23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ադրբեջանցները հավանական են համարում Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսումը:
Minval.az-ը հարցում է անցկացրել Բաքվում «Ֆորմուլա 1»-ի անցկացումից հետո Ղարաբաղում նոր պատերազմի հավանականության մասին: Հարցվածների 69%-ը (1323 մարդ) դրական պատասխան է տվել, 24%-ը (465 մարդ)՝ բացասական:
Հարցման մասնակիցների եւս 7%-ը (132 մարդ) պատասխանել է՝ «Չգիտեմ»: Ընդհանուր առմամբ, հարցմանը 1.920 մարդ է մասնակցել:
2016թ. հունիսի 10-ին` ժամը 00:10-ի սահմաններում, «Աղստև» գետը վարարելով քանդել է «Քարևարդ» ՍՊԸ-ի կողմից գետի վրա կառուցված ՀԷԿ-ի ամբարտակի պատնեշը և քշել տարել այդ պահին ամբարտակի պատնեշի վրա աշխատանքներ կատարող, նույն ՀԷԿ-ի բանվոր Վարուժան Ֆրունզեի Գաբրիելյանին։
Ձեռնարված որոնողական աշխատանքների արդյունքում Վ.Գաբրիելյանի դիակը հայտնաբերվել է 2016թ.-ի հունիսի 10-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Տավուշի մարզի Ազատամուտ գյուղի հատվածում` Աղստև գետում:
Փաստի առթիվ ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է:
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին
Լոնդոնում առաջին անգամ բացվել է ռեստորան, որտեղ հաճախորդները կարող են այցելել ամբողջովին մերկ: Այս մասին հայտնում է НТВ-ն՝ հղում տալով CNN-ին:
The Bunyadi ռեստորանի մուտքի մոտ այցելուներին առաջարկում են հանել շորերը ու դրանք հեռախոսների հետ թողել հատուկ պահարաններում: Ռեստորանի աշխատակազմը հաճախորդներին կսպասարկի կիսամերկ վիճակում:
Հիմնադիրների խոսքերով, ռեստորանի գործառույթն իրականում որպես սնվելու վայր ծառայելն է:
Հյուրերին ուտելիքը կմատուցվի ձեռագործ կավե ամաններով: Հաճախորդները սնունդը կարող են վայելել միայն մոմերի լույսի ներքո, քանի որ ռեստորանն ու դրա խոհանոցը գործելու է առանց էլեկտրականության ու գազի:
Արդեն 32 հազար մարդ հայտ է ներկայացրել՝ այցելելու արտասովոր ռեստորան:
Կառավարության այսօրվա նիստում Լևոն Մկրտչյանը ներկայացնում էր «Գավառի պետական համալսարան» ՊՈԱԿ-ը «Գավառի պետական համալսարան» հիմնադրամի վերակազմավորելու, գույք նվիրաբերելու և գույք տրամադրելու մասին որոշման նախագիծը:
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ընտանիքին պատկանող համալսարանը, որն ըստ էության մասնավոր հաստատություն է, փաստորեն վերակազմավորվում է և պետական գույք ստանում: Մեր երկրում ամեն բան պտտվում է իր մի քանիսի գծած առանցքի շուրջ: Միգուցե դա է պատճառը, որ ստիպում է մարդկանց հնարավորինս հեռու փախչել, երբ նույնիսկ «Արի տուն» են կանչում:
ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն իր ներկայացրած նախագծով, փաստորեն որոշել էր պետական գույք նվիրաբերել Գավառի պետական համալսարանին: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը համաձայն չէր նվիրելու, անգամ մի թեթև զայրացավ, երբ Լևոն Մկրտչյանը փորձեց փաստարկներ ներկայացնել: Երևի ուզում էր ասել՝ «Հորդ տանի՞ց ես բերել, որ նվիրում ես»: «Ինչի՞ համար եք նվիրաբերում, պետական գույքը, պետք է տալ անհատույց օգտագործման և ոչ թե նվիրել»,- պնդեց վարչապետը հարցը փակելով:
Աննա Գևորգյան
Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, որով տեղեկացնում է, որ այս գիշեր գնդակոծվել է Բաղանիս գյուղը։
«Հունիսի 8-ի լույս 9-ի գիշերը` ժամը 00.00-00:30-ն ընկած ժամանակահատվածում, ադրբեջանական կողմը, ձեռք բերված հրադադարի ռեժիմի պայմանավորվածությունը հերթական անգամ խախտելով, գնդակոծել է Բաղանիս գյուղը: Վնասվել են տանիքներ և լուսամուտներ։ Բաղանիսի ուղղությամբ կրակոցները դպրոցական քննություններին չխանգարեցին: Բաղանիսի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտները էքսկուրսիայից վերադառնալու ճանապարհին ստիպված են եղել 30 րոպե սպասել գյուղի սկզբնամասում` անվտանգությունից ելնելով: Չնայած այս ամենին` այսօր 9-րդ դասարանցիները բնականոն կերպով հանձնում են իրենց տարեվերջյան քննությունը: Բաղանիսցի լինելը հպարտություն է, կարգավիճակ և ճակատագիր»,- գրել է նա:
Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանին իմ մտահոգությունն եմ հայտնել վերջին օրերի ընթացքում Իլհամ Ալիևի անհավասարակշիռ վարքագծի վերաբերյալ, ինչի նշանները Վիեննայում կարծես չկային,- ՀՀ նախագահական նստավայրում Չեխիայի Հանրապետության նախագահի հետ հանդիպումից հետո բանակցությունների արդյունքներն ամփոփող համատեղ հայտարարությամբ հանդես գալով՝ ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Մասնավորապես, «Աշխարհի ադրբեջանցիների 4-րդ համաժողով» անունը կարող միջոցառման ժամանակ հնչեցրած նրա ելույթը Հայաստան պետության մասին ցինիկ որակումներով է, անձնական վիրավորանքներով երկրի նախագահի հանդեպ, ում հետ, իմիջայոց, օրեր անց ինքը պատրաստվում է հարցեր քննարկել, պատմությունը զավեշտի վերածած ինչ-որ մտքերով ոչ ադեկվատության ընկալում ձևավորեց:
Հույս ունեմ, որ սա ժամանակավոր ինչ-որ մի խնդիր է, «տղայություն» է, կանցնի, քանի որ լրջորեն աշխատելու պարտավորություն ունենք մենք առաջիկայի համար: Եվ հույս ունեմ, որ սա Վիեննայի պայմանավորվածությունները վիժելուն միտված գիտակցված վարքագիծ չէ,- ասաց նախագահ Սարգսյանը:
Արցախի հերոս, գեներալ Սամվել Բաբայանը Ստեփանակերտում տված իր հարցազրույցում անդրադարձել է Ադրբեջանի կողմից իսրայելական գերժամանակաից «Երկաթյա գմբեթ» հակաօդային համարկարգերի գնմանը (խոսքը գնում է 4 դիվիզոնի մասին) և անգամ նշել, թե կարող է ասել դրանց տեղակայման վայրեը:
Իսկ ինչ տակտիկատեխնիկական բնութագիր ունի այս զենքը:
— «Երկաթյա գմբեթ» հակաօդային համարկարգը նախատեսված է հեռահար չղեկավարվող հռթիռների խոցման համար: Այն կարող է որսալ 4-70 կմ հեռահարություն ունեցող հրթիռներ: «Երկաթյա գմբեթ»-ի մեկ մարտկոցը կարողանում է պաշտպանել 150 քառակուսի կիլոմետր:
Սամվել Բաբայանը հրապարակած տեղեկատվությունը դեռևս չի հերքվել: Հիմա կամ հայկական կողմը չունի տեղեկություն Ադրբեջանի սպառազինության մասին, կամ տեղյակ է և լռում է, որպեսզի չհաստատի ՊԲ նախկին հրամանատարի տեղեկությունները:
Հասկանալի է, որ Ադրբեջանին սանձող էլեմենտներից մեկը նաև հայկական կողմի հեռահար հրթիռներն են և եթե հակառակորդը կարողանում է այդ հրթիռները չեզոքացնել, ապա Ադրբեջանը ավելի վտանգավոր է դառնում Արցախի համար:
Politik.am
«Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի պատմական հողն է:
Հայերը ցեղասպանություն են իրականացրել Խոջալիում, որը ճանաչել են աշխարհի 10 երկրներ:
Այդ ցեղասպանությունն իրականացվել է վերջերս՝ միջազգային հանրության աչքերի առջև: Հայերն օկուպացված տարածքներում ավերել են մեր պատմական հուշարձանները, մզկիթները»:
Այս մասին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպման արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, տեղեկացնում է Armenia.Az-ը՝ վկայակոչելով haqqin.az-ին:
Վերջինս նշել է, թե Ադրբեջանը ցանկանում է հակամարտության շտապ խաղաղ կարգավորում, իսկ շփման գծում վերջին իրադարձությունները ցույց տվեցին, թե որքան անկայուն է հրադադարի ռեժիմը: Այնուհետ Ալիևը մեղադրել է հայկական կողմին շփման գծում սադրանքների դիմելու համար:
«Լեռնային Ղարաբաղի ստատուս-քվոն պետք է փոխվի: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և համանախագահող երկրների ղեկավարները հայտարարել են ստատուս-քվոյի անընդունելի լինելու մասին: Ադրբեջանը շարունակում է մնալ հավատարիմ հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- շեշտել է Ալիևը:
Ալիևը անդրադարձել է նաև ապրիլյան պատերազմում հայկական կողմի տարածքների կորստին՝ նշելով.
