29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Հունիսի 22-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 22.30-ին 40-ամյա Արտեմ Պ.-ն «Մերսեդես Բենց S-320» մակնիշի ավտոմեքենայով Խանջյան փողոցում վրաերթի է ենթարկել 23-ամյա Իրինա Մկրտչյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ գիշերը գիտակցության չգալով մահացել է:
Կատարվում է քննություն:
Հունիսի 22-ին, ժամը 17.30-ին, «Կապանի բժշկական կենտրոն»-ից ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Մ. Ստեփանյան փողոցի թիվ 16 շենքում սպանություն է կատարվել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 16.30-ի սահմաններում, 28-ամյա Կարեն Ա.-ն իր բնակարանում, անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, խոհանոցային դանակով 18 անգամ հարվածել է 59-ամյա Հենրիկ Մկրտչյանի մարմնի տարբեր մասերին և սպանել նրան:
Կատարվում է նախաքննություն:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Վատիկանի մշակույթի հարցերով պապական խորհրդի նախագահ, կարդինալ Ջիանֆրանկո Ռավասիի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին վարչապետը նշել է, որ Վատիկանի հետ ձևավորվել են այնպիսի հարաբերություններ, որոնցով կարելի է միայն հպարտանալ, քանզի դրանց հիմքում ընդհանուր քրիստոնեական արժեքներն են:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար կարդինալ Ռավասին նշել է, որ մշակութային երկխոսությունը և մշակութային ժառանգության պահպանությունը կարևոր նշանակություն ունեն Վատիկանի համար: Այդ համատեքստում Վատիկանի մշակույթի հարցերով պապական խորհրդի նախագահը բարձր է գնահատել ՀՀ մշակույթի նախարարության հետ ձևավորված համագործակցության մակարդակը:
Այնուհետև ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն ժամանակակից աշխարհում քրիստոնեական արժեքների նշանակության ու կարևորության մասին:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել Ջիանֆրանկո Ռավասիին ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում ձևավորված արդյունավետ համագործակցության համար, ինչպես նաև նշել է, որ ՀՀ կառավարությունը կարևորում է համատեղ մշակութային միջոցառումների կազմակերպումն ու անցկացումը համատեղ ցուցահանդեսների, հոգևոր երաժշտության համերգների ու այլ ձևաչափերով: Զրուցակիցները շեշտել են մշակութային համագործակցության կարևորությունը թե՛ անցյալի պատմական ժառանգության պահպանության, թե՛ մշակութային փոխճանաչողության առումով:
Հանդիպման ավարտին վարչապետը հույս է հայտնել, որ այցի ընթացքում կարդինալ Ռավասին կկարողանա ծանոթանալ Հայաստանի հարուստ պատմամշակութային ժառանգությանը, և ծրագրված հանդիպումները կունենան գործնական շարունակություն:
Այս տարի հունիսի 23-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին տոնում է Սուրբ Հովհաննես Մկրտչի և Սուրբ Աթանագինես Հայրապետի հիշատակը, որը Էջմիածնի Սուրբ Շողակաթ վանքի ուխտի օրն է:
Այս առիթով Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Վանորեից տեսչությունը հրավիրում է ուխտագնացության: Առավոտյան ժամը 1000-ին Մայր Աթոռից Սուրբ Շողակաթ վանք կտարվեն Սուրբ Հովհաննես Մկրտչի և Սուրբ Աթանագինես Հայրապետի մասունքները, ժամը 1100-ին կմատուցվի Սուրբ Պատարագ, որից հետո կկատարվի Անդաստանի կարգ և Սուրբ մասունքներով օրհնություն:
Սուրբ մասունքները հավատացյալների խոնարհության համար վանքում կմնանան մինչև երեկոյան ժամերգության ավարտըª ժամը 18:00:
Շահումյան և Մխիթար Հերացու փողոցների խաչմերուկում
Հունիսի 21-ին ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 13.00-ի սահմաններում 43-ամյա Գևորգ Ա.-ի վարած «ԳԱԶ-2411» մակնիշի ավտոմեքենան Շահումյան և Մխիթար Հերացու փողոցների խաչմերուկում բախվել է 33-ամյա Տարիել Հ.-ի վարած «Լեքսուս 300» մակնիշի ավտոմեքենային: Վթարի հետևանքով «ԳԱԶ-2411»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Պատահար Վանաձորում
