23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով հուլիսի 6-ից կսկսվի Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում և գիտահետազոտական հիմնարկներում 2011-2012 ուսումնական տարվա համար օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը:
Գործընթացն իրականացվում է համաձայն ՀՀ կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի N 700-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններ օտարերկրյա քաղաքացիների ընդունելության կարգի»: Հայտնում են ՀՀ ԿԳՆ մամլո ծառայությունից:
Գարեգին Բ կաթողիկոսն իր հովվապետական այցի շրջանակներում, հունիսի 29-ին այցելել է Վասիլեւսկի կղզու վրա գտնվող հայկական գերեզմանատան սուրբ Հարություն եկեղեցի:
Տաճարում մատուցված աղոթքից հետո նա ծաղիկներ է դրել գերեզմանատանն ամփոփված` հայ ազգի եւ Սանկտ-Պետերբուրգի հայ համայնքի կյանքում մեծ ներդրում ունեցած նշանավոր հայորդիների շիրիմներին:
Այնուհետեւ հայկական պատվիրակությունը մեկնել է Վսեվոլոժսկ շրջկենտրոն, ուր այցելել է Սամվել Մովսիսյանի բարերարությամբ կառուցված ս. Մարիամ Աստվածածին հայկական եկեղեցի:
Նույն օրը, ավարտելով հովվապետական այցը Սանկտ-Պետերբուրգում, Գարեգին Բ-ն մեկնել է Լատվիա:
Բախվել է հենապատին
Հունիսի 29-ին ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 23.30-ի սահմաններում 20-ամյա Նարեկ Ա.-ի վարած «ՎԱԶ- 2103» մակնիշի ավտոմեքենան Մովսես գյուղում բախվել է բետոնե հենապատին, ինչի հետևանքով վարորդը և նրա 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Իջևան‑ Նոյոմբերյան ճանապարհին
Հունիսի 29-ին ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 20.50-ի սահմաններում 20-ամյա Նարեկ Թ.-ի վարած «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան Իջևան-Նոյեմբերյան ճանապարհի 38-րդ կմ-ին շրջվել է, ինչի հետևանքով Նարեկ Թ.-ն և նրա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն:
Ընկել է փոսը
Հունիսի 29-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 23.30-ի սահմաններում 49-ամյա Գագիկ Մ.-ի վարած «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենան ընկել է Շատին գյուղի գյուղամիջյան ճանապարհին սողանքի հետևանքով առաջացած փոսը:Պատահարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Պատահար Թբիլիսյան խճուղում
Հունիսի 29-ին ոստիկանության Գյումրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 12.20-ի սահմաններում 61-ամյա Լենվել Մ.-ի վարած «ՎԱԶ-21033» մակնիշի ավտոմեքենան Թբիլիսյան խճուղու թիվ 52 շենքի մոտ բախվել է 28-ամյա Կարեն Մ.-ի վարած «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով Լենվել Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Վրաերթ Բաղրամյան փողոցում
Հունիսի 29-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 20.45-ին 31-ամյա Կարեն Ա.-ն «Ֆորդ Մոնդեո» մակնիշի ավտոմեքենայով Բաղրամյան պողոտայում վրաերթի է ենթարկել 22-ամյա Ստեփան Ե.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մալաթիա» բժշկական կենտրոն:
Ավտոմեքենան այրվել է, վարորդը` մահացել
Հունիսի 29-ին ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 06.30-ի սահմաններում 47-ամյա Սեյրան Հախոյանի վարած «Սամանդ» մակնիշի տաքսի ավտոմեքենան Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 6-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և ընկել ձորը:
Պատահարի հետևանքով ավտոմեքենան այրվել է, իսկ վարորդը ստացած վնասվածքներից և այրվածքներից տեղում մահացել է:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը «Ծաղիկների գեղեցկությունը» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում թողարկել է 1000 դրամ անվանական արժեքով «Քրքում ադամի» արծաթե հուշադրամը:
Հուշադրամի դիմերեսի աջ հատվածում «Քրքում ադամի» ծաղիկն է: Ձախ հատվածում պատկերված է ծաղկաթերթի մի մասը: Ամբողջ մակերեսով տեղադրված է գունավոր ոճավորված պատկեր: Դիմերեսին եզրաշուրթի մոտ կիսաշրջագծով վերևում հայերեն և ներքևում անգլերեն մակագրված են համապատասխանաբար` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA»: Հուշադրամի անվանական արժեքը երկու տողով նշված է ներքևի հատվածում` “1000” և “ԴՐԱՄ”: Դաշտի աջ հատվածում թողարկման տարեթիվն է` «2011»:
Հուշադրամի դարձերեսին պատկերված են «Քրքում ադամի» ծաղիկը և ցողունները: Աջ հատվածում պատկերված ծաղկաթերթի մի մասը ավարտվում է հուշադրամի դիմերեսին: Դարձերեսի եզրով հայերեն և լատիներեն մակագրված է ծաղկի անվանումը համապատասխանաբար` «ՔՐՔՈՒՄ ԱԴԱՄԻ» և «Crocus adamii»: Դարձերեսի ներքևի աջ հատվածում նշված են հուշադրամի մետաղը և հարգը` «Ag 925»:
Հուշադրամի պատրաստման համար օգտագործվել են գունավոր ներկեր: Ուրվագծերի հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը: Հուշադրամը հատվել է Մայեր դրամահատարանում (Գերմանիա):
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարավերականգնողական աշխատանքների հետ կապված, ս.թ. հունիսի 30-ին ժամը 4.00-ից մինչև հուլիսի 1-ը ժամը 16.00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց պողոտայի, Շիրակի, Շարուրի, Արտաշիսյան փողոցների բազմաբնակարան շենքերի 2-ից բարձր հարկերի, Ներքին Շենգավիթի 1, 2, 3, 4, 5 փողոցների ու Նոր Խարբերդի այգեգործական թաղամասի ջրամատակարարումը: Իսկ Նորագավիթ, Աէրացիա, Ներքին Չարբախ թաղամասերի և Ներքին Շենգավիթ թաղամասի 5-ից բարձր փողոցների և հարակից տարածքների ջրամատակարարումը կիրականացվի գրաֆիկի խախտումով:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Երևան‑Սևան ճանապարհին
Հունիսի 28-ին ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 13.50-ի սահմաններում Երևան-Սևան ճանապարհի 21-րդ կմ-ին իրար են բախվել 26-ամյա Հայկ Ա.-ի վարած «ՎԱԶ-21013» և 52-ամյա Զավեն Ա.-ի վարած «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ՎԱԶ-21063»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
«ՎԱԶ-2107»-ը բախվել է «Աուդի»-ին
Հունիսի 28-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 19.30-ին 23-ամյա Տիգրան Գ.-ի վարած «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Կիևյան փողոցի թիվ 1 շենքի մոտ բախվել է 39-ամյա Ֆերդինանտ Չ.-ի վարած «Աուդի Q-7» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով «ՎԱԶ-2107»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Վրաերթ և բախում
Հունիսի 28-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 19.20-ին 29-ամյա Ազատ Օ.-ն «ԳԱԶ-32029» մակնիշի ավտոմեքենայով Կիևյան փողոցի թիվ 15 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 73-ամյա Միքայել Ղ.-ին, այնուհետև բախվել 47-ամյա Ռաֆայել Ս.-ի վարած «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենային: Պատահարի հետևանքով մարմնական վնասվածքներ ստացած Միքայել Ղ.-ն տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:
Երևան‑Երասխ ճանապարհին
Հունիսի 28-ին ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 11.20-ի սահմաններում 45-ամյա Հրայր Հ.-ի վարած «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 42-րդ կմ-ին բախվել է գովազդային վահանակի սյանը:
Պատահարի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արարատ քաղաքի հիվանդանոց:
Պատահար Կոմիտասի պողոտայում
Հունիսի 28-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 14.20-ին 72-ամյա Ռոբերտ Ա.-ի վարած «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Կոմիտասի պողոտայում բախվել է 30-ամյա Համլետ Ա.-ի վարած «Շեվրոլե Ավեո» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով Համլետ Ա.-ն, Ռոբերտ Ա.-ն և նրա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Սանկտ-Պետերբուրգի հայ համայնքի 300-ամյակին նվիրված միջոցառումների առիթով Սանկտ-Պետերբուրգ ժամանած Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Սանկտ-Պետերբուրգի նահանգապետ Վալենտինա Մատվիենկոյի հետ:
Տիկին Մատվիենկոն անդրադարձել է երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում Ամենայն Հայոց Կաթողիկոսի մեծ ավանդին, ապա հպարտությամբ ընդգծեց հայ համայնքի կարևոր բազմադարյա դերակատարությունը Սանկտ-Պետերբուրգի կյանքում: Նահանգապետն իր խոսքում կարևորել է նաև մեր օրերում Եկեղեցու առաքելությունը հասարակության մեջ, հատկապես հոգևոր-բարոյական արժեքների դաստիարակության անհրաժեշտությունը երիտասարդ սերնդի կյանքում:
Զրույցի ընթացքում խոսվել է նաև Հայ Առաքելական և Ռուս Ուղղափառ Եկեղեցիների եղբայրական փոխհարաբերությունների և գործակցության, ինչպես նաև Հայաստանի և Ռուսաստանի արդյունավետ գործընկերության մասին:
Հունիսի 28-ին ՝ժամը 15.03-ին ստացված տեղեկատվության համաձայն, Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղի Ներքին Շեն կոչվող հանդամասում` ընկուզենու վրա հայտնաբերվել է հոսանքահարված դիակ և այն իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարների ուժերով ծառից իջեցվել է Արծվաբերդ գյուղի բնակիչ,1992թ.-ին ծնված Արամ Դալլաքյանի դին և հանձնվել ոստիկանության աշխատակիցներին:
Հունիսի 28-ին ՝ժամը 15.00-ին ստացված տեղեկատվության համաձայն` Շիրակի մարզի Ձորաշեն գյուղի լճում հայտնաբերվել է դիակ և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել փրկարական ուժերի վարչության փրկարարական ջոկատը:
Փրկարարների ուժերով լճից դուրս է բերվել Շիրակի մարզի Սալուտ գյուղի բնակիչ,1935թ.-ին ծնված Անդրանիկ Ղազարյանի դին և հանձնվել ոստիկանության աշխատակիցներին:
Հունիսի 28-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրային (James Appathurai):
Ողջունելով հյուրին` արտգործնախարարը շնորհավորեց վերջինիս կովկասյան տարածաշրջանում ՆԱՏՕ հատուկ ներկայացուցչի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` հույս հայտնելով, որ պարոն Ապատուրայը իր ներդրումը կունենա Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության զարգացման գործում:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները անդրադարձան Հայաստանի եւ Հյուսիսատլանտյան դաշինքի փոխգործակցությանը վերաբերող մի շարք օրակարգային հարցերի` մասնավորապես Գործընկերություն հանուն Խաղաղության, Եվրոատլանտյան գործընկերության խորհրդի եւ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) շրջանակներում իրականացվող համագործակցությանը:
Էդվարդ Նալբանյանն ու Ջեյմս Ապատուրայը քննարկեցին առաջիկայում նախատեսվող 28+1 ձեւաչափով Հյուսիսատլանտյան խորհրդի նիստի նախապատրաստական աշխատանքները, որոնց ընթացքում կքննարկվեն, կամփոփվեն ԱԳԳԾ իրականացման տարեկան արդյունքները:
Արտգործնախարարը հյուրին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները` մասնավորապես Կազանում կայացած գագաթաժողովի արդյունքները:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.