«Ավելի քան 20 տարի է նրանք օկուպացման տակ են պահում այդ հողերը՝ անտեսելով միջազգային իրավունքը: Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել միայն Ադրբեջանի օկուպացված տարածքների ազատումից հետո: Ժամանակ առ ժամանակ հայերը շփման գծում սադրանքներ են ձեռնարկում: Դա արվում է բանակցային գործընթացը խոչընդոտելու համար: Սակայն, նրանք ճիշտ չէին հաշվարկել ապրիլին տեղի ունեցած վերջին սադրանքի հետևանքները: Մենք կարողացանք ազատագրել մեր տարածքների մի մասը: Հայաստանի ղեկավարությունը չպետք է մոռանա այս դասը: Նրանք պետք է լսեն ԱՄՆ, Ռուսաստանի և Ֆրանսիայի առաջնորդների՝ ստատուս քվոյի անընդունելության մասին հայտարարությունները»։
Հունիսին օդի միջին ամսական ջերմաստիճանը սպասվում է նորմային մոտ, տեղումների քանակը՝ նորմայի սահմաններում (Վայոց ձորում և Սյունիքում՝ նորմայից պակաս):
Հուլիսին օդի միջին ամսական ջերմաստիճանը սպասվում է նորմային մոտ՝ դրական շեղումով, տեղումների քանակը՝ նորմայի սահմաններում՝ բացասական շեղումով:
Օգոստոսին օդի միջին ամսական ջերմաստիճանը սպասվում է նորմային մոտ դրական շեղումով, տեղումների քանակը՝ նորմայի սահմաններում՝ բացասական շեղումով:
Սեզոնային կանխատեսման արդարացման աստիճանը կազմում է 70-75%: Յուրաքանչյուր ամսվա համար կանխատեսման ճշտում կներկայացվի նախորդող ամսվա վերջին տասնօրյակում:
Փորձագետների խումբը Երուսաղեմում Քիստոսի գերեզմանի տաճարում վերականգնման աշխատանքներ է սկսել: Ինչպես հայտնում է BBC-ն, հիմնական աշխատանքները տեղի են ունենալու Քրիստոսի գերեզմանի վայրում կառուցված մատուռում: Վերջին անգամ այն վերանորոգվել է 1810 թվականին:
Եկեղեցիներից յուրաքանչյուրը $3.3 մլն կհանգանակի աշխատանքների կատարման համար: Մեծ նվիրատվություն է կատարել նաև Հորդանանի թագավոր Աբդալահը:
Աշխատանքներին մասնակցելու են հայ փորձագետներ, ինչպես նաև Աթենքի ազգային տեխնիկական համալսարանի ու Ֆլորենսիայի համալսարանի մասնագետներ:
Վերականգնման աշխատանքները կտևեն 8-12 ամիս: Սրբավայրը բաց է լինելու ուխտավորների համար: Հայկական, հունական և կաթոլիկ եկեղեցիները ղեկավարում են տաճարի տարբեր հատվածները՝ դրա պահպանման համար միասնական պատրաստակամություն կրելով:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.