23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ռուսական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հունիսի 25-ին Կազանում նախ հանդիպում են ունենալու Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի, ապա` Հայաստանի արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանի հետ:
Հունիսի 27-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն քառօրյա հովվապետական այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստանի Դաշնություն) և Ռիգա (Լատվիայի Հանրապետություն):
Մայր Աթոռի լրատվականից հաղորդում են, որ Սանկտ Պետերբուրգում նա ներկա կգտնվի հայ համայնքի 300-ամյակին նվիրված միջոցառումներին: Սալտիկով-Շեդրինի անվան ազգային գրադարանում կաթողիկոսը կկատարի «Հայ-ռուսական հոգևոր կապեր» խորագրով հայկական գրքերի ցուցահանդեսի բացումը, ինչպես նաև կնախագահի Սանկտ Պետերբուրգի «Հայ-ռուսական բարեկամության» մշակութային կենտրոնի օրհնության և բացման արարողությունը:
Հունիսի 29-ին Գարեգին Բ-ն կմեկնի Ռիգա, ուր հունիսի 30-ին կհանդիսապետի Ռիգայի Ս. Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու օծման արարողությունը, հայրապետական իր օրհնությունը կբաշխի Լատվիայում բնակվող հայորդիներին:
Այցի ընթացքում կաթողիկոսին ուղեկցելու են Մայր Աթոռի Հրատարակչական բաժնի տնօրեն Նաթան եպիսկոպոս Հովհաննիսյանը, Մայր Աթոռի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, Միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, գավազանակիր Անանիա աբեղա Ծատուրյանը և Տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը:
Հունիսի 24-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 4350000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք՝ 372.76 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 372.50 դրամ:
Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 24-ին երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն:
Պատվիրակության կազմում են Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար, հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Արմեն Մովսիսյանը, փոխնախարար Իոսիֆ Իսայանը, ԱԱԽ աշխատակազմի ղեկավար Արտաշես Ավոյանը և Արտաքին անվտանգության վարչության պետ Միշա Մելքոնյանը:
Իրանում գտնվելու ընթացքում Արթուր Բաղդասարյանը կմասնակցի Ահաբեկչության դեմ պայքարի միջազգային համաժողովի աշխատանքներին, որի ընթացքում հանդես կգա «Ահաբեկչության դեմ գլոբալ պայքարի հիմնախնդիրները» թեմայով ելույթով: Նախատեսված են հանդիպումներ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի և Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Սաիդ Ջալիլիի հետ
Հունիսի 23-ին, ժամը 23.10-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ Այնթապ գյուղի մոտ վրաերթ է տեղի ունեցել:
Պարզվել է, որ ժամը 23.00-ի սահմաններում անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ճանապարհին, Այնթապ գյուղի մոտ, վրաերթի է ենթարկել 46-ամյա Արմեն Մակարյանին, որը տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:
Հունիսի 23-ին`ժամը 17.40-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում` գազանանոցի հարակից տարածքում, տեղի է ունեցել ավտոպատահար:
Դեռևս չպարզված հանգամանքներում թիվ 51 երթուղու «ԳԱԶել» մակնիշի 3176 Տ պետհամարանիշի միկրոավտոբուսը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել էլ.սյանը, ինչի հետևանքով ուղևորներ՝ 1974թ.-ին ծնված Վարդան Հարությունյանը,1978թ.-ին ծնված Գոհար Եղիազարյանը և 1969թ.-ին ծնվածԿարեն Յաղունյանը տեղափոխվել են «Սրբ. Գր.Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Գ.Եղիազարյանը և Վ.Հարությունյանը, ստանալով 1-ին բուժօգնություն, դուրս են գրվել, իսկ Կ.Յաղունյանի առողջական վիճակը բժիշկների կողմից գնահատվել է միջին ծանրության:
Հունիսի 24-ին`ժամը 06.13-ին տեղեկատվություն է ստացվել,որ Արարատի մարզում՝ Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի և Աթաբեկյան փողոցների խաչմերուկում (ՀՓՋ-ի շենքի հարևանությամբ) տեղի է ունեցել ավտոպատահար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարներ:
Դեռևս չպարզված հանգամանքներում «ՎԱԶ-21099» մակնիշի 67 ԼՏ 933 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի սյանը:
Հրշեջ-փրկարարների ուժերով ավտոմեքենայից դուրս է բերվել վարորդ, Բաղրամյան գյուղի բնակիչ, 1986թ.-ին ծնված Սարգիս Սարգսյանը և տեղափոխվել Արտաշատ քաղաքի հիվանդանոց:
Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծանր:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, շինարարական աշխատանքների հետ կապված, ս.թ. հունիսի 27-ին ժամը 10.00-ից մինչև հունիսի 28-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի Արցախի պողոտայի, Վ. Աճեմյան, Երկաթուղայինների փողոցների ու հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Բան Կի Մունին` Միացյալ Ազգերի Կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:
Սերժ Սարգսյանն այսօր այցելել է մայրաքաղաքի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ «Կենտրոն» ենթակայան, որտեղ Հանրապետության ղեկավարին ներկայացվել է շտապ բժշկական օգնության ծառայության արդիականացմանն ուղղված միջոցառումների կատարման ընթացքը: Նշվել է, որ ՀՀ կառավարության որոշմամբ ընդունված «ՀՀ շտապ բժշկական օգնության ծառայության արդիականացման ռազմավարության» և այդ ռազմավարության միջոցառումների իրականացման ժամանակացույցի համաձայն, նախատեսված է արդիականացնել շտապօգնության ավտոպարկը, ներդնել շտապօգնության գործակարգավարական միասնական համակարգ, գլոբալ նավիգացիոն համակարգ, մոնիտորինգի համակարգ, մշակել ծառայության համապատասխան չափորոշիչներ, իրականացնել կադրերի կրթման և վերապատրաստման ծրագրեր, որոնց մի մասն արդեն կատարվել է, իսկ մի մասը` ընթացքի մեջ է: Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունը ՀՀ կառավարությանն է տրամադրել շտապ օգնության 88 մեքենա, որի հանձնման-ընդունման վերաբերյալ փաստաթուղթն այսօր չինական կողմի հետ ստորագրել է ՀՀ առողջապահության նախարարը:
Սերժ Սարգսյանը շրջել է «Շտապբուժօգնություն» ՓԲԸ «Կենտրոն» ենթակայանի հիմնանորոգված շենքում, գործակարգավարական կենտրոնում դիտել գլոբալ նավիգացիոն համակարգով զինված շտապ օգնության մեքենաների հետ կարգավարական աշխատանքը, զրուցել բուժանձնակազմի հետ:
Ենթակայանի բակում ցուցադրվել են նաև նոր գծային շտապ օգնության ավտոմեքենաներն ու ռեանիմոբիլները, ներկայացվել են բժշկական սարքավորումների աշխատանքային հնարավորությունները:
Հունիսի 22-ին`ժամը 22.38-ին քաղաքացի Ժ.Հակոբջանյանից ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի թիվ 49/1 շենքի բակում` ավտոտնակի մեջ ինքնասպան է եղել (կախվել է) իր տղան. ավտոտնակի դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ուժերի վարչության հատուկ փրկարական ջոկատի հերթապահ խումբը:
Փրկարարների ուժերով բացվել է ավտոտնակի դուռը, դուրս բերվել 1972 թվականին ծնված Վահե Հակոբջանյանի դին և հանձնվել ոստիկանության աշխատակիցներին:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.