29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Հունիսի 28-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱե ԲԲԸ-ում կայացել է 3700000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք՝ 370.22 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 370.05 դրամ:
Նախագահ Սերժ Սարգսյանն հունիսի 28-ին այցելել է մայրաքաղաքի Աջափնյակ համայնքում գտնվող Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: Հանրապետության ղեկավարը շրջայց է կատարել ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, ծանոթացել ստեղծված պայմաններին եւ ծրագրերին:
Նախագահին ներկայացվել է, որ ՙԷփիջի Լէբս ԷյԷմ՚ ՍՊԸ կողմից իրականացվող մեծածավալ շինարարական աշխատանքների արդյունքում կառուցվել է 6 հարկից բաղկացած տեխնոպարկի 1-ին մասնաշենքը, որտեղ իրականացվելու են Թումո կենտրոնի ծրագ¬րերը:
Նշվել է, որ «Էփիջի Լէբս ԷյԷմ» ՍՊԸ կողմից հիմնված Սիմոնյան հիմնադրամի նախաձեռնությամբ ստեղծված Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի նպատակն է տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման միջոցով իրականացնել կրթական ծրագրեր, երիտասարդությանը համաշխարհային տեխնոլոգիական ձեռքբերումներին ծանոթացնելու համար կազմակերպել եւ անցկացնել դասընթացներ, սեմինարներ եւ այլն: Թումոն ծառայելու է իբրեւ բաց ստուդիա հայ դեռահասների համար, որտեղ նրանք կկառուցեն իրենց հմտությունները` ստեղծագործելով եւ ստեղծելով իրենց իսկ նախագծերը:
Կենտրոնի բացումը նախատեսված է ս.թ. օգոստոսի 14-ին: 2012թ-ից Թումոն տեղի եւ արտերկրացի դեռահասների համար կունենա նաեւ ամառային ուսումնական ծրագիր` հանդես գալով իբրեւ ամառային ճամբար: Այս մասին ՙՆՏ՚-ին հայտնեցին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից£
Այսօր` հունիսի 27-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի` Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը կժամանի Երեւան:
Հունիսի 28-ին նախատեսված են նրա հանդիպումները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: Այս մասին դեռևս պաշտոնական հաղորդագրություն չի տարածվել:
Հունիսի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր շքախմբի ուղեկցությամբ մեկնեց Սանկտ-Պետերբուրգ` մասնակցելու հայ համայնքի 300-ամյակին նվիրված միջոցառումներին:
Օդանավակայանում Նորին Սրբությանը դիմավորեցին Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը և հայ համայնքի ներկայացուցիչները:
Հովվապետական այցը սկսվեց Ս. Կատարինե հայկական եկեղեցի այցելությամբ, ուր Ամենայն Հայոց Հայրապետին սպասում էին հարյուրավոր հայորդիներ: Ավանդական աղ ու հացի արարողությունից հետո Նորին Սրբությունը զանգերի ուրախարար ղողանջների ու ՙՀրաշափառի՚ ներքո թեմի հոգևորականների թափորով առաջնորդվեց Ս. Տաճար, ուր Ամենայն Հայոց Կաթողիկոսին բարի գալուստ մաղթեց թեմի առաջնորդ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը: Սրբազան Հայրը գոհություն հայտնեց Աստծուն Վեհափառ Հայրապետի օրհնաբեր այցի առիթով` հրավիրելով Նորին Սրբությանն իր օրհնությունն ու պատգամը բերել հավաքված հավատավոր ժողովրդին:
ՙՓառք ենք տալիս Աստծուն, որ այսօր Հայրապետի հետ համախմբված գեղեցկակառույց այս եկեղեցու կամարների ներքո, ձեր առաջնորդի ու հոգևոր դասի առաջնորդությամբ, ձեզ հետ միասին Մենք աղոթական օրեր պիտի ապրենք: Փառք ենք տալիս Աստծուն, որ 300 տարի շարունակ մեր զավակները վառ են պահել ազգային և հոգևոր կյանքի Սանկտ-Պետերբուրգում, և այսօր էլ ազգային-եկեղեցական կյանքը այստեղ աշխուժություն է ապրում, հայորդիները համախմբված են եկեղեցու կամարների ներքո, փարված իրենց հայրերի սուրբ հավատքին` շեն ու պայծառ են պահում ազգային իրենց կյանքը՚, — նշեց Ամենայն Հայոց Հայրապետն իր խոսքում: Նորին Սրբությունը մասնավոր իր գնահատանքը հայտնեց Եզրաս Սրբազանին, ում առաջնորդությամբ ու անմիջական ջանքերով սկիզբ առավ ազգային-հոգևոր կյանքի վերակազմակերպումը Պետերբուրգում: Վեհափառ Հայրապետն այս առիթով Հայրապետական օրհնությունն ու գնահատանքը բերեց նաև տեղական իշխանություններին, որոնց հոգատար վերաբերմունքի շնորհիվ հնարավոր դարձան վերջին քսան տարիների ընթացքում արձանագրված ձեռքբերումները:
Այնուհետև Գարեգին Բ Կաթողիկոսը հորդորեց ժողովրդին աջակից լինել հոգևոր հայրերին, նախանձախնդրությամբ իրականացնել թեմի առաջնորդության, թեմական և ծխական խորհուրդների կողմից մշակվող բոլոր այն բարի և գեղեցիկ ծրագրերը, որոնք նպատակ են հետապնդում պայծառացնելու ազգային-եկեղեցական կյանքը, Աստծո օրհնությունն ու աղոթքն առատացնելու հայորդիների հոգիներում ու հարկերից ներս: Նորին Սրբությունը նաև պատգամեց հայորդիներին միշտ իրենց քայլերն ուղղել դեպի եկեղեցի և ազգային հաստատություն, մասնակցել ազգային-հոգևոր կյանքին, Հայրենիքի շինության ու զորացման նվիրական գործին, հոգում կրել լույս պատկերը Ս. Էջմիածնի: ՙՄնացեք Տիրոջ օրհնության ներքո, մնացեք միաբան, միմյանց հանդեպ սիրով, սիրով դեպի ազգային-եկեղեցական կյանքը: Ձեր սերն ու միաբանությունն են աղբյուրը ձեր կյանքի զորության, եկեղեցական-համայնքային կյանքի ամրության և գեղեցիկ իրագործումների ու ձեռքբերումների՚,- ասաց Հայոց Հայրապետը` վերստին փոխանցելով ամենքին Ս. Էջմիածնի օրհնությունը:
Նույն օրը Սալտիկով-Շչեդրինի անվան ազգային գրադարանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ կատարվեց ՙՀայ-ռուսական հոգևոր կապեր՚ խորագրով հայկական գրքերի ցուցահանդեսի բացումը:
Գրադարանի փոխտնօրեն Իրինա Լեանդրովայի և Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Հակոբյանի ողջույնի խոսքերից հետո Նորին Սրբությունը իր հայրապետական օրհնությունը բերեց ներկաներին ցուցահանդեսի բացման առիթով` այն խոսուն արտահայտություն նկատելով ռուս և հայ ժողովուրդների հոգևոր կապերի:
ՙԱյսօր առիթն ունենք մեկ անգամ ևս գոհունակ սրտով և արժանի գնահատանքով անդրադառնալու հավատակից մեր ժողովուրդների դարավոր բարեկամական հարաբերություններին, գիտական ու մշակութային կապերի հարուստ ավանդներին, որոնց ուրույն արտահայտությունն ենք գտնում Սանկտ-Պետերբուրգի հայ համայնքի պատմության մեջ:
Սկզբնավորվելով Սանկտ-Պետերբուրգի հաստատման առաջին տասնամյակներումª հայ համայնքն աճել ու ստվարացել է քաղաքի զարգացման հետ: Մեր ժողովրդի զավակներն իրենց մասնակցությունն են բերել Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի բարօրությանն ու բարգավաճմանը, նաև` մշակութային առաջընթացին: Արժանանալով ռուսական բարեխնամ իշխանության հաճությանը` հայ համայնքը կազմակերպել է նաև իր հոգևոր և ազգային կյանքը. կառուցել է եկեղեցիներ, սիրով ու հավատարմությամբ խնամել ու պահպանել հայոց լեզուն և հայ մշակույթը: Հայրենի ժառանգության հանդեպ մեր ժողովրդի զավակների այս հոգածությամբ և Աստծո առատ շնորհներով Սանկտ-Պետերբուրգը, որ կրում է մշակութային շռայլ ու հարուստ ավանդներ, դարձել է նաև հայագիտության կենտրոններից մեկը: Սանկտ-Պետերբուրգի հետ կապված են հայ տպագրության, հայ մատենագրության թարգմանությունների հիշատակներ, նաև`պատմական դժվարին ժամանակներում Հայաստանի ազատագրության հույսերի, ռազմական համագործակցության ծրագրերի ու համատեղ պայքարի նվիրական էջեր:՚, — նշեց Վեհափառ Հայրապետն իր խոսքում:
Նորին Սրբությունը գոհություն հայտնեց Աստծուն, որ այսօր զարթոնքով է լցվում Սանկտ-Պետերբուրգի հայ համայնքի հոգևոր-ազգային կյանքը, և հայ ժողովրդի զավակները` որպես արժանավոր, հարգված բնակիչներ Սանկտ-Պետերբուրգի, հավատարիմ իրենց հոգևոր ու ազգային արժեքներին` ջանադրությամբ մասնակից են հարազատ քաղաքի կյանքին, ներգրավված են գործունեության տարբեր ասպարեզներում և նոր վկայությունն են բերում հայ-ռուսական եղբայրական կապերի:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր գնահատանքը հայտնելով ցուցահանդեսի կազմակերպիչներին և հայ համայնքինª վստահություն հայտնեց, որ ցուցահանդեսը կքաջալերի այցելուներին և կնպաստի, որ գիրքը` իբրև գիտելիքի և ճանաչողության, հոգևոր և մտավոր կրթության աղբյուր, շարունակի իր արժանի տեղը ունենալ կյանքում:
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Սալտիկով-Շչեդրինի անվան ազգային գրադարանի հին ձեռագրերի բաժին, ուր ծանոթացավ գրադարանում պահվող հայկական ձեռագրերին:
Այսօր Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը քառօրյա հովվապետական այցով մեկնեց Սանկտ-Պետերբուրգ (Ռուսաստանի Դաշնություն) և Ռիգա (Լատվիայի Հանրապետություն): Սանկտ-Պետերբուրգում Նորին սրբությունը ներկա կգտնվի հայ համայնքի 300-ամյակին նվիրված միջոցառումներին: Սալտիկով-Շչեդրինի անվան ազգային գրադարանում Ամենայն Հայոց Կաթողիկոսը կկատարի «Հայ-ռուսական հոգևոր կապերե խորագրով հայկական գրքերի ցուցահանդեսի բացումը, ինչպես նաև կնախագահի Սանկտ-Պետերբուրգի «Հայ-ռուսական բարեկամությանե մշակութային կենտրոնի օրհնության և բացման արարողությունը:
Հունիսի 29-ին Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը կմեկնի Ռիգա, ուր հունիսի 30-ին կհանդիսապետի Ռիգայի Ս. Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու օծման արարողությունը, հայրապետական իր օրհնությունը կբաշխի Լատվիայում բնակվող հայորդիներին,- տեղեկացնում է Մայր Աթոռի լրատվական ծառայությունը:
Հայաստանի արտգործ նախարար Էդվարդ Նալբանդյանը վաղը երկօրյա այցով կմեկնի Վրաստան։ Այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն։
Ինչպես հաղորդում է վրացական «Грузия Online» գործակալությունը, Կալանդաձեն նշել է, որ դա կլինի Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի՝ Հայասստան կատարած այցի պատասխան այցը։
«Մենք ուրախ ենք Հայաստանի հետ ինտենսիվ հարաբերությունների զարգացմանը։ Կողմերը հանդիպմանը կքննարկեն երկկողմ և բազմակողմ հարաբերությունների հետ կապված հարցեր»,- ասել է Կալանդաձեն։
ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Միհրան Պողոսյանի գլխավորած պատվիրակությունն այսօր երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:
Այցի շրջանակում նախատեսվում է ՀՀ ԴԱՀԿ և ԼՂՀ ԴԱՀԿ ծառայություների միջև փոխադարձ իրավական օգնության մասին համաձայնագրի ստորագրում, համատեղ խորհրդակցության անցկացում, որի ընթացքում կքննարկվեն փոխադարձ խորհրդատվության տրամադրման և համագործակցության միջոցառումների ծրագրի ընթացքին վերաբերող հարցեր։ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը կայցելի նաև ԼՂՀ պաշտպանության բանակի զորամասեր:
Հունիսի 21-24-ը հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրման) քննության համար հայտագրված 190 հավակնորդից քննության գրավոր փուլին մասնակցել են 186-ը: Գրավոր քննության նվազագույն շեմը չեն հաղթահարել 20, իսկ բանավորը՝ 10 հավակնորդ: Ընդհանուր առմամբ, այս քննության արդյունքում նվազագույն շեմը հաղթահարել են 156 հավակնորդ: Հաջորդ քննությունը տեղի կունենա հունիսի 28-ին (գրավոր) և 29-ին (բանավոր):
Դիլիջանի մարզադաշտում տեղի է ունեցել ՀՀ անկախության 20-րդ տարեդարձին նվիրված դպրոցականների հանրապետական 20-րդ մարզական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ մարզպետարանների ներկայացուցիչներ, կրթության, մշակույթի և սպորտի վաստակավոր գործիչներ:
Ողջունելով մարզական խաղերի մասնակիցներին՝ նախարար Ա. Աշոտյանը նշել է. «Այս սպարտակիադան աննախադեպ է, որովհետև նվիրված է ՀՀ անկախության քսանամյակին, իսկ դուք անկախության սերունդն եք, մարդիկ, ովքեր ծնվել են անկախ Հայաստանում և կրում են Հայաստանի Հանրապետության քաղաքացու պատվավոր կոչումը, ովքեր մեր երկրի տնտեսական, քաղաքական, սոցիալական զարգացումը կրելու են իրենց ուսերին»,- ընդգծել է նախարարը, հավելելով, որ աննախադեպ է նաև այս տարվա մասնակիցների թիվը և սպարտակիադայի շնորհիվ հարուցված մարզական ալիքի ուժգնությունը հանրապետությունում: Մասնակիցներին մաղթելով հաղթանակներ` նախարարը նշել է. «Վստահ եմ, որ ձեր մեջ կան ապագա չեմպիոններ, գիտնականներ. մարդիկ, ովքեր պատրաստ են պիտանի լինել մեր հանրապետությանը և մեր ժողովրդին: Անկախության սերնդի մաս լինելով` դուք պետք է շարունակեք պետականաստեղծ այն գործունեությունը, որն ընկած է ՀՀ քաղաքացու ուսերին և այսօրվա մեր սերունդը պետք է ուժեղ լինի և’ ֆիզիկապես, և’ հոգով, և’ գիտելիքներով և’ բարոյական արժեքներով»,- կարևորել է նախարարը` սպորտային ազնիվ պայքար ու հաղթանակ մաղթելով մասնակիցներին::
ՀՀ դպրոցականների հանրապետական մարզական խաղերը կազմակերպվում են 1991 թվականից: Այս տարի մրցումների 4 փուլերին մասնակցել են շուրջ 80000 դպրոցական հանրապետության բոլոր մարզերից և եզրափակիչ փուլ են դուրս եկել 780 դպրոցական:Մրցումների ծրագրում ընդգրկված են ատլետիկա, բասկետբոլ, ֆուտբոլ, սեղանի թենիս, հանդբոլ, վոլեյբոլ մարզաձևերը և կազմակերպվում են տվյալ մարզաձևերի միջազգային ֆեդերացիաների կողմից հաստատված կանոնակարգերով: Հաղթող թիմերը իրավունք կնվաճեն մասնակցելու տվյալ մարզաձևից դպրոցականների աշխարհի առաջնությանը, որը կազմակերպում է ISF-ը: Հայաստանը «Դպրոցականների միջազգային սպորտային ֆեդերացիային» անդամակցել է 2011 թվականից:
Երեկ երեկոյան վերջապես բացվեց Ռիկոտի լեռնանցքով անցնող մայրուղին, որի միջոցով իրականացվում են ավտոփոխադրումները դեպի Հայաստան: Ճանապարհը վնասվել էր հունիսի 19-ին` հեղեղների և սողանքների պատճառով, որը 6 մարդկային կյանք խլեց: Աղետի հետևանքները վերացնելու համար տեղի իշխանությունները շուրջ 19 միլիոն լարի ծախսեցին: Վրացական կողմի շտապողականությունը պայմանավորված էր նաև այն հանգամանքով, որ զբոսաշրջային սեզոնը սկսվել է, իսկ փակ ճանապարհը խոչընդոտում էր տուրիստների հոսքին:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.