29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Հուլիսի 3-6-ը Հայաստանում է գտնվելու ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ՄԱԿ ԶՀԿ) գլխավոր քարտուղար Թալեբ ՌԻՖԱԻՆ, որին ուղեկցելու է ՄԱԿ ԶՀԿ անդամ երկրների հետ հարաբերությունների և ծառայությունների գծով գործադիր տնօրեն Զոլտան Սոմոգիյը:
Այցի ընթացքում ՄԱԿ ԶՀԿ գլխավոր քարտուղարը հանդիպումներ կունենա ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի, ինչպես նաև Հայաստանի զբոսաշրջային արդյունաբերության և մի շարք միջազգային կազմակերպությունների հայաստանյան գրասենյակների ներկայացուցիչների հետ: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն զբոսաշրջության համաշխարհային արդյունաբերության արդիական խնդիրները:
Հուլիսի 5-ի, ժամը 12.00-ին, Արմենիա-Մարիոթ հյուրանոցի ՙԷրատո՚ սրահում տեղի կունենա Թալեբ Ռիֆաիի հանդիպումը Հայաստանի զբոսաշրջային արդյունաբերության ներկայացուցիչների հետ: Հանդիպման ավարտին նախատեսվում է ՙՀարավկովկասյան զբոսաշրջության զարգացման նախաձեռնության մասին՚ փոխըմբռնման հուշագրի ստորագրում` ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՄԱԿ ԶՀԿ միջև: Հուշագիրը կստորագրեն ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը և ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆաին:
Մեկնաբանելով ԶԼՄ-ներում տարածված այն լուրեր, թե ՄԱԿ-ում Հայաստանը դեմ է քվեարկել Վրաստանի բանաձևին, և որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի օրակարգ է ներառվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին կետը, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Կարեն Նազարյանն ասել է.
«2006թ.-ից ի վեր Գլխավոր ասամբլեայի օրակարգ է մտել «ՎՈՒԱՄ-ի տարածքում ձգձգված հակամարտությունները և դրանց ազդեցությունը միջազգային խաղաղության, անվտանգություն ու ցարգացման վրա», իսկ դրանից առաջ նաև Ադրբեջանի տարածքներում իրավիճակի մասին կետերը, որոնց ներառման հարցում, ինչպես Հայաստանը, այնպես էլ ՄԱԿ-ի անդամ այլ երկրները դեմ են եղել ի սկզբանե:
ԳԱ-ի օրակարգում այդ երկու կետերը ներառելու մեր դիրքորոշումը մնում է անփոփոխ: Մենք համարում ենք, որ հակամարտությունների կարգավորման ուղղությամբ, իսկ ԼՂ հիմնահարցի դեպքում նաև միջազգային այլ կազմակերպության շրջանակում, ինչպիսին է ԵԱՀԿ-ն, տարվում են համապարփակ կարգավորմանն ուղղված կարևորագույն բանակցային գործընթացներ և այդ հարցերը ՄԱԿ տեղափոխելը, այսինքն դրանք Գլխավոր ասամբլեայի օրակարգում ներառելը չի կարող խթանել այդ գործընթացները, այլ ընդհակառակը, կշարունակի խոչնդոտել բանակցությունների ընթացքը կողմերի և միջնորդների միջև:
Ավելին, միջազգային խաղաղության ու անվտանգություն համատեքստում այդ կետերը ՄԱԿ-ի համար առաջնային կամ հրատապ չեն կարող հանդիսանալ, համեմատած այն ճգնաժամային դեպքերի ու խնդիրների հետ, որոնք առկա են աշխարհի տարբեր մասերում և որոնց շուրջ պարբերաբար քննարկումներ են տեղի ունենում ՄԱԿ-ի հիմնական մարմիններում այդ թվում Գլխավոր ասամբլեայում, Անվտանգության խորհրդում կամ ասենք Արդարադատության միջազգային դատարանում: Այլ բան է, որ Ադրբեջանը ռազմատենչ, պատերազմ ու ագրեսիա սանձազերծելու իր շարունակական հայտարարություններով և սադրիչ գործողություններով փորձում է միջազգային կառույցներում, այդ թվում ՄԱԿ-ում ստեղծել Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգության սպառնալիքի պատկեր` դրանով իսկ վտանգելով ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների կողմից իրականացվող միջնորդական ջանքերը:
Օրակարգի այս կետերն ամեն տարի փոխանցվում են ԳԱ-ի հաջորդ նստաշրջան` կոնսենսուսային որոշմամբ: Այդպիսի որոշում դեռևս չի կայացվել, ինչպես որ այդ մասին գրում են լրատվամիջոցները: Իսկ եթե այդ ուղղությամբ լինեն քննարկումներ, ապա, վերը բերված պատճառաբանությամբ, Հայաստանը չի միանա կոնսենսուսային որոշմանը: Ավելին, մենք դեմ ենք այդ կետերով ներկայացված բանաձևերին և առաջարկներին, որի համար էլ երեկ Վրաստանի կողմից ներկայացրած Աբխազիայից և Հարավային Օսեթիայից փախստականների ու ներքին տեղահանվածների կարգավիճակ մասին բանաձևին Հայաստանը «դեմ է քվեարկել»:
Հունիսի 30-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ավստրալիայի «Գոլստըն» վարժարանի տնօրեն Կարոլին Բլանդենին, Ավստրալիայի «Համազգային հայ կրթական եւ մշակութային միության» փոխատենապետ Հայկ Լեփեջյանին եւ նույն վարժարանի հայերենի ուսուցչուհի Բեթի Մարաշլյանին:
Հ.Հակոբյանը ներկայացրեց ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերը: Քննարկվեցին Ավստրալիայի հայ համայնքի կրթական, մշակութային հիմնախնդիրներին առնչվող հարցեր: Պայմանավորվածություն ձեռք բերվեց կազմակերպել մշակութային խմբերի փոխադարձ այցելություններ:
«Գոլստըն» վարժարանը սերտ համագործակցություն է հաստատել Երեւանի N136 հիմնական դպրոցի հետ: Քույրացման ծրագրի շրջանակներում պայմանավորվածություն է ձեռք բերվել ուսուցիչների եւ աշակերտների փոխանակման ծրագրեր իրականացնելու, «Գոլստըն» վարժարանին դասագրքեր եւ դասարանների ձեւավորման համար գիտատեխնիկական նյութեր ուղարկելու, ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրին մասնակցելու վերաբերյալ:
Հունիսի 30-ին, ժամը 20.40-ին, զովացուցիչ ըմպելիքներ արտադրող մի ձեռնարկությունից ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 20.00-ի սահմաններում ընկերության տարածքում գազի բալոնները տեղափոխելիս դրանցից մեկը պայթել է, ինչի հետևանքով տեղում մահացել է 57-ամյա Սերյոժա Վարդանյանը:
Հունիսի 30-ին 48-ամյա Հարություն Ա.-ն ներկայացել է ոստիկանության Մալաթիայի բաժին և հայտնել, որ գիշերը, ժամը 02.00-ին, 3 անհայտ անձինք անհայտ մակնիշի և պետհամարանիշի ավտոմեքենայով Խարբերդի ճանապարհից վերցրել են իրեն որպես ուղևոր, ճանապարհին վիճաբանել իր հետ և տանելով «Եռաբլուր» պանթեոնի տարածք՝ ծեծի ենթարկել ու դանակի սպառնալիքով հափշտակել են բջջային 2 հեռախոս:
Ոստիկանները պարզել են, որ հանցագործությունը կատարել է 42-ամյա Արմեն Խ.-ն՝ իրեն ամրակցված «Դեյվու» մակնիշի ավտոմեքենայով:
Հափշտակվածն առգրավված է:
Նույն օրը, Ժամը 19.30-ին, Արմեն Խ.-ն բերման է ենթարկվել բաժին:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:
Հունիսի 30-ին`ժամը 16.05-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Մարմարաշեն գյուղում` Ախուրյան գետում, երիտասարդ տղա է ջրահեղձվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը` դին գետից դուրս բերելու համար:
Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը և ջրասուզակներ:
Փրկարարները գետից դուրս են բերել 1986թ.-ին ծնված Կարեն Ճղրիկյանի դին:
Հունիսի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հովվապետական այցով ժամանեց Լատվիայի Հանրապետության մայրաքաղաք Ռիգա` ուղեկցությամբ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի առաջնորդ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանի, հայրապետական շքախմբի և Ռուսաստանի թեմի հայոց քահանայից դասի:
Օդանավակայանում Նորին Սրբությանը դիմավորեցին Լատվիայի հոգևոր հովիվ Տ. Խոսրով քահանա Ստեփանյանը, հայ համայնքի նախագահ Առնո Տեր-Սահակովը, հայ համայնքի ներկայացուցիչներ:
Նույն օրը երեկոյան Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Լատվիայի Հանրապետության նախագահ Վալդիս Զատլերսի հետ: Զրույցի ընթացքում Նորին Սրբությունն իր երախտագիտությունը հայտնեց նախագահին հայ համայնքի հանդեպ Լատվիայի իշխանությունների կողմից ցուցաբերվող մշտական հոգատար վերաբերմունքի և ուշադրության համար:
Իր խոսքում տիար Զատլերսը, ողջունելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցը Ռիգա, բարձր գնահատանքով ներկայացրեց հայ համայնքի կարևոր ներդրումը Լատվիայի կյանքում և շնորհավորեց Նորին Սրբությանը Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու կառուցման և օծման առիթով:
Հունիսի 30-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիսապետեց Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու օծման արարողությունը, որին ներկա էին Ռուս Ուղղափառ Եկեղեցուց Ալեքսանդր միտրոպոլիտը, Լյութերական Եկեղեցուց Պավել եպիսկոպոսը, քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ և ուխտավորներ` այս առիթով ժամանած Էստոնիայից և Լիտվայից:
Շարականների, սաղմոսների ու աղոթքների ուղեկցությամբ օծվեցին եկեղեցու զանգակատան խաչը, Ս. Սեղանը և սյուները: Օծման արարողությունից հետո Նորին Սրբությունն իր օրհնությունն ու պատգամը բերեց ներկա ժողովրդին: Վեհափառ Հայրապետը գոհունակություն հայտնեց հովվապետական այցով Լատվիայի Հանրապետությունում գտնվելու առիթով: ՙՑնծում են այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին և Լատվիայում բնակություն հաստատած մեր հավատավոր զավակները, քանզի այսօր իր աստվածային օծումն ստացավ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայրապետի անունը կրող հոյակերտ այս տաճարը:
Փառք և գոհություն ենք առ Աստված բարձրացնում, որ Մեր ժողովրդի զավակները մշտապես իրենց հոգում կրում են եկեղեցաշինության աստվածահաճո գործը: Այս Եկեղեցու կառուցումով պիտի նորոգվի լատվիահայ համայնքի հոգևոր-մշակութային կյանքը: Աստված, որ բնակվում է մեր հոգիներից ներս, հրաշափառ այս եկեղեցու ներկայությամբ Լատվիայի նվիրական հողում պիտի բնակություն հաստատի լատվիահայ համայնքային կյանքից ներս` հեղելով հայրենասիրության, մարդասիրության և ազգասիրության շնորհները հայորդյաց սրտերում և նրանց ձեռաց ու մտքերի գործերի վրա, քանզի Եկեղեցին, որ օծեցինք Սրբալույս Մյուռոնով և մեր հայրերից ավանդված աղոթքներով, դադարում է միայն նյութական, առարկայական կառույց լինելուց, այն դառնում է ոգեղեն իրականություն՚, — ասաց Նորին Սրբությունը: Անդրադառնալով Ռիգա քաղաքի փոքրաթիվ հայ համայնքի կազմակերպված և աշխատասեր նկարագրին և Բալթյան երկրներում առաջին հայկական եկեղեցու կառուցմանը` Վեհափառ Հայրապետը նշեց. ՙՊատահական չէ, որ որտեղ էլ հանգրվանել է հայը, իր առաջին