29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Հուլիսի 14-ի առավոտյան դեղորայքային թունավորումով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երեւանի Արշակունյաց պողոտայի թիվ 135 շենքի 19-րդ բնակարանի բնակիչ 27-ամյա Աննա Վիրաբյանը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ ժամը 17.00-ին Ա. Վիրաբյանը հիվանդանոցում մահացել է:
Նույն օրը դեղորայքային թունավորումով Երեւան քաղաքի «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երեւանի Բաշինջաղյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 10 շենքի 116-րդ բնակարանի բնակիչ 37-ամյա Զարուհի Եղիազարյանը:
Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Բախվել է սյանը
Հուլիսի 14-ին ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 21.00-ի սահմաններում 1960 թ. ծնված Գեղամ Վ.-ի վարած «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Երևանյան փողոցում բախվել է ճամփեզրի էլեկտրական սյանը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Վրաերթ Արցախի փողոցում
Հուլիսի 14-ին ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 14.30-ին 1977 թ. ծնված Աշոտ Կ.-ն «Մերսեդես- Բենց» մակնիշի ավտոմեքենայով Արցախի փողոցի թիվ 8 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 1999 թ. ծնված Դիաննա Ա.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխել է հիվանդանոց:
Վարորդը ներկայացել է
Հուլիսի 14-ին, ժամը 21.30-ին, ոստիկանության Գյումրիի բաժնի 1-ին բաժանմունք է ներկայացել 1989 թ. ծնված Արա Մ.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 15.00-ի սահմաններում, «Ֆորդ Էսկորտ» մակնիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Մարմաշենի խճուղում վրաերթի է ենթարկել 1991 թ. ծնված Տիգրան Պ.-ին, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Երևան‑Մեղրի ճանապարհին
Հուլիսի 14-ին ոստիկանության Սիսիանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 22.15-ին 1972 թ. ծնված Արթուր Մ.-ի վարած «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 183-րդ կմ-ին բախվել է Ալեք Մ.-ի վարած «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենային:
Պատահարի հետևանքով «Օպել-Վեկտրա»-ի երկու և «ՎԱԶ-21063»-ի մեկ ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիանի բժշկական կենտրոն:
Վարորդը մահացել է
Հուլիսի 14-ին ոստիկանության Մեղրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 19.30-ի սահմաններում 1965 թ. ծնված Հովհաննես Հ.-ի վարած «Սուզուկի Գրանդ» մակնիշի ավտոմեքենան Լիճք գյուղից դեպի Մեղրի տանող ճանապարհի 1-ին կմ-ին կորցնելով կառավարումը` կողաշրջվել է:
Պատահարի հետևանքով վարորդն անգիտակից վիճակում տեղափոխվել է Մեղրիի բժշկական կենտրոն, որտեղ նույն օրը, ժամը 22.30-ին, մահացել է:
Կատարվում է քննություն:
Բախվել են 4 ավոտմեքենա
Հուլիսի 14-ին ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 15.30-ի սահմաներում Արցախի փողոցում իրար են բախվել 1952 թ. ծնված Էդիկ Թ.-ի վարած «ՎԱԶ-2106», 1984 թ. ծնված Տիգրան Պ.-ի վարած «ՎԱԶ-21074», 1959 թ. ծնված Սուրիկ Մ.-ի վարած «Ֆորդ» և 1982 թ. ծնված Արամ Կ.-ի վարած «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենաները:
Պատահարի հետևանքով «Ֆորդ»-ի ուղևորը վնասվածքներով տեղափոխել է հիվանդանոց:
Սարդարապատ‑Արաքս ճանապարհին
Հուլիսի 14-ին ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 08.30-ի սահմաններում Սարդարապատ-Արաքս ճանապարհի 7-րդ կմ-ին իրար են բախվել 1981 թ. ծնված Վահե Ս.-ի վարած «Հոնդա Ակորդ» և 1958 թ. ծնված Աղասի Մ.-ի վարած «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենաները, որից հետո «Հոնդա Ակորդ»-ը դուրս է եկել ձախակողմյան մայթ, վրաերթի ենթարկել Արաքս գյուղի չորս բնակիչների, այնուհետև շրջվել:
Պատահարի հետևանքով նշված չորս տուժողներն ու «Հոնդա Ակորդ»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմավիրի հիվանդանոց:
«ԳԱԶ-2410»-ը բախվել է «Նիսսան»-ին
Հուլիսի 14-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 09.00-ին 1945 թ. ծնված Վարդան Մ.-ի վարած «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենան Ազատության պողոտայում բախվել է 1977 թ. ծնված Վարդան Ղ.-ի վարած «Նիսսան» մակնիշի ավտոմեքենային:
Պատահարի հետևանքով երկու ավտոմեքենաների վարորդները վնասվածքներ են ստացել և դիմել բուժօգնության:
Կատարվում է քննություն:
Կառավարության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ, Արմեն Հայրապետյանը նշանակվել է Հայաստանի սփյուռքի նախարարի տեղակալ:
Մենք փորձեցինք Նախարարության լրատվական ծառայությունից պարզել, թե նախկինում ինչ պաշտոն է զբաղեցրել Արմեն Հայրապետյանը, սակայն որքան էլ զարմանալի է, մեզանից մեկ – երկու ժամ խնդրեցին պատասխանելու համար:
Ռոստովյան փողոցում
Հուլիսի 13-ին ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 09.00-ին 1985 թ. ծնված Ռուբեն Շ.-ն «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայով Ռոստովյան փողոցում վրաերթի է ենթարկել 1946 թ. ծնված մի կնոջ և իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:
Վանաձոր‑Ալավերդի ճանապարհին
Հուլիսի 14-ին ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 00.20-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 16,4-րդ կմ-ին իրար են բախվել 1967 թ. ծնված Սեյրան Պ.-ի վարած «ՎԱԶ-21061» և 1974 թ. ծնված Վազգեն Հ.-ի վարած «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաները:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Տուժողին տեղափոխել է հիվանդանոց
Հուլիսի 12-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 10.00-ին 23-ամյա Արտակ Մ.-ն «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով Ռուբինյանց փողոցում վրաերթի է ենթարկել 11-ամյա մի տղայի և իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:
Թբիլիսյան խճուղում
Հուլիսի 13-ին ոստիկանության Արաբկիր բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 17.00-ին 1978 թ. ծնված Լուսինե Հ.-ն «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայով Թբիլիսյան խճուղում վրաերթի է ենթարկել 1931 թ. ծնված մի կնոջ և իր ավտոմեքենայով նրան տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Մեքենան շրջվել է
Հուլիսի 13-ին ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 07.00-ի սահմաններում «ՎԱԶ-21013» մակնիշի ավտոմեքենան Բաղրամյան-Արմավիր ճանապարհի 10-րդ կմ-ին` կամրջի սկզբամասում, բախվել է արգելապատնեշին և շրջվել, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Պատահարներ Տրետուք-Մեծ Մասրիկ ճանապարհին
Հուլիսի 13-ին ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 20.30-ի սահմաններում 1987 թ. ծնված Կարեն Ն.-ի վարած «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Տրետուք-Մեծ Մասրիկ ճանապարհի 5-րդ կմ-ին շրջվել է, ինչի հետևանքով վարորդը և հինգ ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Հուլիսի 13-ին ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 21.00-ի սահմաններում 1960 թ. ծնված Աշոտ Ա.-ի վարած «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Տրետուք-Մեծ Մասրիկ ճանապարհի 5-րդ կմ-ին շրջվել է, ինչի ի հետևանքով վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հուլիսի 14-ին մի շարք օրենքներ է ստորագրել:
Նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ստորագրվել են մասնավորապես, հետեւյալ օրենքները.
«Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»:
Հայաստանի նոր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քիչ առաջ կայացած առաջին նիստում միաձայն հանձնաժողովի նախագահ ընտրեց Գարեգին Ազարյանին:
Լաուրա Գասպարյանը ընտրվեց հանձնաժողովի նախագահի տեղակալ, Արմեն Սմբատյանը` քարտուղար:
Երբ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվլին Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ էր նախաձեռնում, որով ենթադրվում էր իրավաբանական անձի կարգավիճակ տալ հայկական եւ եւս չորս այլ եկեղեցիների` նա փորձում էր առնվազն մի քանի խնդիր լուծել:
Առաջին, իր երկրի օրենսդրությունը համապատասխանեցնել եվրոպական չափանիշներին, կատարել մի շարք միջազգային պարտավորություններ:
Երկրորդ, վերանայել իշխանության եւ հասարակության կյանքում մեծ ազդեցություն ունեցող վրաց Ուղղափառ եկեղեցու հարաբերությունների փիլիսոփայությունը: Ինչքան էլ Վրաստանի խորհրդարանի խոսանակ Դավիթ Բաքրաձեն հետին թվով ասի, թե իրենք երբեք ցանկություն չեն ունեցել` վերանայելու եկեղեցու հետ կնքված սահմանադրական համաձայնագիրը` նրա խոսքերը հավատ չեն ներշնչում: Վրաստանի խորհրդարանը Քաղաքացիական օրենսգրքում առաջին փոփոխությունները կատարեց ի հեճուկս եկեղեցու, նրա պատրիարքի ցանկության, անգամ ` առանց նրանց հետ խորհրդակցելու:
Երրորդ, Սահակաշվիլու իշխանությունն իսկապես ցանկանում էր բարելավել հայ-վրացական հարաբերությունները: Պատահական չէ, որ օրենսդրական փոփոխությունները հաջորդեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ ՀՀ ԱԳ նախարարի Վրաստան այցերին:
Չորրորդ, սպասվող համապետական ընտրություններից առաջ` դա լավ քայլ էր ազգային եւ կրոնական փոքրամասնությունների համակրանքը շահելու համար:
Հիմա արդեն պարզ է, որ առաջադրված խնդիրներից ոչ մեկը Սահակաշվիլին լուծել չկարողացավ:
Երեկ Վրաստանի խորհրդարանը դարձյալ վերանայեց Քաղաքացիական օրենսգիրքը. Հիմա արդեն հայկական եւ մյուս չորս եկեղեցիները զրկվում են իրավաբանական անձի կարգավիճակաից եւ կարող են գործել միայն որպես կրոնական կազմակերպություն:
Անկեղծ լինեմ, ես մասնագետ չեմ եւ չեմ կարող ասել, թե, օրինակ, հայկական եկեղեցու ո՞ր կարգավիճակն ավելի նպաստավոր կլիներ թե մեր, թե վրացիների եւ թե` հայ-վրացական հարաբերությունների ամրապնդման համար (իրազեկ մարդիկ պնդում են, որ կրոնական կազմակերպության պարագայում խիստ սահմանափակվում են մեր եկեղեցու իրավունքները, հատկապես` Վրաստանում գործող հայկական եկեղեցիների պատկանելիության խնդիրը բարձրացնելու հարցում):
Ինչեւէ, ավելորդ շտապողականությունը, Քաքաղացիական օրենսգրքի հապշտապ կրկնակի փոփոխություններն ավելի բարդացրեցին վիճակը` տեղի տալով մի քանի եզրահանգումների.