Հունիսի 21-ին ոստիկանության Վանաձորի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 16.30-ին 30-ամյա Արեն Վ.-ի վարած «Օպել-Աստրա» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր քաղաքի Բաղրամյան փողոցի սկզբնամասում բախվել է 24-ամյա Արտաշես Մ.-ի վարած «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենային: Վթարի հետևանքով «Օպել-Աստրա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն
Երևան‑Երասխ ճանապարհին
Հունիսի 21-ին ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 21.30-ի սահմաններում 45-ամյա Սուրեն Ա.-ի վարած «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 60-րդ կմ-ին բախվել է ճամփեզրի գազատար խողովակին, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արարատի հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:
Բախվել է ավտոբուսին
Հունիսի 21-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 08.40-ի սահմաններում 53-ամյա Մուրադ Մ.-ի վարած «ԳԱԶ-3102» մակնիշի ավտոմեքենան Մոսկովյան փողոցում բախվել է «ԼԱԶ-693» մակնիշի ավտոբուսի: Վթարի հետևանքով «ԳԱԶ-3102»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:
Սարալանջի փողոցում
Հունիսի 21-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 07.30-ի սահմաններում 27-ամյա Էդգար Վ.-ի վարած «ԳԱԶ-31029» մակնիշի ավտոմեքենան Սարալանջի փողոցում բախվել է ճամփեզրին կայանված «ԶԻԼ-ՄՄԶ-45023» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի: Վթարի հետևանքով «ԳԱԶ-31029»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հոինիսի 21-ին ժամը 20.20-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Սևանա լճից՝ Շորժա գյուղի լողափնյա հատվածում, տեղի ուժերով դուրս է բերվել քաղաքացի, և անհրաժեշտ է բժշկական օգնություն:
Տեղում պարզվել է, որ Երևան քաղաքի բնակիչ 1959թ. ծնված Արմենակ Ավագյանը, ջրում լողալիս, ստացել է սրտի կաթված և մահացել է մինչ բժիշկների ժամանումը:
Հունիսի 21-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստան ժամանած Մշակույթի պապական խորհրդի, Կաթոլիկ Եկեղեցու մշակութային ժառանգության և սրբազան հնեագիտության հանձնաժողովների նախագահ կարդինալ Ջանֆրանկո Ռավասիին` ուղեկցությամբ Անդրկովկասում պապական նվիրակ Կլաուդիո արքեպիսկոպոս Գուջերոտիի:
Հանդիպման ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձավ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և Վատիկանի միջև ձևավորված սերտ և ջերմ հարաբերություններին ու համագործակցությանըª ընդգծելով, որ նման փոխայցերով նորոգվում և զորանում են երկու Եկեղեցիների կապերը: Նորին Սրբությունն արդյունավոր օրեր մաղթեց կարդինալ Ռավասիին Հայաստանում` վստահություն հայտնելով, որ այցի ընթացքում ՀՀ Մշակույթի նախարարության հետ նոր համագործակցություն կձևավորվի և կյանքի կկոչվեն համատեղ զանազան ծրագրեր:
Իր հերթին Մշակույթի պապական խորհրդի նախագահը կարևորեց այցը Հայաստան, որն սկսվում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընդունելությամբ, ապա անդրադարձավ հայ մշակույթի հետ իր ունեցած շփումներին:
Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու կարդինալ Ջանֆրանկո Ռավասին անդրադարձան նաև Եկեղեցիների առջև ծառացած տարբեր մարտահրավերներին: Նորին Սրբությունը կարդինալի միջոցով իր եղբայրական սերն ու ողջույնները փոխանցեց Հռոմի Բենեդիկտ ԺԶ պապին:
Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը:
Քիչ առաջ մեկնարկեց Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանը, որի օրակարգում 19 օրենսդրական նախագծեր են և հինգ միջազգային պայմանագրեր:
Պատգամավորների գրանցումից հետո ԱԺ նախագահը տեղեկացրեց, որ արտահերթ նստաշրջանը երեք նիստ կանցկացնի:
Օրենսդիրը սկսեց քննարկել «Հարկերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը, որը ներկայացնող ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի տեղեկացմամբ` նախագծով առաջարկվում է, որ 58,35 մլն դրամ տարեկան շրջանառություն ունեցող գործարարները ևս իրենց հաշվետվությունները ՊԵԿ ներկայացնեն էլեկտրոնային տարբերակով: Մինչև հիմա նման հնարավորություն ունեին տարեկան հարյուր մլն դրամ շրջանառություն ունեցող ընկերությունները:
Արտահերթ նստաշրջանի օրակարգում է նաև «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» նախագիծը:
Հունիսի 20-ին Վիեննայում իր աշխատանքները մեկնարկեց Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Միջուկային ապահովությանը նվիրված նախարարական համաժողովը: Համաժողովը գումարվեց ԱԷՄԳ Գլխավոր տնօրեն
Յուկիա Ամանոյի նախաձեռնությամբ և միտված է Ճապոնիայի Ֆուկուշիմա Դաիչի ատոմակայանում տեղի ունեցած միջուկային պատահարից հետո ամբողջ աշխարհում միջուկային ապահովության բարձրացմանը: ԱԷՄԳ Գլխավոր տնօրենն իր ելույթում ընդգծեց հինգ հիմնական առաջարկները, որոնք կարող են նպաստել իրատեսական հետ-Ֆուկուշիմյան միջուկային ապահովության շրջանակի հիմնադրմանը:
Համաժողովին ներկա են մի քանի տասնյակ նախարարներ, Միջուկային քաղաքականության ազգային կարգավորիչ մարմինների ղեկավարներ, ատոմակայանների և հետազոտական ինստիտուտների ներկայացուցիչներ:
Համաժողովի աշխատանքներին մասնակցող Հայաստանի պատվիրակությունը գլխավորում է ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Պատվիրակության կազմում են ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը, Վիեննայում ՄԱԿ-ում
ՀՀ դեսպան, մշտական ներկայացուցիչ Աշոտ Հովակիմյանը և ներկայացուցչության աշխատակիցներ:
«Միջուկային էներգիայի զարգացման ծրագիրը Հայաստանում» ելույթով հանդես եկավ Հայաստանի Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, որում, մասնավորապես, անդրադարձավ ՀԱԷԿ գործող էներգաբլոկի ապահովության բարձրացմանը, նոր էներգաբլոկի կառուցմանը, ատոմակայանում «սթրես-թեսթերի» անցկացմանն առնչվող և մի շարք այլ հարցերի:
Նույն օրը համաժողովը ընդունեց քաղաքական հսչակագիր` միջուկային ապահովության բարձրացման, արտակարգ իրավիճակներին պատրաստվածության, մարդկանց և շրջակա միջավայրը ճառագայթումից պաշտպանելու մասին:
Համաժողովն աշխատանքը կշարունակի մինչև հունիսի 24-ը:
Միացյալ Թագավորության Լորդերի պալատում հունիսի 16 -ին անցկացվել են Հայոց ցեղասպանության հարցով լսումներ: Ինչպես տեղեկացնում է Նուվել դը Արմենին, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի և համագործակցության հարցերով նախարար Դեյվիդ Հաուելը, մասնավորապես, նշել է, որ ՙՈչ մի կասկած չկա, որ հայերի նկատմամբ կատարվածը դարձել է հարյուր հազարավոր մարդկանց մահվան պատճառ: Նրանք չպետք է մոռացվեն: Մենք խրախուսում ենք ցանկացած գործընթաց, որը կօգնի հայ և թուրք ժողովուրդներին անդրադառնալ իրենց պատմությանը և դա անել բաց, անկեղծ և կառուցողական, սակայն մեզ համար ճիշտ չի լինի առաջ շարժվելª առաջնորդվելով ենթադրություններով՚: Բարոնուհի Շրիլա Ֆլեդերն իր հերթին նշել է. «Ֆրանսիան արդեն ճանաչել է ցեղասպանությունը: Գոյություն ունեն շատ ապացույցներ, հայտնի է եղել, թե ինչ է կատարվել: Այդ ժամանակ բոլոր երկրներում թերթերը գրել են հայերի կոտորածի մասին: Մեկուկես միլիոն մարդ սպանվել են 1915թ-ին: Ես հենց նոր եմ վերադարձել Հայաստանից, որտեղ եղել եմ Ցեղասպանության թանգարանում: Համոզված եմ, որ պալատի անդամներից շատերն այցելել են Հոլոքոստի թանգարան: Այն ոչ պակաս հուզիչ, ցնցող եւ սարսափեցնող է, քան Հոլոքոստի թանգարանը: Ժամանակն է, որպեսզի մենք ճանաչենք Հայերի ցեղասպանությունը»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.