29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...«Վրացական երկաթուղի» ընկերությունը հուլիսի 11-ից անցնում է աշխատանքային արտակարգ ռեժիմի: Դա պայմանավորված է հանգստյան սեզոնով, Այս մասին ընկերությունը մամլո հաղորդագրություն է տարածել:
Ուղևորների պահանջները բավարարելու համար Թբիլիսի-Բաթումի և Բաթումի-Թբիլիսի ուղղությամբ երթևեկելու է չորս գնացք՝ մեկական առավոտյան և երեկոյան և երկուսը գիշերը։ Բացի այդ, ընկերությունը ավելացնելու է վագոնների քանակը:
Փոխվելու է նաև տոմսերի վաճառքի կարգը. հուլիսի 11-ից տոմսերը կարելի է գնել 40 օր շուտ։ Այս փոփոխությունը պայմանավորված է նախորդ տարիներին սեզոնին տոմսերի արհեստական դեֆիցիտով:
Կատարվել է նաև տոմսերի գների փոփոխություն` կախված կարգից՝ դրանց գինը տատանվում է 2,5 — 20 դոլարի սահմաններում:
Այսօր` հուլիսի 8-ի առավոտյան ինֆարկտից մահացել է ԼՂՀ նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Կարեն Բաբուրյանը:
ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը հայտնել է, որ Բաբուրյանը Երեւանից Ստեփանակերտ գնալու ճանապարհին, Արարատ քաղաքի մոտ իրեն վատ է զգացել: Երբ նրան հասցրել են տեղի հիվանդանոց, բժիշկներն այլեւս ոչնչով օգնել չեն կարողացել:
Հուլիսի 8-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2450000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք՝ 367.54 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 367.49 դրամ:
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավերով հուլիսի 11-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Վլադիմիր Լիտվինի գլխավորած պատվիրակությունը:
Նախատեսվում են Վլադիմիր Լիտվինի հանդիպումները ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ. Տ.Տ. Գարեգին Բ-ի, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ղեկավարության հետ:
Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահի գլխավորած պատիրակության անդամները խորհրդարանում կհանդիպեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների, ՀՀ ԱԺ խմբակցությունների ղեկավարների, ԱԺ «Հայաստան – Ուկրաինա» բարեկամական խմբի անդամների հետ:
Այցի ընթացքում Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Վլադիմիր Լիտվինի գլխավորած պատվիրակությունը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հուլիսի 8-ին ընդունել է Լեհաստանի ռազմարդյունաբերական պալատի նախագահ Սլավոմիր Կուլակովսկիի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցության հեռանկարները:
Կողմերը գոհունակությամբ արձանագրել են, որ լեհական և հայկական ռազմարդյունաբերական ձեռնարկությունների միջեւ համագործակցությունը զարգանում է արդյունավետ կերպով:
Երևան‑Սևան ճանապարհին
Հուլիսի 7‑ին ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 14.30-ի սահմաններում Երևան-Սևան ճանապարհի 39-րդ կմ-ին իրար են բախվել «Միցուբիշի» մակնիշի բեռնատար, «Նիսան Պատֆայնդեր», «ՎԱԶ-2121» և «ՈւԱԶ-396201» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Միցուբիշի»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Վրաերթ` մահվան ելքով
Հուլիսի 7-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 09.50-ի սահմաններում 1980 թ. ծնված Աշոտ Մ.-ն «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենայով Ծովակալ Իսակովի պողոտայում վրաերթի է ենթարկել 1991 թ. ծնված Մարիամ Զ.-ին և նույն թվականին ծնված Անի Միքայելյանին:
Պատահարի հետևանքով Անի Միքայելյանը տեղում մահացել է, իսկ Մարիամ Զաքարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ապարան‑Աշտարակ ճանապարհին
Հուլիսի 7-ին ոստիկանության Ապարանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 20.00-ի սահմաններում Ապարան-Աշտարակ ճանապարհի 21-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «ՈւԱԶ-452» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ՎԱԶ-2106»-ի երեք ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Վրաերթ Արարատում
Հուլիսի 7-ին ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները, վրաերթ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1987 թ. ծնված Գարիկ Մ.-ին:
Պարզվել է, որ նա հուլիսի 3-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 2-րդ դասարանի մի աշակերտի, ինչի հետևանքով երեխան ստացել է գլխի վնասվածք:
Opel Vektra-ն գլորվել է ձորը
Վանաձոր-Գյումրի ճանապաարհին այսօր`հուլիսի 8-ի առավոտյան ժամը 10-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել:
Ջաջուռ գյուղից 6-7 կմ հեռավորության վրա («Ավետիքի հուշաղբյուր» չհասած) Վանաձորից դեպի Գյումրի շարժվող Opel Vektra մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը: Թե ինչպես, ինչ պայմաններում, կամ ինչ պատճառով է մեքենան հայտնվել ձորում, դեռ պարզ չէ:
Դեպքի վայրում աշխատել են ճանապարհային ոստիկանության ու ոստիկանության Շիրամի մարզային վարչության քննչական բաժնի աշխատակիցները:
Ճանապարհային ոստիկանների փոխանցմամբ` մեքենայում եղել է միայն երիտասարդ վարորդը, ում դեպքից անմիջապես հետո Գյումրիի շտապ բուժօգնության աշխատակիցները տեղափոխել են Գյումրիի Գ. Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոց:
Հուլիսի 7-ին Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր Գեորգի Պետրոսյանին, իր դիմումի համաձայն, Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնից ազատելու մասին:
Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության վարչությունից հաղորդում են, արտաքին գործերի նախարարի պարտականությունները ժամանակավորապես կկատարի ԼՂՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վասիլի Աթաջանյանը:
Նախագահի` նույն օրը ստորագրած մեկ այլ հրամանով` Գեորգի Պետրոսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդականի պաշտոնում:
Տուժողին տեղափոխել է հիվանդանոց
Հուլիսի 6-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 00.10-ին 1937 թ. ծնված Յուրիկ Ա.-ն «Սուզուկի Գրանդ Վիտարա» մակնիշի ավտոմեքենայով Գայի պողոտայում վրաերթի է ենթարկել 1987 թ. ծնված Աննա Ա.-ին և նույն ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:
«ՎԱԶ-2121»-ը և «ԿամԱԶ»-ը բախվել են
Հուլիսի 6-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 16.00-ի սահմաններում Գայ գյուղի վերջնամասում իրար են բախվել 1975 թ. ծնված Կարեն Ք.-ի վարած «ՎԱԶ-2121» և 1955 թ. ծնված Սպարտակ Ս.-ի վարած «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենաները:
Պատահարի հետևանքով Կարեն Ք.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Դալարիկ‑Քարակերտ ճանապարհին
Հուլիսի 6-ին ոստիկանության Բաղրամյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 08.40-ի սահմաններում 1987 թ. ծնված Սամվել Հ.-ի վարած «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենան Դալարիկ-Քարակերտ ճանապարհի 1-ին կմ-ին շրջվել է, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Պատահար Թբիլիսյան խճուղում
Հուլիսի 6-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 23.00-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում իրար են բախվել 1980 թ. ծնված Գարիկ Գ.-ի վարած «Ֆոլքսվագեն Գոլֆ» և 1982 թ. ծնված Արամ Ա.-ի վարած «Միցուբիշի Մոնտեռո» մակնիշի ավտոմեքենաները:
Պատահարի հետևանքով «Ֆոլքսվագեն Գոլֆ»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Բախվել է պատին
Հուլիսի 6-ին ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 22.30-ին 1994 թ. ծնված Նելսոն Ս.-ի վարած «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան Այվազովսկու և Աթոյան փողոցների խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել պատին:
Պատահարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Վրաերթ խաչմերուկում
Հուլիսի 6-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 18.00-ին 1971 թ. ծնված Արթուր Ա.-ն «Ֆորդ Ֆոկուս» մակնիշի ավտոմեքենայով Սիլիկյան թաղամասի 4-րդ և 10-րդ փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 10-րդ դասարանի մի աշակերտուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հուլիսի 6-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 16.00-ի սահմաններում Գայ գյուղի վերջնամասում իրար են բախվել 1975 թ. ծնված Կարեն Ք.-ի վարած «ՎԱԶ-2121» և 1955 թ. ծնված Սպարտակ Ս.-ի վարած «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենաները:
Պատահարի հետևանքով Կարեն Ք.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
|
ԱԻՆ «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնից հայտնում են, որ հուլիսի 6-ին, ժամը 20.30-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Նոր Ամանոս գյուղի կուլտուրայի տան հանդերձարանում խողովակից կախված վիճակում հայտնաբերվել է տղամարդու մարմին և այն իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Արագածոտնի Մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:
Ժամը 21.55-ին փրկարարների ուժերով իջեցվել է Նոր Ամանոս գյուղի նախկին բնակիչ 1971թ. ծնված Մհեր Առաքելյանի մարմինը և հանձնվել ոստիկանության աշխատակիցներին:
ԱԻՆ լրատվական կենտրոնից հայտնում են, որ հուլիսի 6-ին, ժամը 14.22-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Ձորաղբյուր ավտոճանապարհին գտնող «Ջրվեժ» անտառ-պարկի արհեստական լճում խեղդվել է քաղաքացի:
Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը (պարամեդիկներով) և Փրկարար ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատի հերթապահ խումբը:
Ժամը 15.36-ին փրկարարների ուժերով լճից դուրս է բերվել Երևան քաղաքի բնակիչ 1988թ. ծնված Մարատ Հակոբյանի մարմինը և հանձնվել ոստիկանության աշխատակիցներին:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.