23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հուլիսի 20-ին, ժամը 00:55-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքի թիվ 1 հիվանդանոցից տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ կեսգիշերին ժավել խմելու հետևանքով Վանաձոր քաղաքի Վարդանանոց փողոցի թիվ 122 շենքի 129 բնակարանի բնակիչ 1955թ. ծնված Անժիկ Ղալեչյանը հոսպիտալացվել է:
Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:
Հուլիսի 19-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Հունաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև վարչության պետերի մակարդակով: Հայկական կողմից խորհրդակցությունները վարում էր Եվրոպայի վարչության պետ Արմեն Լիլոյանը, հունական կողմից` ԱՊՀ երկրների դեպարտամենտի տնօրեն դեսպան Կարոլոս Գադիսը:
Խորհրդակցություններին մասնակցում էին ՀՀ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների, մշակույթի և հումանիտար հարցերի, բազմակողմ և երկկողմ համագործակցության, իրավաբանական վարչության պետերը և ներկայացուցիչները:
Հանդիպման ընթացքում քննարկվեց երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակ: Կողմերը դրական գնահատեցին հայ-հունական քաղաքական երկխոսության մակարդակը և այս համատեքստում առանձնացրեցին ՀՀ Նախագահի հունվարին Հունաստան կատարած պետական այցի կարևորությունն երկկողմ հարաբերություններին նոր լիցք և բովանդակություն հաղորդելու առումով: Ամփոփվեց նախագահի պետական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:
Հանգամանալից քննարկվեցին առևտրա-տնտեսական կապերի խթանման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, մտքեր փոխանակվեցին դրանք նոր ոլորտներով ընդլայնելու հնարավորությունների շուրջ: Այդ կապակցությամբ կարևորվեց առաջիկայում նախատեսված տնտեսական համագործակցության հայ-հունական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացումը:
Հայկական կողմը ներկայացրեց ՀՀ-ԵՄ համագործակցության ընթացքը: Համաձայնություն ձեռք բերվեց հայ-հունական համագործակցությունը ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում խթանելուն ուղղված հետագա քայլերի շուրջ:
Նույն օրը հունական պատվիրակությանն ընդունեց ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը, ով ներկայացրեց Հայաստանի հարաբերությունները տարածաշրջանի երկրների հետ:
Փոխնախարարն անդրադարձավ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին: Հունական կողմն իր աջակցությունը հայտնեց հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին:
Գարեգին Բ-ի կողմից կարգալույծ է հռչակվել Տեր Տիրան քահանա Ավագյանը` ՀՀ Զինված Ուժերում հոգեւոր իր ծառայությունն ինքնակամ լքելու կանոնազանց ընթացքի համար:
Մայր Աթոռից հայտնում են, որ կարգալույծ հռչակված հոգեւորականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքը եւ կկոչվի ավազանի անունով` Հայկ Ավագյան:
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրամանագրով եգիպտացի պատմաբան, հայագետ և ցեղասպանագետ, Ալեքսանդրիայի համալսարանի պրոֆեսոր, դոկտոր Մուհամմադ Ռեֆաթ ալ-Իմամը պարգևատրվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մեդալով` հայ մշակույթը և պատմությունը արաբական աշխարհում ներկայացնելու գործում ունեցած նշանակալից ավանդի համար:
Մեդալի հանձնման արարողությունը տեղի է ունեցել հուլիսի 17-ին Եգիպտոսում Հայաստանի դեսպանությունում կազմակերպված մեծարման երեկոյի ընթացքում: Ներկա են եղել ականավոր եգիպտացի մտավորականներ, գիտնականներ, պրոֆեսորներ, դիվանագետներ, հասարակական գործիչներ, լրագրողներ, Կահիրեի Համալսարանի հայագիտական ուսումնասիրությունների կենտրոնի պատասխանատուներ և ուսանողներ, բազմաթիվ եգիպտահայեր:
Պարգևը դոկտոր Մուհամմադ Ռեֆաթին հանձնել է Եգիպտոսում Հայաստանի դեսպան Արմեն Մելքոնյանը, ով իր ելույթում շնորհակալություն է հայտնել եգիպտացի գիտնականին` քսան տարի շարունակ Հայկական հարցի և եգիպտահայ գաղթօջախի պատմության հետազոտման մեջ ունեցած զգալի վաստակի, ինչպես նաև Կահիրեի համալսարանի հայագիտական ուսումնասիրությունների կենտրոնի աշխատանքներին ցուցաբերած մշտական աջակցության և արաբալեզու «Արեգ» հայագիտական ամսագրի խմբագրությունը ղեկավարելու համար:
Մուհամմադ Ռեֆաթի գրչին են պատկանում «Հայ գաղթօջախի պատմությունը Եգիպտոսում» (1999), «Հայկական հարցը Օսմանյան պետությունում 1878-1923թթ» (2002), «Հայերը Եգիպտոսում 1896-1961թթ» (2003), «Մարդկային ցեղի ոչնչացում: Ցեղասպանության կոնվենցիայի նախապատրաստական աշխատանքների վավերական փաստաթղթերի ուսումնասիրում. 1946-1948թթ» (2007), «Վերջին ժխտում. 20-րդ դարի հանցագործությունը» (2010) և արաբերենով հրատարակված մի շարք այլ արժեքավոր աշխատություններ:
Հուլիսի 18-ին ՄԱԿ-ում, որպես այդ կազմակերպության պաշտոնական փաստաթուղթ, տարածվել է Գլխավոր քարտուղար Բան Կի-մունին ուղղված ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Կարեն Նազարյանի նամակը:
Բան Կի-մունի ուշադրությունը hրավիրելով հունիս ամսվա ընթացքում ադրբեջանական ռազմական ուժերի կողմից զինադադարի ռեժիմի շարունակական խախտմանը շփման գծում` Հայաստանի դեսպանը, մասնավորապես, նշում է, որ նման սադրիչ գործողությունները հակասում են ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող բանակցություններին, համանախագահ երկրների ղեկավարների բոլոր նախորդ հայտարարություններին, ինչպես նաև ՄԱԿ-ի Կանոնադրությանը և Հելսինկյան եզրափակիչ ակտին:
Նամակում Կարեն Նազարյանը մտահոգություն է հայտնում, որ Ադրբեջանի ղեկավարությունը հակահայկական քարոզչություն է իրականացնում, ինչը դառնում է Ադրբեջանի արտաքին քաղաքականության անբաժան մաս, դրա վկայությունն են այդ երկրի նախագահի ելույթները 2011թ. հունիսի 26-ին կայացած ռազմական շքերթի և հուլիսի 5-ին` ադրբեջանցիների համաշխարհային կոնգրեսի կապակցությամբ:
Դեսպանի նամակում նշվում է, որ Ադրբեջանի իշխանությունների նման գործողություններն ակնհայտորեն խախտում են այդ երկրի միջազգային` ներառյալ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և Եվրոպայի խորհրդի հիմնարար փաստաթղթերով ստանձնած պատերազմի քարոզչությունը և ագրեսիան մերժող պարտավորությունները:
Նամակում նշվում է նաեւ, որ Հայաստանը հավատարիմ է շարունակել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո, որն արդյունավետ և միջազգայնորեն միակ լիազորված ձևաչափն է միջնորդությունն իրականացնելու համար: Եվ ժամանակն է, որպեսզի Ադրբեջանը գիտակցի, որ պետք է վերջ տա միջնորդների աշխատանքի խոչընդոտմանն ու անհիմն և վիրավորական տեղեկատվություն տարածելու փոխարեն կենտրոնանա ընթացող բանակցային գործընթացի վրա:
Հուլիսի 18-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2750000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք՝ 366.96 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 367 դրամ:
Չորս մարդ զոհվել են
Հուլիսի 16-ին ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 19.40-ի սահմաններում «Ֆոլքսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենան (պատկանելությունը և վարորդի տվյալները պարզվում են) Սևան-Երևան ճանապարհի 22-րդ կմ-ին բախվել է 1938 թ. ծնված Ժորժիկ Բադալյանի վարած «ՎԱԶ-21013» մակնիշի ավտոմեքենային:
Պատահարի հետևանքով Ժ. Բադալյանը և ուղևորներ Լարիսան (մնացած տվյալները ճշտվում են), 11-ամյա Անի Իսպիրյանը և Աստղիկ Բադալյանը (մնացած տվյալները ճշտվում են) տեղում մահացել են, իսկ մյուս ուղևորներ` 1968 թ. ծնված Վարդան Կարապետյանը, 2004 թ. ծնված Ռազմիկ և Արգիշտի Բադալյանները (մնացած տվյալները ճշտվում են) և 1980 թ. ծնված Աիդա Բադալյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:Պատահարից հետո «Ֆոլքսվագեն Տուարեգ»-ի վարորդը ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում` դիմել է փախուստի:
Մահացու վրաերթ կատարած վարորդը հայտնաբերվել է
Հուլիսի 16-ին ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 19.10-ի սահմաններում անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևան-Իջևան ճանապարհի 57-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 1986 թ. ծնված Արսեն Սաֆարյանին, որը տեղում մահացել է, իսկ վարորդը թողնելով դեպքի վայրը` դիմել է փախուստի:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով կատարել է 1989 թ. ծնված Հարություն Բ.-ն:
Վերջինս հուլիսի 17-ին, ժամը 03.30-ին, ներկայացվել է քննչական բաժանմունք:
Կատարվում է քննություն:
Ճամբարակ‑Սևան ճանապարհին
Հուլիսի 16-ին ոստիկանության Ճամբարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 23.00-ի սահմաններում «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան (պատկանելությունը և վարորդի տվյալները պարզվում են) Ճամբարակ-Սևան ճանապարհի 20-րդ կմ-ին բախվել է 1983 թ. ծնված Թարխան Խ.-ի վարած «ՎԱԶ-21099»-ին, ապա` «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով առաջին «ՎԱԶ-21099»-ում գտնվող` 1985 թ. ծնված Արման Գալստյանը տեղում մահացել է, իսկ 1984 թ. ծնված Գեղամ Թ.-ն և «Մերսեդես»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Չարենցավան‑Ալափարս ճանապարհին
Հուլիսի 16-ին ոստիկանության Չարենցավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 17.40-ի սահմաններում 1953 թ. ծնված Վանիկ Մ.-ի վարած «ԿՌԱԶ-25661» մակնիշի ավտոմեքենան Չարենցավան-Ալափարս ճանապարհի խաչմերուկում բախվել է 1983 թ. ծնված Խաչատուր Ս.-ի վարած «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենային:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2108»-ի վարորդն ու նրա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
«ԲՄՎ»-ն բախվել է «ԳԱԶ-2410»-ին
Հուլիսի 16-ին ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 22.00-ի սահմաններում Մասիս քաղաքում իրար են բախվել 1981 թ. ծնված Եղիշե Կ.-ի վարած «ԲՄՎ-740» և 1963 թ. ծնված Արտաշես Բ.-ի վարած «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենաները:
Պատահարի հետևանքով «ԳԱԶ-2410»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մասիսի հիվանդանոց:
Կատարվում է քննություն
Պատահար Օշականում
Հուլիսի 16-ին ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 17.30-ի սահմաններում 1989 թ. ծնված Կոլյա Դ.-ի վարած «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենան Օշական գյուղի գերեզմանատան ճանապարհին բախվել է 1998 թ. ծնված Հովհաննես Հ.-ի վարած «Մերսեդես Ե-220» մակնիշի ավտոմեքենային, այնուհետև` գերեզմանատան պատին:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2101»-ի վարորդը և նրա 8-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Մեքենայի ընթացքի ժամանակ
Հուլիսի 16-ին ոստիկանության Աշոցքի բաժնում հաղորդում է ստացվել, որ 1968 թ. ծնված Արմեն Ս.-ի վարած «ԳԱԶ-2705» մակնիշի ավտոմեքենայի աջակողմյան դռան անսարքության հետևանքով վերջինիս կինը` 1970 թ. ծնված Գյուլնարա Կ.-ն, Երևան-Բավրա ճանապարհի 149-րդ կմ-ին, ընթացքի ժամանակ, դուրս է ընկել մեքենայի սրահից և մարմնական վնասվածքներով տեղափոխվել Գյումրիի Գյուլբենկյանի անվան վիրաբուժության հիվանդանոց:
Կատարվում է հետաքննություն:
Խաչմերուկում
