոնողական աշխատանքները, որին մասնակցել են նաև Ծովագյուղ գյուղի 115 բնակիչ:
Ժամը 21.40-ին որոնողական աշխատանքները դադարեցվել են:
Հունիսի 19-ին ժամը 09.15-ին վերսկսվել են որոնողական աշխատանքները, որին մասնակցել են 30 փրկարարներ եւ տեղի 28 բնակիչ:
Ժամը 19.00-ին Տավուշի մարզի Խաչարձան գյուղի մոտ տեղի անտառապահները և համագյուղացիները հայտնաբերել են Վիգեն Թովմասյանին անվնաս վիճակում:
Պատի ինքնափլուզում
Հունիսի 18-ին ժամը 16.37-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Հաղթանակ» թաղամասում` «Երևանյան բազալտ» ՍՊԸ-ի տարածքում, տեղի է ունեցել պատի ինքնափլուզում, կան տուժածներ եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել Փրկարար ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատի հերթապահ խումբը և Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Տեղում պարզվել է, որ ինքնափլուզվել է խճահատիկի էլևատորի երկաթբետոնե կոնստրուկցիան, ինչից գործարանի աշխատակիցներ 1974թ. ծնված Սլավիկ Ղազարյանը տեղում զոհվել է, իսկ 1980թ.ծնված Արտյոմ Ղազարյանը ստացել ձեռքի կոտրվածք և, մինչ փրկարարների ժամանումը, տեղափոխվել է «Մալաթիա» բժշկական կենտրոն:
Փրկարաների ուժերով փլատակից դուրս է բերվել Ս.Ղազարյանի դին:
Ըստ հերթապահ բժշկի գնահատման` Ա.Ղազարյանի առողջական վիճակը միջին ծանրության է:
Կանխվել է ինքնասպանության փորձը
Հունիսի 19-ին ժամը 13.15-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հ/Ա Բ-2 թաղամասի թիվ 77 շենքի տանիքից երիտասարդ է ցանկանում նետվել:
Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը (պարամեդիկները) և Փրկարար ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատի հերթապահ խումբը:
Տեղում պարզվել է, որ նույն շենքի 20-րդ բնակարանի բնակիչ 1990թ. ծնված Հայաստան Մելոյանը բարձրացել է շենքի տանիք և սպառնում է նետվել:
Հատուկ փրկարար ջոկատի պետ փրկարար ծառայության փոխգնդապետ Ա.Մանուկյանի և լեռնափրկարար փրկարար ծառայության ենթասպա Կ.Ալվրցյանի կողմից Հ.Մելոյանի հետ տարված բանակցությունների արդյունքում ինքնասպանության փորձը կանխվել է:
«Նաիրի» մարզադաշտի մոտ հայտնաբերվել է դիակ
Հունիսի 19-ին ժամը 17.56-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայի թիվ 2 հասցեում գտնվող «Նաիրի» մարզադաշտի հարակից ձորակում հայտնաբերվել է դիակ եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Հատուկ փրկարար ջոկատի հերթապահ խումբը:
Ժամը 20.10-ին փրկարարների ուժերով դիակը ձորակից դուրս է բերվել և հանձնվել ոստիկանության աշխատակիցներին: Նախնական տվյալներով զոհվածը Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի բնակիչ 1946թ.ծնված Ստյոպա Մովսիսյանն է:
Այս տարի հունիսի 20-ը Սրբոց Հռիփսիմյանց կույսերի, իսկ հունիսի 21-ը Սրբոց Գայանեանց կույսերի տոներն են£ Այս երկու օրերը Էջմիածին քաղաքի համանուն վանքերի ուխտի օրերն են:
Այս առիթով Վանորեից Տեսչությունը հավատացյալներին հրավիրում է ուխտագնացության: Երկու օրերին էլ առավոտյան ժամը 10:00-ին թափորով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Սրբոց Հռիփսիմեանց և Սրբոց Գայանեանց կույսերի մասունքները կտարվեն համապատասխանաբար Սուրբ Հռիփսիմե և Սուրբ Գայանե վանքեր, այնուհետև ժամը 11:00-ին կմատուցվի Սուրբ Պատարագ, կկատարվի Անդաստանի կարգ և Սուրբ մասունքներով օրհնություն:
Սուրբ մասունքները հավատացելոց խոնարհության համար վանքում կմնանան մինչև նույն օրվա երեկոյան ժամերգության ավարտը` ժամը18:00:
Այսօր` հունիսի 17-ին «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 373.84 դրամ` վերջին 1 ամսում սա դոլարի ամենացածր մակարդակն է: Ընդհանուր առմամբ վաճառվել է 2.4 մլն դոլար: Առավել հավանական է, որ ԿԲ-ն չի միջամտել փոխարժեքին: : Մի քանի օր է` բորսայում սկսվել է դոլարի արժեզրկման գործընթաց: Ամենայն հավանականությամբ` դա կապված է մթերումների սեզոնի սկսման հետ: Սակայն հարկ է նշել, որ ամերիկյան դոլարը միջազգային շուկայում եվրոյի հետ մրցակցությունում վերջին օրերին արժեւորվում էր, ինչի չի նկատվել Հայաստանում:
Կանխիկ արտարժույթի շուկան անմիջապես արձագանքել է դոլարի բորսայական անկմանը: Կանխիկ դոլարի համար առավելագույնը առաջարկվում է 373 դրամ, վաճառքի փոխարժեքը սկսում է 375-ից: Նախորդ օրվա համեմատ կանխիկ դոլարը էժանացել է 1 դրամով:
Օգոստոսին կայանալիք 5-րդ Համահայկական խաղերին ընդառաջ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է խորհրդակցություն, որին մասնակցել են Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի անդամներ, ՀՀ նախարարներ և փոխնախարարներ, Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը, ՀՀ մի շարք գերատեսչությունների ղեկավարներ:
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ, ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը Սերժ Սարգսյանին ներկայացրել է խաղերի կազմակերպման ուղղությամբ կատարվող նախապատրաստական աշխատանքների ընթացքը:
Սերժ Սարգսյանն ընդգծել է Համահայկական խաղերը բարձր մակարդակով անցկացնելու կարևորությունը և տվել համապատասխան հանձնարարականներ:
Հայաստանում ֆրանսիական համալսարանի հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ հունիսի 21-ին, ժամը 18:00-ին Հայաստանում ֆրանսիական համալսարանի բակում ֆրանսիական ավանդական «Ֆեթ դը լա մյուզիք» ամենամյա միջոցառման շրջանակում տեղի կունենա բացօթյա համերգ և մշակութային ներկայացում:
Միջոցառմանը կենդանի կատարումներով հանդես կգան ինչպես արհեստավարժ երաժիշտներ, այնպես էլ համալասարանի երաժշտական խմբի կատարողներ` ֆոլկ-ջազ, ֆրանսիական շանսոն, հայկական և այլ ոճերում: Ելույթ կունենան արվեստի ու թատրոնի ուսանողական խմբեր:
Միջոցառմանը հրավիրված են նաև Երևանում հավատարմագրված Եվրամիության դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները:
Միջոցառմանը կհաջորդի ֆուրշետ:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն հունիսի 17-ին ընդունել է Ֆրանսիայի պետնախարար, համագործակցության հարցերով նախարար Անրի դը Ռենկուրին:
Ողջունելով հյուրին` Հանրապետության ղեկավարն ասել է. ՙՀայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում Ֆրանսիան առանձնահատուկ դերակատարություն ունի: Եվ, բնականաբար, մենք ցանկանում ենք մշտապես ամրապնդել և խորացնել մեր հարաբերությունները: Սա պայմանավորված է թե° պատմական դարավոր կապերով, թե° մեր երկու ժողովուրդների միջև առկա համակրանքով, թե° Ֆրանսիայի` միջազգային ծանրակշիռ դերակատար լինելու հանգամանքով և, իհարկե, Ֆրանսիայում առկա ստվար հայկական համայնքով՚:
Անրի դը Ռենկուրը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել. ՙՀայաստանը մեր սրտում է ամեն օր, քանի որ ամեն օր մենք շփվում ենք Ֆրանսիայում բնակվող հայերի հետ, ովքեր երկու մշակույթների, երկու քաղաքակրթությունների կրողն են և ովքեր ամեն օր մեզ հիշեցնում են և° Հայաստանի անցած տառապանքը, և° վեր հառնելու, նորից ճառագելու հայերի ունակությունը՚:
Զրուցակիցները գոհունակությամբ են խոսել երկու երկրների միջև ձևավորված բազմաոլորտ հարաբերությունների մասին` վկայակոչելով հայ-ֆրանսիական հարաբերություններում ձևավորված բարձր մակարդակի կանոնավոր քաղաքական երկխոսությունը, միջխորհրդարանական սերտ և արդյունավետ համագործակցությունը, լայն իրավապայմանագրային դաշտի առկայությունը, սերտ մշակութային, կրթական առնչությունները, ֆրանսիական ընկերությունների շոշափելի ներկայությունը Հայաստանի տնտեսությունում, հաջող զարգացող ապակենտրոնացված համագործակցությունը:
Հանդիպման մասնակիցները համակարծիք են եղել, որ երկկողմ հարաբերությունների առաջնահերթ խնդիրներից է առևտրատնտեսական կապերի զարգացումը, առևտրաշրջանառության աճը, ինչպես նաև երկու երկրների գործարար շրջանակների շփումների ակտիվացումը: Նախագահ Սերժ Սարգսյանն ու Ֆրանսիայի պետնախարար, համագործակցության հարցերով նախարար Անրի դը Ռենկուրը քննարկել են նաև Հայաստան-Եվրամիություն կապերին վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ ներկա է գտնվել է Հանքավանի «Անի Ռեզորթ» հյուրանոցային համալիրի բացմանը: Վարչապետը շրջել է հանգստյան տան տարածքով ծանոթացել պայմաններին ու առաջարկվող ծառայություններին:
Կառավարության անունից շնորհավորելով ներկաներին համալիրի բացման առթիվ` վարչապետ Սարգսյանը կարևորել է ամերիկահայ գործարար Սեդրակ Աճեմյանի ներդրումը Հայաստանում և հույս հայտնել, որ այն օրինակելի կլինի սփյուռքահայ մյուս գործարարների համար: Կառավարության ղեկավարը նշել է, որ ներդրումը կատարվել է ոչ թե Երևանում, այլ մարզում, ինչը խթանելու է տարածքային համաչափ զարգացումը:
Հանգստյան տունը վերակառուցվել է նախկին Էրեբունի հանգստավայրի հիմքի վրա: “Անի Ռեզորթ” հյուրանոցային համալիրի շինարարության ընթացքում կատարված ներդրումների ծավալը կազմել է ավելի քան 7 մլն. ԱՄՆ դոլարին համարժեք գումար:
Կառավարությունը վաղվա նիստում հուլիսի 4-ի աշխատանքային երկուշաբթի օրը կտեղափոխի հուլիսի 9-ը` շաբաթ օր: Այս մասին տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայքից։
Կառավա¬րությունն այս որոշումն ընդունել է՝ հուլիսի 5-ի Սահմանադրության օրվա կապակցությամբ՝ հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածը։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր աշխատանքային այցով ժամանել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն: Աշխատանքային օրվա առաջին կեսին Տիգրան Սարգսյանը հանդիպել է աշխարհի տարբեր երկրներից Լոնդոն ժամանած հայ գործարարներին:
Հանդիպման ժամանակ Տիգրան Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ աշխարհասփյուռ հայ գործարարների հետ շփումները թույլ են տալիս պատկերացում կազմել, թե ինչ հնարավորություններ ունի հայ ժողովուրդն առկա մարտահրավերներին դիմագրավելու համար: «Գիտենք, որ այսօր բավական լուրջ մարտահրավերների առաջ ենք կանգնած: Խոսքը ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլև ողջ հայ ազգի մասին է: Ես համոզված եմ, որ մենք կարող ենք միասին մտածել, թե ինչ համատեղ ծրագրեր կարող ենք իրականացնել», — նշել է վարչապետը:
Հանդիպման ժամանակ կառավարության ղեկավարը հայ գործարարներին է ներկայացրել Հայաստանի բիզնես միջավայրը, ներդրումային ծրագրերի հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր, որոնք անմիջականորեն առնչվում են մեր երկրի տնտեսությանը: Արծարծվել են նաև բարեփոխումների այն ծրագրերը, որոնք այժմ իրականացվում են:
Գործարարների հետ հանդիպումից հետո Տիգրան Սարգսյանը հարցազրույց է տվել բրիտանական BBC ընկերությանը:
Այսօր երեկոյան Տիգրան Սարգսյանը ներկա կգտնվի Բուքինգհեմյան պալատում Արքայազն Չարլզի և Արմեն Սարգսյանի նախաձեռնած դրամահավաքին, որից գոյացած միջոցներն ուղղվելու են Հայաստանում «Երևան` իմ սեր» և Շոտլանդիայի հարավ-արևմուտքում գտնվող Դամֆիս դղյակի պահպանման ծրագրերին:
«Երևան` իմ սեր» նախագծի նպատակը Հայաստանի մայրաքաղաքի պատմամշակութային ժառանգության վերականգնումն ու պահպանումն է:
«Երևան` իմ սեր» ծրագրի շրջանակներում Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցու շրջակայքում արդեն սկսվել է առաջին երեք շենքերի կառուցումը, որոնցից մեկը մոր և մանկան կենտրոն է, մյուսը` կլինիկա` խուլ ու համր երեխաների, երրորդը` մանկապարտեզ` կարիքավոր ընտանիքների երեխաների համար:
Վարչապետի գլխավորած պատվիրակությունը Լոնդոնից կվերադառնա վաղն առավոտյան:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.