23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ընդունել է ԱՄՆ-ից ժամանած մի խումբ բարերարների՝ Անդրեաս Ռուբյանի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:
Հատուկ ուշադրություն է դարձվել արվեստի ոլորտին, մասնավորապես՝ ԼՂՀ-ում գեղանկարչության զարգացմանը:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ այդ գործում բարերարների աջակցությունը պահանջված է, ինչպես նաև մատաղ սերնդի բազմակողմանի զարգացման, այնպես էլ քաղաքակիրթ աշխարհին Արցախի ինտեգրման կարևոր բաղադրամասերից մեկն է:
Մոսկվայում պաշտոնական այցով գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը իր ռուս գործընկերոջ հետ քննարկել է նաեւ տնտեսական փոխգործակցության առավել խորացման նպատակով նախատեսվող ծրագրերը:
Ըստ ԱԳՆ մամլո հաղորդագրության` անդրադարձ է եղել Դոնի Ռոստովում հայ-ռուսաստանյան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին, գոհունակությամբ նշվել է, որ անցյալ տարվա ինտենսիվ աշխատանքի արդյունքում արդեն գերազանցվել է առեւտրաշրջանառության մինչճգնաժամային մակարդակը, եւ այս տարվա առաջին ամիսների տվյալները լավատեսություն են ներշնչում:
Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը, բարձր գնահատելով այս տարվա ապրիլին Երեւանում կայացած հայ-ռուսաստանյան առաջին միջտարածաշրջանային ֆորումի արդյունքները, նշել են ապակենտորնացված համագործակցության ընդլայնման եւ խորացման կարեւորությունը:
Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարները անդրադարձել են հումանիտար ոլորտում համագործակցության զարգացման հարցերին, պայմանավորվել այս բնագավառում համապարփակ համաձայնագրի մշակումն առաջիկայում ավարտելու վերաբերյալ:
Հանդիպումից հետո Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը ստորագրել են 1995 թ. մարտի 16-ի “ՀՀ եւ ՌԴ միջեւ ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին” պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին թիվ 5 Արձանագրության վավերագրերի փոխանակման մասին արձանագրությունը եւ փոխանակել վավերարագրերը, որով այն մտավ ուժի մեջ:
Նախարար Նալբանդյանի մոսկովյան այցի օրակարգում էր նաեւ հանդիպումը հայկական համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը զրույց է ծավալվել ՀՀ արտաքին քաղաքական խնդիրների եւ դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին:
Քաղաքացիական ավիացիայի ադրբեջանական պետական վարչակազմի տնօրեն Արիֆ Մամեդովը հայտարարել է որ ԱՊՀ երկրների միջպետական ավիացիոն կոմիտեն վկայական չի շնորհի Ստեփանակերտի օդանավակայանին, հայտնում է Associated Press-ը:
Արիֆ Մամեդովը մասնավորապես ասել է. «Մենք այդ հարցը քննարկել ենք նրանց հետ և ներկայացրել մեր դիրքորոշումը։ Նախագահը մեզ խոստացավ, որ, առանց ադրբեջանական կողմի համաձայնության, ԱՊՀ երկրների միջպետական ավիացիոն կոմիտեն որևէ քայլ չի ձեռնարկի այդ օդանավակայանի ուղղությամբ։ Անգամ հայկական կողմի դիմելու դեպքում օդանավակայանը վկայական չի ստանա։
Եթե Ադրբեջանի կամքին հակառակ որևէ երկիր սկսի թռիչքներ իրականացնել «օկուպացված» տարածքների վրա, ապա այդ երկրի հանդեպ կկիրառվեն տնտեսական սանկցիաներ։ Ստեփանակերտ թռչելիք Հայաստանի ինքնաթիռների ֆիզիկական ոչնչացման մասին Ադրբեջանի հայտարարությունը մնում է ուժի մեջ»: Մամեդովը նաև պնդել է, թե իրականությանը «չի համապատասխանում» այն տեղեկությունը, թե Ղարաբաղի հայերն օդանավակայանի համար սարքավորում են գնել Թուրքիայից:
«Ֆոլքսվագեն Վենտո»-ն և «ԿամԱԶ»-ը
Հուլիսի 4-ին ոստիկանության Սպիտակի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 10.10-ի սահմաններում Վանաձոր-Սպիտակ ճանապարհի 11-րդ կմ-ին իրար են բախվել 1966 թ. ծնված Տիգրան Հ.-ի վարած «Ֆոլքսվագեն Վենտո» և 1941 թ. ծնված Վլադիմիր Պ.-ի վարած «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով Տիգրան Հ.-ն և նրա երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Բախվել է ճամփեզրի ծառին
Հուլիսի 4-ին ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 23.00-ի սահմաններում 1987 թ. ծնված Սարգիս Մ.-ի վարած «Միցուբիշի Մոնտեռո սպորտ» մակնիշի ավտոմեքենան Վարդենիս-Մարտունի ճանապարհի 9-րդ կմ-ին բախվել է ճամփեզրի ծառին:
Պատահարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել Վարդենիսի հիվանդանոց:
Երևան‑Եղեգնաձոր ճանապարհին
Հուլիսի 4-ին ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 21.00-ի սահմաններում 1975 թ. ծնված Արման Բ.-ի վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենան Երևան-Եղեգնաձոր ճանապարհի 85-րդ կմ-ին բախվել է ճամփեզրի քարերին:
Պատահարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Շրջվել է
Հուլիսի 5-ին ոստիկանության Վանաձորի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 23.00-ի սահմաններում «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր քաղաքի Թումանյան հրապարակում բախվել է բետոնե պաշտպանիչ սալիկին և շրջվել:
Պատահարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Խանջյան փողոցում
Հուլիսի 4-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 16.00-ին 1969 թ. ծնված Վարդան Ղ.-ն «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենայով Խանջյան փողոցում վրաերթի է ենթարկել 1982 թ. ծնված Հասմիկ Ո.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ընկել է ձորը
Հուլիսի 4-ին ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 23.00-ի սահմաններում 1969 թ. ծնված Կարեն Հ.-ի վարած «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Գորիս-Կապան ճանապարհի 49-րդ կմ-ին շրջվել է ձորը, ինչի հետևանքով վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Կապանի բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հուլիսի 6-ին մեկնել է Սոչի` մասնակցելու ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին:
Այցի ընթացքում նախատեսված են նաև երկկողմ ձևաչափով Սեյրան Օհանյանի հանդիպումները Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի պաշտպանության նախարարների հետ:
Այս մասին հայտնում է ՊՆ մամլո ծառայությունը:
Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները,Ռուսաստանի Իրկուտսկի մարզում UTair ավիաընկերությանը պատկանող Ми-8 ուղղաթիռի կործանման հետևանքով 2 մարդ զոհվել, ևս 14–ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Եվս մեկ մարդ անհետ կորել է:Ուղղաթիռում 14 ուղևոր է եղել և անձնակազմի 3 անդամները։ Ավիաաղետի պատճառները հայտնի չեն։
Ավիաաղետը տեղի է ունեցել երեքշաբթի, Մոսկվայի ժամանակով ժամը 9։10–ին։
Այսօր ԱԳՆ նախարար էդվարդ Նալբանդյանը մեկնել է ՌԴ:
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հրավերով հուլիսի 5-6-ը Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցելությամբ կլինի Ռուսաստանի Դաշնությունում:
Այդ մասին հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:
Վարորդը մահացել է
Հուլիսի 1-ին ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 15.00-ի սահմաններում 68-ամյա Ռաֆիկ Ղազարյանի վարած «ԿրԱԶ-256» մակնիշի ավտոմեքենան Երևան-Իջևան ճանապարհի 56-րդ կմ-ին շրջվել է:
Պատահարի հետևանքով Ղազարյանը տեղում մահացել է:
Երևան-Սևան ճանապարհին
Հուլիսի 1-ին ոստիկանության Չարենցավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևան-Սևան ճանապարհին ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 00.05-ի սահմաններում 1954 թ. ծնված Ռաֆիկ Դ.-ի վարած «ԵրԱԶ» մակնիշի ավտոմեքենան Երևան- Սևան ճանապարհի 33-րդ կմ-ին բախվել է 1985 թ. ծնված Արմեն Կ.-ի վարած «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով «ԵրԱԶ»-ը հետընթաց դուրս է եկել հանդիպակած գոտի, որին բախվել են 1960 թ. ծնված Կարեն Գ.-ի վարած «ԳԱԶ-24» և 1960 թ. ծնված Սերոբ Պ.-ի վարած «Սամանդ» մակնիշի ավտոմեքենաները:
Պատահարի հետևանքով «ԵրԱԶ»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Չարենցավանի հիվանդանոց:
Բեռնատարը շրջվել է
Հուլիսի 1-ին, ժամը 03.45-ին, ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ Աշտարակ-Ապարան ճանապարհի 8-րդ կմ-ին՝ Արտաշավան գյուղի մոտ, բեռնատար ավտոմեքենա է վթարի ենթարկվել:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 03.30-ի սահմաններում, Թուրքիայի Հանրապետության քաղաքացի, 49-ամյա Հուսեին Թ.-ի վարած «ԴԱՖ» մակնիշի կցորդով բեռնատարը Ապարան-Աշտարակ Ճանապարհի 22-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի բանուկ հատվածից և շրջվել, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակի հիվանդանոց:
Վրաերթ Խանջյան փողոցում
Հուլիսի 1-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 09.00-ին «Մերսեդես Բենց-C180» մակնիշի ավտոմեքենան Խանջյան փողոցում վրաերթի է ենթարկել 57-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:
Հուլիսի 1-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ հունիսի 30-ի ժամը 22.00-ից մինչև հուլիսի 1-ի ժամը 04.30-ն ընկած ժամանակահատվածում, բաց պատուհանից մուտք գործելով Շինարարների փողոցի 3-րդ հարկի բնակարաններից մեկը՝ կոտրել են հյուրասենյակում գտնվող պահարանն ու գողացել 125.000 դրամ:
Ոստիկանության ծառայողները նույն օրը, ժամը 10.30-ին, հանցագործությունը կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 1984 թ. ծնված Գևորգ Չ.-ին, որը խոստավանել է, որ գողությունը կատարել է ինքը:
Գևորգ Չ.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:
Հուլիսի 1-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 1700000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք՝ 369.25 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 369.25 դրամ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.