23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ 80 տարեկան հասակում ծանր հիվանդության հետևանքով մահացել է «Գառնու Սուրիկի լավաշ» ընկերության սեփականատեր Սուրիկ Հակոբյանը, ինչին նպաստել են նաև նրա հոգեկան ապրումները՝ կապված որդու՝ «բանդայի գործով» կալանավորված Արտյուշա Հակոբյանի անազատության հետ: Ս. Հակոբյանը, չնայած հիվանդությանը և տարիքին, պայքարում էր որդու ազատության համար և երազում էր նրան տեսնել ճաղավանդակներից դուրս՝ ազատ և արդարացված: Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Ա. Հակոբյանը համարվում է բանդայի պարագլուխը:
Մինչ այս պահը H1N1 տեսակի գրիպից մահվան 18 դեպք է գրանցվել: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Նախարարը հավելեց, թե այս պահին կտրուկ բարելավվում է նկատվում, հիվանդների մոտ 99 տոկոսն ապաքինված է, առանց որևէ առողջական խնդրի դուրս են գրվում հիվանդանոցներից: Պոլիկլինիկական ցանցում այցելությունների բարելավվում է նկատվում:
Ինչ վերաբերում է դպրոցներում արձակուրդները երկարացնելուն, նախարարն ասաց, թե հարցը դեռևս քննարկվում է: Նախարարն ասաց, որ այս պահին արհեստական շնչառական ապարատին է միացված թոքաբորբով 7 հիվանդ: «124 հղիներից այս պահին 94-ն են մնացել հսկողության ներքո, սուր շնչառական վարակներով 1230 դեպքերից՝ այս պահին 982-ը, երեխաների թիվը նվազել է շուրջ 170-ով: Կա կտրուկ նվազում, մարդիկ առանց որևէ առողջական խնդրի դուրս են գրվում: Նվազել են նաև շտապօգնության կանչերի թիվը, հատկապես պայմանավորված սուր շնչառական հիվանդացությամբ: Կարծում եմ, որ այդ բարելավումը կարող ենք համարել որպես օրինաչափություն»,-հավելեց նա։ Արմեն Մուրադյանը նշեց, որ յուրաքանչյուր տարի թոքաբորբով հիվանդացություն լինում է, այն պայմանավորված է գրիպի առանձին տեսակներով. «Ունենում ենք ծանր թոքաբորբեր, նրանցից որոշ մասը վերակենդանացման բաժիններում են կարողանում բուժում ստանալ: Կան դեպքեր նաև, որ թոքաբորբից մահանում են»:
Հիշեցնենք, որ հունվարի 18-ի դրությամբ գրանցվել էր H1N1 վարակից մահացության 16-րդ դեպքը։
Գորիսում երեկ 27- ամյա երիտասարդը փորձել է ինքնասպանություն գործել` տան լոգարանում շեղբով կտրելով ձախ ձեռքի երակները:
Պարզվել է, որ օրեր առաջ երիտասարդը սկայպի միջոցով կապ է հաստատել ինչ որ կին օգտատիրոջ հետ: Կապի ընթացքում կինը մոնտաժման եղանակով ստեղծել է երիտասարդի մասնակցությամբ սեռական բնույթի տեսարաններ պարունակող տեսանյութ, որտեղ նա, իբր, սեռական հարաբերություն է ունենում մեկ այլ տղամարդու հետ:
Այնուհետև կինն սպառնացել է համացանցի միջոցով տարածել տեսանյութը, իսկ այն ոչնչացնելու դիմաց պահանջել իր հաշվին փոխանցել 15.000 ՌԴ ռուբլի գումար:
Խայտառակությունից ու վարկաբեկվելուց խուսափելու համար երիտասարդը որոշել է ինքնասպանություն գործել, բայց, բարեբախտաբար, դա նրան չի հաջողվել:
Ժամանակակից կապի ու տեխնիկական միջոցների լայն հնարավորությունները շատ հաճախ օգտագործվում են հանցագործ նպատակներով, ուստի՝ ավելորդ չէ հիշել, որ անծանոթ մարդկանց վստահելն ու նրանց հետ շփվելը կապի տարբեր միջոցներով կարող է օգտագործվել հենց ձեր դեմ:
Յուվեցի Կարոյի փեսան, ով իր պատիժն է կրում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, newspress.am-ի տեղեկություններով 2 օր առաջ H1N1 () վիրուսի ախտորոշմամբ տեղափոխվել է Էրեբունի հիվանդանոցի Կոմֆորտ բաժանմունք: Փաստորեն, որքան մեծ է հանցագործի հանցանքը, այնքան հարմարավետ են նրա բուժման պայմանները: Կոմֆորտ բաժանմունքում 1 օրվա արժեքը 15.000-30.000 դրամի շրջանում է տատանվում: Եվ զարմանալի չէ, որ Յուվեցի Կարոյի փեսան հենց նման VIP հիվանդասենյակում պետք է պաշտպանվի խոզի գրիպից:
Ու քանի որ այս մասին տեղեկատվությունը գաղտնի է պահվել, չի բացառվում, որ Յուվեցի Կարոն փորձում է խոզի գրիպի պատրվակով հանցագործ փեսային ազատ արձակել:
Հիշեցնենք, որ Վերնիսաժի կրակոցների գործով պատգամավոր Կարո Կարապետյանի («Յուվեցի Կարո») փեսան՝ Գոռ Առաքելյանը դատապարտվել էր 6.5 տարվա ազատազրկման:
Օդերևութաբաններն զգուշացնում են, որ հունվարի 19-ին մեր հանրապետության առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 25-30 մ/վրկ արագությամբ:
Իսկ ընդհանրապես հանրապետության տարածքում հունվարի 19-20-ին, 23-ի օրվա երկրորդ կեսին, շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն, հովտային և նախալեռնային շրջաններում՝ ձնախառն անձրև և անձրև: Հունվարի 21-22-ին, 23-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հարավարևմտյան քամու արագությունը վայրկյանում կհասնի 8-12 մետրի, 19-ին առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ 25-30 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 19-ի գիշերը կբարձրանա 7-9 աստիճանով, 20-21-ին կնվազի 4-6 աստիճանով:
Երևանում հունվարի 19-20-ին, 23-ի օրվա երկրորդ կեսին սպասվում են տեղումներ: 21-22-ին, 23-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
ՀՀ տարածքում՝
Հունվարի 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 19-21-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն, հովտային և նախալեռնային շրջաններում՝ ձնախառն անձրև և անձրև: Քամին՝ հարավ-արևմտյան‵ 2-7 մ/վրկ արագությամբ, 19-ին առանձին վայրերում քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունվարի 19-ի գիշերը կբարձրանա 4-6 աստիճանով, 20-21-ին կնվազի 5-7 աստիճանով:
Երևանում՝
Հունվարի 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-21-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:
2000 թվի հունվարի 5-ին Գարեգին Բ-ն իր անձնական հրահանգով պաշտոնանկ արեց Ռուսաստանի և նոր Նախիջևանի հոգևոր առաձջնորդ Տիրան արքեպիսկոպոս Կյուրեղյանին: Սակայն Սրբազանը իր շուրջը հավաքված հայ համայնքին հովվություն էր անում Մոսկվայի սրբ. Հարություն եկեղեցում: 2001 –ի հունվարի 7-ին Տիրան սրբազանը հրավիրված էր Մոսկվայի Ամենափրկիչ մայր տաճարի պաշտոնական արարողությանը, որը հեռարձակվել էր բոլոր հեռուստաալիքներով:Երբ Գարեգին Բ-ն այն տեսնում է, անմիջապես անձնական հեռախոսով միանում է Ալեքսիյ Պատրիարքին և հայտնում իր դժգոհությունը, պահանջելով այսուհետ ձեռնպահ մնալ սրբազանին հրավիրել պաշտոնական միջոցառումների: Տիրան արքեպիսկոպոսի նկատմամբ կաթողիկոսի հալածանքները շարունակվեցին չորսուկես տարի: Անձնական ոլորտում Գարեգին Բ-ն պայքարում է աննկարագրելի հետևողականությամբ, սակայն այսօր Ռուսաց Պատրիարք Կիրիլի հայտարարությունը, թե՝«Օսմանյան կայսրությունում հալածանք չի եղել քրիստոնյաների նկատմամբ» այդպես էլ չարժանացավ Վեհափառի ուղիղ խոսքին ու գնահատականին:
Քաղաքական դաշտում անմաքուր առևտուրը հոգևորի ձեռքով իրականացնելը կրկնակի անբարո է:Իսկ այս արտահայտությունը վերբերում է ոչ միայն միլիոնավոր հայ նահատակներին, այլև հույներին, սերբերին, բուլղարներին, նամանավանդ՝ վերջիններիս համար ռուս զինվորները արյուն են թափել ազատագրելով նրանց օսմանյան լծից: Պատրիարք Կիրիլի այս հայտարարությունը անարգանք է նախ զոհված ռուս զինվորների հիշատակին:
Առանց Ռուսաստանի իշխանության դիրքոշման, դժվար թե պատրիարք Կիրիլը նման հայատարարություն անելու համարձակությունն ունենար, հատկապես որ դա նշանակում է՝ ժխտել հայոց Մեծ Եղեռնը, ինչն իր երկրի Պետդուման ճանաչել է պաշտոնապես: Եթե ՌԴ իշխանությունը ակնհայտ քաղաքական նկատառումներից ելնելով իր հոգևոր առաջնորդին նման հիմար վիճակի մեջ է դնում, ապա մեր երկրի հոգևոր հովիվը պարտավոր էր նրան ցույց տալ իր տեղը:
Չնայած վերակենդանացման բաժանմունքների մասնագետների տքնաջան պայքարին` արձանագրվել է H1N1 վարակով («Խոզի գրիպ»)երկու հիվանդի մահ, որոնք բժշկական կենտրոններ են ընդունվել հունվարի 13-ին` ուշացած, ծայրահեղ ծանր վիճակում։
Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից և տեղեկացնում, որ երկու հիվանդն էլ ունեցել են քրոնիկ հիվանդություններ` շաքարային դիաբետ, սիրտ-թոքային անբավարարություն և միացված էին արհեստական շնչառության սարքի։
Հունվարի 15-ի տվյալներով` սուր շնչառական վարակներով ստացիոնար դիմելիությունը կազմել է 992 դեպք, որից 873-ը` 18-ից ցածր տարիքի: 502 հիվանդի մոտ հիվանդությունն ընթանում է թոքաբորբով։ Նրանցից 231-ը մինչև 18 տարեկան է։ Հիվանդանոցային բուժում է ստանում 121 հղի։ Վերակենդանացման բաժանմունքներում բուժում է ստանում սուր շնչառական վարակներով 98 հիվանդ։ Նրանցից 9-ին միացված է արհեստական շնչառության սարք:
Հիշեցնենք, որ հունվարի 13-ին գրանցվել էր խոզի գրիպից 11-րդ մահացության դեպքը. մահացողը 57-ամյա կին էր։
Այս մարդը աշխարհի ամենաերկար անունն ունեցող մարդն է՝ ԳինեսիԱշխարհի ամենաերկար անունն է Բարնաբի Մարամանյուկ Ալոիզի Բենդրի Կոբզեվ Դարտագնան էգբերտ Ֆելիկս Գասպար Գլմբերտ Իգնանի Ջեյդեն Կասպեր Լերոյ Մակսիմիլիան Նեդդի Օբյաջուլու Պետին Կյուլլամ Ռոզենկրանց Մեկստոն Տեդդի Ապբուդ Վիվատմա ՈՒելենդ Կսիչոն Յորդլի Զակարի ՈՒսնակի…..
Այն բաղկացած է190 տառից: 36-ամյա Բարնաբին գործազուրկ է:Հոգնել է իր անունը գրելուց։ Մեծ հաճույքով կփոխեր իր անունը։ Իր իսկ անուններից ամենաշատը սիրում է Մարամանյուկը: Նրան չի գոհացնում անգամ այն ,որ իր անունը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում: Ինչ է տալիս դա նրան՝ ոչինչ։ Ինչևէ՝ Բարնաբին արդեն հարմարվել է իր անվան հետ :
Սյունիքի մարզի Գորիս քաղաքում երեկ՝ հունվարի 14-ին, 3-ամյա երեխա է մահացել:
NEWS.am-ին Գորիսի բժշկական կենտրոնից հայտնեցին, որ երեխային իրենց մոտ են տեղափոխել խեղդված: Պարզվել է, որ ողբերգությունը տեղի է ունեցել փուչիկ փչելու հետեւանքով, երեխայի բերանի մեջ փուչիկը պայթել է, ռետինե կտորը մնացել է կոկորդում, ինչն էլ մահվան պատճառ է դարձել:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.