Հուլիսի 17-ին ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 11.20-ին Սասունցի Դավթի և Բելինսկու փողոցների խաչմերուկում իրար են բախվել 30-ամյա Հովհաննես Ս.-ի վարած «ՎԱԶ-2107», 30-ամյա Արամ Խ.-ի վարած «ՎԱԶ-2107», 32-ամյա Արտակ Հ.-ի վարած «ՎԱԶ-2115» և 55-ամյա Հակոբ Ա.-ի վարած «Դեու-Նեքսիա» մակնիշի ավտոմեքենաները:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2107»-ի ուղևորները՝ 6-ամյա Մարիա Ս.-ն, 3-ամյա Լիանա Ս.-ն, 30-ամյա Քրիստինե Գ.-ն, 57-ամյա Վալիկո Ս.-ն, 33-ամյա Արման Գ.-ն և «ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Բախվել են
Հուլիսի 17-ին ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 16.30-ին Նուբարաշենի փողոցում իրար են բախվել 20-ամյա Արման Մ.-ի վարած «ԲՄՎ» և 49-ամյա Հովհաննես Պ.-ի վարած «Դեու-Նեքսիա» մակնիշի ավտոմեքենաները: Հովհաննես Պ.-ն և նրա 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:
Հուլիսի 17-ին ժամը 07.56-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հրազդանի կիրճում` «Հավանա» ռեստորանի հարակից տարածքում հայտնաբերվել է կնոջ դիակ եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարար ուժերի ջոկատի 4-րդ հերթապահ խումբը:
Հրազդանի կիրճից (Կիևյան կամրջի հարակից տարածքից) փրկարարները դուրս են բերել մոտ 40-45 տարեկան, անձը չպարզված կնոջ դիակ և հանձնել «1-03» ծառայության աշխատակիցներին:
Հուլիսի 15-ին ժամը 12.25-ին հաղորդագրություն է ստացվել, որ ժամը 11.53-ի ջրափրկարարը Սևանա լճի «Ֆլամինգո» լողափում` ափից մոտ 20մ հեռավորության վրա, լողանշանի կողքից ջրից դուրս է բերել անձը չպարզված տղամարդու` առանց կյանքի նշանների: Քաղաքացին տեղափոխվել է Սևան քաղաքի հիվանդանոց:
Պարզվել է, որ տուժածը Արարատի մարզի Ազատավան գյուղի բնակիչ 1993թ.ծնված Հրանտ Խաչատրյան է: Ըստ Սևան քաղաքի հիվանդանոցի տրամադրված նախնական տվյալների, Հ.Խաչատրյանի մահվան պատճառ է հանդիսացել սրտի տանպոնադա հիվանդությունը:
Հուլիսի 15-ին Բրյուսելում տեղի ունեցավ ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագրի բանակցությունների 6-րդ լիագումար նիստը: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ, գլխավոր բանակցող Կարինե Ղազինյանը: Եվրոպական կողմից բանակցությունները վարում էր ԵՄ Եվրոպական արտաքին գործերի ծառայության Արևելյան Եվրոպայի տնօրեն, գլխավոր բանակցող Գունար Վիգանդը:
Նիստի ընթացքում քննարկվեցին ապագա համաձայնագրի հիմնական նպատակներին եւ սկզբունքներին, քաղաքական երկխոսությանը և արդարադատության ու անվտանգության ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր:
Կողմերն ամփոփեցին բանակցությունների արդյունքները` փաստելով, որ էական առաջընթաց է գրանցվել 2010 հուլիսի 19-ից մեկնարկած բանակցային գործընթացում: Հաջորդ լիագումար նիստը նախատեսվում է անցկացնել այս տարվա հոկտեմբերին:
Հուլիսի 14-ին Բրյուսելում տեղի ունեցավ արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով Հայաստան-ԵՄ համագործակցության ենթակոմիտեի երկրորդ նիստը:
Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ արտաքին գործերի, արդարադատության նախարարությունների, միգրացիայի պետական գործակալության, ոստիկանության և գլխավոր դատախազության ներկայացուցիչները: Եվրոպական կողմից նիստին մասնակցում էին ԵՄ Եվրոպական արտաքին գործերի ծառայության, ԵՀ ներքին գործերի և արդարադատության գլխավոր տնօրինությունների ներկայացուցիչները:
Նիստին քննարկվեցին ԵՄ մուտքի վիզաների դյուրացման գործընթացը, միգրացիոն խնդիրներին, կազմակերպված հանցավորության դեմ պայքարին, սահմաների կառավարմանն առնչվող հարցեր: Մտքեր փոխանակվեցին Հայաստանում և ԵՄ-ում վերջին օրենսդրական զարգացումների, Հայաստանում իրականացվող դատաիրավական բարեփոխումների և այս ոլորտում ԵՄ տրամադրվող աջակցության վերաբերյալ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.