Առաջին, Վրաստանում պետությունն ու եկեղեցին լիարժեք տարանջատված չեն, եւ եկեղեցին հաճախ է միջամտում պետական որոշումների կայացմանը: Պատահական չէ, որ Քաղաքացիական օրենսգրքի առաջին փոփոխությունները ճգնաժամ առաջացրեցին իշխանություն — եկեղեցի հարաբերություններում` սպառնալով ներքաղաքական կայունությանը:
Երկրորդ, Վրաստանի իշխանության իրավիճակային լուծումներն ոչ միայն չնպաստեցին հայ-վրացկան հարաբերությունների կարգավորմանը, այլեւ` հակահայկական տրամադրություններ առաջացրեցին Վրաստանում:
Այս ամենով հանդերձ, կարծում եմ, որ հայկական հարցն առանցքային չէ վրացական օրակարգում. այն ընդամենը բացահայտեց խորքային պրոբլեմներն, որ առկա են հարեւան երկրի քաղաքական, հասարակական հարաբերություններում:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ՝ Աբրամ Բախչագուլյանը նշանակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ։
Ծնվել է 1977թ. սեպտեմբերի 22-ին:
1995թ. ընդունվել եւ 2000թ. ավարտել է Երեւանի պետական տնտեսագիտական ինստիտուտը:
2000-2001թթ. աշխատել է որպես Մելլաթ Բանկ Դ/Բ ՓԲԸ դիլինգային բաժնի պետ:
2000-2003թթ. ԵՊՏԻ «վիճակագրություն» ամբիոնի ասպիրանտ. Տ.Գ.Թ.
2003-2005թթ. աշխատել է որպես ՀՀ վարչապետի օգնական:
2005-2007թթ եղել է ԿԸՀ անդամ, ԿԸՀ նախագահի տեղակալ:
2007թ. օգոստոսին նշանակվել է ԿԸՀ անդամ եւ ընտրվել ԿԸՀ քարտուղար:
Ամուսնցած է, ունի մեկ երեխա:
ԱԻՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Արտակարգ իրավիճակների համակարգի կազմավորման 20-ամյակին նվիրված մրցույթի նպատակն է խրախուսել լրագրողներին իրենց գործունեության մեջ անդրադառնալու եւ արծարծելու արտակարգ իրավիճակներից քաղաքացիների պաշտպանվածության հարցերին.
նպաստել բնակչության շրջանում բնական ու տեխնածին արտակարգ իրավիճակների մասին գիտելիքների տարածմանը եւ պատրաստվածության մակարդակի բարձրացմանը.
Խորացնել լրագրողների մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները արտակարգ իրավիճակների մասին տեղեկատվություն հաղորդելու ոլորտում։
Ներկայացվող նյութերը պետք է արտացոլեն մասնակիցների պատկերացումներն արտակարգ իրավիճակների մասին, նրանց անձնական փորձառությունը եւ տեսլականը, թե ինչպես կարելի է նվազեցնել կամ խուսափել նման իրավիճակներից։
Մրցույթն անցկացվում է հետեւյալ կարգերում.
Արտակարգ հեռուստատեսային ռեպորտաժ — լավագույն լուսաբանում հեռուստատեսությամբ
Արտակարգ ռադիո ռեպորտաժ — լավագույն լուսաբանում ռադիոյով
Արտակարգ առցանց (online) անդրադարձ — լավագույն լուսաբանում ինտերնետում
Արտակարգ հոդված — լավագույն լուսաբանում մամուլում
Արտակարգ ֆոտո ռեպորտաժ — լավագույն լուսաբանում ֆոտոշարքերով:
Մրցույթին կարող են մասնակցել Հեռուստատեսային, ռադիո, տպագիր մամուլում, էլեկտրոնային լրատվամիջոցներում աշխատող լրագրողներ
Մրցույթին կարող են ներկայացվել 2010-2011 թթ. պատրաստված նյութերը։
Ներկայացման վերջնաժամկետը օգոստոսի 20 է:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 14-ին դադարեցնելու է իր լիազորությունները: Արդեն հայտնի են ԿԸՀ յոթ անդամների անունները:
Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը ներկայացրել է ԿԸՀ ներկայիս նախագահ Գարեգին Ազարյանին եւ Լաուրա Գալստյանին:Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանի կողմից առաջադրվել են փաստաբան Գեորգի Մարտիրոսյանն ու թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սիլվա Մարկոսյանը:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը արտամրցութային կարգով առաջադրել է Արմեն Սմբատյանին եւ ԿԸՀ մամուլի քարտուղար Տաթեւիկ Օհանյանին, իսկ մրցութային կարգով` ֆինանսների նախարարության աշխատակից Արտակ Մելիքսեթյանին:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.