մտածումն է եղել եկեղեցի կառուցել: Մեր զավակները քաջ գիտակցությունն ունեն այն անհերքելի իրականության, թե քրիստոնեությունն է արտահայտում մեր հոգևոր ինքնությունը և թե Հայ Առաքելական Եկեղեցին է ձևավորում ազգային քրիստոնեական իր դիմագիծը: Տեսնում ենք, թե ինչպես է հայն իր տունը, եկեղեցին ու դպրոցը կերտել իրեն հյուրընկալած երկրներում և, վայելելով տեղի իշխանությանց բարյացակամ խնամքն ու հոգատարությունը, աստվածապավինությամբ սկսել իր նոր կյանքն ու գործունեությունը որպես արժանավոր, հպարտ քաղաքացի այդ երկրի՚:
Նորին Սրբությունը նաև իր գնահատանքը հայտնեց թեմակալ առաջնորդ Եզրաս եպիսկոպոսին, Լատվիայի հոգևոր հովվին և եկեղեցական վարչության անդամներին իրենց անձնվեր ծառայությանց համար ի պայծառություն Լատվիայի հայ համայնքային կյանքի:
Վերստին հայրապետական իր օրհնությունը բերելով ներկա ժողովրդին Լատվիայում իրականացվող բարեջան գործունեության և ազգային կյանքում դրսևորած նախանձախնդրության համար` Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց հայորդիներին քրիստոնեական զորեղ հավատքով և հավատի գործերով շարունակել Լատվիայի նվիրական հողում բարեզարդել իրենց ազգային կյանքը:
Նորին Սրբությունն իր խոսքից հետո նորաօծ եկեղեցուն նվիրեց սրբապատկեր: Հավարտ արարողության Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցվեց անդրանիկ Ս. Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան եպիսկոպոս Հովհաննիսյանը:
Նույն օրը Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական օրհնության գրեր շնորհեց եկեղեցու կառուցման գործում մեծ ավանդ ունեցած բարերարներին` Առնո Տեր-Սահակովին, Արտակ Դանիելյանին, Էդուարդ Տեր-Սահակով, Ռոբերտ Հովհհանեսյանին, Էռնեստ Բերնիսին, Սերգեյ Ավետիսյանին, Աղան Ավետիսյանին, Արա Դավոյանին, Պավել Սայադովին, Ատոմ Խաչատրյանին, Մխիթար Մխիթարյանին, Վաչագան Պողոսյանին, Արթուր Իսախանովին, Ռուստամ Ասոյանին, Ենոք Կոսյանին և Սուրն Պարսամյանին:
Երեկոյան ի պատիվ Ամենայն Հայոց Կաթողիկոսի համայնքի կողմից տրվեց պաշտոնական ընթրիք, որին մասնակցում էին հայ համայնքի անդամներ, Լատվիայի իշխանությունների և Քույր Եկեղեցիների ներկայացուցիչներ:
Հուլիսի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը կվերադառնա Մայր Աթոռ Ս. Էջմիածին:
Հունիսի 30-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 3150000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք՝ 367.93 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 368 դրամ:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 1-2-ին կայցելի Ուկրաինա: Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանոկովիչի և իշխանության ներկայացուցիչների հետ:
Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:
Նաիրիտ Գործարան ՓԲԸ բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովը բավարարել է ընկերության գլխավոր տնօրեն Վահան Մելքոնյանի` գլխավոր տնօրենի պաշտոնից հրաժարականի դիմումը:
Ժողովի որոշմամբ, եռամսյա ժամկետով, ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնակատար է նշանակվել «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, գլխավոր ինժեներ Հովիկ Հախինյանը:
Այդ մասին հայտնում է «Նաիրիտ գործարան» ՓԲԸ մամլո ծառայությունը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.